Երբ խոսում ես մեկի հետ, ում կյանքումդ երբեք չես էլ տեսել, բայց միևնույն է, ցանկանում ես օգտակար լինել նրան, առավել ևս, երբ թեման առաջնայիններից է, - շատ կարևոր է, որպեսզի հիմնական միտքը լավ հասկացվի: Այդ պատճառով զազրելի չէ երբեմն որոշ բաներ քիչ չափազանցացված ներկայացնել, որպեսզի հիմնական միտքն ավելի հասկանալի դառնա: Կոնկրետ մեր դեպքում ես ի նկատի ունեմ օգտագործածս "հաշվապահ", "թքած ունենալ" և նման արտահայտությունները:
Բայց միևնույն է, ես չեմ ասել, թքած ունեցիր հասարակության վրա: Ես ասացի, թքիր
այն հանգամանքի վրա, փոխվու՞մ է արդյոք դիմացինդ, թե՞ ոչ: Այսինքն, մտածիր
քո փոխվելու մասին, այլ ոչ թե նրա:
Իհարկե սխալ է, սիրելիս, և ոչ ոք քեզ դա չի էլ առաջարկում: Ասել "ի՞նչ գործ ունես ուրիշների հետ", - չի նշանակում ասել. "ապրիր քեզ համար": Նշանակում է. մտածիր քո փոփոխությունների մասին, այլ ոչ թե ուրիշների: Իսկ դա նույնն է, ինչ մտածես հասարակության մասին: Չէ՞ որ դու ինքդ համաձայն ես նրան, որ հասարակությանը փոխված տեսնելու համար պետք է նախ փոխես ինքդ քեզ:
Հ.Գ. Հուսով եմ, որ մեր զրույցը չի վրդովում քեզ: Եթե սխալ եմ՝ ասա, և եկ դադարենք այն: Ներիր, եթե կոպիտ ինչ-որ բան եմ ասել, բայց հավատա, որ ես ինքս շահագրգռված եմ, որպեսզի դու ազատվես նրանից, ինչ քեզ դուր չի գալիս: Չէ՞ որ ես էլ՝ քեզ պես, - ցանկանում եմ փոխված տեսնել իմ առջև կանգնած "ուրիշներին":
"Ուրիշները" քո բառն է, այլ ոչ թե իմ: Ես օգտագործեցի այն ավելի հասկանալի լինելու համար: Իմ իրականության մեջ դու ինձ համար "ուրիշ" չես: Եթե հիշում ես մեր նախկին զրույցները "սիրել-չսիրելու" մասին, դու ինձ համար
իմ ուրիշ "Ես"-ն ես:

Էջանիշներ