User Tag List

Նայել հարցման արդյունքները: Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ո՞ր քաղաքական ուժի օգտին եք քվեարկելու:

Քվեարկողներ
28. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)

    1 3.57%
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)

    0 0%
  • «Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)

    7 25.00%
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)

    15 53.57%
  • «Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)

    0 0%
  • Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)

    0 0%
  • Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ

    2 7.14%
  • Չեմ մասնակցելու քվեարկությանը

    3 10.71%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Երեւանի ավագանու ընտրություններ 5 մայիսի 2013թ.

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    նամակը, պաշտոնական փասրաթուղթ ա…
    Է հա, թող հլը Սերժը էդ պաշտոնական փաստաթղթի ա կամ բ կետերից մեկի տակը ստորագրի, տես ինչ կլնի:
    Իսկ մնացածը, թե իրականում Րաֆֆին մի քանի քոնձոտ պաշտոններով կբավարարվի, անհիմն ենթադրություններ են:
    Արդեն ոստիկանությունը մանրից սպառնում է Րաֆֆուն փակել, դու հլը ծախվելուց էս խոսում:
    ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ս/թ. ապրիլի 9-ին անցկացվելիք հանրային հավաքի առնչությամբ:

    ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում ընդգծել, որ անշեղորեն կատարել է իր լիազորությունների սահմաններում խաղաղ հավաքներին աջակցելու իր պարտականությունը: Այսուհետ ևս ՀՀ ոստիկանությունը շարունակելու է իր այդ գործելաոճը, որը պայմանավորված է օրենքի բովանդակությամբ:

    Մյուս կողմից, Նախագահի նախկին թեկնածու Ր. Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներում գնալով ուժգնանում է հակաիրավական, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտումը, որի կենսագործման պայմաններում հավաքների խաղաղ բնույթը` կախված իրավիճակի զարգացումից, կդառնա մասամբ կամ ամբողջովին բովանդակազուրկ: Նման պարագայում ՀՀ ոստիկանությունը պետք է ձեռնամուխ լինի օրենքով սահմանված իր այլ պարտականությունների կատարմանը:

    Այսպես, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն:

    Ակնհայտ է, որ եթե հավաքի կազմակերպիչը կամ առանձին մասնակիցներ, «այլընտրանքային եղանակով իբրև թե ստանձնելով Հանրապետության Նախագահի լիազորությունները» փորձելու են կոնկրետ գործողություններով ձեռնամուխ լինել ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածով Հանրապետության Նախագահին վերապահված լիազորություններ ու դրանից բխող այլ գործողություններ իրականացնելուն, ապա նման հանրորեն վտանգավոր արարքներ կատարողներին ՀՀ ոստիկանությունը հեռացնելու է հավաքի վայրից, իսկ եթե դա անհնարին լինի հավաքի մասնակիցների մեծ մասի կողմից նման գործողություններին միանալու կամ դրանց հավանություն տալու դեպքում, ապա ոստիկանությունը, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, պետք է դադարեցնի հավաքը, քանի որ այլ կերպ չի կարող արգելափակել հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը: Բացի այդ, ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ ապրիլի 9-ին անցկացվելիք հավաքի շրջանակներում երթի անցկացման դեպքում անշեղորեն հետևելու է լիազոր մարմնի` 4 ապրիլի 2013 թ.` երթի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին թիվ 70 որոշման մեջ ամրագրված սահմանափակումների խստիվ պահպանմանը: Հետևաբար, ոստիկանության անխուսափելի և համարժեք միջամտությունից ու հնարավոր բախումներից խուսափելու համար ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին լիովին պահպանելու լիազոր մարմնի որոշման պահանջները:

    ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում ևս մեկ անգամ հատուկ շեշտել, որ իր աջակցությունը հավաքներին կարող է շարունակվել միայն այնքան ժամանակ, քանի դեռ հավաքը պահպանում է իր խաղաղ բնույթը և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն սահմանափակվում այլոց սահմանադրական իրավունքները կամ հանրային շահերը, իսկ հավաքի ժամանակ հակաիրավական, հատկապես, հանրորեն վտանգավոր գործողությունները կամ դրանց անմիջական սպառնալիքը կարող են էապես նվազեցնել խաղաղ հավաքի պաշտպանության` օրենքով ամրագրված երաշխիքի պահպանման հնարավորությունը:

    ՀՀ ոստիկանությունը գիտակցում է իր բարձր պատասխանատվությունը` աջակցելու իրապես խաղաղ հավաքների բնականոն անցկացմանը: Սակայն այդ պատասխանատվությունը իրենց վերաբերող մասով պարտավոր են կրել նաև հավաքների կազմակերպիչները և մասնակիցները` կատարելով օրենքով սահմանված իրենց պարտականությունները: Հակառակ պարագայում՝ անկախ ՀՀ ոստիկանության բոլոր ջանքերից և հավաքների մասնակիցների զգալի մեծամասնության խաղաղ մտադրություններից, գործնականում անառարկայական կդառնա նման հավաքների անցկացմանն աջակցելու որևէ լիազորություն:
    http://www.1in.am/arm/armenia_politics_174642.html

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (09.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավոր Ամանոր, 2013թ.
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 13.01.2013, 12:53
  2. Մայիսի 30-ին ընտրություններ Վրաստանում
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.05.2010, 20:03
  3. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  4. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 172
    Վերջինը: 25.11.2007, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •