Անը շատ ճիշտ է ասում.
Ի՞նչ գործ ունես մյուսների հետ:
Այ, հենց այստեղ է խնդիրը, Անծանոթ ջան. քեզ մյուսների փոխվելու երաշխիքն է պետք: Առանց դրա քո փոխվելն անիմաստ ես համարում. ինչու՞ փոխվես, եթե մյուսները չեն փոխվելու, հո խելա՞ռ չես, որ առանց մյուսների փոխվելու վերցնես ու փոխվես: Հո ծիծաղի առարկա չե՞ս մյուսների առջև, ճի՞շտ է…
Եվ սա մեքենայորեն բացահայտում է երկրորդ մտքիդ սխալը.
Դա միայն առաջին հայացքից է այդպես: Եկ տեսնենք:
Կոնկրետ այս հարցում դու ասում ես, որ ցանկանում ես ուրիշներին փոխված տեսնել: Ես չէի ասի, թե դու ցանկանում ես դա:
Որովհետև նոր դու ասացիր, որ գիտես, որ ուրիշների փոխվելու համար առաջինը դու պետք է փոխվես: Բայց դու չես փոխվում, որովհետև երաշխիք չունես, թո մյուսները կփոխվեն: Այսինքն, չես հավատում, թե մյուսները կփոխվեն: Սա նշանակում է, որ հավատում ես, որ նրանք չեն փոխվի: Այլ տարբերակ չկա:
Իսկ հավատալ կամ ցանկանալ, մեր խոսակցության թեմայի իմաստով լրիվ նույն բանն է:
Իսկ չէ՞ որ մենք բոլորս էլ մի բան ենք ցանկանում. իրականացած տեսնել այն, ինչին հավատում ենք:
Իսկ դու էլ, չունենալով
երաշխիք, հավատում ես նրան, որ մյուսները չեն փոխվի:
Եվ ուրեմն.
Դու ոչ թե ցանկանում ես, որ ուրիշները փոխվեն:
Ոչ,
դու ցանկանում ես, որ ուրիշները չփոխվեն, և դու գաս ու մեզ ասես. "Տեսա՞ք, բա որ ասում էի՝ չեն փոխվի՞…"
Ահա թե որն է քո իրական ցանկությունը, և ինչ խոսք, որ դու ստանում ես այն, ինչ ցանկանում ես… ցավոք:

Էջանիշներ