Մեջբերում իմ քաղաքական ու կրթական «կուռքի»՝ Աշոծյանի ֆեյսբուքյան էջից
Ու փաստն էն ա, որ սովորող, խելացի ու զարգացած մասսան ա հիմնականում դուրս գալիս դասադուլի:
Մենք շատերից լավ գիտենք մեր կրթության արժեքը, բայց ես չեմ ուզում սովորել մի համալսարանում, որտեղ իմ լսարանում էսիմինչ թափթփուկներ պիվա են խմում, ծխում ու բլոտ խաղում

Իսկ նախկին դասարանցիներիցս ոմանք, որ դպրոցում աչքի էին ընկնում իրենց տափակությամբ, բթությամբ ու ընդհանրապես դասերից մղոններով հեռու լինելով, էսօր որոշել են խելոք երևալ ու ասում են.« բա ձեզ պե՞տք ա դասադուլ, գնացեք սովորեք, մարդ դառեք»:
Ես չեմ ուզում դառնալ էս կառավարության ստրուկը, չեմ ուզում գիտնականի խղճուկ 30 000 աշխատավարձ, չեմ ուզում, որ անարդարությամբ ու կեղծիքով օլիգարխների զավակներն ու պապայի բալեքն առաջ գնան, իսկ խելացիների տակը փորեն, դրա համար էլ էսօրվա դրությամբ դասադուլի եմ գնում, որ վաղը մյուս օրը իմ սովորելու պտուղները տեսնեմ:
Մինչև կոկորդս կուշտ եմ փտած կառավարությունից ու կոռուպացված կրթական համակարգից
Էջանիշներ