Բագրատյան Հրանտ
Հայրիկյան Պարույր
Հարությունյան Արամ
Հովհաննիսյան Րաֆֆի
Ղուկասյան Անդրիաս
Մելիքյան Արման
Սարգսյան Սերժ
Սեդրակյան Վարդան
Քվեաթերթիկը կդարձնեմ անվավեր
Չեմ մասնակցի ընտրություններին
Սենց բաները պետք ա ֆեյսբուքում ասել: Սկսելիս ահագին անփորձ էին, անկապ իվենթ էին սարքել: Բայց մի քանի օրում մեծերը մի քանի խորհուրդ տվեցին, մի քանի բան շտկեցին, էսօր արդեն բավական պատրաստ փողոց դուրս էկան:
Մեկ ա շատ լավն էին ուսանողները: Ինչքան ուզում ա, թող Աշոտյանը ելույթ ունենա:
Ուրեմն էն ասպիրանտների դասադուլները որ լինում էին, էս Աշոտյանը նոր էր ուսխորհրդի նախկին նախագահ դարձել: Դե բժշկականի ժողովուրդը նենց իներտ էր, բայց երրորդ-չորրորդ օրը մանրից սկսեց միանալ: Սրանք խառնվեցին իրար, բանավեճ հրավիրեցին: Աշոտյանը սկսեց ամբաղ-զամբաղ դուրս տալ, թե պետք ա քաղաքակիրթ ձևով, այ սենց բանավեճեր կազմակերպելով հարցերը լուծել, ոչ թե դասադուլով: Էդտեղ պարզ դարձավ, որ ասպիրանտուրայի շնորհիվ բանակից մի խուսափած էլ Աշոտյանն ինքն ա, էնտեղ նստած զինվորի դուխից էր խոսում: Սաղ հեչ, հոգեբանորեն ազդեց էդ բանավեճը, ու բժշկականն էլ փողոց դուրս չեկավ:
Ասածս ինչ ա՝ Աշոտյանին մի լսեք, ամբաղ-զամբաղ դուրս ա տալիս:
Brian_Boru (25.02.2013), Hda (25.02.2013), Tig (26.02.2013), Աթեիստ (25.02.2013)
Ռուսաստանցի փորձագետն ապացուցել է, որ հայաստանյան ընտրությունները կեղծված են
Ընտրողների Միջտարածաշրջանային միավորման ղեկավար, ռուսաստանյան «Գոլոս» ասոցիացիայի փորձագետ Անդրեյ Բուզինը վերլուծել է Հայաստանում փետրվարի 18-ին կայացած ընտրությունների վիճակագրությունը: Նա օգտվել է «Շպիլկինի մեթոդից», ինչպես նաև մի շարք այլ մեթոդներից: Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ ընտրություններն անցել են կոպտագույն ընտրակեղծիքներով` հաղթող թեկնածուի օգտին:
«Ավելին՝ ի տարբերություն Դմիտրի Մեդվեդևի ընտրություններին, որոնք կայացել են 2008 թվականին, երբ ընտրակեղծիքները նույնպես մասսայական են եղել, բայց մյուս թեկնածուի հաղթանակին չեն հանգեցրել, այս դեպքում Շպիլկինի մեթոդը Հովհաննիսյանի հաղթանակն է ցույց տվել, դա նշանակում է՝ մեթոդը սկզբունքորեն վիճարկել է ընտրությունների պաշտոնական արդյունքները»,- նշում է հետազոտության հեղինակը:
Բուզինը եզրակացրել է, որ ընտրությունների պաշտոնական վիճակագրությունը լուրջ կասկածի տակ է դնում քվեարկության օրինականությունը և ձայների հաշվարկը:
Քննվող ցուցանիշների պատճառ կարելի է հեշտությամբ համարել մասսակայան ընտրակեղծիքները:
«Սոբյանին-Սուխովոլսկու մեթոդը իրոք ֆանտաստիկ արդյունք է տալիս Հայաստանում: Նման արդյունք Ռուսաստանում սովորաբար գրանցվում է վատագույն ընտրությունների դեպքում՝ Չեչնիայում, Մորդովիայում, Թաթարստանում, Բաշկորտոստանում, Տյումենի և Կեմերովոյի շրջաններում: Բայց եթե վերոնշյալ տարածաշրջաններում առկա են ընտրակեղծիքների լրացուցիչ ապացույցներ, օրինակ, որոշ ընտրատեղամասերում բացառիկ ցուցանիշների տեսքով, ինչպես նաև ընտրական ցուցանիշների ժամանակային կտրուկ տարբերություններ, ապա Հայաստանում ընտրական ցուցանիշների անոմալ վարքը չի ապացուցվում մեծ թվով ընտրակեղծիքների մասին տեղեկություններով: Բացի դա, Հայաստանում չկան մեծ տարբերություններ ընտրատեղամասերի և ընտրատարածքների չափերի միջև, և չկան կամ գրեթե չկան «փակ» ընտրատեղամասեր հարյուրտոկոսանոց քվեարկությամբ: Դա ողջ երկրի տարածքում հավասարաչափ համակարգված ընտրակեղծիքների պատկեր է ստեղծում, որոնք հավասարապես համակարգված են եղել նաև յուրաքանչյուր ընտրատարածքի ներսում: Սրա ապացույցն է նաև այն, որ Սարգսյանի համար վառ արտահայտված դրական քվեարկությունը կախված է եղել ընտրողների տեղամաս ներկայանալու ցուցանիշից:
Եվ այսպես, հաղթանակի հիմնական հավակնորդները՝ Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, պաշտոնական արդյունքներով հավաքել են, համապատասխանաբար, 56,6% և 35,5%: Ներկայացնում ենք Սոբյանին-Սուխովոլսկու մեթոդով համահայկական թեստի արդյունքները.
Ռեգրեսիվ գծի թեքությունը Ռեգրեսիվ գծի տեղաշարժը Տեղամասեր ներկայության էֆեկտը (ռեգրեսիվ գծի թեքության և հավաքած ձայների չափաբաժնի տարբերությունը
Սարգսյան 140% -49% +83%
Հովհաննիսյան -34% +41% -70%
Այլ կերպ ասած, մարդկանց ներկայության ավելացման պարագայում կտրուկ մեծանում էր Սարգսյանի օգտին տրված ձայների չափաբաժինը: Այս երևույթը կարելի է հեշտությամբ բացատրել Սարգսյանի օգտին արված ընտրակեղծիքներով», – նշում է հետազոտության հեղինակը: Նա ընդգծում է, որ ռուսաստանյան ընտրությունների մասին դրական կարծիք հայտնողները վիճարկում են այդ թեզը, սակայն Բուզինը նշում է, որ 2008 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրություններին նմանատիպ ցուցանիշներ են եղել, իսկ նման անբնական ցուցանիշների էությունը հիմնականում բացատրվել է ընտրակեղծիքներով, և դա հաստատվել է նաև այլ մեթոդներով վերլուծության ժամանակ:
Բուզինը նշում է, որ, ցավոք, Հայաստանի մասին շատ տեղեկություններ չկան, և ինքը ստիպված է օգտագործել ձեռքի տակ եղած տեղեկատվությունը:
Հետազոտողը համեմատում է երեք ընտրությունների ընտրողների երկայության ցուցանիշները՝ ըստ ՀՀ ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների:
Ինչպես կարելի է տեսնել ներկայացված գրաֆիկից, 2013 թվականի ընտրությունների բաշխումները ավելի շատ են տարբերվում նորմային մոտ բաշխումներից, քան 2012-ի խորհրդարանական և 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ:
Ինչպես հայտնի է, նորմալ բաշխումից շեղումները կարող են կապված լինել ընտրողների ներկայության ոչ միատարրության հետ՝ ըստ ընտրատարածքների: Տեսնենք, թե որքանով են տարբերվում միմյանցից Հայաստանի 41 ընտրատարածքները:
Երևում է, որ տարբերությունները շատ մեծ չեն, եթե եղել են ընտրակեղծիքներ, ապա դրանք եղել են ընտրատարածքների մեծ մասում: Որպեսզի համոզվենք դրանում, կառուցենք ընտրողների ներկայության համեմամատական աղյուսակը՝ ըստ ընտրատեղամասերի յուրաքանչյուր ընտրատարածքի ներսում:
Դիտարկենք Սոբյանին-Սուխովոլսկու թեստերը Սարգսյանի ցուցանիշների վերաբերյալ յուրաքանչյուր ընտրատարածքի համար:
Այս աղյուսակում ընտրատարածքները ներկայցվում են ընտրողների ներկայության էֆեկտի նվազման միտումով: Երևում է, որ բոլոր ընտրատարածքներում, բացի 15-րդից, Սոբյանին-Սուխովոլսկու թեստը ցույց է տալիս Սարգսյանի արդյունքի լուրջ կախվածությունը ընտրողների ներկայությունից: Դա նշանակում է, որ եթե ընտրակեղծիքներ եղել են, ապա միաժամանակ Հայաստանի ողջ տարածքում, հնարավոր է, բացի 15-րդ ընտրատարածքից:
Եվս մեկ աղյուսակում ներկայացված է Սարգսյանի և Հովհաննիսյանի ձայների հարաբերակցությունը՝ կախված ընտրողների ներկայությունից:
Այս բաշխումը շատ կարճ հորիզոնական հատված ունի՝ 30-ից 37 տոկոս: 37 տոկոս ներկայությունից հետո ձայների հարաբերակցության տարբերությունը սկսում է մեծանալ, այն է՝ հիմնական ընտրատեղամասերում Սարգսյանի ձայները կախված են մարդկանց ներկայությունից:
Հիշեցնենք, որ, ըստ ԿԸՀ-ի կողմից այսօր հրապարակված պաշտոնական արդյունքների, ընտրություններին մասնակցած ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Ընտրություներին մասնակցելու իրավունք ունցող 2.529.016 քաղաքացիներից ընտրության է մասնակցել 1.521.931ընտրող կամ 60.18%-ը: Վերջնական արդյունքների համաձայն՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
1. Սերժ Սարգսյան – 861 հազար 373, 58.64 %
2. Րաֆֆի Հովհաննիսյան – 539 հազար 693 , 36.74
3. Հրանտ Բագրատյան – 31 հազար 643, 2.15 %
4. Պարույր Հայրիկյան – 18 հազար 096, 1.23 %
5. Անդրեաս Ղուկասյան – 8 հազար 329, 0.57%
6. Վարդան Սեդրակյան – 6 հազար 210, 0.42%
7. Արման Մելիքյան – 3 հազար 520, 0.24%
http://www.epress.am/2013/02/25/%D5%...80-%D5%B0.html
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
հլը մլիցեքի դեմքը
![]()
A long time ago, in a galaxy far, far away...
Albus (26.02.2013), Brian_Boru (26.02.2013), Hda (25.02.2013), keyboard (26.02.2013), Kuk (26.02.2013), Mephistopheles (26.02.2013), Moonwalker (26.02.2013), Quyr Qery (26.02.2013), Rammstein (25.02.2013), Sagittarius (25.02.2013), StrangeLittleGirl (25.02.2013), Tig (26.02.2013), Win Wolf (26.02.2013), Արէա (26.02.2013), Դավիթ (26.02.2013), Նաիրուհի (25.02.2013), Ռուֆուս (26.02.2013), Սերխիո (26.02.2013), Տրիբուն (25.02.2013)
Brian_Boru (26.02.2013), keyboard (26.02.2013), Mephistopheles (26.02.2013), Moonwalker (26.02.2013), Quyr Qery (26.02.2013), Sagittarius (26.02.2013), Աթեիստ (25.02.2013), Անվերնագիր (25.02.2013), Դավիթ (26.02.2013), Նաիրուհի (25.02.2013), Տրիբուն (25.02.2013)
Սերժը աչքիս իրա սաղ պախկված պուտանկենքին ռեսկի բացահայտելույա
Դավիթ Շահնազարյանը Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին երկխոսության կոչ է անում
Բարև
Ambrosine (26.02.2013), Artgeo (26.02.2013), Chuk (26.02.2013), Kuk (26.02.2013), Moonwalker (26.02.2013), Quyr Qery (26.02.2013), Sagittarius (26.02.2013), Tig (26.02.2013), Win Wolf (26.02.2013), Աթեիստ (26.02.2013), Անվերնագիր (26.02.2013), Դավիթ (26.02.2013), Ձայնալար (26.02.2013), Ներսես_AM (26.02.2013), Շինարար (26.02.2013), Ռուֆուս (26.02.2013), Տրիբուն (26.02.2013)
Ժող, Րաֆֆին ոնց որ էն wanna be ռոք աստղերից ըլնի որ իրա իմաջինարի գռուպպայի հետ կարեյոկե բառում air guitar նվագելով երգում ա… Մատ՛ տվոյու…
Kuk (26.02.2013)
Ambrosine (26.02.2013), Mephistopheles (26.02.2013), Moonwalker (26.02.2013), Բիձա (26.02.2013), Ձայնալար (26.02.2013), Նաիրուհի (26.02.2013), Շինարար (26.02.2013)
սրանից հետո Րաֆիի ակցենտով եմ գրելու…
Բիձա (26.02.2013)
լավ վերլուծություն ա
A long time ago, in a galaxy far, far away...
Ingrid (26.02.2013), Moonwalker (26.02.2013), Tig (26.02.2013)
Ժողովուրդ մի հատ ՄԵԵԵԵԵԵԵԵԾ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Չամիչին, որ հնարավորություն տվեց շատերիս արտահայտվել, սրտում կուտակվածը դուրս հանել: Լրիվ լուրջ ու անկեղծ Չամիչ ջան, առանց մի կաթիլ իսկ հեգնանքի: Քեզ մի հատ մեեեծ ԲԱՐԵՎ իմ կողմից: Հարգանքներիս հավաստիքը:![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
StrangeLittleGirl (26.02.2013), Չամիչ (26.02.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ