Մեկ-մեկ կարող ա արածս բանը ավելորդ թվա, բայց մինչեւ չանեմ չեմ հանգստանա:Օրինակ Last.fm-իս կարգավորումները: Սիրածս երաժիշտները պետք ա նշված լինեն համապատասխան ալբոմում, համապատասխան ձեւով ու անունով, եթե սխալմունք գտնեմ, պիտի շտկեմ, չգիտեմ ով ոնց, բայց իմ աչքի համար հաճելի չի:
Էսօր վերջնականապես որոշեցի որ Vangelis-ի Blade Runner-ը պետք ա իր բոլոր ենթաալբոմների երգերով նշել մի ալբոմում, բայց մինչ էդ արդեն առանձին էին առաջին ու երկրորդ ենթաալբոմները: Էն էլ ասեմ, որ էդ առաջինը իմ ստեղծածն էրալբոմի նախնական տարբերակն էր, որը 1994 թվի վերաթողարկումից հետո «մտավ արխիվների մեջ» ու որը մի կերպ հաջողացրի գտնել ինետից: Էսօր դրեցի winamp-ով միացրեցի էդ երաժշտությունները էնքան ինչքան լսել էի, winamp-ի ձայնն էլ իջացրի, որ հանկարծ չզզվեմ երգերից:
Հիմա ամեն ինչ լավ ա, չնայած մի քիչ շտկումը չէր խանգարի, էդ մասին էլ հետո կմտածեմ: Ուրեմն սենց՝ ենթաալբոմները դասավորված են ըստ հավանածիս աստիճանի:
1-ին ենթաալբոմ_լսվել է 4 անգամ:
2-րդ ենթաալբոմ_լսվել է 3 անգամ:
3-րդ ենթաալբոմ_լսվել է 2 անգամ:
4-րդ ենթաալբոմ_լսվել է 1 անգամ:
Էն էլ ասեմ, որ 4-րդը 2 էր, պակասացրի, որտեւ էդքան էլ չէի հավանել: Իսկ սենց լավ ա![]()
Էջանիշներ