«Մի դատրի, որ չդատվես» - շարքից:
Երբ նոր էի սկսել օգտվել սոցցանցերից, անցանոթնեի գրածներին չէի պատասխանում: Բայց մի անգամ, ինքս էլ չգիտեմ թե ինչպես ստացվեց, մի երիտասարդի պատասխանեցի, սկսեցինք զրուցել ու շատ շուտով մտեմացանք: Նա ինձ համար դարձավ այնպիսի ընկեր, ինչպիսին երբեք չէի ունեցել… Ինևէ, սրա մասին չէ որ ուզում էի գրել: Երկու ընկերուհի ունեի, որ գիտեին այդ մասին: Ամեն անգամ զարմացած նայում էին ինձ ու քննադատաբար հարցնում, թե ինչպե՞ս կարող եմ շփվել անծանոթ մարդու հետ, որին կյանքում տեսած էլ չկամ: Ես ի պատասխան միայն ժպտում էի ու ուսերս վեր բարձրացնում:
Անցավ որոշ ժամանակ, ու իրենք էլ սկսեցին ծանոթյություններ հաստատել: Նույնիսկ հանդիպման էլ գնացին:
Վերջերս նրանցից մեկի հետ խոսում էինք: Մի տեսակ նյարդային էր, նույնիսկ բարկացած: Պատճառը հարցրի:
- Ինչքան ժամանակ է, online է, բայց չի գրում, - խոսքը մի երիտասրդի մասին է, որի հետ բավականին մտերմացել էին, ինչպես ժամանակին ես էի մտերմացել այն տղայի հետ:
- Հա ի՞նչ կա դրա մեջ, - զարմացա ես,- հնարավոր է, հարմար չէ, կամ, ես իմ, մի պատճառ կա էլի…Հո պարտավոր չի:
- Պարտավոր է:
- Զուտ ընկերական չի՞ ձեր շփումը:
- Հա, բայց մեկ է, պարտավոր է, - համառում էր ընկերուհիս:
Ես ժպտացի. հիշեցի, թե մի երկու-երեք տարի առաջ, նույն այս ընկերուհիս, որ քննադատում էր ինձ, թե ի՞նչպես կարող եմ սոցցանցով ծանոթացած տղայի հետ շփվել, որի հետ, ի դեպ, այդպես էլ մնացինք մտերիմ ու հարազատ ընկերներ, որը արդեն ամուսնացել է ու փոքրիկ ունի, նույն այդ ընկերուհիս հիմա բարկանում է, որ իր վիրտուալ ընեկրը բավական ժամանակ է online է ու չի գրում:
Թող որ ես լինեմ հիշաչար, բայց հիշեցրի.
- Հի՞շում ես, ինչպես էիր շամանակին ինձ քննադատում:
Մեղավոր ժպտաց.
- Հիշում եմ… Դե ես ի՞նչ իմանայի, որ ես էլ որևէ մեկի հետ կծանոթանամ ու այսքան կմտերմանամ:
…Դե չէ, ես չեմ քննադատում, ուղղակի համոզվում եմ, որ ճիշտ են այն խոսքերը թե՝ «Մի դատիր ուրիշի անցյալը, քանի դեռ չգիտես քո ապագան»:
Իսկ ընկերները, երբեք շատ չեն լինում:![]()
Էջանիշներ