User Tag List

Էջ 19 46-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 683 հատից

Թեմա: Հարցեր հոգեբանին

  1. #271
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    55
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի ակումբցիներ ,ձեր խորհրդի կարիքն ունեմ:
    Անցած տարի ավտովթարից ընկերուհուս տղան է մահացել :Մխիթարական խոսքեր չկարողացա գտնել,նման իրավիճկում ինչպես մխիթարեմ?,ինչ խոսքերով?:Շատ եմ ցավում ու անհանգստանում եմ ընկերուհուս համար,բայց անկախ ինձանից խուսափում եմ նրա հետ հաղորդակցությունից,որովհետև չգիտեմ ինձ ինչպես պահեմ:Մի բան հաստատ գիտեմ,երբ ես լավ չէի ,ինչ որ մեկի ներկայությունը,մխիթարական խոսքն ու պարզապես համակրանքը ինձ համար շատ կարևոր էր:Միգուցե ինձ խորհուրդ տաք,ինչ բառերով մխիթարեմ ու ինչպես օգնեմ հաղթահարել այս դառը փորձությունը ?Կամ գուցե խորհուրդ կտաք որևէ հեղինակի?, ում գործերը կօգնեն ընկերուհուս ինչ որ կերպ դուրս գալ այս ծանր վիճակից:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  2. #272
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Մինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի ակումբցիներ ,ձեր խորհրդի կարիքն ունեմ:
    Անցած տարի ավտովթարից ընկերուհուս տղան է մահացել :Մխիթարական խոսքեր չկարողացա գտնել,նման իրավիճկում ինչպես մխիթարեմ?,ինչ խոսքերով?:Շատ եմ ցավում ու անհանգստանում եմ ընկերուհուս համար,բայց անկախ ինձանից խուսափում եմ նրա հետ հաղորդակցությունից,որովհետև չգիտեմ ինձ ինչպես պահեմ:Մի բան հաստատ գիտեմ,երբ ես լավ չէի ,ինչ որ մեկի ներկայությունը,մխիթարական խոսքն ու պարզապես համակրանքը ինձ համար շատ կարևոր էր:Միգուցե ինձ խորհուրդ տաք,ինչ բառերով մխիթարեմ ու ինչպես օգնեմ հաղթահարել այս դառը փորձությունը ?Կամ գուցե խորհուրդ կտաք որևէ հեղինակի?, ում գործերը կօգնեն ընկերուհուս ինչ որ կերպ դուրս գալ այս ծանր վիճակից:
    Հոգեբան չեմ, բայց մի կարծիք գրեմ: Կարծում եմ, որ ոչ միայն անհրաժեշտ չէ, այլև պետք է խուսափել մխիթարելուց: Որովհետև մխիթարանքի ամեն մի խոսքը կարող է հիշեցնի դեպքը, խորացնի: Ես լինեի, կձգտեի ուղղակի շփվել հետը, առօրյա թեմաներով, սրճել հետը, հիշել հին օրերը ու տենց լիքը բաներ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (11.07.2012), Մինա (11.07.2012), Նարե91 (12.07.2012), Ֆոտոն (11.07.2012)

  4. #273
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    55
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ ջան,ես էլ եմ էդ կարծիքին,բայց ընկերուհիս բոլորովին լավ չի:Առանց իրեն տրամադրելու ...դե հասկանում ես ?Չեմ կարողանում ձևացնել,որ ամեն ինչ նորմալ է ,խառնվում եմ իրար,անհարմար վիճակի մեջ եմ ընկնում:Հենց էս պահին է ,որ կորցնում եմ ինձ ու չգիտեմ ինչպես ինձ պահեմ:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  5. #274
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ դժվար ա խորհուրդ տալը, բայց ես էդպիսի դեպքերում խոսում եմ սովորականի պես, բայց ներքուստ երկուստեք, լուռ համաձայնությամբ գիտակցում ենք խորը ցավակցությունը՝ առանց որևէ ցավակցական խոսքի: Ես էլ ցավակցել չեմ սիրում ու չեմ կարողանում:
    Երբեմն հենց տեսնելիս պինդ գրկախառնությունն ամեն ինչ ասում է: Կարիք չկա խոսքերի, մանավանդ որ 1-2 օրվա դեպք չի, արդեն ահագին ժամանակ է անցել:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մինա (12.07.2012), Նաիրուհի (06.09.2012)

  7. #275
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի ակումբցիներ ,ձեր խորհրդի կարիքն ունեմ:
    Անցած տարի ավտովթարից ընկերուհուս տղան է մահացել :Մխիթարական խոսքեր չկարողացա գտնել,նման իրավիճկում ինչպես մխիթարեմ?,ինչ խոսքերով?:Շատ եմ ցավում ու անհանգստանում եմ ընկերուհուս համար,բայց անկախ ինձանից խուսափում եմ նրա հետ հաղորդակցությունից,որովհետև չգիտեմ ինձ ինչպես պահեմ:Մի բան հաստատ գիտեմ,երբ ես լավ չէի ,ինչ որ մեկի ներկայությունը,մխիթարական խոսքն ու պարզապես համակրանքը ինձ համար շատ կարևոր էր:Միգուցե ինձ խորհուրդ տաք,ինչ բառերով մխիթարեմ ու ինչպես օգնեմ հաղթահարել այս դառը փորձությունը ?Կամ գուցե խորհուրդ կտաք որևէ հեղինակի?, ում գործերը կօգնեն ընկերուհուս ինչ որ կերպ դուրս գալ այս ծանր վիճակից:
    Մինա ջան, խորհուրդ չեմ կարող տալ, ես էլ հոգեբան չեմ, բայց ես ուղղակի կլսեի այդ կնոջը: Թող շատ խոսի, պատմի զգացածը, լաց լինի... Ցավը պիտի մի քիչ դուրս գա, որ նոր բաների տեղ բացվի:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (12.07.2012), Մինա (12.07.2012), Ֆոտոն (12.07.2012)

  9. #276
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, երեխային կորցրած մարդուն նենց չի որ էդ մասին խոսելուց ես հիշեցնում: Դրա ցավն ամեն վայրկյան իրանց հետ ա: Ինչքան ուզում ա անցած լինի: Մի տարին նման բանի համար շատ քիչ ա իրականում:
    ես կին եմ ճանաչում, որի երեխան 6 տարի առաջ ինքնասպանություն ա գործել, ու ինքը մինչ այժմ ի վիճակի չի մարդկանց հետ նորմալ շփվել:
    Ուղղակի տարբեր մարդիկ տարբեր կերպ են ապրում վշտի հետ հաշտվելու ծանր շրջանը:
    Մեկին կարա անտանելի լինի բարձրաձայն անունը տալը կամ լսելը, մեկ ուրիշի համար՝ երեխայի մասին խոսելը կարա մխիթարանքի գոնե չնչին բայց աղբյուր դառնա:

    Մին, դու փորձի հասկանաս՝ պատրա՞ստ ա արդյոք ինքը կորստից խոսել, դատարկել միջից էդ ցավը, բարձրաձայնելով կամ քեզ լսելով: Թե՞ իր համար ավելի տանելի ա առանց որևէ հիշատակման շփումը:
    Փորձի տեղ հրավիրել, նենց ի միջի այլոց, առանց շեշտելու: Զանգի ասա, որ ուզում ես հանդիպես՝ քեզ հետ կապված որևէ հարցի շուրջ խոսելու, որ իր կարիքն ունենս: Մեկ-մեկ ծանր հոգեվիճակում գտնվող մարդուն օգնում ա ուրիշին լսելն ու օգնելը:
    Գուցե խոսակցության ընթացքում իր թեման էլ բացվի արդեն:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 12.07.2012, 02:26:

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.07.2012), Arpine (12.07.2012), ivy (12.07.2012), Quyr Qery (12.07.2012), Ripsim (12.07.2012), Sambitbaba (06.09.2012), VisTolog (12.07.2012), Աթեիստ (12.07.2012), Մինա (12.07.2012), Նաիրուհի (06.09.2012), Նարե91 (12.07.2012), Շինարար (12.07.2012), Ուլուանա (12.07.2012)

  11. #277
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    55
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որովհետև թեման շատ էր անձնական,խուսափեցի մանրամասնություններից:Ընկերուհուս միայն skyp-ով եմ հանդիպում,այն էլ հազվադեպ ենք տեսնում իրար,միայն նամակով է ուզում հաղորդակցվել:Ես հորհուրդ եմ տվել դիմել հոգեբանի օգնությանը,բայց ընկերուհիս կարծում է,որ առանց կողմնակի օգնության էլ կկարողանա հաղթահարել այդ անտանելի վիշտը:Չգիտեմ ինչպես օգնեմ հեռվից հեռու,իսկ որ օնության կարիք ունի ,համոզված եմ:Երկար ընդմիջումից հետո նորից հանդիպեցինք skyp-ով:Չեմ ուզում նկարագրել տպավորություններս,պարզապես անմխիթարական էր:Ես համոզված եմ ,որ կոնկրետ նման իրավիճակների համար կլինի հատուկ գրականություն ու հույսս դրա վրա եմ դնում:Ժամանակին ինձ փրկօղակի պես օգնեցին դուրս գալու իմ մղձավանջից:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  12. #278
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մին, ճիշտն ասած կասկածում եմ, որ էդ դեպքի համար ճիշտ գրականություն կլինի գրած…
    Մի երկու հոդված նայեցի, անգլերեն հիմնականում, բայց մի տեսակ չեմ վստահում ես էդ կարգի հոդվածներին.. ծիպա՝ Ինչպես քայլ առ քայլ հաղթահարել երեխայի մահվան վիշտը...ոնց ասեմ, մի տեսակ ոնց որ գազի պլիտա աշխատացնելու ինստրուկցիա հնչի որպես...

    Չգիտեմ, համարում եմ, որ մեր սեփական կյանքի փորձը, տվյալ մարդուն ճանաչելու ու իսկապես օգնել ուզելու նպատակն ավելի օգտակար կարա լինի, քան ցանկացած գրականություն, որ հիմնականում գրվում ա փող սարքելու համար:
    Եթե սկայպով ես շփվում միայն, ինչ-որ լուսավոր, լավ ավարտով ֆիլմեր առաջարկի, թող նայի: Կամ գրականություն ասա թող կարդա, բայց ոչ՝ հատուկ ուղղված grief counseling շարքից..պարզապես լավ, որակով գրքեր, որ իր միտքը կշեղեն:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 13.07.2012, 00:35:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մինա (13.07.2012), Ուլուանա (13.07.2012)

  14. #279
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալաթեան ամեն ինչ շատ լավ գրել է, մենակ մի բան ավելացնեմ:
    Գրականության մեջ, եթե ուզենաս մի քիչ ավելի լուրջ գրականություն գտնել էդ հարցով, արժի նայել «պոստտրավմատիկ սթրեսային խանգարում» ("посттравматическօе стрессовօе расстройствօ", "post traumatic stress disorder") թեմայով գրքեր կամ հոդվածներ, որոնք ավելի մասնագիտական են գրված, քան ասենք «Ինչպես հաղթահարել երեխայի մահը» կարգի հանրամատչելի ու պարզունակ գրականությունը:
    Մեծ կորուստն ու վիշտը հոգեբանության մեջ հենց պոստտրավմատիկ սթրեսային խանգարման շարքից են, ու էդ գծով լավ գրքեր շատ կան:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (13.07.2012)

  16. #280
    Մշտական անդամ mnowak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2010
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ իրական հոգեբանին կհասնի այս գրառումը թե ոչ բայց - ինչպե՞ս պայքարել երազների դեմ: Շատ անքամ լինում է որ ինձ եկած երազը խափանում է իմ օրը: Ցանկություն է առաջանում միայն մեծ չափաբաժինով քնաբեր ընդունել ու գնալ հավերժ քուն ու վերադառնալ այն երազին որի պատճառով բալանսից ընկնում եմ իրականությունում, որովհետև ամենայն հավանականությամբ իմ երազը այդպես էլ կմնա երազ...
    Սակայն շատ անարժանների համար դա կա ու իրանց կողմից դա չունի համապատասխան գնահատում: Ասված է չդատեմ որպեսի չդատվեմ , սակայն դա ես տեսնում եմ ու դա չափազանց ինձ կյանքի ու ապրելու հունից հանումա:

    Ի՞նչ անել

  17. #281
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում mnowak-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ իրական հոգեբանին կհասնի այս գրառումը թե ոչ բայց - ինչպե՞ս պայքարել երազների դեմ: Շատ անքամ լինում է որ ինձ եկած երազը խափանում է իմ օրը: Ցանկություն է առաջանում միայն մեծ չափաբաժինով քնաբեր ընդունել ու գնալ հավերժ քուն ու վերադառնալ այն երազին որի պատճառով բալանսից ընկնում եմ իրականությունում, որովհետև ամենայն հավանականությամբ իմ երազը այդպես էլ կմնա երազ...
    Սակայն շատ անարժանների համար դա կա ու իրանց կողմից դա չունի համապատասխան գնահատում: Ասված է չդատեմ որպեսի չդատվեմ , սակայն դա ես տեսնում եմ ու դա չափազանց ինձ կյանքի ու ապրելու հունից հանումա:

    Ի՞նչ անել

    Ոնց եմ ես քեզ հասկանում... 1-1.5 տարի առաջ իմ հետ էլ էր տենց, ինքնիրան անցավ: Միգուցե սպասես?


  18. #282
    Մշտական անդամ mnowak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2010
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց եմ ես քեզ հասկանում... 1-1.5 տարի առաջ իմ հետ էլ էր տենց, ինքնիրան անցավ: Միգուցե սպասես?
    Ուրեմն ասեմ ... ես արթեն 2002,2003 թվից ապրում եմ դա ... ու սպասում ... սկզբից որ այդ պարզ երազը իրականություն կդառնա , իսկ հիմա ավելի շատ մտածում եմ թե ոնց երազ չտեսնեմ: Ոմանք ասում են որ հարկավորա ֆիզիկաես կամ մտավոր չարչարանքով օր անց կացնել ու երազ չի լինի ... բայց լռիվ հակառակնա: Լինումա որ առանց հոգնածության էլ նույն պատմություննա:

  19. #283
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, եկա մի քիչ էլ ես ներվայնացնեմ հոգեբաններին ,մեր հոգեբուժուոյան ցիկլը եսիմերբ ա լինելու, էլ չեմ համբերում ։)
    Ես փոքրուց բառերը մեկ-մոկ խառնում, նախադասության մեջ սխալ եմ օգտագործում, օրինակ երեկ պետք ա ասեի «Էս ավտոն դուրս գալիս ա», ասեցի «Էս դուրը ավտոս գալիս ա» :Ճ ուղղակի մի հետաքրքիր բան կա՝ ես ահագին ուշ եմ նկատում, որ տենց տեղերը խառնվում են (եթե կողքից միանգամից չեն ասում) ու տենց լինում ա մենակ հանգիստ ժամանակ ու հեշտ բառերի հետ, ասենք երբ պետք ա պրեզենտացիա կարդամ, յոթհարկանի տերմիններով ու մի հարյուր հոգի էլ լսում են, ոչ սխալ չի ստացվում: Իսկ գրելուց մեկ-մեկ բառերի առաջին տառերը չեմ գրում, հաջորդ բառը գրելուց եմ տենում ու նոր նախորդի սկիզբը գրում եմ: Ո՞նց անեմ, որ ուշադրությունս տենց չկորի ու ժամանակի ընթացքում կարող ա՞ էլ տենց չլինի։
    The cake is a lie.

  20. #284
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի ակումբցիներ ,ձեր խորհրդի կարիքն ունեմ:
    Անցած տարի ավտովթարից ընկերուհուս տղան է մահացել :Մխիթարական խոսքեր չկարողացա գտնել,նման իրավիճկում ինչպես մխիթարեմ?,ինչ խոսքերով?:Շատ եմ ցավում ու անհանգստանում եմ ընկերուհուս համար,բայց անկախ ինձանից խուսափում եմ նրա հետ հաղորդակցությունից,որովհետև չգիտեմ ինձ ինչպես պահեմ:Մի բան հաստատ գիտեմ,երբ ես լավ չէի ,ինչ որ մեկի ներկայությունը,մխիթարական խոսքն ու պարզապես համակրանքը ինձ համար շատ կարևոր էր:Միգուցե ինձ խորհուրդ տաք,ինչ բառերով մխիթարեմ ու ինչպես օգնեմ հաղթահարել այս դառը փորձությունը ?Կամ գուցե խորհուրդ կտաք որևէ հեղինակի?, ում գործերը կօգնեն ընկերուհուս ինչ որ կերպ դուրս գալ այս ծանր վիճակից:
    Մի քանի տարի առաջ հարսիս քույրը կորցրեց իր տղային: Հարսս խորհուրդ տվեց նրան կարդալ Նիլ Դոնալ Ուոլշի "Զրույց Աստծո հետ" գիրքը: Նախապես ասեմ, որ այն կրոնի հետ ոչ մի կապ չունի՝ պետք չէ առաջին իսկ հայացքից խաբնվել անվան հետ կապված ստերեոտիպին: Հաճախ Աստված և կրոն՝ լրիվ տարբեր բաներ են, երբեմն նույնիսկ միմյանց հակառակ:

    Ինչևէ, շատ օգնեց, թեթևացնելու դժբախտ մոր տանջանքները: Եվ սա միակ դեպքը չէ: Ուրիշ օրինակներ էլ գիտեմ:

    Ես էլ իմ կողմից կառաջարկեի դիտել նեույնանուն ֆիլմը՝ "Զրույց Աստծո հետ": Գեղարվեստական ֆիլմ է, այնքանով, որ դերասան է խաղում Ուոլշի դերը: Բայց պատմում է, թե ինչպես նա գրեց այդ գիրքը: Վերջում էլ մի շատ լավ տեսարան կա հենց քեզ հետաքրքրող թեմայով, Մինա ջան:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (12.12.2012)

  22. #285
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, եկա մի քիչ էլ ես ներվայնացնեմ հոգեբաններին ,մեր հոգեբուժուոյան ցիկլը եսիմերբ ա լինելու, էլ չեմ համբերում ։)
    Ես փոքրուց բառերը մեկ-մոկ խառնում, նախադասության մեջ սխալ եմ օգտագործում, օրինակ երեկ պետք ա ասեի «Էս ավտոն դուրս գալիս ա», ասեցի «Էս դուրը ավտոս գալիս ա» :Ճ ուղղակի մի հետաքրքիր բան կա՝ ես ահագին ուշ եմ նկատում, որ տենց տեղերը խառնվում են (եթե կողքից միանգամից չեն ասում) ու տենց լինում ա մենակ հանգիստ ժամանակ ու հեշտ բառերի հետ, ասենք երբ պետք ա պրեզենտացիա կարդամ, յոթհարկանի տերմիններով ու մի հարյուր հոգի էլ լսում են, ոչ սխալ չի ստացվում: Իսկ գրելուց մեկ-մեկ բառերի առաջին տառերը չեմ գրում, հաջորդ բառը գրելուց եմ տենում ու նոր նախորդի սկիզբը գրում եմ: Ո՞նց անեմ, որ ուշադրությունս տենց չկորի ու ժամանակի ընթացքում կարող ա՞ էլ տենց չլինի։
    Քանի՞ տարեկանից ես սկսել խոսել: Իսկ դպրոցում տառերն անցնելիս մյուս էրեխեքի հետ համեմատած դժվարություններ ունեցե՞լ ես: Ինչքա՞ն հաճախ են նման երևույթներ լինում: Անընդհա՞տ: Հոգնածության հետ կապ ունի՞:

Էջ 19 46-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •