User Tag List

Նայել հարցման արդյունքները: Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ո՞ր քաղաքական ուժի օգտին եք քվեարկելու:

Քվեարկողներ
28. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)

    1 3.57%
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)

    0 0%
  • «Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)

    7 25.00%
  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)

    15 53.57%
  • «Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)

    0 0%
  • Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)

    0 0%
  • Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ

    2 7.14%
  • Չեմ մասնակցելու քվեարկությանը

    3 10.71%
Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Երեւանի ավագանու ընտրություններ 5 մայիսի 2013թ.

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ մեկումեջ ՀԱԿ-ը ունի: Խաչատրյան Վահագն ա մենակով հավայի նայում հեռուները: Բայց հայացքի ոչխարությամբ Տարոնին մեկա չի կարա աբգոն անի:
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձյաձ, բայց Լիլոյի ասածն իմ կարծիքով ուրիշ էր. էլի կան (էս պահին ՕԵԿ-ից հիշեցի), էդպիսի պլակատներ, բայց քարոզարշավը որ լրիվ մի անձի շուրջ սարքեն, մենակ ՀՀԿ-ն ա, կարծես ոչ թե ավագանու, այլ հենց քաղաքապետի ուղիղ ընտրություններ են:
    Հա, իմ մոտ էլ տենց տպավորություն ստեղծվեց, որ էդ չիշիկի ֆոնով պլակատների վրա մեր անեկրբա ապագա քաղաքապետին են մեզ դեմ տալիս:
    Կարող ա Վահագն Խաչատրյանն էլ ունի մենակով նկար, բայց ՀԱԿ-ը մեռավ իրա ծտերին ռեկլամելով, իսկ Տարոնի թիմի մասին ես ոչ մի բան չգիտեմ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (26.04.2013)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ավելի լավ Երևան...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #3
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    .....ՀԱԿ-ը մեռավ իրա ծտերին ռեկլամելով, իսկ Տարոնի թիմի մասին ես ոչ մի բան չգիտեմ:
    Ծիտ հաստատ չկա: Բայց ինչքան ուզես ուրիշ անասուն կա: Հիմնականում կճղակավոր ու որոճացող:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.04.2013)

  6. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zodiac-ի խոսքերից Նայել գրառումը
    Գելլափ-մելլափ, ադիբեկյանը մի կողմ, էս պահին ո՞վ ինչ պրոգնոզ կասի, ես օրինակ հեչ չեմ կարողանում գոնե մոտավոր պատկերացնեմ, թե մայիսի 6-ին ԿԸՀ-ն ինչ ցույց կտա:
    ՀՀԿ 38 տոկոս
    ՕԵԿ 7 տոկոս
    Միասին 45 տոկոս

    ԲՀԿ 27 տոկոս
    ՀԱԿ 9 տոկոս
    Դաշնակցություն 7 տոկոս
    Միասին 43 տոկոս

    ժառանգություն 12 տոկոս

    Սաղ կախված կլինի նրանից, թե Րաֆֆին ում հետ կոլիցիա կկազմի՝ ռահվիրայի, թե ինտելեյտուալի: Ես սպասում եմ, որ Սերժը Րաֆֆիին կուղարկի ԲՀԿ-ի գիրկը՝ մնացածի նման: Տեղի կունենա Սերժ-Քոչարյան պայմանավորածությունը Հայաստանում երկկուսակցական համակրգ հիմնելու շուրջ:

    Ուրիշ բան, որ ԲՀԿ-ն ու իրա հետ կոալիցիայի մեջ մտածները էս սաղ կներկայացնեն որպես լուրջ հաղթանակ:

  7. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀԿ 38 տոկոս
    ՕԵԿ 7 տոկոս
    Միասին 45 տոկոս

    ԲՀԿ 27 տոկոս
    ՀԱԿ 9 տոկոս
    Դաշնակցություն 7 տոկոս
    Միասին 43 տոկոս

    ժառանգություն 12 տոկոս

    Սաղ կախված կլինի նրանից, թե Րաֆֆին ում հետ կոլիցիա կկազմի՝ ռահվիրայի, թե ինտելեյտուալի: Ես սպասում եմ, որ Սերժը Րաֆֆիին կուղարկի ԲՀԿ-ի գիրկը՝ մնացածի նման: Տեղի կունենա Սերժ-Քոչարյան պայմանավորածությունը Հայաստանում երկկուսակցական համակրգ հիմնելու շուրջ:

    Ուրիշ բան, որ ԲՀԿ-ն ու իրա հետ կոալիցիայի մեջ մտածները էս սաղ կներկայացնեն որպես լուրջ հաղթանակ:
    Ապեր, ՀՀԿ-ն ատամներով պահելու ա քաղաքապետի պաշտոնը

    Իրանց հիմիկվա սցենարը սենց ա. ՕԵԿ-ը չի մտնում: ՀՀԿ-ն 42-45 տոկոս ու ավտոմատ քաղաքապետ (անասուն օրենքներ են, 41 տոկոս հավաքողի առաջին համարը ավտոմատ դառնում ա քաղաքապետ, առանց լրացուցիչ ավագանու քվեարկության):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (28.04.2013)

  9. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ՀՀԿ-ն ատամներով պահելու ա քաղաքապետի պաշտոնը

    Իրանց հիմիկվա սցենարը սենց ա. ՕԵԿ-ը չի մտնում: ՀՀԿ-ն 42-45 տոկոս ու ավտոմատ քաղաքապետ (անասուն օրենքներ են, 41 տոկոս հավաքողի առաջին համարը ավտոմատ դառնում ա քաղաքապետ, առանց լրացուցիչ ավագանու քվեարկության):
    Բա որ երկու հատ 41 լինի: Ես գիտեի 50+1 ա:

  10. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ երկու հատ 41 լինի: Ես գիտեի 50+1 ա:
    Հետո օրենքը կգտնեմ, կմեջբերեմ: Ես էլ լավ չեմ հասկացել, բայց մոտավորապես սենց ա, ով ավելի բարձր ա հավաքում էդ դեպքում (ասենք 41.1 ու 41.2-ի դեպքում 41.2 հավաքողը), ինչ-որ բոնուս ա ստանում: Ասում եմ՝ անասունություն: Եթե իհարկե ճիշտ եմ հասկացել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոռացա, Արսենյանը կդառնա քաղաքապետ, Տարոնը՝ քաղաքաշինության նախարար նոր կառավարությունում, որի կազմը կհաստատեն մայիսի 5-ից հետո:

  12. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ՀՀԿ-ն ատամներով պահելու ա քաղաքապետի պաշտոնը

    Իրանց հիմիկվա սցենարը սենց ա. ՕԵԿ-ը չի մտնում: ՀՀԿ-ն 42-45 տոկոս ու ավտոմատ քաղաքապետ (անասուն օրենքներ են, 41 տոկոս հավաքողի առաջին համարը ավտոմատ դառնում ա քաղաքապետ, առանց լրացուցիչ ավագանու քվեարկության):
    Փաստորեն ես քեզանից լավատես եմ:

  13. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն ես քեզանից լավատես եմ:
    Չէ, ես ավելի լավատես եմ: Ուղղակի երկուսիս գրածներն էլ ՄԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ իրանց սցենարն էր:

    Դու իրանց սցենարն ուրիշ կերպ ես պատկերացնում, ես ուրիշ:

    Ուրիշ հարց, որ ես համարում եմ, որ իրանց սցենարը պետք ա փոխել, կամ առնվազն էդ անելու համար պայքարել: Վահագ Քաղաքապետ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Sagittarius-ի գրառումից հասկացա, որ շատերը ծանոթ չեն Կոնգրեսի ծրագրին: Դրա համար մաս-մաս կներկայացնեմ: Իրականում վատ չի լինի, եթե մյուսներն էլ ներկայացնեն մասնակցող մյուս ուժերի ծրագրերը. խոստովանեմ, որ ես էլ բոլորին չի, որ ծանոթ եմ:

    Բայց դե ես ձեռիս տակ միայն Կոնգրեսինը ունեմ: Ուրեմն Կոնգրեսի ծրագիրը կազմված ա երկու հիմնական մասից: Առաջին մասը քաղաքական ծրագիրն է, որը Երևանում` ընդդիմության հաղթանակի միջոցով, այնպիսի քաղաքական միջոցառումների իրագործումն է, որոնք ուղղված կլինեն Սահմանադրական կարգի վերականգմանը, ընտրակեղծիքների մեքենայի տապալմանը, Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգի առողջացմանը եւ վերափոխմանը, իսկ երկրորդ մասը՝ Երևանի ծրագիրն է, որում ներկայացված են Հայ Ազգային Կոնգրեսի անելիքները տեղական ինքնակառավարման լիազորությունների շրջանակներում, այսինքն մայրաքաղաքի զարգացման ծրագիրն է:

    Սկզբից կներկայացնեմ քաղաքական ծրագիրը, ավելի ուշ կներկայացնեմ Երևանի զարգացման ծրագիրը:

    Հայ ազգային կոնգրես. Երևանի ավագանու ընտրություններ
    ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

    Սահմանադրական կարգի վերականգնում

    Կարճ ժամանակում քաղաքային իշխանության մասշտաբով գործով դրսեւորելով մեր որակների տարբերությունը ապօրինի վարչախմբի համեմատությամբ` քաղաքական մեխանիզմներով կհասնենք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների միջոցով երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորմանը եւ սահմանադրական կարգի վերականգնմանը։

    Սահմանադրական դատարան դիմելու միջոցով կվերացվեն Երևանի մասին օրենքով սահմանված` Սահմանադրությանը և Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիային հակասող դրույթները. մասնավորապես կբացառվի ՀՀ կառավարության կողմից Երևանի ավագանին լուծարելու հնարավորությունը, Երևանի բյուջեի որոշ ծախսերի ուղությունները բացառապես կառավարության կողմից սահմանելը, Երևանի վարչական շրջանի ղեկավարներին տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններ վերապահելը ու համայնքային սեփականությունը տնօրինելը:

    Կվերականգնվի տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետ գործելու կարևորագույն երաշխիք հանդիսացող, Երևանի ավագանու և քաղաքապետի`պետական կառավարման մարմիններից իրականում անկախ, ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ գործելու իրավունքը, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով :

    Քաղաքային իշխանությունները պատասխանատու կլինեն բացառապես օրենքի և երևանցիների առջև:

    Կապահովվի Սահմանադրությամբ և օրենքներով համայնքներին վերապահված պարտադիր և պատվիրակված լիազորությունների լիարժեք կատարումը և դրանք իրականացնելու երաշխիքները` հետևողականություն կցուցաբերվի Երևանի քաղաքապետարանի համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարներն անխափան ստանալու գործում:

    Երևանը ֆինանսական առումով պետք է դառնա ինքնաբավ:

    Երևանցիների հետ հանրային քննարկումների միջոցով կմշակվեն տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը բարեփոխելու վերաբերյալ առաջարկներ, մասնավորապես` կնախաձեռնվի Երևանի մասին օրենքի բազմաթիվ թերությունների և այլ օրենքների հետ հակասությունների վերացումը:

    Համաքաղաքային նշանակություն ունեցող խնդիրների լուծման նպատակով օրենքով սահմանված կարգով կանցկացվեն համաքաղաքային հանրաքվեներ:

    Հակակշիռների ստեղծում

    Մայրաքաղաքը երկրի քաղաքական կյանքի ծանրության կենտրոնն է։ Այստեղ հաստատված լեգիտիմ եւ ժողովրդի վստահությունը վայելող քաղաքային իշխանությունը լուրջ հակակշիռ կլինի երկրի ոչ լեգիտիմ իշխանությանը, կդառնա նրա համար կոշտ զսպաշապիկ։ Ի տարբերություն Հայաստանի այլ համայնքների, Երեւանի քաղաքապետը ունի անկախության լուրջ երաշխիքներ:

    Իշխանությունը ընտրությունների միջոցով ձեւավորելու իրավունքի վերականգնում, ընտրակեղծիքների մեքենայի վերացում

    Երեւանի վարչական ռեսուրսն այլեւս չի օգտագործվի որեւէ ուժի քաղաքական նպատակների սպասարկման համար: Դպրոցների, հիվանդանոցների եւ Երեւանի քաղաքային իշխանություններին ենթակա այլ հիմնարկների աշխատողները կազատվեն ընտրակեղծիքներ կազմակերպելու ապօրինի եւ ստորացուցիչ հանձնարարություններ կատարելուց:

    Մեր հաղթանակը կջախջախի ընտրակեղծիքների մեքենան։ Մեկ անգամ նման արդյունքը տեսնելով՝ մարդկանց մեջ կվերականգնվի սեփական ձայնի վճռորոշ լինելու հավատը եւ իշխանության կրող ու լիարժեք քաղաքացի լինելու զգացումը։

    Ավազակապետական կոռուպցիոն բուրգի փլուզման գործընթացի սկզբնավորում

    Հայաստանում ստեղծված բազմաթիվ կոռուպցիոն սխեմաների մեջ իր զգալի մասնակցությունն ունի Երևանի քաղաքապետարանը: Հողահատկացումները, երթուղային գծերի բաշխումը, ճանապարհաշինությունը, գնումների իրականացումը և շահութաբեր այլ գործունեության տեսակները «յուրայիններին» հատկացնելը դարձել է Երևանի քաղաքապետի հիմնական գործառույթը` նրան դարձնելով կոռուպցիոն սխեմաների կարևոր օղակ: Կբացառվի Երևանի քաղաքապետարանի մասնակցությունը այդ սխեմաներում`այդպիսով հնարավոր դարձնելով նշված երևույթը հիմնովին վերացնելը: Կդադարեցվեն ապօրինի արտոնությունները, կստեղծվի հավասար մրցակցային դաշտ բոլոր գործարարների համար, կհեշտացվեն գործարարության տարբեր տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ լիցենզիաների տրամադրումը:

    Խոսքի ազատության ապահովում անկախ հեռուստատեսությունների եւ ռադիոկայանների միջոցով

    Երեւանում կստեղծվի մալուխային (կաբելային) հեռուստատեսություն, որով հեռարձակվելու հնարավորություն կստանան բոլոր ցանկացող հեռուստաընկերությունները, այդ թվում նաեւ նրանք, որ փակվել են իշխանությունների կողմից։ Մալուխային (կաբելային) համակարգը կօգտագործվի նաեւ ռադիոսփռման եւ ինտերնետային ծառայությունների մատուցման համար: Այսպիսով կճեղքվի իշխանությունների կողմից պարտադրված տեղեկատվական շրջափակումը եւ վերահսկողությունը Էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ: Կարվի ամեն ինչ հաղորդակցման և տեղեկաատվական միջոցների հասանելիությունը խթանելու նպատակով:

    Հավաքների ազատության հարգում

    Երեւանի ավագանու 2009 թվականի ընտրությունների ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսն իր ընտրական ծրագրում խոստացել էր, որ կվերականգնվեն հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքները: Այդ նախընտրական խոստումը Հայ Ազգային Կոնգրեսը կարողացավ իրականացնել, մնալով ընդդիմություն` շնորհիվ հետեւողական հանրահավաքային ճնշման իշխանությունների վրա: Արդյունքում իշխանությունները ստիպված էին աստիճանաբար վերականգնել հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու քաղաքացիների իրավունքները, իսկ 2011 նաեւ դադարեցրեցին Ազատության հրապարակի ապօրինի եռամյա շրջափակումը:

    Բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն կտրվի ազատորեն օգտվել Երեւանի հրապարակներից եւ փողոցներից`զանգվածային միջոցառումներ անցկացնելու համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (28.04.2013)

  16. #12
    Baradi Zodiac-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2011
    Գրառումներ
    553
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ես ավելի լավատես եմ: Ուղղակի երկուսիս գրածներն էլ ՄԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՄԲ իրանց սցենարն էր:

    Դու իրանց սցենարն ուրիշ կերպ ես պատկերացնում, ես ուրիշ:

    Ուրիշ հարց, որ ես համարում եմ, որ իրանց սցենարը պետք ա փոխել, կամ առնվազն էդ անելու համար պայքարել: Վահագ Քաղաքապետ
    Ես տենց էլ չեմ հասկանում, ձև կա՞ , թէ չէ իրանց սցենարը փոխելու:
    Ամենակարևոր ռեսուրսի՝ երկրից բացակայողների փոխարեն այլ անձերի, ասենք ծածուկ՝ ոչ խմբերով, քվեարկության դեմն առնելու ձև կա՞, թե չէ: Կարա՞ն, իրավունք ունե՞ն, ասենք ընդդիմադիրները տեղում բոլոր քվեարկողների անձնագրերը գրանցումներով հատ-հատ ստուգեն, թե՞ ոչ: Կամ իրավունք ունե՞ն արդյոք ամբողջ օրը վստահված անձիք հերթով , թեկուզ հեռախոսներով անընդմիջում նկարել քվեատուփերը, հաշվարկը, կնքումը, բոլոր մասնակից ընտրողներին:
    Եթե մեկնումեկը տեղյակ է, կուզեի ավելի մանրամասն գրեր, թե խի չի ստացվի մեծամասամբ, չհաշված կաշառքով ընտրողներին, ապահովել արդար, թափանցիկ ընտրություն:
    Էս ֆոկուսը ես տենց էլ չեմ հասկանում, բացատրեք, էլի, խնդրում եմ, թէ ո՞նց կարան չորս օպոզիցիոն ուժերի աչքի առաջ տենց կոպիտ կեղծել ու դրա դեմը խաղ չկա :
    Եթե էսքան հնարավորություններից հետո չորս օպոզիցիոն ուժերը համատեղ էլի պտի ասեն , թե կոպիտ կեղծել են ու նկարել են թվեր ու իրավաբանորեն չապացուցեն դա, ուրեմն սաղ կաշառված տանձի պոչեր են, ու լավ կլնի սսկվեն վաբշե:

  17. #13
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո օրենքը կգտնեմ, կմեջբերեմ: Ես էլ լավ չեմ հասկացել, բայց մոտավորապես սենց ա, ով ավելի բարձր ա հավաքում էդ դեպքում (ասենք 41.1 ու 41.2-ի դեպքում 41.2 հավաքողը), ինչ-որ բոնուս ա ստանում: Ասում եմ՝ անասունություն: Եթե իհարկե ճիշտ եմ հասկացել:
    4. Երեւանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջեւ՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

    Եթե սույն մասով սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին: Եթե տեղերի 40 տոկոսից ավելին ստանում են երկու կուսակցություն, կուսակցությունների դաշինք, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին, որը ստացել է առավել թվով մանդատներ: Մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած մյուս կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջեւ:

    5. Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջեւ բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ:

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

    http://www.parliament.am/legislation...ow&ID=4216#2.7

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (28.04.2013)

  19. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Դավ ջան, էդ ասածդ Երևանի մասին օրենքից ա ու էդտեղ սահմանվում ա, թե ոնց ա ընտրվում քաղաքապետը: Իսկ թե ավագանին ոնց ա 40 տոկոսի դեպքում մեկ էլ բոնուսով 50 դառնում, սահմանված ա ՀՀ ընտրական օրենսգրքով, էլի Տրիբուն ձյաից մեջբերեմ:

    Իշու ձագ օրենք ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավ ջան, էդ ասածդ Երևանի մասին օրենքից ա ու էդտեղ սահմանվում ա, թե ոնց ա ընտրվում քաղաքապետը: Իսկ թե ավագանին ոնց ա 40 տոկոսի դեպքում մեկ էլ բոնուսով 50 դառնում, սահմանված ա ՀՀ ընտրական օրենսգրքով, էլի Տրիբուն ձյաից մեջբերեմ:

    Իշու ձագ օրենք ա:
    Արտակ ջան, բա իմ ասածը էդ չէ՞ր։
    Մարդը քաղաքապետի թեկնածու ա (կուլիսային, իհարկե), բայց սկի տեղյակ էլ չի, որ էդ քառասուն տոկոսի պահը ընտրական օրենսգրքի դրույթ ա, ոչ թե «Երևանի մասին օրենքի»։

Էջ 5 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավոր Ամանոր, 2013թ.
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 13.01.2013, 12:53
  2. Մայիսի 30-ին ընտրություններ Վրաստանում
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.05.2010, 20:03
  3. Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 11.09.2008, 22:33
  4. Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 172
    Վերջինը: 25.11.2007, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •