StrangeLittleGirl-ի խոսքերից
Հա, մոլորված գառնուկի հետ համաձայն եմ, բայց ինձ թվում ա էդ նրանից, որ սաղի, էդ թվում իրա համար մեծ սյուրպրիզ էր: Ինչքան էլ ասի՝հավատում էր, մեկ ա, դժվար հավատար, որ համ ընտրվելու ա, համ կեղծվելու ա: Իսկ դրսի մութ ուժերը գրեթե վստահ եմ, որ ստեղ չկան, որովհետև արտասահմանյան լրատվամիջոցներն ընդհանրապես չեն լուսաբանում Հայաստանում կատարվածը, իսկ ռուսականներն ուղղակի ցեխ են շպրտում:
Չամիչ, դու բոց ես, լուրջ եմ ասում: Ուզում էիր, որ սիրուն աչքերի համա՞ր Րաֆֆիին ընտրեին: Իսկ ինչու՞ չես վստահում իրան: Էդ ի՞նչ սխալ քայլ ա արել անցյալում, որ չես վստահում: Թե՞ Սերժը շատ ավելի վստահելի ա: Ի՞նչ ես ուզում անի, որ չի արել, որ դու էլ իրան վստահես: Կամ քեզ դեռ պարզ չի՞, որ Սերժից ազատվել ա պետք:
Գիտես, նույնիսկ եթե էդքան հեռու ես գնում ու Րաֆֆուն հիմար ես անվանում, ավելի լավ ա էդ հիմարը լինի նախագահ, որը ժողովրդավարական արժեքների կրող ա, քան թե Սերժը, որի համար իրա շրջապատից էն կողմ ժողովուրդ չկա:
Ի դեպ, ինչ վերաբերում ա կյանքի գնին, ես էլ եմ հաստատում, որ ինքը հազար անգամ շեշտել ա՝ իրա կյանքի գնով, հազար անգամ ասել ա, որ եթե բախում լինի, ինքն առաջին գծում ա լինելու: Էս ամենի հետ մեկտեղ ինքդ էլ տեսնում ես, թե ինչքան մեծ ջանքեր ա թափում, որ բախում չլինի:
Չամիչ, դու տարբերություն տեսնու՞մ ես նախագահ փոխելու ու ընտրվելու մեջ: Ոչ ոք, նույնիսկ Րաֆֆին չի խոստանում, որ հենց ինքը գա, վաղվանից մեր սաղ պրոբլեմները վերանալու են: Ավելին՝շատ վատ լուր ունեմ. մեր պրոբլեմները չեն վերանալու, որովհետև աշխարհի բանն էդ ա: Հայաստանից շատ անգամ ավելի բարեկեցիկ ու շատ անգամ ավելի ժողովրդավար Նիդեռլանդներն էլ իրա պրոբլեմներն ունի: Բայց ամեն դեպքում ժողովրդավարություն չունենալը լիքը լուծելի պրոբլեմների հիմքում ա ընկած: Հավատացած եմ, որ եթե ինքը դառնա նախագահ, 2018-ի Հայաստանն ավելի լավն ա լինելու, քան էսօրվանը, չնայած հեռու ա լինելու կատարյալից:
Ինչի՞ց որոշեցիր, որ սեփական շահերի համար ա օգտագործում: Փաստերով խոսի: Իսկ ես կարամ հակափաստարկ բերեմ: Եթե սեփական շահերի համար օգտագործեր, վաղուց արդեն էդ նույն ժողովրդին ոստիկանների բերանն էր տվել: Բայց դու տես ինչ հմտությամբ ա ինքը բախումներից խուսափում: Եթե սեփական շահեր ունենար, անձի պաշտամունք կստեղծեր, բայց էսօր արգելում ա իրա անունը վանկարկել: Ու ընդհանրապես, էս անգամ ոտքի կանգնած ժողովուրդն ուրիշ ա, օգտագործվող չի: Ոչ ոք չի կարան իրանց սեփական շահերի համար օգտագործի: Այ, ՀՀԿ-ն մայիսի ընտրություններին ուսանողներին օգտագործեց սեփական շահերի համար: Բայց էս ոտքի կանգնած ժողովուրդն էդ տեսակից չի, մոռացի, հույս չունենաս:
Էջանիշներ