User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Ո՞վ կա այստեղ

  1. #1
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ո՞վ կա այստեղ

    Սիրելի Ակումբցիներ!
    Այս գործը գրել էի մրցույթի համար, բայց մի թյուրիմացության պատճառով չուղարկեցի: Հետո մի իմ շատ սիրելի մարդու հետ զրույցի ժամանակ հասկացա, որ սխալ եմ վարվել: Վերջինս ուղղելու համար, և ինչ խոսք, եթե մոդերատորները համարեն դա հնարավոր, - որոշեցի արտամրցույթային հանձնել պատմվածքը ձեր դատին. որքան էլ քլնգեք՝ ինձ տեղն է...




    Ո՞Վ ԿԱ ԱՅՍՏԵՂ
    (Նվիրում եմ Այվիին)


    Իսկ ինչ-որ մեկը գիտի՞, թե ինչպես պետք է հաշվել ժամանակը, երբ այն արդեն էլ ոչ մի նշանակություն չունի: Նաև իմաստ:

    Ժամանակ-անցյալ… Հըմմ: Մտածեցի որպես նրբաձևություն, իսկ ստացվեց, որ հենց այդպես էլ կա. ժամանակը մնաց անցյալում: Իհարկե, էլ ի՞նչ ժամանակ` հավերժության մեջ: Որտեղ էլ գտնվես` ներկայում ես:

    …Թվա՞ց, թե՞ ինչ-որ մեկն անցավ… Անցավ:



    - Հե՜յ, ով էլ որ լինես, ո՜վ ես…
    - Ե՜սսս…



    Սա պատասխա՞ն էր, թե՞ արձագանք… Է՜հ, արձագանք էր երևի: Ո՞վ կարող է լինել այստեղ, այս Սև Ամայության մեջ…

    Ո՞վ եմ ես հիմա այստեղ, այս խավարում: Չէ՞ որ ես կամ… Որ գոյատևում եմ` դա փաստ է, բայց չէ՞ որ ավարտվեց ֆիզիկական կյանքս ու հիմա ո՞վ եմ ես այլևս… Հոգի՞, մա՞րդ, տարե՞ց, նորածի՞ն, գո՞րտ, շերեփու՞կ… Ինչու՞ են քայլերս այսքան անհաստատուն…

    Բայց և այնպես, մարդ եմ երևի, չէ՞ որ ահա նստել` մտածում եմ, զգում եմ ինչ-որ բան, լսում եմ…

    Լսու՛մ եմ: Ահա, նորից լսեցի… Կա՛ ինչ-որ մեկն այստեղ հաստատ: Ուրեմն, արձագանք չէր ձայնն այն, այլ պատասխա՞ն…



    - Հե՜յ, պատասխա՞ն էր, թե արձագա՜նք…
    - Կյա՜նք…



    Կյա՞նք: Չէ մի չէ… Ստոպ: Բայց ո՞վ է սա: Ո՞վ պատասխանեց: Պատասխանե՞ց…

    Ո՜չ, ասածս “արձագանք” բառի արձագանքն էր ընդամենը…

    Կյանքն այնտեղ էր կյանք, հերոինի այն վերջին դոզան ընդունելուց առաջ… Ինչու՞ այդքան մեծ դոզա ընդունեցի, չէ՞ որ գիտեի, որ չափից շատ է…

    Ահ, հերն էլ անիծած… Ինչի՞ էր նման այդ կյանքը: Մի՞թե դա կյանք էր: Անվերջ կարիքի մեջ, հերթական դոզայի համար դրամի հայթհայում ամեն գնով… Տանից գողանալ… Հանդիպած ամեն մի հաստ դրամապանակի տակ փռվել փալասի պես… Ուֆֆ: Ավելի լավ է այսպես, այս խավարում, այս հավերժ դժոխքում:



    - Հե՜յ, արձագա՜նք: Սա դժո՞խքն է հավերժ…
    - Ո՛չ: Կյանքի նոր էջ:



    Ի՞նչ… Ուրեմն, դա արձագանք չէ՞ր…


    - Ուրեմն դու` կա՞ս…
    - Այո: Այդ դժոխք` չկա: Իսկ ես` կամ:
    - Որտե՞ղ ես:
    - Այստեղ:
    - Ուրեմն, ինչու՞ ես քեզ չեմ տեսնում:
    - Իսկ դու պատրա՞ստ ես ինձ տեսնել:
    - … Ոչ…
    - …
    - Իսկ ինչու՞ չես խոսում…
    - Ես կարող եմ խոսել միայն, երբ դու ցանկանաս:
    - Այդ ինչպե՞ս: Մի՞թե այս տեղը` քո տիրությունը չէ: Մի՞թե այստեղ դու չես տերը…
    - Ոչ: Սա քո տիրությունն է: Դու ես հնարել: Եվ ամեն ինչ այստեղ` քո ցանկությամբ է այստեղ:
    - … Դու՞ էլ:
    - Ես էլ:
    - Բայց ինչպե՞ս…
    - Մի՞թե քեզ պետք չէ մեկը, ով կպատասխանի հարցերիդ:
    - Այո, իհարկե: Նորից դու ճիշտ ես: Լսիր, իսկ ինչու՞ այստեղ ուրիշ ոչ ոք չկա: Թե՞ կա, ուղղակի ե՛ս չեմ տեսնում:
    - Ոչ թե չես տեսնում, - չես ցանկանում տեսնել: Թե՞ ցանկանում ես…
    - Ո՛չ: Եթե միայն… Ոչ-ոչ, ինչ եմ ասում… Չե՛մ ուզում: Հոգնել եմ բոլորից: Եվ հետո, միևնույն է արդեն, երբ ես արդեն չկամ, ի՞նչ տարբերություն, կա մեկն այստեղ, չկա…
    - Դե… քո միայնությունն, ինչ խոսք, որ քեզանից է կախված: Դու կլինես միայնակ այնքան, քանի ցանկանում ես մնալ միայնակ: Բայց իզուր եմ բացատրում, քանզի տեսնում եմ, որ ինքդ էլ սկսել ես արդեն հասկանալ դա: Չէ՞ որ անմիջապես վանեցիր ծնողներիդ տեսնելու միտքը. ճշմարիտ ես, նրանց ժամանակը դեռ չի եկել:
    - Ինչպե՞ս կռահեցիր… Լավ, հասկացա:
    - Բայց մի՛ ասա այլևս, որ կենդանի չես… Ժամանակն է արդեն մոռանալ այդ հին միտքը:
    - Ի՞նչ ի նկատի ունես:
    - Պատկերացրու. Կանգնել ես նավամատույցին և հրաժեշտ ես տալիս նրանց, ովքեր նավի վրա են: Մեկ րոպե անց նրանք լքելու են քեզ, հեռանալու են քեզանից: Այո, նրանք էլ քեզ հետ չեն, նրանք դուրս ընկան քո կյանքից և հնարավոր է դու այլևս երբեք չհանդիպես նրանց: Բայց չէ՞ որ շուտով, շատ շուտով, աշխարհի մի որևէ այլ կետում, ուրիշները կդիմավորեն նրանց, “Բարի գալուստ” կասեն նրանց, ում դու հրաժեշտ ես տվել: Մի՞թե մահ է այն, որ քո մոտիկները հեռու են հիմա քեզանից:
    - Ցանկանում ես ասել, որ ինձ այստեղ կդիմավորե՞ն:
    - Շատերը, եթե ցանկանաս:
    - Ես ճանաչու՞մ եմ նրանց:
    - Եթե ի նկատի ունես միայն քո անցյալ ճամփորդությունը, - դու կհանդիպես քչերին: Իսկ քո հավերժության ճանապարհին դու հանդիպել ես նրանց բոլորին էլ: Քեզ դժվար է ընկալել այդ, բայց երբ հանդիպես նրանց, դու ամեն ինչ կվերհիշես:
    - Իսկ հետո՞:
    - Հետո` կգրես քո հաջորդ ճամփորդության սցենարը: Քո հաջորդ մարմնավորման: Բայց այս անգամ քո ընտրությունն այնքան էլ մեծ չէ: Քո նոր սցենարով, դու քեզ պետք է հասցնես ճիշտ նույն վիճակին, ինչն ստիպեց քեզ ինքնասպան լինել: Կներես, բայց դա օրենք է: Լուսավոր Հոգու համար ինքնասպանությունը փորձի ավարտ չի կարող դառնալ: Դու պետք է հետ վերադառնաս և, հասնելով միևնույն վիճակին, այլ ընտրություն կատարես: Ուրիշ տարբերակ չկա:
    - Բայց ես չեմ կարող նորից վերադառնալ այն սարսափների մեջ…
    - Դա սարսափ չէ, դա փորձ է, ընդ որում` քո ընտրած: Մենք կսպասենք: Որքան ցանկանաս: Այստեղ չեն շտապում:
    - Բայց ես չեմ ուզում հետ վերադառնալ: Ես չեմ կարող… Անհնար է կրկին այդ ամենն ապրել…
    - Մենք կսպասենք:



    Ինչպե՞ս ես այդ անեմ… հեշտ է ասելը. վերադառնալ ու կրկնել: Բայց ինչպե՞ս… Հիշելն անգամ սրտխառնոց է բերում…

    Այլ ընտրություն կատարել… Ինչպե՞ս: Հե՞շտ է այդքան… Կարծես չեմ փորձել: Քանի՞ անգամ. մեկ, երկու, երեք… Միևնույն է, ամեն անգամ մի բան բռնում ու նորից քեզ հետ է գցում նույն կեղտաջուրը…Հիմա հետ գնալ ու նորից անցնել այդ ամենի միջո՞վ… Ախր շատ է անհաստատ կյանք կոչվող այդ բեմահարթակը, ինչպե՞ս կանգուն մնաս նրա վրա, հե՞շտ է այդքան…Որ կողմ դառնաս, ձագարախոռոչներ են շուրջբոլորդ… ներս քաշող…
    Կվերցնեի և այսպես շու՛ռ կտայի այդ բեմահարթակը, եթե միայն ես լինեի նրա վրա և ուրիշներին վնաս պատճառելու ահը չլիներ…

    Միայն այդ հաստափորների լպրծուն ձեռքերի անտանելի վազքը մարնմիդ վրա ինչ արժե… Իսկ հիմա հետ վերադառնալ և ապրել այդ ամենը նորից… Ինչպե՜ս…

    Իսկ նա այդպես էլ երբեք չզանգեց…

    Զզվելի զգացում է: Կարծես վրայիցդ դեն ես նետում կեղտոտ շորերդ, լողանում-մաքրվում ես, իսկ հետո նորից հետ ես հագնում նույն կեղտոտ շորերը…

    Ուրեմն, ինքնասպանություն գործել նշանակում է` անեզրության մեջ դեմ առնել պատի՞ն… Եվ ի՜նչ էլ անես, անհնար է քանդել այդ պատը, անհնար է շրջանցել այն, անհնար է այլևս վերացնել այն: Մեկ բան է հնարավոր միայն, պետք է այդ պատը վերապրել:

    Ա՜խ, ինչպե՜ս կուզենայի պատռել ու դեն նետել կյանքս, այդ չստացված սցենարը, մոռանալ այն հավերժ… Բայց ծնողներս… Մոտիկներս, որ կային երբևէ… Նա, ով այդպես էլ չզանգեց երբեք…

    Հիմա` նոր դեմք… նոր կյանք… Ա՜խ, Աստված, նոր ծնունդ… Նոր թրթիռներ, նոր հուզումներ, նոր ճանաչում… Կատարածդ ամեն քայլի համար` պատասխանատվություն… Քեզ հանդիպած ամեն նոր կետի հետ մեկտեղ` նոր ճշմարտություն… Թռիչքներ… Անկումներ… Որտեղի՞ց ես նորից գտնեմ այդքան համբերություն:

    Միգուցէ չսկսե՞մ կյանքիս նոր բոլերոն… Լույսերը մարեմ և` էլ ոչ մի թատրո՞ն…

    - - - - - - - - - - - - - - -

    Իսկ հետո՞… Հետո` Ի՞ՆՉ: Հավերժ` Խավար, ուրիշ ՈՉԻՆՉ…

    - - - - - - - - - - - - - - -

    Օ՜, ո՛չ: Ոչ-ոչ, երբե՛ք:

    Լուսամու՛տ: Օ՛դ: Անձրև՛: Ե՛լք:



    - Կանչեցի՞ր: Ես այստեղ եմ:
    - Դու գիտես, թե ե՛րբ այստեղ լինես:
    - Լավ է, որ դու էլ դա արդեն գիտես: Դե ինչ, պատրա՞ստ է սցենարդ:
    - Պատրաստ է:
    - Ուրեմն, գնում ես արդեն: Գնալուց առաջ, ու՞մ կուզեիր հանդիպել:
    - Ոչ-ոչ, հանդիպումներ պետք չեն, ես շտապում եմ: Այնտեղ գործեր ունեմ կիսատ թողած, - գնամ-ավարտեմ-գամ: Իսկ հանդիպումները` հետո: Չէ՞ որ այստեղ չեն շտապում:
    - Լավ որոշում է: Կարելի՞ է քեզ հրաժեշտի պարի հրավիրել:
    - Ժամանակն է:

    Ահա, թե ինչպիսի՜ն ես դու…

    - Ի՞նչ պար կընտրես: տա՞նգո, վա՞լս, մենուե՞տ…
    - Լույսի պարը, սիրելի Լուսաբեր:


    13.3.13
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.03.2013), ivy (21.03.2013), Lusntag Lusine (21.03.2013), Peace (21.03.2013), StrangeLittleGirl (31.03.2013), Stranger_Friend (29.03.2013), Այբ (21.03.2013), ԱնԱիդա (29.03.2013), Անջրպետ (21.03.2013), Արէա (21.03.2013), Արևանուռ (01.04.2013), Գալաթեա (29.03.2013), Դավիթ (21.03.2013), Մինա (29.03.2013), Նիկեա (29.03.2013), Շինարար (21.03.2013), Ուլուանա (29.03.2013), Վոլտերա (21.03.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վատ չէր Սամ ջան, իզուր գործը չես հանձնել մրցույթին: Միայն մի խնդրանք ունեմ: Այդ բոլդ տառերով գրելը այդքան էլ էֆեկտիվ չի և շեղում է ընթերցողի ուշադրությունը:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վատ չէր Սամ ջան, իզուր գործը չես հանձնել մրցույթին: Միայն մի խնդրանք ունեմ: Այդ բոլդ տառերով գրելը այդքան էլ էֆեկտիվ չի և շեղում է ընթերցողի ուշադրությունը:
    Շնորհակալ եմ կարծիքիդ համար, Դավ ջան, ուրախ եմ, որ դուրդ եկել է:
    Բոլդի հաշվով համաձայն եմ: Ուղղակի այլ ձև չգտա իրականն ու մտքինը տարբերակելու համար…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞Վ ԿԱ ԱՅՍՏԵՂ...
    Լավն էր: Ինձ դուր եկավ:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.03.2013), Sambitbaba (21.03.2013), ԱնԱիդա (29.03.2013)

  7. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. թեման առանձնացվել է «Պարագրում. քվեարկություն և քննարկում. փորձարարական ստեղծագործական մրցույթ» գրառումներից, հաշվի առնելով արտամրցութային լինելը, որպեսզի քննարկումը չխառնվի բուն մրցույթի քննարկման հետ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (21.03.2013)

  9. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը

    Ո՞Վ ԿԱ ԱՅՍՏԵՂ
    (Նվիրում եմ Այվիին)
    Հուզվեցի
    Սամ ջան, ափսոս, որ ստեղծագործությունդ չես ուղարկել մրցույթին, բայց լավ էր, որ թյուրիմացությունը հարթվեց, ու գոնե հիմա ներկայացրեցիր պատմվածքդ:
    Ինձ քո գրածները երբեմն դժվար է լինում հասկանալ. խոհերն ու փիլիսոփայությունը չափազանց շատ են լինում իմ ուղեղի համար:
    Բայց լիքը մարդ կա, ով հասկանում ու սիրում է գրածներդ, ինչպես օրինակ էս գործը:
    Շարունակիր ստեղծագործել, մեկ-մեկ էլ արի մեզ հետ մրցույթների մասնակցելու
    Պաչիկներ քեզ:
    Վերջին խմբագրող՝ ivy: 21.03.2013, 20:22:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (22.03.2013), Ջուզեպե Բալզամո (31.03.2013)

  11. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Ակումբի կծող խոսքում թույն չկա. դեղ ա…"

    Այս խոսքերի համար ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ջուզեպե Բալզամոյին: Չնայած ինձ չէին ասված, բայց ես համարձակվեցի ինձ էլ վերագրել և վերջապես հասկացա, թե ինչ է նշանակում Ակումբի համարյա բացարձակ լռությունը գրածս պատմվածքների հանդեպ: Ստացվում է, որ ես Ակումբի ամենաառողջ մարդն եմ. ես դեղի կարիք չունեմ


    Իսկ եթե լուրջ…
    Իրոք որ, շատ կուզենայի հասկանալ այդ լռության պատճառը. գուցէ մեկնումեկը բացատրի՞… Գալ, Բյուր, Մեֆ… Լուրջ: Ուլուանա՞…
    Թե չէ կամաց-կամաց այնպիսի տպավորություն է ստեղծվում մոտս, կարծես ես չկամ… Կամ ուղղակի ավելորդ եմ:
    Էն Ռայն ուր է կորել, գոնե մի երկու հայհոյանք նա տար…

    Հասկացանք, այն առաջինը՝ արտամրցույթային "Ինչու չեկավ Աշխարհի Վերջը", - ձեր սրտով չէր, ձեր մտքով չէր, ձեր աշխարհընկալմամբ էլ չէր, մի խոսքով՝ ձերը չէր, չնայած ցանկության դեպքում հանգիստ կարելի էր կուլ տալ որպես Աշխարհի Վերջի մասին գեղարվեստական գործ ու հանգիստ քլնգել, առավել ևս, որ մեջն ադամ-եվաներ էլ չկային:
    Լավ, լեմուրացիների հերն էլ անիծած: Չէ՞, Տրիբուն ջան: /Քեզ և մնացած բոլոր, թե դրական և թե բացասական կարծիք հայտնողներին՝ անսահման շնորհակալություն:/

    Իսկ ի՞նչ է պատահել այս երկրորդին՝ "Ով կա այստեղ": Պատճառը հանդերձյալ աշխա՞րհն է… Come one, ժող., ես ինքս հարյուր անգամ ձեր առջև հերքել եմ դժոխքի գոյությունը… Ու նաև հազար հոգի գրել է արդեն հանդերձյալ աշխարհի մասին, ասենք, Սարտր, Անույ և այլն, - /մենակ թե նորից չսկսեք, թե ինձ սրա-նրա հետ եմ համեմատում/: Սա էլ հո արդեն հարյուր տոկոսով գեղարվեստական է…
    Թե՞ պարին չի համապատասխանում: Իսկ… լավ, չերկարացնեմ: Հասկանում եմ, թույլ է: Բայց ես քլնգոցից էլ շատ շնորհակալ կլինեի…

    Գիտե՞ք, թե ինչն էր սա գրելուս պատճառը…
    Տեսեք, թե ինչ է ստացվում: Պատմվածքներս, չնայած առողջ, բայց և այնպես, վարակված են լռությամբ:
    Իսկ հաջորդ մրցույթը շատ հրապուրիչ թեմայով է, այնպես որ մտածում եմ մի պատմվածք էլ ես ուղարկել և հույսեր ունեմ, ինչպես բոլորը, որ կմտնի տասնյակի մեջ: Բայց հիմա էլ ստացվում է, որ իրավունք չունեմ ուղարկելու՝ մարդասիրական զգացմունքներից ելնելո՞վ…
    Քանզի ի՞նչ, եթե իմ լռությամբ վարակված պատմվածքն այնքան վարակիչ լինի, որ լռությամբ վարակի ամբողջ մրցույթը…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.03.2013), ԱնԱիդա (29.03.2013), Արէա (29.03.2013), Գալաթեա (29.03.2013), Մինա (29.03.2013)

  13. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ ջան, մի նեղվի էլի...
    Անձամբ իմ չկարդալու պատճառն առաջին անգամ տեսնելուց ժամանակ չունենալն էր, գործի էի, հետո ուղղակի մոռացա, որ մյուս էջերում կորավ...
    Հիմա ուշ ա արդեն, բայց վաղն անպայման կկարդամ ու կարձագանքեմ...Ու պատրաստ եղիր քլնգոցի

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.03.2013), Sambitbaba (29.03.2013)

  15. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ... Մի նեղացի, Սամ ջան, ախր էդքան մարդիկ կարդացել են։ Իսկ եթե հենց էդ մի քանի հոգուս արձագանքին հատուկ էիր սպասում, կներես, որ միանգամից չենք արձագանքել։ Դե, ես շատ բաներ չեմ կարդում ժամանակ չունենալու պատճառով, կարծում եմ՝ շատերի դեպքում էդ գործոնը կա։ Բայց որ իմանայի՝ էդքան կարևոր ա կարծիքս, մի ձև կհարմարեցնեի, կկարդայի։ Արդեն կարդացի, ի դեպ, բայց հիմա ուշ ժամ ա, առայժմ մենակ կասեմ, որ ինձ շատ հոգեհարազատ թեմա էր, մնացածը՝ գուցե քլնգոցախառը, կաշխատեմ վաղը գրել ։ Ուղղակի էս գրառումդ որ տեսա, նենց վատ զգացի... Ուզեցի մի բան գրել, որ չկարծես՝ արհամարհել եմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.03.2013), Sambitbaba (29.03.2013)

  17. #10
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես դեռ մրցույթի ժամանակ կարդացի, հետո մրցույթի բովում կորա, հետո դասեր, գործեր, գնա՜ց, էսօր նորից կարդացի, արտակարգ լավն էր, իրականում դուր եկավ, մանավանդ վերջը, զրուցակցի ով լինելը, կյանքում պարն էդպես չէի ընկալի, բայց երբ կարդում էի, պարից հատվածներ էին աչքի առաջ լողում: Իսկ հիմա անդրադառնամ չմեկնաբանելուն
    Sambitbaba ջան, ախր էնպես ես գրում, որ պետք է մի հատ քեզ տրամադրես՝ կարդաս, չես կարող ուղղակի աչքի տակով անցկացնել, պիտի իրականում կարդաս, ամեն բառի ներքո իմաստ կա, փորձես կռահել, բացահայտել, որ վերջում պատկերը տեսնես, հետո պիտի փորձես հասկանալ, հետո էլ գործի առաջացրաց էմոցիոնալ ֆոնը վերապրել: Նախորդ կարդալուց հույզերն էնքան շատ էին ու էնքան հակասական, որ ես իրականում չգիտեի ինչ գրել, ճարահատյալ լռեցի, էսօր նորից եմ կարդում, ինչ-որ բան, խոստովանում եմ, վանում է, չեմ հասկանում ինչը, բայց ամբողջության մեջ շատ-շաաատ լավն է

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (29.03.2013), Ուլուանա (29.03.2013)

  19. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուլուանա ջան, Ալֆաոնե ջան, չեմ նեղացել, ազնվորեն: Ես շատ լավ գիտեմ, որ երբեմն խոսելաձևս անգամ հեշտ հասկանալի չի, էլ ուր մնաց գրելաձևս, - էլ չեմ խոսում գրելա-թեմայիս մասին: Բայց ինչ արած, պետք է գտնվի մեկը, ով այդ թեմայով էլ կգրի, չէ՞: Հետո կգա մի ժամանակ՝ կգա՛, - և այդ թեմաներն էլ ավելի սովորական կհնչեն մարդու ականջին, ինչպես ինձ համար սովորական ու սիրելի բան է դարձել, ասենք, վիշապամրգի հյութը (dragonfruit); Հալլա՛, հալլա՛, - կասեի ինքս մի տաս տարի առաջ…

    Հա, ինչ էի ասում… Էդ "մանթռաշ" բառի ավելի մաքուր ու գեղեցիկ տարբերակը չգտա. թե ինչու՞ էի փնտրում, - հենց այդպիսի կեղտոտ ու անճոռնի վիճակ էր մոտս՝ իսկական մանթռաշ: Որովհետև զգում եմ, հասկանու՞մ եք, որ այնուամենայնիվ ինչ-որ բան կա մեջը, գոնե այդ պարի իմ պատկերացրած դրամատուրգիան: Այսինքն, ես ինչ խոսք, որ գիտեմ, թե ինչ կա, ինձ ուղղակի հետաքրքիր էր, թե դուք ի՞նչ իմացաք… Քանզի, եթե ազնվորեն, իմ գիտեցածն ինձ դուր է գալիս:

    Հատկապես այդ մի քանիսիդ կարծիքն իմանալը չէր ցանկությունս, ինձ հետաքրքիր են բացարձակապես բոլորի կարծիքները, չնայած հիմնականում հատկապես այդ մի քանիսիդ կարծիքին է սպասում մեր համարյա ամբողջ ակումբային ընտանիքը. ես նշեցի ձեր անունները, որովհետև դուք իրոք որ ամենաակտիվ կարծիք հայտնողներն եք:

    Համ էլ, առանձնապես մի կենտրոնացեք ասածիս վրա, լա՞վ. պահի տակ էր՝ ասացի էլի, - Ջուզեպեի ասածը մի պահ իրոք վրաս ազդեց, ընդ որում, ուշացումով…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.03.2013), Ուլուանա (29.03.2013)

  21. #12
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ բարդ է թեման, բայց վատ չէր գրված, հասկանալի էր: Անցա մի շարք հիշողությունների միջով, վերապրեցի անցած ապրումներս: Այո, մահից հետո կա մի տարածություն, որտեղ մարդիկ հայտնվում են մահվանից հետո, դժողք է, թե դրախտ - չգիտեմ, բայց այդ տարածությունը կա, դրանում համոզված եմ: Հետաքրքիր էր ներկայացված, կարծես ծանոթ պատմություն կարդայի, միայն այնտեղ ինքնասպանություն չկար:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (29.03.2013)

  23. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի, Սամ ջան:
    Մի քիչ ծանր ա կարդացվում:
    Նենց տպավորություն ա, որ ինչ միտքդ գալիս ա, ոնց գալիս ա, տենց էլ գրում ես:
    Գրական ստեղծագործության դեպքում միշտ չի որ դա ճիշտ ա: Հատկապես, երբ գրածդ առանց էն էլ փիլիսոփայական խոհեր ունի: Ծանրացնում ա: Ստիպում ա յուրաքանչյուր մտքի վրա խորանալ...ոնց որ տրակտատ կարդաս, որ պարտավոր ես հասկանալ, ոչ թե ստեղծագործություն, որ պարի վրա ա հիմնված: Գեղեցկությունը կոտրվում ա: Իսկ գեղեցկություն կար:

    Պարի մասը աղոտ էր, թեև կար: Ու թեման էլ բավականին ծեծված էր, հանդերձյալ կյանք, վերադառնալ, վերամարմնավորվել և այլն....չնայած ասում եմ, շատ տեղերում շատ սիրուն էր գրած:

    Բայց արժեր մրցույթին ուղարկել: Ափսոս չի ստացվել: Համոզված եմ՝ լիքը հավանողներ կունենար:

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.03.2013), Sambitbaba (29.03.2013), Ուլուանա (29.03.2013)

  25. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանուր առմամբ Գալաթեայի հետ համաձայն եմ։
    Չնայած թեման, ինչպես արդեն ասեցի, ինձ դուր է գալիս, բայց չեմ կարող չհամաձայնել, որ իրոք ծեծված է։ Ինձ թվում է՝ ստեղծագործության էս ֆորմատը մի քիչ նեղ է էդ գաղափարը ներկայացնելու համար կամ կոնկրետ էդ տեսանկյունից ներկայացնելու համար։ Չգիտեմ, ինձ մի տեսակ կցկտուր է թվում էդ գաղափարն էսքան սեղմ ձևով մատուցելը։ Մի տեսակ ոնց որ սխեմատիկ ուղղակի փորձած լինես գաղափարը տեղ հասցնել, քո կարծիքով կարևոր բոլոր հարցերի պատասխաններն ինչ–որ չափով տալ, ու գեղարվեստականությունը տուժել է դրանից։ Կարծես գեղարվեստականությունը զոհաբերվել է գաղափարին։

    Պարը ես հիմնականում մտորումներում տեսա տեղ–տեղ, իսկ երկխոսություններում՝ ոնց որ թե չէ։ Բայց ասեմ, որ ընդհանուր առմամբ երկխոսություններն ավելի հավանեցի, չնայած կարծում եմ, որ էլի մշակման կարիք ունեն. էդ բացատրողական–տեղեկատվական տոնը երևի արժե մի քիչ փոխել, թե չէ մի տեսակ հանդերձյալ կյանքի справочник–ի հոտ է գալիս ։ Հասկանում եմ, որ ցանկացել ես քեզ համար կարևոր գաղափարները տեղ հասցնել, ու դա, իհարկե, վատ չի, ուղղակի երբ գեղարվեստական գործ ես գրում, պիտի ոչ պակաս կարևորություն տաս նաև գեղարվեստական կողմին։ Հետո նույն գաղափարները, կարծում եմ, կարելի է մի քիչ ավելի ընդհանուր ներկայացնել՝ առանց մանրամասն բացատրությունների՝ մի մասն էլ թողնելով ընթերցողի հասկացողությանը կամ երևակայությանը։

    Հաջողված համեմատություններ կային, օրինակ սա, չնայած գեղարվեստական առումով մի քիչ չորուցամաք է, բայց միտքը լավն է, իմ կարծիքով.
    Պատկերացրու. Կանգնել ես նավամատույցին և հրաժեշտ ես տալիս նրանց, ովքեր նավի վրա են: Մեկ րոպե անց նրանք լքելու են քեզ, հեռանալու են քեզանից: Այո, նրանք էլ քեզ հետ չեն, նրանք դուրս ընկան քո կյանքից և հնարավոր է դու այլևս երբեք չհանդիպես նրանց: Բայց չէ՞ որ շուտով, շատ շուտով, աշխարհի մի որևէ այլ կետում, ուրիշները կդիմավորեն նրանց, “Բարի գալուստ” կասեն նրանց, ում դու հրաժեշտ ես տվել: Մի՞թե մահ է այն, որ քո մոտիկները հեռու են հիմա քեզանից:
    Սրանք էլ.
    Զզվելի զգացում է: Կարծես վրայիցդ դեն ես նետում կեղտոտ շորերդ, լողանում-մաքրվում ես, իսկ հետո նորից հետ ես հագնում նույն կեղտոտ շորերը…
    Ուրեմն, ինքնասպանություն գործել նշանակում է` անեզրության մեջ դեմ առնել պատի՞ն… Եվ ի՜նչ էլ անես, անհնար է քանդել այդ պատը, անհնար է շրջանցել այն, անհնար է այլևս վերացնել այն: Մեկ բան է հնարավոր միայն, պետք է այդ պատը վերապրել:
    Ոնց որ թե շատ քլնգեցի, բայց դե դու էիր ուզել ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.03.2013), Sambitbaba (30.03.2013), Նիկեա (30.03.2013)

  27. #15
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    եթե կարելի է ես էլ կարծիք հայտնեմ.
    կարդալուց զգացումներն ապրեցի, բայց ինչ-որ բան պակասեց, որ ամբողջությամբ դուրս գամ այդ աշխարհը՝ մահանամ....
    Գեղեցիկ էր գրված...
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.03.2013), Sambitbaba (30.03.2013)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցրու այստեղ
    Հեղինակ՝ Hda, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3416
    Վերջինը: 08.06.2023, 23:20
  2. Արձակ. Ռոջեր Ժելյազնի, «Այստեղ վիշապներ են ապրում»
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 28.12.2012, 16:58
  3. Պոեզիա. Այստեղ գրում ենք մեր ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 10:52
  4. Վարդավառ... Եկեք այստեղ չորանանք :D
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 19.07.2009, 18:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •