Rhayader-ի խոսքերից
Սիմպտոմ է ընդամենը, սիմպտոմ բուժելն անիմաստ է: Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, ամենայն հավանականությամբ: Ես կենթադրեի, որ ինչ-որ ուրիշ անհանգստություն կա, որն արտամղվել է անգիտակցական և այնտեղից կպչուն մտքեր է առաջացնում: Հիվանդ մարդ ընտանիքում, քննություններ, որոնց լավ չի պատրաստվել, տհաճություն, որը կանխատեսում է ապագայում, բայց պատրաստ չի դրան դիմակայել, դրա համար էլ նախընտրում է դրա մասին չմտածել: Արարք, որը չի ցանկանում, որ բացահայտվի: Ու նման բաներ: Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում: Կարող է պարզապես ստրեսի հետևանք լինել: Լիարժեք ֆոբիան գազի պայթելուց/գողերի մտնելուց և այլն քիչ հավանական եմ համարում, որովհետև դրանք հազվադեպ են ինքնուրույն ու փնջով լցվում մի մարդու գլուխ: Ի՞նչ կասես:
Էջանիշներ