User Tag List

Էջ 29 80-ից ԱռաջինԱռաջին ... 192526272829303132333979 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 421 համարից մինչև 435 համարի արդյունքները՝ ընդհանուր 1198 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #421
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կենսաբանությունից անցել ենք, որ կենդանիների ու բույսերի որոշ տեսակներ ընդունակ չեն ինքնուրույն սնունդ հայթայթել կամ ստեղծել, հետևաբար օգտվում են ուրիշ օրգանիզմներից: Նրանց ասում են պարազիտներ կամ հայերեն՝ մակաբույծներ:

    Մարդկանց մեջ պարազիտների տեսակն ամենազզվելին է, որովհետև նրանք ոչ միայն բառիս ուղղակի և անուղղակի իմաստով չեն կարողանում կամ չեն ուզում սնունդ հայթայթել, այլև սովորում են պարազիտել նաև մարդու այլ ունեցվածք, ինչպիսիք են նախասիրությունները, ճամփորդությունները, երազանքները, պլանները, ընկերները, օրվա ռիթմը: Չստացվելու դեպքում նախանձում են, անտանելի նախանձում:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.01.2013), erexa (21.01.2013), Freeman (12.01.2013), Ruby Rue (10.01.2013), Sambitbaba (18.06.2014), Գալաթեա (10.01.2013), Լուսաբեր (17.01.2013), Նաիրուհի (22.01.2013)

  3. #422
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վպ-ում ամեն անգամ պոստ անելուց հետո գրելու մասին մի աֆորիզմոտ բան ա բերում: Սովորաբար արհամարհում-անցնում եմ: Բայց էս մեկը լավն էր. If writers stopped writing about what happened to them, then there would be a lot of empty pages. Elaine Liner

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (14.01.2013), Mephistopheles (15.01.2013), Sambitbaba (18.06.2014), Նաիրուհի (22.01.2013), Ուլուանա (11.01.2013)

  5. #423
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավես բան ա գիտություն անելը, բայց ինչպես ցանկացած այլ բան, էդ հավեսի համար հետաքրքրվածություն ա պետք: Որ հիշում եմ ամառը ոնց էի տառապում դիսլեքսիայի հոդվածը գրելուց, սիրտս վատանում ա: Իսկ հիմա մի այլ կարգի հաճույքով եմ գրում երկլեզվության մասին հոդվածս: Նենց, որ չեմ զգում՝ ժամանակը ոնց ա թռնում, ոնց եմ կարդում ու ոնց եմ հա ուզում գրել: Գրում-գրում եմ, ու ասելիքը չի սպառվում: Սա նշանակում ա, որ թեզիս համար երևի ճիշտ թեմա եմ ընտրել:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.01.2013), Ingrid (31.01.2013), Mephistopheles (14.01.2013), Sambitbaba (18.06.2014), Ամմէ (13.01.2013), Գալաթեա (13.01.2013), Մինա (27.01.2013), Նաիրուհի (22.01.2013), Ուլուանա (14.01.2013)

  7. #424
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Դու գիշերը ժամը մեկին պարապու՞մ էիր:
    - Չէ,- զարմանում եմ,- ինչի՞ց որոշեցիր:
    - Էջերի թերթոց լսեցի, վեր թռա:
    - Ժամը մեկին արթուն էի, բայց չէի պարապում:
    - Հա՜, ես էլ արթնացա ու էլ չկարողացա քնել՝ մտածելով, որ պարապում ես:

    Գիրքս ու՞ր ա, էս գիշեր ժամը մեկին ինչքան ուժ ունեմ, թերթելու եմ: Թող մտածի՝ պարապում եմ

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.01.2013), erexa (16.01.2013), Freeman (20.01.2013), Sambitbaba (18.06.2014), Srtik (17.01.2013), Valentina (17.01.2013), Ամմէ (21.01.2013), Արէա (15.01.2013), Գալաթեա (15.01.2013), Լուսաբեր (17.01.2013), Մինա (27.01.2013), Նաիրուհի (22.01.2013), Ներսես_AM (15.01.2013)

  9. #425
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ... ու երբեք-երբեք չեմ հասկանա, թե ինչու էսքան սիրեցի Ֆինլանդիան:

    Հա, սիրում եմ ձյունոտ անտառների մեջ կորած, մի քանի կմ-երը մեկ տեղակայված փայտե տնակները, որոնց ներսում լույսեր են վառվում: Բայց մենակ էդքանը: Երբեք էդ տնակներից որևէ մեկում չեմ եղել:

    Բայց, միևնույն է, չեմ հասկանա, թե ինչու էսքան սիրեցի Ֆինլանդիան: Համակուրսեցիներս հեռանում են՝ հավատացած լինելով, որ այլևս երբեք Յոենսու չեն գա: Իսկ ես վստահ եմ, որ մի օր վերադառնալու եմ:

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.01.2013), cold skin (18.01.2013), einnA (14.02.2013), Freeman (20.01.2013), Mephistopheles (17.01.2013), Ruby Rue (17.01.2013), Sambitbaba (18.06.2014), Srtik (17.01.2013), Valentina (17.01.2013), Գալաթեա (17.01.2013), Մինա (27.01.2013), Նաիրուհի (22.01.2013)

  11. #426
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արյա դե լավ էլի... ախր քանի՞ օր կարելի ա մակարոնը թավայի մեջ բաց-բրախ, առանց սառնարանի դնել բոլորի աչքի առաջ ու ոչ մի բան չձեռնարկել դրա դեմ: Աչքիս առաջ ամեն օր ավելի ա փտում ու բորբոսնում, բայց արի ու տես դրանց տիրոջ հեչ պետքը չի: Չեմ հասկանում՝ կա՞յֆ ա ստանում բորբոս քերելուց: Ասա՝ չես ուտելու, միանգամից թափի էլի: Կամ թե էդքան դուրդ գալիս ա էդ բորբոսնելու պրոցեսը, թավադ տար, սենյակումդ պահի: Տհաճ ա:

    Ու հլը ուզում էր մի ամիս էլ մոտս մնար: Փախավ նա, նոր տանտիրուհիս պարտադրում ա, որ ամեն մեկն իր ուտելուց հետո խոհանոցը հավաքի: Ու դրա համար ես անչափ երջանիկ եմ:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.01.2013), Sambitbaba (18.06.2014), Գալաթեա (17.01.2013), Նաիրուհի (22.01.2013), Ուլուանա (17.01.2013)

  13. #427
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուրսեցիս (արդեն վախենում եմ նրան մտերիմ ընկերուհի կոչելուց, որովհետև ինչ Հայաստանից գնացել եմ, գրեթե շփում չենք ունեցել) երեկ ինձնից skype-իս հասցեն ուզեց, որ հետս խոսի: Տվեցի, բայց ասացի՝ հետո, որովհետև վատ էի զգում: Էսօր գրեցի, որ արդեն լավ եմ, կարող ենք խոսել: Պատասխանեց՝ հեսա, մի քիչ հետո կմտնեմ: Արդեն մի ժամ ա սպասում եմ, ինքը չկա: Ու ես հիշեցի էն հին ու բարի օրերը, երբ պատահում էր՝ ժամերով էր ուշանում կամ ընդհանրապես չէր գալիս, իսկ ես գոռգոռում էի վրան:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (14.02.2013), Sambitbaba (18.06.2014), Ամմէ (21.01.2013), Գալաթեա (19.01.2013), Դատարկություն (19.01.2013), Նաիրուհի (22.01.2013)

  15. #428
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խաշած ոսպ, վրան՝ սոխառած: Աշխարհի ամենաանմահական ուտելիքն ա: Մտածում եմ՝ մի տոպրակ ոսպ հետս տանեմ Հոլանդիա:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.06.2014), Նաիրուհի (22.01.2013)

  17. #429
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաղաքից հեռանալդ զգում ես, երբ հեծանիվդ վաճառում ես: Կգա՞ մի օր, երբ հեծանիվս թողնեմ, գնամ՝ իմանալով, որ վերադառնալու եմ:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.01.2013), cold skin (26.01.2013), Sambitbaba (18.06.2014), Գալաթեա (23.01.2013), Նաիրուհի (27.01.2013), Ուլուանա (23.01.2013)

  19. #430
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր սենց խոսում ենք մի երկու ժամ, ու նենց քաղցր-մեղցր, ասում եմ՝ ինչ լավ ա, էս անգամ կռիվ չարեցինք:
    - Բլոգդ եմ կարդում,- ասում ա:
    - Էս վերջին գրառումս չես հասկանա: Լրիվ խոսակցական հայերեն ա:
    - Խոսակցակա՞ն: Բա ես կարծում էի, որ դու բարձր հայերեն ես խոսում ու գրում:
    - Բա՞րձր: Կարող ա իմ խոսակցականը տարբերվում ա ուրիշների խոսակցականից, բայց հեռու ա բարձրից, Աստված հեռու տանի:
    - Ինչու՞ տենց որ:
    - Էդ քո ասածն ահավոր կեղծ ա:
    - Ուրեմն դու կարծում ես, որ մեր նախնիների լեզուն կե՞ղծ ա:

    Վարագույր:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.06.2014), Դատարկություն (26.01.2013), Նաիրուհի (27.01.2013)

  21. #431
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆեյսբուքով ընկերության առաջարկ եմ ստանում: Տեսնեմ՝ մի բլոնդ ծիտ ա թիթիզ անուն-ազգանունով: Ասում եմ՝ երևի ֆեյք ա, մերժեմ: Հաջորդ վայրկյանին տեղն եմ բերում. դասարանցիս ա:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.06.2014), Գալաթեա (27.01.2013), Նաիրուհի (27.01.2013)

  23. #432
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայում եմ մինչև վերջ չլցված ճամպրուկիս ու հիանում. ես վերջապես սովորեցի տեղափոխվել: Ու պատրաստ եմ մնացած կյանքս վեց ամիսը մեկ բնակավայր փոխելով ապրել (սուտը մեռնի):

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.01.2013), ivy (28.01.2013), Sambitbaba (18.06.2014), Վոլտերա (29.01.2013)

  25. #433
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոսթելներում սովորաբար մարդիկ շփվող են: Հեչ որ չէ, իրար բարևելը կա ու կա: Շատ ժամանակ սրահում նստածներն իրար հետ զրույցի են բռնվում, նենց small talk անում կամ գոնե երբ հայացքները հանդիպում են, ժպտում են:

    Կողքս մի կին էր նստած: Խորացած ինչ-որ բան էր կարդում: Երևի դանիացի էր (գրքի լեզվից եմ ենթադրում): Ժամանակ առ ժամանակ գլուխը բարձրացնում էր, ժպտում: Իսպանացիներ են գնում-գալիս օլա-մոլա ասելով: Լյուքսեմբուրգցի մի տղա հերթով բոլոր սեղաններին մոտենում, փաբային զբոսանք գովազդում:

    Ականջակալներս հանում եմ, որովհետև իմ կոմպի երաժշտությունը մի տեսակ կտրում է էս միջավայրից: Ու ճիշտ եմ անում, որովհետև իրար հետևից իմ ջահել օրերի լավ երգերից՝ Fake Plastic Trees, Erase & Rewind, A Sorta Fairytale (գուգլեք, պարզեք, թե ինչ երգեր են ):

    Բարի մոտ կանգնած մի աղջիկ իմ սվիտրից է հագել: Մամաս էր Բեռլինից առել, ձեռքի աշխատանք էր: Կարծեմ մենակ երկու օրինակ կար: Ուրեմն մեկը իմն է, մեկը՝ քիչ այն կողմ կանգնած աղջկանը:

    Դիմացս երկու տղաներ են նստած: Ոչ միմիկա ունեն, ոչ ռեակցիա են տալիս, ոչ ժպտում են, ոչ նկատում իրենց շուրջը կատարվողը: Ժպտալու ու կոնտակտի գնալու փորձերս ապարդյուն են անցնում: Հիմար եմ. ախր գերմանացի են:

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.02.2013), einnA (14.02.2013), Freeman (03.02.2013), Ingrid (31.01.2013), Sambitbaba (18.06.2014), Գալաթեա (31.01.2013), Ներսես_AM (01.02.2013), Ուլուանա (31.01.2013), Ռուֆուս (01.02.2013)

  27. #434
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձեռքս դնում եմ սրտիս ու ինքս ինձ խոստանում, որ սա կյանքիս վերջին ճամփորդությունն է իմ չընտրած մարդու հետ: Սրանից հետո եթե նույնիսկ պատահաբար էնպես ստացվի, որ օրինակ Հայաստանից մի քանի հոգով մասնակցենք որևէ ծրագրի կամ ինչ-որ մեկը հետս ինչ-որ տեղ գալու ցանկություն հայտնի, անքաղաքավարի ձևով ներողություն եմ խնդրելու ու ասեմ, որ ես մենակ եմ ճամփորդում:

    Ախր ճամփորդությունը շատ նեղ անձնական բան ա: Ո՞նց են կարողանում ոչ էնքան մտերիմ մարդիկ առանց հրավերի խցկվել դրանց մեջ

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (14.02.2013), Sambitbaba (18.06.2014), Գալաթեա (01.02.2013), Շինարար (01.02.2013), Ռուֆուս (02.02.2013)

  29. #435
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հինգ ամիս շարունակ ներվերս ուտելուց հետո: պըրծ, շեղաչին ճամփեցինք

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.02.2013), Freeman (03.02.2013), ivy (02.02.2013), Mephistopheles (02.02.2013), Sambitbaba (18.06.2014), Գալաթեա (02.02.2013)

Էջ 29 80-ից ԱռաջինԱռաջին ... 192526272829303132333979 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •