էդ վիդեոյից հետո բոլոր ֆեյքերը դառել են հայկական անուն ազգանուններով![]()
![]()
![]()
«Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)
«Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)
Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)
«Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)
Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ
Չեմ մասնակցելու քվեարկությանը
էդ վիդեոյից հետո բոլոր ֆեյքերը դառել են հայկական անուն ազգանուններով![]()
![]()
![]()
Chuk (31.03.2013), Moonwalker (31.03.2013)
Երևանի ավագանու ընտրություններում մաֆիոզ ռեժիմն ընդհամենը նույն թվեր է խփելու ինչ նախագահականին, քանի որ ցանկացած ուրիշ արդյունք կնշանակի նախագահականը կեղծ էր...
Դրանով փորձելու են ավելորդ անգամ համոզել, որ ոնց էլ լինի իրանք իրանց 60, իսկ ընդդիմությունը 40 տոկոս ունի...
ՀՀԿ ին խփելու են 40% ու ոչ մի դեպքում նախագահականից ավելի, քանի որ Երևանն առանց սերժ սարգսյանի է ընտրությունների գնում ու պիտի սենց թե ընենց ավելի քիչ տոկոս ստանա...
Կցոն կուսակցություններին –Առաքելական ու ՕԵԿ 7 ական տոկոս են խփելու
ՀԱԿ ու Ժառանգությանն 10 ական
Բարգավորոճողներին 15 տոկոս
Որպիսով փորձելու են ՀԱԿ ու Ժառանգություն հակադրությունը ավելի սրացնեն...
Րաֆֆիին ներկայացնել, որպես ընդհամենը սերժանտների դեմ բողոքական զանգվածի հավաքական կերպար ու լարեն մնացած ընդիմադիրներին նրա դեմ, թե դա ձեր ձայներն են, գնացեք Րաֆֆուց հետ ուզեք...
Արդյունքում բարգավորոճողներին ստիպելու են կոալիցվել կամ սուս մնալ, քանի որ իրենց կցոն կուսակցությունների հետ կոալիցվելու շնորհիվ հավայի հայերի կուսակցությունն ՀՀԿն սենց թե ընենց կրկնելու է իրենց մեծամասնությունն 54–56% ապահովվելու են...
Էլի հիմար մոդերատորական գրաքննությամբ էք զբաղվում...
ՈՒր կորան «չեմ մասնակցելու» տարբերակն ու դրան տրված ձայներն...
Մեկել հարցամ վերնագրում "քաղաքական միավորս" որն ա...
Չեմ կարծում, որ այս ամգամ ՀՀԿ-ին կհաջողվի նման ոսկերչական ճշգրտությամբ ԱՌԱՆՑ ՄԵԾ ՇՈՒԽՈՒՌԻ նման թվեր գրանցել: Էն տոկոսային պատկերը, որ գծել ես, միգուցե ՀՀԿ- ի ոսկե երազանքն է, սակայն առանց ՇԱՏ ԿՈՊԻՏ ընտրակեղծիքների ու տոտալ պայմանավորվածությունների նման արդյունքներ գրանցելը անհնար է, իմ կարծիքով:
ՀԱԿԿ- ը դեռ պետք է ապացուցի Րաֆֆուն չմիանալու իմաստը, եթե չի ուզում չծնված մեռնել:
Ամեն ինչ չէ, որ ՀՀԿ-ի կողմից վերահսկելի է Երևանում գրամ-գրամ, մանավանդ նման լարված իրավիճակում:
Գյումրիում դա հստակ ապացուցվեց:
Տրիբուն (06.04.2013)
Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է կանաց` մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մոդերատորը խմբագրել է միայն վերնագիրը և հստակեցրել քվեարկության ավարտի օրը: Եթե իսկապես եղել է «Չեմ մասնակցելու» կետ (իմ հիշելով նման բան չի եղել), ապա այն պատահական է ջնջվել, ինչի համար ներողություն ենք խնդրում: Բայց ես իմ մեջ վստահ եմ, որ նման կետ դու ինքդ լրացրած չես եղել: Ամեն դեպքում ուզում եմ տեղեկացնել, որ անկախ նրանից կանվանես «հիմար մոդերատորական գրաքննություն», թե ուրիշ բան, քարոզարշավի կեսից այս հարցումը փակվելու է ու բացվելու է նորը (օրը կհստակեցնեմ, կհրապարակեմ), որպեսզի երևա, թե նախընտրական քարոզչությունն ինչքանով է ազդում ակումբցիների քվեարկության վրա: Այլընտրանքային տարբերակ կլինի թեման ամբողջովին փակելն ու նոր թեմա բացելը իր հարցումով, ինչը չէի ուզի:
Բարի քննարկումներ եմ ցանկանում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Moonwalker (07.04.2013)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չեի ուզում սուր բառեր գրել, բայց ՀԱԿ-ի որոշ համակիրների կուրորեն պաշպանելը իրենց առաջնորդների ամեն մի քայլը արդեն զավեշտի է նմանվում:
Խնդիրը հետևալումն է:
Լևոնը, մյուս Լևոնը ՀԱԿ-ի վերխուշկի այլ լիդերներ հրապարակային տասնյակ ելույթներում բազմիցս համարյա բառացիորեն հայտարարել են հետևյալը:
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ: Մենք աթոռակռիվ չենք տալիս, մեր նպատակը ամեն գնով իշխանությունը գրավելն ու լափելը չէ:
Մեր նպատակը ամեն գնով անձամբ ԼԵՎՈՆԻՆ կամ մեզ իշխանությանը ղեկին տեսնելը չէ:
Մեր նպատակը լոկ մի բան է- ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ տալ այն իշխանությունը, որն ինքն է ընտրել, ԱՆԿԱԽ ԱՆՁԵՐԻՑ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ:
Մեր նպատակը մեկն է- վերականգնել ոտնահարված սահմանադրական կարգը:
Ու այդ նպատակի համար մենք միշտ կլինենք այնտեղ, որտեղ ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ կլինի, միշտ կլինենք ժողովրդի կողքին, միշտ կնպասենք մեր գործերով վերականգնել ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ոտնահարված սահմանադրական կարգը:
ԱՆԿԱԽ ԱՆՁԵՐԻՑ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ:
Էս իրենց խոսքերն են, ախպեր:
Հիմի Լևոն Տեր Պետրոսյանն անձամբ է ընդունել, որ 2013 թվի նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՈՒ եթե նրանց - ՀԱԿ-ի լիդերների խոսքերը սկզբունքներ էին, և ոչ թե ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ հիմարացնելով՝ աթոռներին թխշելուն ու լափելուն ուղղված նենգ դատարկաբանություններ, եթե նրանք իրոք գաղափարների մարտիկներ էին, և ոչ թե աթոռների, ապա ամբողջ ՀԱԿԸ ՝ բոլոր լիդերներով հանդերձ վաղուց և հատկապես ապրիլի 9-ին ՊԱՐՏԱՎՈՐ էն չդրժել իրեց խոսքը և լինել Ազատության Հրապարակում՝ բեմին կամ ժողովրդի մեջ:
ՊԱՐՏԱՎՈՐ էն, քանի որ այնտեղ ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ միանշանակ պայքարում է վերականգնելու ոտնահարված սահմանադրական կարգը: Պատճառաբանությունները՝ թե հաղթական է թե ոչ այդ պայքարը, Րաֆֆի Հովհաննիսյանի այս կամ այլ քայլը ճիշտ է թե սխալ, չի կարող արդարացում լինել նրանց համար, քանի որ եթե անգամ այս փուլում նրա և ժողովրդի պայքարը չբերի արագ հաղթանակ, դա դեռ բարոյական հիմք չի ՀԱԿ-ին փախնել պայքարի այս ֆրոնտից ու հետն էլ վարկաբեկելով՝ մեջքից խփել:
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ոտքի է ելել հերթական անգամ պայքարելու վերականգնել ոտնահարված սահմանադրական կարգը:
ՀԱԿ-ից հեռացածներների մի մասն են միայն ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ կողքին հարթակում կամ հրապարակում, Նիկոլը, Արամ Զավենի Սարգսյանը, Պետրոս Մակեյանը, ԺՈՒԿ-ը, մենակ նրանք ցույց տվին , որ սկզբունքային ու գաղափարային քաղաքական մարտիկներ են:
Մնացածները՝ ՀԱԿԿ , Լևոն Տեր Պետրոսյանը, Լևոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրջյանը, Արամ Մանուկյանը և այլք, ինչպես նաև Հակ- ի ֆանատիկները և նաև զանազան լոմկա անող ազնիվ կիրպիչները թող իրենց խղճի ու ժողովրդի առաջ պատասխան տան, թե ինչի դավաճանեցին իրենց իսկ խոսքերին ու սկզբունքներին, եթե ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ չլինեն Ազատության հրապարակում, որտեղ ոտնահարված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված ժողովրդական պայքարի այս պահի առաջին գիծն է:
Իսկ ժողովուրդը ըստ այդմն էլ կգնահատի նրանց, թող չկասկածեն...
Ապեր, Րաֆֆին 2008-ին մասնակցել ա Սերժի ինագուրացիային… սա անբարոյականություն ա ոչ միայն հայ ժողովրդի այլև 10 զոհերի նկատմամբ… ոչ ոք պարտավոր չի րաֆֆու տիկնիկային թատրոնին մասնակցի… ուրանալ 2008-ի շարժումը, ուղղակի անբարոյականություն ա ու ստախոսություն… եթե էս ա ձեր հույսը, ուրեմն կարաք գնաք իրա դուռակ ինագուրացիային ու իրա ջրաղացին շռեք որ լավ ֆռռա…
ինքը պտի անի էն ինչ ՀԱԿ-ն ու Լևոնը չեն արել՝ քշի Բաղրամյան 26 ու գրավի…
իսկ ինքն էսօր պաշտոն ա ուզում… ԲԱՌԱՑԻ…
Ինքը բառացի պաշտան չի ուզում, մի խեղաթյուրի, ինքը պահանջներ է դրել, որոնք կատարելով, կստացվի անարյուն սահուն իշխանափոխություն: Արդեն գրել եմ էս մասին, լավ կարդա և ըստ էության գրածդ ապացուցի, թե չես կարա, գոնե մի խեղաթյուրի:
Բարոյականության ու ստախոսություն մասին, թե առաջ ով ինչ է անարգել, արի մի քիչ էլ հետ գնանք, ա-ն ասում ես, բ-ն էլ ասա, ասա Լևոն Տեր Պետրոսյանի մասին մինչև 1998 թիվը, ու հատկապես Գռզոյի մասին, 1996 թվի ընտրությունների մասին ասա, մարտի մեկից ասում ես, էդ օրի համար իր չափաբաժին սխալներից ասա...
ում ա էշի տեղ դնում… կոնկրետ պահանջել ա, ուզել ա… նամակը հես ա կասեմ կբերեն… ինքն ա գրել…
Լևոնից չենք խոսում Րաֆֆիից ենք խոսում… Գռզոն ի՞նչ կապ ունի Րաֆֆու անգբարոյականության ու ստախոսության հետ…
ասենք թե Լևոնն ու Գռզոն սրիկա են, բա խի՞ 2008-ին գնացիք հետևներից ու եթե սրիկա են, դա Րաֆֆիի անբարոյականությունն ինչո՞վ ա արդարացնում…
ես ասել եմ որ անբարոյականություն ա ժողովրդի ու 10 զոհերի նկատմամբ… կարող ա՞ դու էլ ես ասում որ 2008 չի եղել… թե տենց բան կա ասա…
Chuk (08.04.2013)
Կուրորեն պաշտպանելու խնդիր չկա: Եթե որևէ մեկը գնում ա էդ միտինգին, որպես քաղաքական ուժ, ուրեմն ընդունում ա էդ միտինգի օրակարգը: Էն, որ ով ինչ ուզում ա, էնդեղ ասում ու անում ա, մեծագույն բլեֆ ա: Կա օրակարգ, ու էդ օրակարգի մեջ մտնում են նաև հետևյալ կետերը.
ա) Սերժի հասցեին ոչ մի թթու խոսք,
բ) Լինել բարի ու հանդուրժող, ծափ տալ Րաֆֆիի ուծյու-պուծյուներին,
գ) Տալ կեղծ երդում, որովհետև այդ օրվա թե՛ Րաֆֆիի երդումը, թե՛ ժողովրդի երդումը լինելու է կեղծ. մեր պահանջն է օրինական ընտրություն, ոչ թե նախագահի հռչակում,
Ապեր, ոչ մի լուրջ ուժ իրեն թույլ չի տա գնալ սրան: Որովհետև դա ժողովրդի կողքին կանգնել չի, այլ ժողովրդի նկատմամբ ծաղրին մասնակցել: Ու խնդրեմ հիմա չսկսեք գնալ անցյալ ու ասել, ՀԱԿ-ի էսինչ քայլն ու էնինչ քայլը, որովհետև մենք խոսում ենք կոնկրետ իրողությունից, կոնկրետ հանգրվանից: Նույնիսկ ես, շարքային քաղաքացիս, որ էնտեղ գնալով որևէ պարտավորություն չեմ ունենալու, ահավոր կասկածում եմ գնալ-չգնալուս մեջ (դեռ հակված եմ գնալուն), որտև հասկանում եմ, որ ինձ էնդեղ խայտառակ ձևի օգտագործելու են: Եթե օրակարգը լիներ էնպիսին, որ փոքր շանս լիներ դրանով հասնելու փոփոխության, վստահ եմ, ՀԱԿ-ն էլ, ուրիշ ընդդիմադիր ուժեր էլ կգնային էնտեղ: Բայց հիմա նման բան չկա, ու գնում են նրանք, ովքեր մնացել են առանց ոչնչի ու մտածում են, որ «սկզբունքային խաղալով» կարող են իրենց դեմքը դեռ պահել: Ու խնդրեմ նաև էն մերկապարանոց բաները չասել, որ իբր ՀԱԿ-ը կարող է գնալ ու ժողովրդին իրենով անի. եթե հանկարծ փորձեր տենց բան անել, մի հատ խայտառակ ներընդդիմական խժդժություն էր սկսվելու, փոխվելու էր պայքարի թիրախը՝ իշխանությունից ներընդդիմական դաշտ, ժողովուրդի ընդդիմադիր մասսան պառակտվելու էր և այլն: Առանց էն էլ ժառանգներն ու անձամբ Րաֆֆին ամեն ինչ արել են, որ նման պառակտում գնա: Բայց դրա մասին «հաջորդ դասին»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (08.04.2013)
Աղբյուր՝ chi.am«երեւանը բոլորիս տունն է, եւ մրցակցությունը չպիտի խանգարի ողջ համագործակցությանը»
«ՉԻ»-ն շարունակում է ձեզ ներկայացնել Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին Հայ ազգային կոնգրես կուսակցության ցուցակում ընդգրկված քաղաքացիներին։ Արամազդ Ղալամքարյանը մարքեթինգի ու հանրային հարաբերությունների մասնագետ է, նաեւ Հայ ազգային կոնգրես նախաձեռնող խմբի անդամ։ Արամազդի կյանքի կարգախոսն է` ապրել՝ պատրաստ լինելով մեռնել հաջորդ իսկ վայրկյանին։
- Արամազդ, ինչքանո՞վ ես կարեւորում ընդդիմության մասնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին։
- Այսօր, երբ Հայ ազգային կոնգրեսը մտել է կուսակցաշինության փուլ, մասնակցությունը ցանկացած ընտրության ուղղակի քաղաքական հրամայական է։ Կարեւոր է ընտրողին, քաղաքացուն ցույց տալ այն նորը, թարմը, սպասվածը, որ Կոնգրեսն առաջարկում եւ առաջարկելու է։ Ավագանու ընտրությանը Կոնգրեսը ներկայանում է նախադեպը չունեցող մի ցուցակով՝ հսկայական փորձ ունեցող քաղաքապետ ու քաղաքական պայքարի հնոցով անցած 41 երիտասարդ։ Նման բան չի եղել Հայաստանի պատմության ընթացքում։ Տեսնենք, թե ընտրողն ինչպես կընդունի մեզ։
- Ինչպե՞ս ես պատկերացնում ընտրակեղծիքների դեմ պայքարը առաջիկա երեւանյան ընտրություններում։
- Ընտրակեղծիքների դեմ պայքարը տեսնում եմ յուրաքանչյուրի ներսում կայացվող որոշման տեսքով։ Ինձ համար չկա ամենակարող ռեժիմ. սա միայն թուլակամության արդարացում է։ Թող յուրաքանչյուր ոստիկան, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, յուրաքանչյուր ուսուցիչ, դիտորդ, վստահված անձ ինքն իր ներսում որոշում կայացնի։ Դրանով նա Կոնգրեսին չէ, որ օգնելու է, այլ ինքն իրեն, իր երեխային։ Վերջիվերջո, մարդ արարածի ամենաանկաշառ, ամենաանողոք, կոմպրոմիսների չգնացող դատավորն իր ներսի ես-ն է, իր խիղճը։ Կարելի է կեղծել ու մոլորեցնել շուրջդ գտնվող բոլորին, բայց ինքդ քեզ չես խաբի։ Իսկ քանի՞ գրոշ արժե էն կյանքը, երբ հայելու մեջ չես կարողանում նայել ինքդ քո աչքերին։ Այս հարցը թող տա յուրաքանչյուրը, ով ներգրավվելու է ընտրությունների պրոցեսում։
- Ըստ քեզ, ինչո՞վ են տարբերվում այս ընտրությունները նախագահական կամ այլ ընտրություններից։
- Երեւանի ավագանու ընտրությունը նման է ԱԺ ընտրությանը, քանի որ քվեարկողի առջեւ ներկայանում են կուսակցություններ՝ իրենց ցուցակներով։ Սա՝ ֆորմալ կողմը։ Իսկ ըստ էության այս ընտրությունները չեն տարբերվում մյուսներից. դրանք նոր շանս են՝ իշխանությունը քաղաքացուն վերադարձնելու։ Ընդ որում, քաղաքացին ի՛նքը պետք է վերադարձնի Սահմանադրությամբ իրեն պատկանող իշխանությունը։ Այս անգամ՝ Երեւանում։
- Ինչպիսի՞ն ես պատկերացնում քո աշխատանքը Երեւանի ավագանու կազմում։
- Բաց՝ թե՛ ընտրողների, թե՛ թիմակիցների, թե՛ ավագանու մյուս բոլոր անդամների ու քաղաքապետարանի աշխատակազմի առջեւ։ Երեւանը բոլորիս տունն է, եւ մրցակցությունը չպիտի խանգարի առողջ համագործակցությանը։ Իմ աշխատանքն այդ հունի մեջ եմ պատկերացնում։
- Ո՞րն է այն խնդիրը, որ ավագանու անդամ դառնալու դեպքում կլուծես առաջին հերթին։
- Միանշանակ՝ մետրոպոլիտենի ընդլայնման խնդիրը։ Որպես ավագանու անդամ, քաղաքի գործադիր մարմնի առջեւ այս խնդրի լուծման համար ֆինանսական ու ոչ ֆինանսական նոր հնարավորություններ որոնելու ու հայտնաբերելու հարց կբարձրացնեմ։ Կոնգրեսի խմբակցությամբ կաջակցենք այս խնդրի շուտափույթ լուծմանը, ինչն իր հերթին մեծ նվեր կդառնա մայրաքաղաքի մի քանի թաղամասերի բնակիչների համար։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ