Հայկական լրատվական կայքերը հայտարարել են էրոտիկ բնույթի հրապարակումների մրցույթ![]()
Հայկական լրատվական կայքերը հայտարարել են էրոտիկ բնույթի հրապարակումների մրցույթ![]()
Մի ամիս է ինչ արձակուրդ են տվել բայց գլխիս ինչ ասես չի եկել:Ուրեմն ես արդեն հասցրել եմ մի քսան անգամ աստիճաններից ընկնել,հոսանքահարվել, հանդիպել հոգեբուժարանաից նոր դուրս գրված,հոգեպես անկայուն վիճակում գտնվող մարդու հետ,քիչ էր մնում ոջլոտեի:Հետո երբ թվում էր, թե ամեն ինչ վերջացել է ես հիվանդանում եմ անգինայով:Ես վախենում եմ մտածել էն ամենի մասին ինչ կարող է պատահել ինձ հետ մինչև սեպտեմբեր:
ՈՒնիկալ տաքսին կարդացի ու հիշեցի...
Գնում եմ Վհուկիս ու Վամպիս տեսնելու, Ռուբին էլ հայտարարել էր, որ ուշացողը «գլամուրնի ծիտ ա» , բնականաբար, շտապում եմ, առաջին պատահած տաքսին նստում ու մինչև առաջին խաչմերուկ առանց արկածների առաջանում: Խաչմերուկում աննորմալ արագությամբ մեկը հասնում է տաքսուն, կանգնում, հարցնում մոտորի ուժգնություն, մի քանի ինձ համար «աբրա-կադաբրա» մանրուքներ, հետո առաջարկում.
- Ապե, դավայ մաշնի բալնիքի վրա մինչև մանումենտ:
Տաքսու վարորդն էլ.
- Դավայ:
Ես զարմացած նայում եմ, մտքում արագությունը կանխավայելում, մտածում կարուսելից հավես ատրակցիոն է, կողքի մեքենան տեղից պոկվում է, տաքսին հանգիստ շարունակում առաջանալ առանց աննորմալ արագության:
Հ.Գ. Տաքսին ավելի շուտ հասավ մանումենտ, էն մյուսին ոստիկանները հետևել, կանգնեցրել էին![]()
Ուռեկիում Կովկասյան երիտասարդների համար նախատեսված դասընթաց-ճամբարի են: Առաջին օրը << Գաղտնի ընկեր>> կոչվող խաղ էինք խաղում, երբ բոլորը գրում էին իրենց անունները ու գցում մի արկղի մեջ: Հետո մի թղթիկ ես վերցնում ու դառնում ես էնտեղ գրված մարդու հրեշտակը: Եվ ճամբարում մնալու օրերի ընթացքում պիտի տվյալ մարդուն գաղտնի նվերներ անես, մինչև վերջում բացահայտվելը:
Դե քանի որ ես սարսափելիորեն ցրված եմ ու մոռացկոտ, նույն օրը որոշեցի սանիկիս նվեր անել: Սանիկս էլ սանիկ լիներ. տրոլլի պես աժդահա, վախենալու հայացքով վրացի տղա էր: Դրա համար էլ հավես չարեցի խանութներում նվեր փնտրել, դրա համար էլ նրա նվերի միակ նորմալ տարբերակը ատրճանակով բրելոկս էր, որը շալվարիցս էի կախում:
Ատրճանակս հանեցի, մեջը ռուսերեն ու անգլերեն նամակներ ոլորեցի դրեցի, ու տվեցի մեր հայ տղաներից մեկին, որ տա վրացիների ղեկավարին: Ու երեկոյան, երբ բոլորը հավաքվել էին երկրների մշակութային երեկոյին, մտավ էդ տղան` շալվարից կախած ԻՄ բրելոկը:
Ու արդեն մի քանի օր է, ամբողջ օրը ձեռքը ֆռֆռում է, իսկ ես էլ նայում ու փոշմանում եմ, որ իրեն եմ տվել իմ հին ու ժանգոտ զենքը...![]()
Ամեն ինչ մի օր կավարտվի...այն ինչ ունի սկիզբ ունի նաև վերջ...ուրախալիյա հաճախ
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Տարօրինակ զգացողություններ ունեմ այս վերջերս: Չգիտես ինչի, բայց սկսել եմ ինչ-որ մի բանի սպասել: Սակայն կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչի: Ուղղակի սպասողական վիճակ է մոտս: Գուցե մի հրաշքի եմ սպասում, կամ էլ չգիտեմ... Սպասում եմ էլի...![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 04.07.2013, 22:11:
Մոտ մի ժամից պիտի տնից դուրս գամ, իսկ ես հերիք չի դեռ ուսապարկս չեմ հավաքել, դեռ մի բան էլ չգիտեմ, թե ինչ եմ դնելու մեջը, մասնավորապես՝ ինչ հագուստ վերցնեմ հետս: Մտածելու կարողությունս էլ արդեն ինձնից ձեռ ա քաշել, գնացել: Մազ ա մնում՝ քնեմ
Լավ, ինձ հավաքեմ, գնամ պայուսակս հավաքելու:
Մեզ բարի ճանապարհ, ձեզ էլ հանգստյան օրերի բարի վայելում:
Ներսեսին ու Շուշանին՝ բարևներ, Արփիին՝ պաչիկներ, հուսով եմ՝ մի ուրիշ օր դեռ կստացվի հանդիպել![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Հիշում եմ, թե ինձ դասավանդող դասախոսներից մեկը ինչպես էր Սևակի գործերը վերլուծում: Նրան լսելիս միանգամից հասկանում էիր, որ Սևակի երկրպագուների թվին չի պատկանում: Ու հետո էլ էնպես ստացվեց, որ տվյալ դասախոսը դարձավ իմ դիպլոմայինի ղեկավարը (Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը» ): Մի անգամ էլ, թեև Մաթևոսյանից էինք խոսում, խոսքի մեջ ասաց, որ Պարույր Սևակին չի սիրում: Ինչևէ: Ինչի համար հիշեցի այս դասախոսին: Ուղղակի ինձ հանդիպած մարդկանցից ինքը առաջին մարդն էր, ումից նման բան լսեցի, որովհետև հիմա կարդացող-չկարդացող ասում է, թե Պարույր Սևակի գործերը շատ է սիրում: Շատ հաճախ էլ էնպիսի մարդիկ են ասում, որ 100% գիտես, որ տվյալ մարդը ընդհանրապես Սևակից բան չի կարդացել, առհասարակ գրականությունից էլ շատ հեռու է:
Հիմա ով ինձ ասում է, թե ինքը Պարույր Սևակին չի սիրում, «ուրախանում» եմ: Դե մտածում եմ, որ եթե տվյալ մարդը Սևակ չի սիրում, ուրեմն կարդացել է...
Ու ասելիքս էլ այն չէ, թե Պարույր Սևակի գործերը չսիրողներն են միայն նրա գործերը կարդացել, բնա՛վ, պարզապես ջղայինանում եմ Սևակին «սիրող» այն մարդկանց վրա, որ Սևակին իբր շատ են սիրում, բայց մի երկու տող Սևակի գործերից կարդացած չկան:
Arpine (07.07.2013), Chuk (05.07.2013), Moonwalker (05.07.2013), Ruby Rue (05.07.2013), Smokie (19.07.2013), StrangeLittleGirl (05.07.2013), Արէա (05.07.2013), Նաիրուհի (05.07.2013), Շինարար (05.07.2013), Ուլուանա (05.07.2013)
Ես աշխարհից բեխաբար մարդ եմ: Էդ ի՞նչ հաշիվ էր, որ Գերմանիա-Նիդեռլանդներ սահմանին թե՛ գնալուց, թե՛ հետ գալիս անձնագրային ստուգում եղավ (էդ սահմանը հազար անգամ հատել եմ, ոչ մի անգամ նման բան չէր եղել): Չլինի՞ Շենգեն տարածքը վերացել է, խաբար չեմ:
Ու հազար անգամ խոնարհվում եմ ինքս իմ առաջ, որ վերջին պահին չմոռացա անձնագիրս վերցնել:
Հա, բայց ինչ անկապ զգացողություն է, որ հաստատ գիտես անցնելու ես ու ընտրվելու, դե որովհետև լավն ես ու հոպ նամակ՝ ներողություն,բայց ստիպված ենք "զամենաների" ցուցակում ընդգրկել ու բլա բլա բլա... Սառը ջրով դեմքիս, ի, ես նենց վստահ էի, որ անցնելու եմՕ՜հ, Եվրոպա, օ՜հ, բարքեր
![]()
Arpine (06.07.2013), keyboard (05.07.2013), Meme (05.07.2013), Moonwalker (05.07.2013), StrangeLittleGirl (06.07.2013), Արևհատիկ (06.07.2013), Մինա (11.07.2013), Նաիրուհի (05.07.2013)
Միշտ ասել եմ ու հիմա էլ եմ ասում. բանակը մարդու կյանքում անիմաստություն ա, բայց բանակի դրական բաներց մեկը էսօր էլի զգացնել տվեց:
Նախ շնորհավորում եմ բոլորիս ՀՀ Սահմանադրության ու Խորհրդանիշերի տոնի կապակցությամբ:
Հա ինչ էի ասում, բանակից էն ա լավ, որ ՀՀ Հիմնը, ՀՀ Զինանշանը, ՀՀ Գերբը, ՀՀ Դրոշը մեկնելը դպրոցական տարիներց հետո էլ ավելի վառ ա տպավորվել մեջս ու էսօր Գայուշին բացատրում էի, ճիշտա գիտեմ, որ ինձ լսում էր քաղաքավարությունից ելնելով,որտև խեղճ երեխեն մտածում էր թե ցնդել եմ, բայց հպարտ եմ, որ կարողանում եմ գոնե այդ մի քանի րոպեն նրա կենտրոնացնել ՀՀ կարևորագույն արժեքներից մի քանիսի վրա ու վստահ եմ, որ դպրոցում արդեն ասածներս հիշելուց էլ ավելի վառ կտպավորվի մեջը:
Մի խոսքով ինչքան էլ ես զզվում եմ էս երկրից, մեկա սիորում եմ Հայաստանը իմ անկախ ու մասնատված երկիրը...
Հ.Գ. Հիմնի մեջ` թշվառ-անտերը փոխարինել են ազատ-անկախով, բայց արի ու տես, որ առավել ակուտուալ ա էսօր թշվա՜ռ, անտե՜ր Հայաստանը...
Arpine (06.07.2013), CactuSoul (09.07.2013), Smokie (19.07.2013), StrangeLittleGirl (05.07.2013), Stranger_Friend (06.07.2013), Նաիրուհի (05.07.2013)
ես հետ եմ վերդառնում
էսքան քիչա մնացել, էսքան չարչարվել եմ, հասել ենք վերջին, մեր նպատակին քիչա մնացել, մի կետա մնում անցնելու~....ու հանկարծ չգիտեմ էլ որտեղից, ներսումս ամեն բան խառնվումա իրար, էսքան քիչ ժամանակ, բայց ես էլ չեմ ուզում...
ես էստեղ էնքան բան ունեմ թողնելու~....շատ կարևոր ու թանկ մարդիկ .....
շնորհակալ եմ, որ եղել եք, ու կաք...
կկարոտեմ...փշաքաղվում եմ...տհաճ զգացումա...![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Երբ մեծ-մեծ խոսում էի, մերիկն հումորով ասում էր. աղջիկ ջան, քո՞ նման ձկնիկներն են կանսերվա դարձել:
Ես էլ պատասխանում էի՝ մե՛ր, ես ինչ-որ ձկնիկ չեմ, ես իշխան եմ, իսկ իշխանները կանսերվա չեն դառնում:
Բայց արի ու տես , որ դառնում են, էն էլ ո՜նց են դառնում:
Տեսե՞լ եք կնոջ թշվառություն: Ուղղակի կնոջ չէ, այլ սիրող կնոջ:
Էս կին արարածը լիքը լավ հատկանիշներ ունի: Էնպիսի յուրահատուկ խառնվածք կարող է ամփոփի իր մեջ, որ կարող ես երկար հիանալ, բայց ոնց կնոջ վեհությունը, էնպես էլ թշվառությունը կարող է երկար դիտարկման, ուսումնասիրության, իսկ հետո էլ քմծիծաղի առիթ լինել:
Սիրող կնոջ վեհությունն ու սիրող կնոջ թշվառությունը մետաղադրամի երկու կողմն են:
Ասում էր կսիրեմ ու կսիրվեմ: Չսիրվեմ՝ կփակեմ կյանքիս մի էջը, կբացեմ մյուսը, որտեղ անպայման կսիրվեմ:
Սիրեց,բայց չսիրվեց, փակեց էդ էջը, մյուսում կանգնեց սիրողի առաջ, նրա աչքերում սիրվելու ու ցանկալի լինելու կայծեր կարդաց, ներս նայեց ու հասկացավ, որ չի կարողանում էդպես:
Ու ատեց իրեն էդքան խղճուկ լինելու համար, կյանքն ամբողջությամբ վայելել չկարողանալու, տրված հնարավորություններից օգտվել չկարողնալու ու իր հիմար կանացի էությանը գերի լինելու համար:
Տո մեր ջան, ի՜նչ իշխան, պուճուրիկ , խղճուկ արարած մըն եմ:
Վերջին խմբագրող՝ E-la Via: 06.07.2013, 16:28:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Alphaone (06.07.2013), CactuSoul (09.07.2013), Chuk (06.07.2013), erexa (06.07.2013), keyboard (06.07.2013), Meme (06.07.2013), Sambitbaba (06.07.2013), Smokie (19.07.2013), StrangeLittleGirl (06.07.2013), Այբ (06.07.2013), ԱնԱիդա (06.07.2013), Արէա (08.07.2013), Արևհատիկ (06.07.2013), Ժունդիայի (09.07.2013), Մինա (11.07.2013), Նաիրուհի (06.07.2013)
Ինչ-որ մեկ որոշել է նեռվերս ուտել ու ինձ թվում ա գիտեմ էդ ով է ու եթե կասկածներս ճիշտ դուրս եկան,երդվում եմ,որ էդ մեկը փոշմանելու ա:![]()
Լեդի Վարդ (06.07.2013)
Երբ մեկից հիասթափվում ես, վիրավորանքդ մեկ-մեկ ուղղվում է ոչ թե տվյալ անհատի, այլ առհասարակ մարդկության վրա: Եվ սկսում ես մտածել, թե բոլոր մարդիկ հենց նման են այն մարդուն, ումից հիասթափվել ես: Սակայն ինչ լավ է, որ կան մարդիկ, որոնք ստիպում են հավատալ, որ մարդ արարածը, այնուամենայնիվ, այնքան էլ վատը չէ:
Վերջին խմբագրող՝ Այբ: 06.07.2013, 19:35:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ