«Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)
«Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)
Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)
«Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)
Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ
Չեմ մասնակցելու քվեարկությանը
Բարև Օսկանյան
Chuk (11.04.2013), Moonwalker (11.04.2013), Մարկիզ (11.04.2013), Ներսես_AM (11.04.2013)
Մեռա ... մեռաաաաաաաաաաաաաաա0:59-ից
Ավագանու անդամ. Երեւանի քաղաքապետարանը 202 հազար 500 միլիոն կիլոմետր ճանապարհ է ասֆալտապատել
էս մարդկանց խելոք մասը վիդեոյի ԲՀԿ խլեզին ասում են` անպայման, անպայման.. հետեվից` գնա-գնա, քու տիրոջ մերը *****![]()
Zodiac (11.04.2013)
Ավագանու ՀԱԿ թեկնածու Արամազդ Ղալամքարյանը խոսում է Երևանի ավագանու ընտրությունների կարևորության և ընտրությունները վերահսկելու անհրաժեշտության մասին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մենակ ես ե՞մ էս տարոնական պաստառները նմանեցնում «Աֆթաբ» յուղի, «Զալատայա սեմեչկա» ձեթի կամ, խոսքի, «Զուզու» քաղցր ձողիկի գովազդի.
Մեկ էլ հետաքրքիր ա՝ սրա դիզայներին ինչքան փող են տվել:
DIXIcarpe noctem
Artgeo (11.04.2013), boooooooom (11.04.2013), Chilly (11.04.2013), Chuk (11.04.2013), Hripsimee (15.04.2013), keyboard (11.04.2013), Mephistopheles (11.04.2013), Moonwalker (11.04.2013), Rammstein (12.04.2013), Sagittarius (11.04.2013), Tig (12.04.2013), Zodiac (12.04.2013), Ձայնալար (12.04.2013), Մարկիզ (11.04.2013), Տրիբուն (11.04.2013)
Սե՞նց
Aftab.jpg
Էդ վերջի մասը շատ անկապ էր: Ասում է՝ 16-00-մենաշնորհը վերացնելը չի խնդիրը: Ասենք՝ ՀՀԿ-ն հաղթեց, ինչ պտի անեն:Նույնը՝ ինչ որ ազգային ժողովում՝ մենակ շարադրություններ կարդան, փնթփնթան ու վսյո, ոչ մի որոշման վրա չեն կարա ազդեն:Եթե ազդելու լծակ կար, թող չորս տարի առաջ վերցնեին:
Մի տեսակ շատ անատամ էր , ու հիմիկվանից ոնց որ մեղքը էլի գցելու են ժողովրդի վրա:
ՀԱԿ-ի համակիրներն, օրինակ, կարող են թարս աճող խիար պատկերել.
.
Լավ է գրել, հավեսով ոճի լոմկա...
Արման Մելիքյան- անհասկանալի մարդ...
http://lurer.com/?p=91924&l=amԱնցած նախագահական «ընտրությունները» մեր հանրությանը մի կարևորագույն ծառայություն մատուցեցին` դրանք ի հայտ բերեցին, թե ինչ թիվ են կազմում իրականում Դաշնակցության ու Հայ Ազգային Կոնգրեսի ընտրողները: Ճիշտ է, խոսքը գնում է նրանց կողմնակիցների ընդհանուր թվի մասին, այսինքն' կարելի է ասել, որ այդ երկու ընդգծված ու սկզբունքորեն ընդդիմադիր քաղաքական ուժերը անցյալ նախագահական “ընտրություններում” միասնաբար հավաքել են առավելագույնը մոտ 51.000 քվե, սակայն անհնար է տարբերակել, թե այդ ընդհանուր թվաքանակից որ մասն են կազմում Դաշնակցության և որ մասը' ՀԱԿ-ի կողմնակիցները:
Բանն այն է, որ հենց այս երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էին կոչ արել իրենց կողմնակիցներին մասնակցել քվեարկությանն ու փչացնելով' անվավեր դարձնել իրենց քվեաթերթիկները: Բնականաբար, քանի որ անվավեր քվեաթերթիկների փչացման եղանակից միշտ չէ, որ պարզ է, թե փչացնողը փչացնելու պահին ինչ քաղաքական ուժի անդամ կամ համակիր է, կարելի է միայն պնդել, որ այդ մոտ 51.000 անվավեր քվեաթերթիկները գոյացել են հենց Դաշնակցության ու ՀԱԿ-ի հետևորդների միասնական ջանքերով: Սա կարևոր է հիշել Երևանի ավագանու և քաղաքապետի “ընտրությունների” նախօրեին, քանի որ փետրվարի տասնութին համատեղ ջանքերով մոտ 51.000 քվե ( սա փետրվարի տասնութի քվեարկությանը մասնակցածների ընդհանուր թվի չորս տոկոսից էլ պակաս ցուցանիշ է) հավաքած այս երկու ուժերի ավագանու կազմում հայտնվելը խիստ կասկածներ կարող է առաջացնել,դառնալով մայիսի հինգին կայանալիք երևանյան “ընտրությունների” աղաղակող կեղծման վկայությունը:
Իհարկե, սա մտահոգիչ իրողություն է, բայց , թերևս, կարելի է ելքը գտնել' շատ բան գուցե իր տեղը կընկնի, եթե հնարավոր լինի պարզել, թե ինչ համամասնությամբ են ներկայացված այդ մոտ չորս տոկոսի ընդհանուր համակիրների մեջ կոնկրետ Դաշնակցության ու ՀԱԿ-ի հետևորդները: Քանի որ Հայաստանում “ընտրությունների” իրական ու պաշտոնական արդյունեքներն, իմ համոզմամբ, միմյանց հետ կապ չունեն և մասնակիցներից յուրաքանչյուրին այնքան ձայն է վերագրվում, որքան որ որոշում է որոշողը, ապա այս երկու քաղաքական ուժերի մասով առաջացած այս փոքրիկ անորոշությունը կարելի է պարզել, եթե այս անգամ ևս նրանք հետևեն միևնույն մարտավարությանը' միայն մեկ աննշան, սակայն խիստ որոշիչ տարբերությամբ' հիմա էլ անդամներին, համակիրներին ու հետևորդներին պետք է կոչ արվի քվեարկել ոչ թե սեփական կուսակցության օգտին, այլ փչացնելով անվավեր դարձնել քվեաթերթիկները (սա անհրաժեշտ է փետրվարի տասնութի համեմատ պայմանների արդարացի նույնականությունն ապահովելու համար), սակայն այս անգամ այս քաղաքական ուժերը պետք է ուղղորդեն սեփական համակիրներին' ասեն, թե հատկապես ինչ տարբերանշան պետք է օգտագործեն վերջիններս քվեաթերթիկը փչացնելիս, որպեսզի պարզ լինի' դա ՀԱԿ-ի, թե Դաշնակցության կողմնակից է արել:
ՀԱԿ-ի համակիրներն, օրինակ, կարող են թարս աճող խիար պատկերել, իսկ Դաշնակցության հետևորդներին կարելի է առաջարկել, որ պատկերեն Դաշնակցության այն “իրական դեմքը”, որն, ինչպես խոստացվել է, կուսակցությունն այս անգամ պատրաստվում է ներկայացնել երևանյան հանրությանը:
ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ կողմնակիցները կարող են իրենց քվեաթերթիկներում առհասարակ նշումներ չանեն, որպեսզի անտեղի տեղը չծանրաբեռնեն ընտրական հանձնաժողովների աշխատանքը' այս կուսակցությունները կզբաղեցնեն համապատասխանաբար առաջին, երկրորդ ու չորրորդ տեղերը:
Վերոգրյալը Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն “կատակ” է:
Լրիվ չկարդացի, դուռակ ու սխալ հոդված ա:
Սկսենք նրանից, որ նշածդ քաղաքական ուժերից ոչ մեկն էլ կոչ չի արել քվեաթերթիկը փչացնել: Քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ ընդամենը հայտնել են իրենց նման կերպ վարվելու մասին:
Մասնավորապես ՀԱԿ-ի համակիրների
1. մի մասը մասնակցել է ընտրություններին ու փչացրել քվեաթերթիկը
2. մի մասը պարզապես չի մասնակցել ընտրություններին,
3. մի մասը մասնակցել է ու ընտրել Հրանտ Բագրատյանին,
4. մի մասը մասնակցել է ու ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին,
5. մի մասն էլ այլ բան է արել:
Հետևաբար փչացած քվեաթերթիկներով հաշվել էս ուժերի համակիրների թիվը կամ քաղաքական անգրագիտություն է, կամ քաղաքական իշխանական պատվեր՝ դիտավորությամբ ընթերցողին շփոթեցնել: Առաջարկում եմ դուռակ հոդվածներից հեռու մնալ:
Վերջին խմբագրող՝ Chuk: 12.04.2013, 11:03:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (12.04.2013)
Ես ընդհամենը ի ցույց էի դնում, թե ինչքան կարևոր է նման դեպքերում հետևել խոսքի որակին, շեշտադրումներին, ինտոնացիային: Շատերը իրենց ելույթներում դրա մասին մոռանում էն, իրենց թվում է, թե ակնհայտ է ասելիքը, հաշվի չեն առնում, որ պետք է ամեն կարևոր, առանցքային դրույթը այնքան հստակ, վստահ ներկայացնել, որ տարբեր մեկնաբանությունների փոքրիկ առիթ անգամ չտա:
Ընդունիր գրածներս որպես առողջ քննադատություն, նման նյուանսներից շատ բան է կախված:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ