Ես բազմիցս բարձրաձայնել եմ, թե ինչու ես «գյադա» չեմ սիրում: Ուրեմն՝ գործիս շնորհիվ ես շփվել եմ տարաբնույթ արական սեռի ներկայացուցիչների հետ, սկսած՝ դեմք ոստիկաններից, վերջացրած՝ կարգին գողական հանցագործներով: Շփվել եմ (հեռվից իհարկե) գոմիգների հետ: Էլի՝ գործի բերումով:
Էլ ու՞մ ասեմ…![]()
Հա, շփվել եմ նաև քյարթ ու սևազգեստ, շուտ-շուտ պպզող հայվանակերպ ախպերների հետ: Շփվել եմ նորմալ տղերքի հետ: Ընկերներ ունեմ: Տղա ընկերներ: Շփվել եմ բանիմաց, գրագետ, լուրջ ու ընտանիքասեր տղաների հետ: Բայց սրանք սաղ էն չեն էլի ախր… Լիքը ընկերներ ունեմ վերոնշյալ ցուցակներից ու ցանկերից (գոմիգ ընկեր չունեմ):)
Ու սիրո-միրո հետ կապված հարցերը չհաշված՝ աղջիկներ, կանայք, քույրեր, մայրեր, ընկերուհիներ, դու'ք ուրիշ եք, դու'ք հազար անգամ լավն եք!!!
![]()
Էջանիշներ