Պահանջում եմ շարունակությունը![]()
Պահանջում եմ շարունակությունը![]()
Нет без правил игры, есть игра по неволе!
Freeman (20.02.2011)
Վելվետ, իմ գրառումն ընդամենը առաջարկ էր, որը կարելի էր ընդունել կամ ոչ՝ առանց փորձելու դատողություններ անել հասարակ կամ առանձնահատուկ տրամաբանության մասին: Ինչևէ, գրառմանդ մեջ անհարկի կպնողական երանգները ինձ ստիպում են մեղադրել միայն ինձ, որ ես ինձ թույլ տվեցի քո հետ այս ձանձրալի քննարկման մեջ մտնել:
Ռայադեր, մի անգամ էլ շնորհակալություն թարգմանության համար: Ամեն դեպքում, կարծում եմ՝ արժե մանր-մունր անհարթությունները շտկել, բայց ի վերջո դա ընդամենը իմ կարծիքն է:
Հայկօ (20.02.2011)
Լավ, քանի որ թեմայում գրառումները «կպնողական» որակելով, որից հետո նաև անձնագրում արված արձագանքը պարզապես ջնջելով՝ հրաժարվում են ինձ հետ քննարկումը շարունակել, ու ես էլ չեմ ուզում շատ մռութ թեման լեզվակռվի վերածել, պարզապես վերջին անգամ բոլորին գրում եմ (կարելի է համարել նաև փոքրիկ վերլուծություն, խիստ առնչվում է բուն պատմվածքին).
«Տրամաբանություն»-ը վերաբերում էր ոչ թե իմ կամ Շինարարի մտավոր կարողություններին, այլ այն տրամաբանությանը, ոգուն, որի շուրջ կառուցված է ամբողջ պատվածքը: Բնագրում հեղինակը ակնհայտորեն ցանկացել է ստեղծել, պայմանականորեն ասենք, «պրիմիտիվիզմ»-ի մթնոլորտ (էսպիսի նպատակ, պետք է նշել, Թումանյանը «Ոսկի քաղաքը» հեքիաթում բնավ չէր հետապնդում). երկրի դրվածքները պրիմիտիվ են (քարտեզի վրա, որտեղ չգիտեն ինչ ա, պարզապես վիշապ են նկարում ու վերջ), հերոսների մտածելակերպը պրիմիտիվ ա, գործելակերպը պրիմիտիվ ա: Ու էդ մթնոլորտը հեղինակը ստեղծում է հենց սկզբից՝ լեզվական հնարքների միջոցով, գլխավորապես «բանալի» բառերը կրկնելով ու պարզ նախադասություններ օգտագործելով: Կարծում եմ՝ թարգմանության մեջ հաջողվել է այդ մթնոլորտը նույն մեթոդով պահպանել:
Այսքանը:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Ոչ միայն պրիմիտիվիզմ: Հեղինակը, անլուրջ բարի հեգնանքով վերաբերվելով թագավորի թագավորած թագավորությանը, որը պիտի որ այլ թագավորությունների չափ մեծ լինի /պետքա նշել, որ ստեղ գրեթե աննշան իմաստային սայթակումա Ռայադերի մոտ - ես կթարգմանեի մոտավորապես` կարծում էր, որ իր թագավորությունը բավականին մեծ է` դե, այլ թագավորությունների նման: Բանն այն է, որ թագավորը լսելա, որ թագավորությունները պիտի անպայման մեծ լինեն, ու կարծումա, թե իրաննելա ահագին մեծ/, պատրաստումա կարդացողին նրան, որ պատմվածքը հումորայինա, ու գնալով ավելիա ջրիկանալու: Ինչպես ցանկացած իմաստային կատակ` ոչ բոլորն են ընդունակ այն ըմբռնելու: Կամ ասենք Գիբբերլինգ ազգանունը: Գալիսա անգլերեն gibberish բառից, ու արդեն նկարագրումա իմաստուն քարտեզագետին: Բայց էլի, ոչ բոլորը կնկատեն:Ու էդ մթնոլորտը հեղինակը ստեղծում է հենց սկզբից՝ լեզվական հնարքների միջոցով, գլխավորապես «բանալի» բառերը կրկնելով ու պարզ նախադասություններ օգտագործելով: Կարծում եմ՝ թարգմանության մեջ հաջողվել է այդ մթնոլորտը նույն մեթոդով պահպանել:
Ընդհանրապես, պետքա նշել, որ Ժելազնիին շատ դժվարա թարգմանել: Ռայադերը, ինձ թվումա, թարգմանելա հոյակապ /հանուն արդարության պետքա նշել, որ պահի տակ հանդիպում են սայթակումներ, որոնք, նաև պետքա նշել, գրեթե չեն ազդում տեքստի ընկալման ու իմաստային բովանդակության վրա/: Ու առնվազն արհեստական հոմանիշներ չի փնտրել այնտեղ, որտեղ հեղինակը դիտավորյալ նման հոմանիշներից խուսափումա:
Վերջին խմբագրող՝ Leo Negri: 20.02.2011, 04:42:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Տանը երեկ կարդացի: Ոչ մի անհարթություն չնկատեցի: Թարգմանիչը իր կողմից հոմանիշների բառարան չպետք ա ներդնի: Հետաքրքիր ստեղծագործություն է, սպասում եմ շարունակությանը:
Շնորհակալություն մատուցման ու թարգմանության համար:![]()
Եկեք ծայրահեղությունից ծայարահեղության գիրկը չընկնենք, էլի: Հոմանիշներն էլ են պետք, կրկնություններն էլ, ու ընդհանրապես՝ ամեն ինչ որոշում են նորին մեծություններ Կոնտեքստն ու Բնագիրը: Անհարթություններ կային, իմ կարծիքով. ամեն դեպքում՝ գերադասում եմ սպասել, մինչև թարգմանությունն ամբողջանա, հետո կարծիքս գրել: Հիմա ընդամենը երեք բան ա պարզ. որ պետք ա թարգմանել, որ պետք ա շատ թարգմանել ու որ պետք ա ճիշտ բաներ թարգմանել: Էս մի փորձը էդ սկզբունքներին լրիվ համապատասխանում ա, մենակ էդքանը հերիք ա՝ գովեստի խոսքեր ասելու համար: Մնացածը՝ հետո:
DIXIcarpe noctem
impression (19.12.2012), Malxas (22.02.2011), Sambitbaba (19.12.2012), Ամմէ (18.12.2012), Եկվոր (28.12.2012)
Լավն էր![]()
When life gives you lemons, make lemonade
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Alphaone (02.12.2012)
Ինձ համար հաճելի բացահայտում էր այս գործը, ընդհանուր պատկերը, մատուցումը, ասելիքը, ամեն ինչ հրաշալի էր, ու երբ անգլերեն տարբերակը կարդում էի, զգացի թե նաև ինչքան լավն էր թարգմանությունը: Շնորհակալություն:![]()
Rhayader (03.12.2012)
Մալխաս, դատերից, ընտրություններից, դեպրեսիայի սրացումից, մահվան սպառնալիքներով նամակներից հետո քիչ ժամանակ է մնում թարգմանությունների համար: Կձգտեմ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ