User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Ռոջեր Ժելյազնի, «Այստեղ վիշապներ են ապրում»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռոջեր Ժելյազնի, «Այստեղ վիշապներ են ապրում»

    ՌՈՋԵՐ ԺԵԼՅԱԶՆԻ
    Այստեղ վիշապներ են ապրում
    Բ. Պողոսյանի թարգմանությամբ


    ԳԼՈՒԽ I
    Շատ-շատ վաղուց մի թագավոր էր ապրում, որը թագավորում էր մի շատ փոքր թագավորությունում: Իրոք, նրա թագավորությունն այնքան փոքր էր, որ շատ մարդիկ անգամ չգիտեին, որ այն գոյություն ունի: Թագավորն, ինչևէ, կարծում էր, որ իր թագավորությունը բավականաչափ մեծ է թագավորության համար: Դրա պատճառն այն էր, որ տեղանքը շրջապատված էր դժվարանցանելի լեռներով: Այդ լեռների պատճառով ճանապարհորդները թագավորությունով անցնելուն նախընտրում էին շրջանցել այն: Ու չափազանց քիչ մարդիկ էին երբևէ լքում թագավորությունը, որ վերադառնային ու պատմեին ուրիշ երկրների մասին: Մարդիկ շատ էին վախենում դա անել: Նրանք վախենում էին վիշապներից:
    Հաշվի առեք՝ նրանք երբեք վիշապներ չէին տեսել, բայց վախենում էին նրանցից: Պատճառն այն էր, որ, թագավորության բոլոր քարտեզներից դատելով, նրանք շրջապատված էին վիշապներով. այստեղ վիշապներ են, այնտեղ վիշապներ են, ամենուրեք վիշապներ են, ու այդ ամենը՝ պարոն Գիբբերլինգի պատճառով:
    Պարոն Գիբբերլինգն Արքայական Քարտեզագիր էր (այսինքն՝ նա պաշտոնական քարտեզներ պատրաստողն էր): Պարոն Գիբբերլինգն Արքայական Քարտեզագիր էր, քանի որ նրա հայրն ու պապը նույնպես Արքայական Քարտեզագիրներ էին: Պարոն Գիբբերլինգն իր մասնագիտությունը սովորել էր իր հորից, որն էլ իր հերթին այն իր հորից էր սովորել: Քանի որ մարդիկ այնքան էլ հաճախ չէին այցելում թագավորությունն, ու թագավորի հպատակներն էլ հազվադեպ էին անցնում լեռները, Արքայական Քարտեզագրի համար դժվար էր իմանալ, թե ինչ պատկերել քարտեզների վրա՝ թագավորությունից դուրս ընկած տարածքները ներկայացնելու համար: Այսպիսով, ինչպես նա սովորել էր իր հորից (որն էլ իր հերթին դա իր հորից էր սովորել), երբ նա չգիտեր, թե ինչ պատկերի որևէ կոնկրետ վայրի համար, պարոն Գիբբերլինգը վերցնում էր իր փետուրն ու լայն շարժումով (ու գեղեցիկ տառերով) գրում.
    «ԱՅՍՏԵՂ ՎԻՇԱՊՆԵՐ ԵՆ ԱՊՐՈՒՄ»
    Հետո նա ժպտում էր, քանի որ նոր տարածքն էր բացատրել: Իհարկե, քանի որ նա իրականում չգիտեր, թե ինչ է լեռների հետևում ցանկացած ուղղությամբ, շուտով այնպես ստացվեց, որ ամբողջ աշխարհում վիշապներ էին վխտում (նա իր գրածի տակ կրակ շնչող, մռնչացող ու թևերը թափահարող վիշապների փոքրիկ նկարներ էր պատկերում, ինչն, իհարկե, չէր նպաստում զբոսաշրջությանը):
    Ահա թե ինչու էին բոլորը վախենում վիշապներից, որոնց երբեք չէին տեսել: Եթե քո հայրիկը պատրաստվեր մեքենան բենզալցակայան քշել, ճանապարհային քարտեզով նայեր, ու այնեղ գրված լիներ՝ «ԱՅՍՏԵՂ ՎԻՇԱՊՆԵՐ ԵՆ ԱՊՐՈՒՄ», ու պարոն Գիբբերլինգի նկարածների նման փոքրիկ նկար լիներ, հայրիկդ ուրիշ ճանապարհ կընտրեր: Այսպիսով, քանի որ թագավորության բոլոր քարտեզներն ամենուրեք կրակ շնչող չար վիշապներ էին ցույց տալիս, թագավորության բոլոր բնակիչները մնում էին տանը, քանի որ ուրիշ ճանապարհներ պարզապես չկային:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.12.2012), Ariadna (23.02.2011), davidus (15.02.2011), enna (23.04.2014), Freeman (02.12.2012), impression (19.12.2012), kyahi (15.02.2011), Leo Negri (15.02.2011), Lion (18.12.2012), Malxas (19.02.2011), Sambitbaba (03.12.2012), Yellow Raven (15.02.2011), Արշակ (15.02.2011), Դատարկություն (15.02.2011), Հայկօ (15.02.2011), Հայուհի (19.02.2011), Շինարար (19.02.2011), Սլիմ (15.02.2011), Ֆոտոն (22.02.2011)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԼՈՒԽ II
    Բայց հետո, օրերից մի օր, թագավորի դուստրն՝ արքայադուստրը, պետք է նշեր իր ծննդյան օրն, ու թագավորը ցանկանում էր այն յուրահատուկ ձևով նշել:
    «Ես հրավառությու՛ն եմ ցանկանում»,- ասաց նա:
    «Այո, տիրակալ: Լավ գաղափար է»,- ասաց առաջին խորհրդականը:
    «Այո, իսկապե՛ս, տիրակա՛լ: Շա՛տ լավ գաղափար է»,- ասաց երկրորդ խորհրդականը:
    «Օ, այո՛, մեծն տիրակալ: Շատ, շատ լավ գաղափար է»,- ասաց երրորդ խորհրդականը:
    «Հմմ, իսկ որտեղի՞ց գտնենք հրավառություններ, տիրակալ»,- հարցրեց չորրորդ խորհրդականը, որին պալատում երբեք էլ առանձնապես չէին սիրել (բայց քանի որ նրա այրի մորաքույրը թագուհու մտերիմներից էր, թագավորը նրան պահում էր այդ պաշտոնում՝ չնայած անհարմար հարցեր տալու սովորությանը):
    «Մարդն, ով հրավառություններ էր պատրաստում, մոտ տաս տարի առաջ մահացել է»,- բացատրեց նա,- «ու ոչ ոքի չի սովորեցրել իր արհեստը: Ահա թե ինչու վերջին տարիներին հրավառություններ չեն եղել»:
    «Մենք պարզապես պետք է դրանք ձեռք բերենք»,- ասաց թագավորը,- «քանի որ ես այդպես եմ ցանկանում»:
    «Այո»,- ասաց առաջին խորհրդականը:
    «Մենք պարզապես պետք է դրանք ձեռք բերենք»,- ասաց երկրորդը:
    «Քանի որ արքան այդպես է ցանկանում»,- ասաց երրորդը:
    «Ինչպե՞ս»,- հարցրեց չորրորդը:
    «Մենք կարող էինք, դե, բերելել դրանք»,- ասաց առաջինը:
    «Այո, բերել դրանք»,- ասաց երկրորդը:
    «Բերել դրանք, այո»,- ասաց երրորդը:
    «Որտեղի՞ց»,- հարցրեց չորրորդը:
    «Դե, մենք կարող էինք բերել դրանք այնտեղից... հմմ»:
    «Այո, մենք կարող էինք դրանք բերել Հմմից»,- համաձայնեց երկրորդը:
    «Ես միայն «հմմ» ասացի, ոչ թե տեղի անուն»,- ասաց առաջինը:
    «Օհ, ներողություն, ես կարծեցի, թե դուք Մմ գետի վրայի Հմմ քաղաքի մասին եք խոսում: Հիմա որ մտածում եմ՝ այն չափազանց հեռու է»:
    «Եկեք քարտեզ վերցնենք ու նայենք»,- ասաց երրորդը:
    «Գերազանց գաղափար է»,- ասաց երրորդը,- «քարտեզ վերցնենք ու նայենք»:
    Այդպես էլ արեցին: Նրանք հավաքվեցին քարտեզի շուրջ ու սկսեցին այն ուսումնասիրել:
    «Արևելքում վիշապնե են»,- ասաց առաջինը:
    «... Ու արևմուտքում էլ են վիշապներ»,- ասաց երկրորդը:
    «... Ու հյուսիսում էլ են վիշապներ»,- ասաց երրորդը:
    «... Ու հարավում էլ են վիշապներ»,- ասաց չորրորդը:-«Ստացվում է՝ մենք շրջապատված ենք վիշապներով: Փաստորեն, քարտեզի վրա միայն մեր թագավորությունն է ու վիշապներ: Հետևաբար՝ մենք չենք կարող հրավառություններ բերել»:
    «Կարծես թե դա է հետևում...»- ասաց առաջինը:
    «Բայց թագավորը հրավառություններ է ցանկանում»,- ասաց երկրորդը:
    «Բայց որտեղի՞ց գտնենք դրանք»,- հարցրեց երրորդը:
    Հետո առաջին խորհրդականի մոտ գաղափար ծագեց:
    «Ի վերջո, ի՞նչ է վիշապը»,- հարցրեց նա:
    «Օ, մե՛ծ»,- ասաց երկրորդը:
    «... Ու չար»,- ասաց երրորդը:
    «... Ու տգեղ, թեփուկապատ, կրակ շնչող»,- ավարտեց չորրորդը:- «Քարտեզի վրա նկար կա՝ շատ նկարներ, փաստորեն»:
    «Դե»,- ասաց առաջինը,- «վիշապները կրակներ են փչում, այդպես չէ՞: Հռոմեական մոմերի, վեզուվյան հրացայտերի, հրանոթ-ճայթուցիկների, գալարափայլերի, կապույտ հրեշտակների ու նորմանդական կրակների նման»:
    «Ես միշտ այդպես եմ լսել»,- ասաց երկրորդը:
    «Այո, հենց այդպես»,- ասաց երրորդը:
    «Ե՞րբ է ձեզանից որևէ մեկը վերջին անգամ վիշապ տեսել»,- հարցրեց չորրորդը:
    «Դե...»,- ասաց առաջինը:
    «Ահ»,- ասաց երկրորդը:
    «Էհ»,- ասաց երրորդը:
    «Ինձ պարզապես հետաքրքիր էր»,- ասաց չորրորդը:- «Ես ինքս ոչ մի հատ չեմ տեսել»:
    «Դե, դու: Դա դեռ ոչ մի բան չի ապացուցում»,- ասաց առաջինը:
    «Ուրեմն, լսեք. եթե մենք չենք կարող հրավառություններ բերել, ի՞նչ կարծիքի եք նույն նպատակով վիշապ բերելու մասին: Կրակ, գունավոր լույեր, նման բաներ»:
    «Ցնցող գաղափար է»,- ասաց երկրորդը:- «Վիշա՛պ բերել»:
    «Շնորհավորում եմ»,- ասաց երրորդը:- «Փայլուն գաղափար է: Վիշապներն ամենուրեք են, մինչդեռ հրավառությունները՝ ոչ»:
    «Այո»,- ասաց չորրորդը:- «Ես շատ կցանկանայի տեսնել, թե ինչպես եք դուք վիշապ բերում»:
    «Ես հենց հիմա կառաջարկեմ թագավորին»,- ասաց առաջին խորհրդականը: Նա գնաց ու դա առաջարկեց թագավորին:
    «Աստված իմ, այո՛»,- ասաց թագավորը:- «Հիանալի կլինի արքայադստեր ծննդյան օրվա տոնակատարությանը վիշապ բերել: Ինչու՞ իմ մտքով չանցավ»:
    «Ահա թե ինչի համար են խորհրդականներն»,- ասաց առաջին խորհրդականը:
    «Միանգամից մարդ ուղարկեք վիշապի հետևից»,- հրամայեց թագավորը,- «միջին չափսի, գունավոր կրակներով»:
    «Շատ լավ, տիրակալ»,- ասաց առաջին խորհրդականը:
    «Մարդ ուղարկեք վիշապի հետևից»,- ասաց նա երկրորդին:
    «Մարդ ուղարկեք վիշապի հետևից»,- երկրորդն ասաց երրորդին:
    «Մարդ ուղարկեք վիշապի հետևից»,- երրորդ խորհրդականն ասաց չորրորդին:
    «Ու՞մ ուղարկեմ, ու որտե՞ղ»,- հարցրեց չորրորդը:
    «Դա քո խնդիրն է»,- ասաց երրորդը:- «Ես միայն հրամաններն եմ փոխանցում»:
    «Բայց ախր ոչ մեկը չկա, ում ես կարող եմ դրանք փոխանցել»,- ասաց չորրորդը:
    «Ուրեմն ինքդ արա»,- ասաց երրորդը:
    «Ապուշությու՛ն է»,- ասաց չորրորդը, որի անունը, հանգամանքների բերումով, Ուիլլիամ էր:
    «Թագավորի հրամանն է»,- ասաց երրորդը:- «Քո գործը ենթարկվելն է, ոչ թե հարցեր տալը»:
    «Շատ լավ»,- ասաց Ուիլլիամը, հոգոց քաշելով:- «Ես կփորձեմ: Բայց, ամեն դեպքում, ես կարծում եմ, որ սա ապուշություն է»:
    «Սա թագավորի հրամանն է: Գնա՛, վիշա՛պ բեր»:
    Ու նրանք ծիծաղեցին՝ նայելով, թե ինչպես է չորրորդ խորհրդականը գնում միջին չափսերի ու գունավոր կրակներով վիշափ փնտրելու:
    «Մտածում եմ»,- մտածում էր Ուիլլիամը,- «ո՞վ կարող է իմ համար վիշապ բռնել: Ասպե՛տը: Իհա՛րկե: Ես ասպետ կուղարկեմ: Նրանք պետք է, որ սովոր լինեն նման քաջ, արի ու համարձակ բաներ անելուն»:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.12.2012), Ariadna (23.02.2011), davidus (15.02.2011), enna (23.04.2014), Freeman (02.12.2012), impression (19.12.2012), kyahi (15.02.2011), Leo Negri (15.02.2011), Malxas (15.02.2011), Sambitbaba (03.12.2012), Արշակ (15.02.2011), Դատարկություն (15.02.2011), Հայկօ (15.02.2011), Հայուհի (19.02.2011), Շինարար (19.02.2011), Սլիմ (15.02.2011), Ֆոտոն (22.02.2011)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնացածը՝ հետո)))
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (15.02.2011), Leo Negri (15.02.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի, լավն էր: Ստեղծագործությունն էլ, թարգմանությունն էլ: Մի հարց միայն: Առաջին մասի փոքրիկ հատվածում չափից ավելի հաճախ է օգտագործվում թագավոր, թագավորություն.... , որն ըստ իս պակաս բարեհունչ է դարձնում ստեղծագործությունը: Կուզենակի իմանալ, բնագրում է այդպես, թե թարգմանության արդյունքում է այսպես ստացվել: Ընդհանրապես, գրականության մեջ ինչպես է ընդունվում նույն բառի հաճախ կրկնությունը փոքրիկ հատվածներում: Վերջերս կարդում էի Ռոմեն Ռոլան և հատկապես այն բանից էի հիացած, որ մնալով պերճախոս, ոչ մի բառ երկրորդ անգամ չէր կրկնվում: Նկատի ունեմ նույն մտքի մեջ կամ փոքր հատվածում:

  8. #5
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի, լավն էր: Ստեղծագործությունն էլ, թարգմանությունն էլ: Մի հարց միայն: Առաջին մասի փոքրիկ հատվածում չափից ավելի հաճախ է օգտագործվում թագավոր, թագավորություն.... , որն ըստ իս պակաս բարեհունչ է դարձնում ստեղծագործությունը:
    Ճիշտ ա!! Ինձ թվում է` պատմվածքի հերոսների, մանավանդ՝ թագավորի, առաջին խորհրդականի, երկրորդ խորհրդականի և երրորդ խորհրդականի անալիտիկ մտածելակերպի, խիստ տրամաբանական, հասարակ մահկանացուներիս համար դժվարընկալելի, բարդ, բայց և օբյեկտիվ իրականությունից բխող և գիտականորեն բոլոր հնարավոր միջոցներով հիմնավորված եզրահանգումների հետ ավելի քան համահունչ կլիներ շեքսպիրյան ճոխ և փթիթ բառապաշարը!!!

    Հ.գ. Ինձ նաև թվում է, որ արժի 2-րդ մասն էլ կարդալ: Էնտեղ ամբողջական նախադասություններ են կրկնվում իրար հետևից: Մեկը կա՝ նույնիսկ 3 անգամ:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (18.12.2012)

  10. #6
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ա!! Ինձ թվում է` պատմվածքի հերոսների, մանավանդ՝ թագավորի, առաջին խորհրդականի, երկրորդ խորհրդականի և երրորդ խորհրդականի անալիտիկ մտածելակերպի, խիստ տրամաբանական, հասարակ մահկանացուներիս համար դժվարընկալելի, բարդ, բայց և օբյեկտիվ իրականությունից բխող և գիտականորեն բոլոր հնարավոր միջոցներով հիմնավորված եզրահանգումների հետ ավելի քան համահունչ կլիներ շեքսպիրյան ճոխ և փթիթ բառապաշարը!!!

    Հ.գ. Ինձ նաև թվում է, որ արժի 2-րդ մասն էլ կարդալ: Էնտեղ ամբողջական նախադասություններ են կրկնվում իրար հետևից: Մեկը կա՝ նույնիսկ 3 անգամ:
    Երկրորդ մասի կրկնություններն ինձ անբարեհունչ չեն թվում:
    Կարծում եմ խորհրդականների խոսակցությունները հարմար են ստեղծագործությանը: Հեքիաթ է ի վերջո:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (18.12.2012)

  12. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կրկնությունը գալիս է ստեղծագործության էությունից և բնույթից, ինչպես նաև հեղինակի մտահաղացումից, որը նա ցանկանում է ընթերցողին հասցնել կրկնության, ասել է թե շեշտադրման միջոցով, ապա այն անբարեհունչ չէ, ավելին, կարող է իր մեջ ոչ քիչ չափով հմայք և միտք պարունակել: Իսկ երբ հեղինակը չի կարողանում ինչպես հարկն է շարադրել միտքը և անընդհատ կրկնում է մի բառը, որը չի կարող փոխարինել մեկ ուրիշով կամ վատ է ձևակերպել միտքը և այդ պատճառով ստիպված է անընդհատ կրկնել նույն բառը, այստեղ խոսք է գնում վարպետության պակասի մասին:
    Ռոջեր Ժելյազնին վարպետ գրող է և խոսելով կրկնությունների մասին չեմ մատնանշում դրանք որպես տհաճորեն դուրս ցցված տեղեր: Խոսքը փոքրիկ դիտողության մասին է, որին, կարծում եմ, թարգմանիչը բավարար բացատրություն կտա:
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին մասի փոքրիկ հատվածում չափից ավելի հաճախ է օգտագործվում թագավոր, թագավորություն.... , որն ըստ իս պակաս բարեհունչ է դարձնում ստեղծագործությունը:
    Հա, կասկած անգամ չկա, որ «թագավորություն» բառը կրկնվում է բառապաշարի սղության պատճառով: Պետք է նկատել նաև, որ սարսափելի վատ ձևակերպված նախադասություն է.

    Շատ-շատ վաղուց մի թագավոր էր ապրում, որը թագավորում էր մի շատ փոքր թագավորությունում:
    Հենց առաջին նախադասությամբ մարդը տրամադրում ա ստեղծագործության ընդհանուր ոճին: Հաստատ գտել ես Ժելյազնիին ընդամենը փոքրիկ դիտողություն անելու տեղ:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ամմէ (18.12.2012)

  14. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, կասկած անգամ չկա, որ «թագավորություն» բառը կրկնվում է բառապաշարի սղության պատճառով: Պետք է նկատել նաև, որ սարսափելի վատ ձևակերպված նախադասություն է.
    Կարելի է ընդամենը թագավորել բառը փոխել իշխելով, եթե բնագիրը թույլ է տալիս:
    Շատ-շատ վաղուց մի թագավոր էր ապրում, որն իշխում էր մի շատ փոքր թագավորությունում:

  15. #9
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնացածը՝ հետո)))
    դաժան էր, գոնե հղում տուր, բնօրինակը կարդամ

  16. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (02.12.2012)

  18. #11
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար հաճելի բացահայտում էր այս գործը, ընդհանուր պատկերը, մատուցումը, ասելիքը, ամեն ինչ հրաշալի էր, ու երբ անգլերեն տարբերակը կարդում էի, զգացի թե նաև ինչքան լավն էր թարգմանությունը: Շնորհակալություն:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (03.12.2012)

  20. #12
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, էս որ թարգմանես վերջացնես լավ կանես, շատ մարդիկ ուզում են կարդալ շարունակությունը, այդ թվում նաև ես:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.12.2012), Rhayader (03.12.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցրու այստեղ
    Հեղինակ՝ Hda, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3416
    Վերջինը: 08.06.2023, 23:20
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 28.06.2013, 18:17
  3. Արձակ. Ո՞վ կա այստեղ
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 51
    Վերջինը: 09.04.2013, 05:28
  4. Ես ապրում եմ ինտերնետում...
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 13.09.2010, 18:35

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •