User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Արամ Հարիգանի ոդիսականը

  1. #16
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Արամ Հարիգանի ոդիսականը»
    Շատ լավն էր, մի շնչով կարդացի, ապրե՛ս: Ավելորդ բաներ չեմ ասում, որովհետև կարծում եմ չկար: Ինձ անկեղծ դուր եկավ թե՛ սյուժեն,թե՛ շարադրանքը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (03.12.2012)

  3. #17
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց մի բան էլ ավելացնեմ է շատ դաժան ես վերջացրել , ա՜խ այդ տատիկները:
    Ինչ լավ ա, իմ երկու տատիկներն էլ շատ լավն են:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (04.12.2012)

  5. #18
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ամմէ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մի բան էլ ավելացնեմ է շատ դաժան ես վերջացրել , ա՜խ այդ տատիկները:
    Ինչ լավ ա, իմ երկու տատիկներն էլ շատ լավն են:
    Սխալվում ես մտածելով, որ պատմությունը ավարտվում է: Այդ դեռ նոր է սկսվում:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kivera (04.12.2012)

  7. #19
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալվում ես մտածելով, որ պատմությունը ավարտվում է: Այդ դեռ նոր է սկսվում:
    Անհամբեր սպասում եմ շարունակությանը:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (03.12.2012)

  9. #20
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս գրառումով ևս մեկ անգամ պատասխանեմ իմ կողմից շատ հարգված Սամբիտբաբային:
    Իրոք շնորհակալ եմ դիտողությունների համար ու խոստացածիս համաձայն որքան հնարավոր է անհամապատասխանությունները կշտկվեն: Պարզապես ուշադրություն կհրավիրեի, որ իրենք ամերիկացիներն այնքան էլ նրբանկատ և հետևողական չեն, երբ խոսքը վերաբերվում է ուրիշի կյանքին և մշակույթին: Ճապոնացիների մասին նկարված կինոների վրա ողջ Ճապոնիան որքան ուժ ունի հռհռում է, հանրահայտ Ապոկալեպսիսը բնավ չի բնորոշում մայաների կյանքը՝ թեկուզ այն պարզ պատճառով, որ նրանք մարդկային զոհաբերություններ չեն կատարել: Էլ չենք խոսում հայերիս մասին: Հին պատմական ֆիլմ են նկարում ու քարտեզ ցուցադրելու ընթացքում Բաբելոնի, Հունաստանի կողքին Հայաստանի փոխարեն գրում Թուրքիա...
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (04.12.2012), Ամմէ (04.12.2012)

  11. #21
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս գրառումով ևս մեկ անգամ պատասխանեմ իմ կողմից շատ հարգված Սամբիտբաբային:
    Իրոք շնորհակալ եմ դիտողությունների համար ու խոստացածիս համաձայն որքան հնարավոր է անհամապատասխանությունները կշտկվեն: Պարզապես ուշադրություն կհրավիրեի, որ իրենք ամերիկացիներն այնքան էլ նրբանկատ և հետևողական չեն, երբ խոսքը վերաբերվում է ուրիշի կյանքին և մշակույթին: Ճապոնացիների մասին նկարված կինոների վրա ողջ Ճապոնիան որքան ուժ ունի հռհռում է, հանրահայտ Ապոկալեպսիսը բնավ չի բնորոշում մայաների կյանքը՝ թեկուզ այն պարզ պատճառով, որ նրանք մարդկային զոհաբերություններ չեն կատարել: Էլ չենք խոսում հայերիս մասին: Հին պատմական ֆիլմ են նկարում ու քարտեզ ցուցադրելու ընթացքում Բաբելոնի, Հունաստանի կողքին Հայաստանի փոխարեն գրում Թուրքիա... :)
    Համաձայն եմ, Մալխաս ջան:
    Բայց եթե մի բան ըդօրինակելու լինենք, - խնդրում եմ, եկեք լավ բաներ ընդօրինակենք մեկմեկուց…

    Քեզ, օրինակ, հաճելի՞ է դիտել հայկական կամ ռուսական ֆիլմ, որը ցույց է տալիս, ասենք անցյալ դարի յոթանասունականների կյանքը, և դրա հետ մեկտեղ փողոցում բոլորը ֆռֆռում են ջինսերը հագերին, երբեմն էլ բջջայինները կողքներից կախած: Հասկանում եմ՝ մի քանիսը, - ինչես որ իրականությունն էր: Բայց ինչպե՞ս կարող էր մեծամասնությունը ջինս հագնել, եթե այն մեր երեք աշխատավարձն արժեր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (04.12.2012), Ամմէ (05.12.2012)

  13. #22
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, Մալխաս ջան:
    Բայց եթե մի բան ըդօրինակելու լինենք, - խնդրում եմ, եկեք լավ բաներ ընդօրինակենք մեկմեկուց…

    Քեզ, օրինակ, հաճելի՞ է դիտել հայկական կամ ռուսական ֆիլմ, որը ցույց է տալիս, ասենք անցյալ դարի յոթանասունականների կյանքը, և դրա հետ մեկտեղ փողոցում բոլորը ֆռֆռում են ջինսերը հագերին, երբեմն էլ բջջայինները կողքներից կախած: Հասկանում եմ՝ մի քանիսը, - ինչես որ իրականությունն էր: Բայց ինչպե՞ս կարող էր մեծամասնությունը ջինս հագնել, եթե այն մեր երեք աշխատավարձն արժեր:
    Այս հարցում մեր տեսակետները համընկնում են: Կաշխատեմ որքան հնարավոր է խուսափել անհամապատասխանություններից: Իսկ փոքրիկ անճշտությունները կլինեն միայն գրականությանը թույլատրվելիք սահմաններում:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (06.12.2012), Sambitbaba (04.12.2012), Ամմէ (05.12.2012)

  15. #23
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Առայժմ ոչ, նոր եմ գրելու: Սակայն նախքան շարունակելը ցանկանում էի համոզվել՝ արդյո՞ք կան ոչ այնքան համոզիչ պահեր, որպեսզի ուղղեմ դրանք ու շարունակության վրա էլ վատ չանդրադառնան:
    Լավ էր գրած, եղբայր, կարդացի մեկ շնչով ու մեծ հետաքրքրությամբ: Անհամբեր սպասում եմ շարունակությանը: Ինձ թվում է սկզբունքային թերություններ չկան, նկատեցի միայն մեկ բան, մանր թերությունների շարքից.

    Արամ Հարիգանի հասակը սանտիմետրերով արտահայտված հարյուր իննսուներկուս էր, քաշը, կիլոգրամներով` ութսունհինգ:

    Առանձնակի վեճի առարկա էր Արամը, ով հակառակ իր աժդահա արտաքինի, խաղաղ բնավորություն ուներ ու եթե բռունցքները ժամանակ առ ժամանակ գործի էր դնում, ապա ոչ իր մորեղբոր պես առանց մտածելու, շատ անգամներ ստիպված, արձագանքելով ընկերների խնդրանքներին, որոնք որոշակի ժամանակից ի վեր սովորություն էին դարձրել ապավինել Արամի հզոր բազուկներին:

    192 սմ հասակով և ընդամենը 85 կիլոգրամ քաշով երիտասարդը չի կարող աժդահա համարվել - դա երկար, լողլող կազմվածքով մի մարդ է և իմ անձնական փորձն ասում է, որ նման մարդիկ ֆիզիկապես այնքան էլ ուժեղ չեն: Կարծում եմ... քաշն ավելացնել է պետք մինչև 110-120 կգ, որ իսկական "աժդահա" ունենանք Ի դեպ, լայն ուսերն էլ չէին խանգարի, վերջը մեջը հայի (միջահասակ, ամուր մարդկային կազմվածքի տիպ) և իռլանդացու (բավականին հաղթանդամ են) խառնուրդ կա, իսկ իռլանդական կողմն էլ, տատը, քեռին ու երևի նաև նավապետ պապը, բավականին հաղթանդամ մարդիկ էին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (06.12.2012), Ամմէ (19.12.2012)

  17. #24
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3.Մորեղբայր Դեսմոնդի իտալացի բարեկամը

    - Ի՞նչ գործ ունեիր թափառաշրջիկի հետ, հը՞:

    Լեոն Հարիգանը շատ նման էր «դիցապատում» ժանրի չար հերոսի: Դեմքը կատաղությունից կարմրատակել էր, ռունգերը` հուզմունքից լայնացել: Թվում էր, ուր որ է կապտակի գլխահակ կանգնած Արամին, և դա չի անում լոկ այն պատճառով, որովհետև ուղիղ երեսունչորս սանտիմետրով կարճ է նրանից: Հակառակ իր փեսայի` Դեսմոնդ Հարիգանը գտնվում էր խանդավառման գագաթնակետին: Նավապետ Արդգալ Հարիգանի որդու դեմքը երջանկությունից շողշողում էր:

    - Քիթդ մի կախիր ծերուկ,- ընկերավարի քեռորդու ուսին հարվածելով ասաց նա: - Երիտասարդ տարիքում այդպիսի բաներ պատահում են: Իսկ դու ինչ տափուկի մեկը դուրս եկար: Ինձ էլ գերազանցեցիր, Արդգալ պապիդ էլ: Երբ առաջին անգամ գործ ունեցա ոստիկանատան հետ քսանմեկ տարիս լրացել էր: Իմ արյունն ես, իմը: Ես գիտեի, որ իռլանդական ոգին ի վերջո արթնանալու է քո մեջ… Հապա մի անգամ էլ պատմիր, թե ինչպես հասցրիր ոստիկանի ռեխին…

    - Ախր հասկացիր, Դեսմոնդ, սա մարդ է սպանել,- համբերահատ բղավեց Լեոնը:

    - Ես ոչ ոքի չեմ սպանել: Նա առաջինը հարվածեց…

    - Իհարկե չես սպանել,- համաձայնեց Դեսմոնդը,- միևնույն է, այդ հաստավզի վերջը վատ էր լինելու: Գիտե՞ս մերոնցից քանիսին է անմեղ տեղը քարշ տվել ոստիկանատուն, որից հետո նրանցից ոմանք նույնիսկ բանտ են ընկել:

    - Հիմա ի՞նչ ենք անելու, ի՞նչ, - Լեոն Հարիգանը գրգռված ետ ու առաջ էր անում սենյակում և շարունակ տարուբերում գլուխը: - Ոստիկանները շուտով կգան ու կձերբակալեն նրան: Հապա թերթերը ինչ աղմուկ կբարձրացնեն: Գործը կտուժի:

    - Ոչ մի ոստիկան էլ չի գա…

    Դեսմոնդ Հարիգանը ընդհատեց խոսքը: Դռան թակոց լսվեց, որից հետո ներս մտավ միջին տարիքի, ճաղատ գլխով ու վերին շրթունքի վրա հազիվ նկատելի բարակ բեղիկներով մի գիրուկ իտալացի:

    - Ողջույն,- իտալացին ջերմագին բարևեց, ապա մտերմավարի խճճեց Արամի առանց այն էլ անկանոն մազերը,- սա՞ է մեր տղան:

    - Ողջույն Էնթոնի,- նույն սիրալիրությամբ պատասխանեց Դեսմոնդը:

    Իտալացին գրպանից ծխախոտ հանեց, հյուրասիրեց Դեսմոնդին ու Լեոնին, ապա անշտապ ծուխը ներս քաշեց ու ինքնագոհ նստեց բազկաթոռին:

    - Կան առնվազն քսան վկաներ,- գործնական սկսեց նա,- որոնք ոստիկանի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի պահին տեսել են Արամին «Սանտա Կլարա» սրճարանում, որը գտնվում է քաղաքի հակառակ ծայրամասում, և կարող են մանրամասնորեն պատմել, թե ինչպես էր նա հագնված, որ սեղանին և ում հետ էր նստած, ինչ էր ուտում և ինչի մասին էր խոսում, ու հատկապես որ շիկահեր գեղեցկուհուն էր կոկտեյլ հյուրասիրում, որպեսզի…

    - Իսկ ինչ կանենք մյուս քսանի հետ, որոնք ցուցմունք են տվել, որ հենց Արամն է կռվի բռնվել ոստիկանի հետ:

    Իտալացին ցուցադրաբար ոտքը ոտքին գցեց և ինքնատիպ շարժումներով թափ տվեց թևքի գոյություն չունեցող մոխիրը, որն իբր նրա անբասիր կոստյումին հայտնվել էր սիգարետը ծխելու ընթացքում: Իր ողջ տեսքով նա ջանում էր ցույց տալ, որ խոսքը աննշան բանի մասին է, որի վրա չարժե զուր տեղը ժամանակ վատնել: Հարցին նա պատասխանեց անփութորեն, ծաղրալի շարժումներով արտահայտելով այն ոչ այնքան հարգալից տպավորությունը, որ նրա մոտ ստեղծվել էր ցուցմունք տվողների մասին, անձամբ այդ գործով զբաղվելիս:

    - Նրանցից տասն արդեն այցելել են ոստիկանատուն և հայտարարել, որ սխալվել են, մյուս տասը նույն բանը կանեն ամենամոտ ժամանակում: Եվս քսան ամերիկյան քաղաքացիներ, որոնց մոտ հանկարծ ցանկություն է արթնացել համագործակցել ոստիկանության հետ, մեկ մարդու պես ու գրեթե նույն բառերով ցուցմունք են տվել, թե ինչպես է տարաբախտ ոստիկանը քայլելիս սայթաքել ու բախվել սրճարանի ցուցափեղկին, որից հետո էլ տեղի է ունեցել դժբախտ պատահարը:

    Սակայն երևում է իտալացու խոսքերն այնքան էլ չհամոզեցին Լեոն Հարիգանին, որի դեմքը նույնքան գունատ ու հուսաբեկ էր, որքան տասնութ տարի առաջ, երբ երկնակամարը հանկարծակի մթնել էր նրա համար:

    - Եթե ոստիկանությունը սրան հարցաքննի, գրողի ծոցը կկորչեն քո բոլոր վկաները,- հուզված բացականչեց նա:

    - Հանգստացիր, Լեոն,- դժոխային ժպիտը դեմքին միջամտեց Դեսմոնդը,- լավ չես ճանաչում Էնթոնի Կառերային: Նա լավ գիտե, թե ինչ է անում:

    Իտալացին ակնհայտորեն շոյված զգաց:

    - Ոստիկանությունը չի հարցաքննի Արամին,- լայն ժպտալով Լեոնին ասաց նա,- Նախնական ցուցմունք տված քաղաքացիները, որոնք հիմա անչափ ցավում են, որ ոստիկանությանը սխալ հետքի վրա են գցել, փոխել են վերջիններիս ծրագրերը և նրանք որոշել են մի փոքր սպասել` ճիշտ այնքան, որը կբավականացնի Արամին մի անվնաս տեղ հասնել, ասենք` Մեխիկո:

    - Դե իհարկե Մեխիկո, թող փորձեն քսան միլիոն մարդու մեջ մարդ գտնել:

    - Ինչ հեշտ է ձեզ մոտ ամեն ինչ,- նույն գրգռված ձայնով շարունակեց Լեոն Հարիգանը,- Ոստիկանությունը ձեր գրպանում դրված չէ: Ինչ որ պահի հետախուզելու հրաման կտան ու նա կձերբակալվի սահմանը չհատած…

    - Ինչ ես ասում,- ձեռքերը ետ պարզելով բացականչեց իտալացին ցանկանալով ցույց տալ, որ անհամեստությունը բնավ իր թերությունների մեջ չի մտնում,- ոստիկանները մեր գրպանում չեն, բայց նրանք հաճույքով ելումուտ են անում այնտեղ, ինչը որոշակի պարտավորություններ է դնում նրանց վրա:

    - Իսկ ինչ կլինի Թոմի հետ,- հանկարծ հարցրեց Արամը:

    - Թոմի մասին պետք չէ անհանգստանալ, առայժմ նա բանտում կմնա:

    - Ես չեմ ուզում որ նա իմ պատճառով կորցնի ազատությունը:

    - Ուզես, թե չուզես` նրան արդեն ձերբակալել են: Ինչ արած, ոչ ոք հանձինս նրա չի ճանաչել Դեսմոնդ Հարիգանի զարմիկին, որպեսզի հենց ոստիկանների քթի տակից փախցնի: Դեռ քո բախտն էլ մեծապես բերել է…

    - Մինչև Թոմը բանտից չազատվի ես ոչ մի տեղ չեմ գնա:
    - Ավանակի մեկը…,- ինչքան կոկորդում ուժ ուներ բղավեց Լեոն Հարիգանը և կատաղած հարձակվեց Արամի վրա, որ հարվածի, բայց Դեսմոնդը ուրախ ծիծաղելով բազուկների մեջ առավ փեսային ու անվնաս հեռավորության վրա բաց թողեց: Քիչ հետո, երբ կրքերը փոքր ինչ հանդարտվեցին, ասաց:

    - Ոչ մի զարմանալի բան չկա, որ Արամը մտահոգված է ընկերոջ ճակատագրով:

    - Ո՞վ է այդ ընկերը, թափառաշրջի՞կ,- նորից բղավեց Լեոնը, բայց այս անգամ ոչ այնքան ուժեղ ու ոչ այնքան հաստատակամ:

    - Թափառաշրջիկ, թե ոչ, բայց Արամի հետ է ընկել այս պատմության մեջ ու, թեև անճար ծերունի է, փորձել է օգնել նրան, երբ նա կռվի է բռնվել տխրահռչակ ոստիկանի հետ: Այսպես կանենք. Թոմը առայժմ կմնա բանտում, այստեղ ոչինչ անել հնարավոր չէ, բայց ես խոստանում եմ մեկ տարվա ընթացքում ազատել նրան, իսկ երբ բանտից դուրս գա, ապահոված մարդ կդարձնեմ նրան, հը՞, ինչ կասես:

    - Դու ինձ խո՞սք ես տալիս,- լրջորեն հարցրեց Արամը:

    - Հուսով եմ տատիկիդ պես չես պահանջի Արդգալ Հարիգանի անունով երդվել:

    - Դե ինչ,- ձեռքերը շփելով միջամտեց Էնթոնի Կառերան,- քանի որ համաձայնությունն արդեն կայացած է ու ժամանակն էլ, ցավոք, մեծ շռայլություն է մեզ համար, շտապենք, իմ տղաները սպասում:

    Դեսմոնդ Հարիգանը մոտեցավ իտալացուն և ջերմագին գրկեց նրան:

    - Էնթոնի,- ասաց նա,- ողջ կյանքում քո պարտապանն եմ:

    - Ինքս եմ քո պարտապանը,- պատասխանեց իտալացին,- դժոխքի կրակների միջից ես դուրս բերել ինձ:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  18. #25
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4.Չապուլտեպեկ

    Երկու ամիս անց Արամն արդեն մերվել էր Մեխիկոյի կյանքին: Ընկերներ էր ձեռք բերել, տանելի հասկանում էր իսպաներեն, սկսել էր ճանաչել քաղաքը:

    Առաջին օրերին տխուր էր ու անտրամադիր: Երբևէ չէր բացակայել տանից, ուստի թախիծը հազվադեպ էր անհայտանում նրա ջինջ աչքերից ու դրանց սովորական արտահայտությունն էր դարձել: Մեխիկոյի անցուդարձն էլ սրտովը չէր: Աղաղակելն այստեղ սովորույթ էր, գրեթե ազգային մշակույթ, որը կախված էր երկնքում ինչպես Չիկագոյի վրա ծուխը: Յուրաքանչյուր մարդ իր պարտքն էր համարում տեղեկացնել, ինչ գնով լինի` լուր հասցնել, ավետել, որ ինքն այստեղ է, բոլորովին մոտիկ, ու եթե Արամը ուշք չդարձնի` չլսված վատ արարք կատարած կլինի: Այդ արագաշարժ, կենսախինդ, հավերժ ինչ որ տեղ շտապող գորշ զանգվածը կարծես հատուկ մարդկանց հունից հանելու նպատակով ստեղծված լիներ, որի ազդեցությանը դիմանալը հեշտ գործ չէր: Բայց շուտով, ավելի ստույգ երեք-չորս օր անց, մեր պատմության գլխավոր հերոսը նկատեց, որ այստեղ այնքան էլ վատ չէ: Տանը բոլորը ձգտում էիր իրենցով անել նրան:

    Ազգանուշ տատիկը պարզապես անտանելի էր իր անձնապաշտ սիրո մեջ, հայրն ու մայրը կարծում էին իրենք աշխարհի ամենահոգատար ծնողներն են ու այդ հաճելի համբավը հաստատելու ձևը տեսնում էին որդու բոլոր քայլերը հսկելու մեջ, մորեղբայր Դեսմոնդը նրան իր բնական շարունակությունն էր համարում, ստիպված էր նաև հաշվի նստել նավապետ Արդգալ Հարիգանի հիշատակի հետ, որը տիկին Դելմայի պատճառով ոչ մի կերպ հնարավոր չէր անտեսել, ուստի աչքերը չորս արած հետևում էր քեռորդու իռլանդացի դաստիարակմանը, ու նույնիսկ Կատրա մորաքույրը, ով անկասկած աշխարհի ամենաանվնաս արարածն էր, պարբերաբար միջամտում էր զարմիկի պարզունակ կյանքին և մեծ փորձառություն ունեցող կնոջ տեսքով սովորեցնում, թե ինչպես պետք է տարբերել չարն ու բարին, հասկանալ օգուտն ու վնասը, գնահատել գեղեցիկն ու վեհը:

    Իսկ այստեղ լրիվ ուրիշ էր: Տեղանքին հարմարվելուց հետո Արամը ժամանակն անցկացնում էր հաճելի անբանության մեջ, իսկ դա, համաձայնեք, շատերի համար այդպես էլ անհասանելի բաղձանք է մնում ողջ կյանքում:

    Առաջին օրն Արամին ներկայացրին ոմն Օսվալդո Օչոայի` գիրուկ, ճաղատ, բարալիկ բեղիկներով մի մարդու, որի տիրական շարժումներն ու ընդգծված արժանապատիվ կեցվածքը ցույց էին տալիս, որ նա շատ լավ գիտակցում է իր գերազանցությունը մյուսների նկատմամբ: Մեքսիկացին սիրալիր խոսեց Արամի հետ, ասաց, որ նա այստեղ ոչ մի բանի կարիք չի ունենա և ցանկացած հարցով, եթե նույնիսկ գիշերվա ժամը չորսն է, կարող է իրեն դիմել: Սինյոր Օչոան հարցեր տվեց Արամին, տեղեկացավ մանրամասներով, որոնք, իբր, նրան շատ էին հետաքրքրում, այնուհետև լրջադեմ զանգահարեց օգնականներից մեկին ու իր մոտ կանչեց նրան: Ֆրանսիսկո Սալսիդոն (այդպես էին կոչում օգնականին) ուշադիր լսեց բոսին, ասաց, որ պատրաստ է օգտակար լինել սինյոր Հարիգանի զարմիկին, ապա Արամին իր կաբինետ տարավ, տվեց մոտավորապես նույն հարցերը` ինչը և քիչ առաջ սինյոր Օչոան և Արամին հանձնեց ոմն Դագոբերտո Գարսիայի, որը թութակաբար կրկնեց արարողակարգը և թանկագին հյուրին ծանոթացրեց մեկ այլ մարդու հետ: Այս վերջինին կոչում էին Ուգո ու, քանի որ երիտասարդ էր, պարտադիր չէին համարում ՙսինյոր՚ ավելացնել, բայց դրացից ոչ նա էր իրեն վիրավորված զգում, ոչ էլ Արամն էր հետաքրքրված իմանալու լրիվ անուն-ազգանունը, որովհետև, ինչ ճիշտն է` ճիշտը, նախկին սինյորների անուններն էլ կարգին չէր մտապահել:
    Ուգոն անչար բնավորությամբ մի անհոգ տղա էր: Միջահասակ էր, ամրակազմ, ուներ կարմրաերանգ մաշկ, նեղ ճակատ և մանր աչքեր: Մազերը սև էին, կարծես յուղոտ լինեին կամ թաց, և սովորաբար ետ էին սանրված: Գույնզգույն վերնաշապիկ էր հագնում, փայլուն շալվար, գոտկատեղին կաշվե պատյան ուներ, որի մեջ հպարտորեն պահում էր ատրճանակը: Ոչ մի հարց չտվեց, ոչ մի բան չխոստացավ: Հյուրին նա տեղավորեց Չապուլտեպեկ արգելոցից ոչ հեռու, մի բարձրահարկ, աղմկոտ շենքում, որտեղ ամեն տեսակի մարդ ապրում էր, սկսած բազմանդամ, միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից, վերջացրած միայնակ, ամոթը վաղուց կորցրած բալզակատարիք կանանցից, որոնք երբեմն առիթ էին ունենում բողոքելու, որ իրենց անձնական կյանքը ոչ ոքի չի վերաբերվում:

    Ենթադրելով, որ Արամը ճանապարհից հոգնած է, Ուգոն որոշեց մենակ թողնել նրան ու կոտրատված անգլերենով մի քանի օգտակար խորհուրդներ տվեց:

    - Բնակարանդ շքեղ առանձնատուն չի, բայց, յոլա կտանի: Էս թաղամասում ամենուր էժան ռեստորաններ են, սառնարանում էլ ուտելու բան կգտնես, թե էսօր հավես չունես փողոց դուրս գալ: Ահա քեզ գրպանի փող: Բնակիչների հետ խնդիրներ չես ունենա, բայց թե մի բան եղավ` զանգիր: Կարող ես ուզածդ բանն անել, բայց թե մտքիդ դնես ուշ ժամի զբոսնել` անպայման ինձ հետ:

    Ուգոյի օգնությամբ Արամը ձիարշավարան ու հրաձգարան գտավ, բասկետբոլի ակումբ ընդունվեց ու նույնիսկ սկսեց ֆուտբոլ խաղալ: Խաղի նրբությունների չէր տիրապետում, այդ պատճառով նրան ի վերջո դարպասին կանգնեցրին:

    Մեխիկոյում անցկացրած առաջին օրերին Ուգոն շատ օգտակար էր, որովհետև պատասխանատվության մեծ զգացումով էր կատարում իրեն հանձնարարված աշխատանքը: Բայց մեկ շաբաթ անց մեքսիկացին սկսեց ազդել Արամի նյարդերին: Ոչ մի վայրկյան մենակ չէր թողնում նրան ու չնչին կասկածի դեպքում այնպես էր սպառնագին աչքերը չռում, կարծես պատրաստվում էր պատերազմել ամբողջ Մեխիկոյի դեմ: Օրվա ընթացքում, երբ Արամն այնուամենայնիվ մենակ էր մնում, Ուգոն չէր զլանում զանգահարել ու տեղեկանալ, որ ամեն բան կարգին է ու կարծես թքած ուներ, որ իր խնամքին հանձնված երիտասարդին խանգարում է սնվել, սափրվել կամ մեկ այլ գործողություն կատարել, որը մարդ հնուց սովորություն ունի անել, երբ մենակ է: Արամը գրեթե չէր տիրապետում իսպաներենին, մի քանի կարևոր դարձվածքներ էր առայժմ սերտել, իսկ նրա անգլերեն լեզվով արած նրբակիրթ ակնարկներն էլ Ուգոն չհասկացավ:

    Այսպիսով Արամի մոտ այնպիսի տպավորություն ձևավորվեց, որ Ուգոն ցածր մտավոր կարողություն ունեցող շարքային ավազակ է, որին հիմնականում անշնորհակալ սև աշխատանք են հանձնարարում: Մի փոքրիկ դեպք հաստատեց նրա կասկածները:

    Մի անգամ Արամը հանգիստ զբոսնում էր Չապուլտեպեկի Մահմատա Գանդի ծառուղով, երբ նրան մի մարդ մոտեցավ ու ծխախոտ խնդրեց: Միջին մեքսիկացու և թափառաշրջիկ մուրացկանի միջև գտնվող մի անլվա, ճպռոտ արարած էր, որն իր մարմնի տարբեր մասերը քորելու գարշելի սովորությունն ուներ, հանդգնորեն փայլող ընչաքաղց աչքեր, սոված բորենու հայացք, իսկ շրջապատին վերաբերվում էր որպես կթու հաստատության, որը պարտավոր էր ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ իրերով մատակարարել իրեն: Արամը չէր ծխում, բայց անծանոթը գրանիտի պես ամուր երես ուներ, իսկ այդպիսի մարդիկ սովորություն չունեն շուտ բաց թողնել իրենց զոհերին: Բնավորությամբ նրանք տիզ են, էությամբ` ճահիճ, իսկ ճանկերի կառչունությամբ կարող են չափվել միջազգային մրցույթում հաղթանակած մայիսյան բզեզի հետ անգամ: Արամը զարմացած էր քրջերի մեջ պատսպարված մարդու տարօրինակ վարքից, բայց շուտով հասկացավ, որ իրենից արդեն ծխախոտի փոխարեն դրամ են խնդրում: Սկզբունքորեն դեմ չէր օգնել, ու թեև ինչ որ անհասկանալի զգացողությունից տհաճորեն ճնշվում էր, ձեռքն ինքնաբերաբար գրպանը տարավ: Գրանիտե դեմքը փոխեց իր արտահայտությունը, գայլաբար պսպղացող աչքերն իրենց փայլատակման գագաթնակետին հասան, բայց Արամը լոկ մեկ ակնթարթ կարողացավ տեսնել ու ենթագիտակցաբար հասկանալ, որ այս անգամ թերևս գործ ունի վտանգավոր արարածի հետ: Ուգոն, որ մի քանի վայրկյանով հեռացել էր կրպակից գնումներ կատարելու, ձեռքի զույգ պաղպաղակներով սպիտակեցրեց գրանիտե դեմքի մուգ գույնը, իսկ ճպռոտ աչքերին ստիպեց կորչել կեղտոտ և սև կոպերի տակ: Պատկերը սրանով չավարտվեց: Մեքսիկացին մի քանի վարպետ հարվածներով գետին տապալեց` ծխախոտ, այնուհետև դրամ խնդրող անծանոթ քաղաքացուն, մի ձեռքով բռնեց մազերից, իսկ մյուսով ատրճանակը դեմ տվեց նրա քունքին:

    - Ուշադիր նայիր,- սպառնագին ասաց նա,- եթե մեկ անգամ էլ մոտ գաս ու ոչ թե ծխախոտ խնդրես նրանից, այլ թեկուզ հարցնես ժամը քանիսն է, մայրդ այդ օրը անչափ կուրախանա, որ վերջապես ազատվեց քեզանից:

    Կարող է զարմանալի թվալ, բայց պնդերես մեքսիկացին չառարկեց, չփորձեց արդարանալ, որ ոչ մի վատ մտադրություն չուներ ու եթե չէին ցանկանում օգնել, ինքը կթողներ կգնար: Թվում էր մի փոքր էլ ու նա շնորհակալություն կհայտնի հյուրասիրած պաղպաղակի համար:

    Այդ միջադեպից հետո Արամի և Ուգոյի միջև վեճի պես մի բան տեղի ունեցավ:

    - Պետք չէր մարդուն այդքան ստորացնել,- վրդովված ասաց Արամը,- ես նրան մի քանի պեսո կտայի ու նա կհեռանար:

    Եթե Արամը վրդովվել էր Ուգոյի արարքից, Ուգոն էլ վրդովվեց Արամի ասածից:

    - Տեսա՞ր ինչ կար ձեռքերի մեջ: Ծալովի դանակ էր, ու հաստատ կծակեր փորդ, եթե համոզված լիներ, որ փող կա գրպանումդ:

    Արամը չառարկեց, բայց այդ դեպքը Ուգոյին խիստ գցեց նրա աչքից:

    Հետզհետե Ուգոն սկսեց գրեթե ատելի դառնալ, որովհետև պարտադրված երևույթ էր, ով Արամի կարծիքով խանգարում էր իրեն լիարժեք զգալ ազատության քաղցրությունը: Ուր գնար` հավատարիմ թիկնապահը ստվերի պես հետևում էր նրան: Ձիարշավարանում ձի էր քշում, հրաձգարանում` հղկում կրակելու հմտությունը, բասկետբոլի սրահում խաղարկող էր (Արամը` կենտրոնական) ու նույնիսկ բակում ֆուտբոլ խաղալիս, որտեղ Արամ - դարպասապահի փառքը ժամ առ ժամ աճում էր, ամենահաս Ուգոն որպես եզրային ծվատում էր հակառակորդի կուռ պաշտպանությունը:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  19. #26
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցավ մի քանի շաբաթ: Արամն արդեն այնքան էլ ծանր չէր տանում թիկնապահի դայակությունները ու թեև համոզում էր ինքն իրեն, որ նախկինի պես շարունակում է ողջ ուժով ատել նրան, սովորել էր նրա ներկայությանը: Կարծիքն էլ էր հասցրել փոխել: Ամենօրյա շփումը ի վերջո ցույց տվեց, որ Ուգոն բնավ սև աշխատանք կատարող շարքային հանցագործ չէ:

    Մի անգամ, երբ մեր պատմության գլխավոր հերոսն իր նոր ընկերների հետ հաճելի ժամանակ էր անցկացնում Մեխիկոյի բար-սրճարաններից մեկում, իսկ Ուգոն, հանգամանքների բերումով քիչ առաջ լքել էր այդ հաստատությունը, Արամը առիթ ունեցավ ծանոթանալու Դոլորես Ֆլորես անվանմամբ մի գեղեցիկ ուսանողուհու հետ: Դոլորեսը, կամ կրճատ` Լոլան, մի անձնավորություն էր, որի նկատմամբ Ուգոն ամենաքնքուշ զգացմունքներ էր տածում, բայց աղջիկն անտարբեր էր մեր պատմության երկրորդ պլանի հերոսի նկատմամբ ու եթե լիովին անկեղծ լինենք, գործը երբեմն արհամարհանքի էլ էր հասնում: Այդ տհաճ արտահայտման ձևը, որն այս դեպքում Ուգոյի սրճարանը լքելու միակ պատճառն էր հանդիսացել, մի փոքր հունից հանել էր Արամին ու նա անթաքույց զարմանքով էր նայում Ռամոն Բարբադիլյոյին և Մարտին Վիլալբային, նրանց ընդհանուր ընկերներին, որոնք այդ օրը նույնպես սրճարանում էին` նույն սեղանի շուրջը, և թեթևամիտ ծիծաղով էին արձագանքել Լոլայի կոպտությանն էլ, Ուգոյի ոտնահարված արժանապատվության դրսևորմանն էլ: Հավանաբար դա մի տեսարան էր, որը որոշակի պարբերականությամբ կրկնվում էր, բայց Արամն այդ մասին անտեղյակ էր, ուստի վատ տրամադրվեց աղջկա նկատմամբ, որի արարքը, նրա խորագույն համոզմամբ, լրբության գագաթնակետն էր: «Փալասի մեկն է այդ Ուգոն,- մտածեց նա,- թափթփուկների հետ գործ ունենալիս է միայն քաջ կտրում: Եթե այս լիրբն իմ ընկերուհին լիներ, այնպես կապտակեի, որ ձայնը Սպիտակ Տանն էլ կլսեին»: Ահա թե ուր կարող է մարդուն հասցնել վրդովմունքը: Լոլան բնավ Ուգոյի ընկերուհին չէր, բացի այդ, եթե իրերին նայելու լինենք ԱՄՆ քաղաքացու ազատապաշտ տեսանկյունից, ոչ մեկն իրավունք չունի ապտակելու մյուսին, իսկ եթե վերջինս ինչ որ հարցում չափն անցել է, օրենք կա, ոստիկան կա…

    - Սինյորիտա Ֆլորես…

    - Կարելի է պարզապես Լոլա ու առանց ձևեր թափելու, սինյոր Բարբադիլյոն և սինյոր Վիլալբան կհաստատեն իմ խոսքերը, միսթր Հարիգան:

    Լոլան այնպիսի վարպետությամբ ընդհատեց Արամին, ու այնպիսի շեշտված արհամարհանքով արտասանեց ՙսինյոր՚ և ՙմիսթր՚ քաղաքավարի դիմելաձևերը, կարծես ոչ թե համալսարանի պատմական ֆակուլտետի ուսանողուհի էր, այլ սոփեստ ուղղվածության փիլիսոփա, որը կարող է ուզածդ չնչին խաղաքարտը հաղթաթղթի վերածել:

    Ռամոնը և Մարտինը Լոլայի խոսքի վրա ողջ ուժով փղկնձացին, ապա ծիծաղի միջից ընկերավարի ներողամտություն հայցեցին Արամին, որը, պետք է ասել, կատարյալ շփոթության մեջ էր:

    Նայելով Լոլայի թխամաշկ, գանգրազարդ գեղեցիկ դեմքին և սև կրակոտ աչքերին, Արամը հասկացավ, որ մի փոքր էլ` ու ինքն էլ կարող է կիսել Ուգոյի ճակատագիրը: Զրնգուն ապտակ հասցնելու գաղափարը փոշիացավ նրա ուղեղի անթիվ ծալքերի մեջ, կարծես երբեք գոյություն չէր ունեցել:

    - Առաջին անգամ ես ներկա մեր ՙսիրահարների՚ տեսարաններին,- աչքով անելով ասաց Ռամոնը:- Երկրորդից ավելի պակաս կվրդովվես, երրորդ անգամը ինչպես հարկն է կզվարճացնի քեզ, իսկ չորրորդից սկսած պարզապես կդադարես ուշադրություն դարձնել…

    - «Սիրահարներ»,- գեղեցիկ օձի պես ֆշշացրեց Լոլան,- քո կատակը կարող է հավակնել պետական մրցանակի:

    - Այդ ո՞ւր, Արամ,- զարմանքով հարցրեց Մարտինը:

    - Ես պետք է գտնեմ Ուգոյին:

    - Նստիր տեղդ, հիմա նա գնդակի պես սուրում է Մեխիկոյի փողոցներով և ֆիզիկայի օրենքներին ենթակվող ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել, առավել ևս` հետ բերել նրան:

    - Նստիր, նստիր,- Ռամոնը Արամի ուսերից բռնելով տեղը նստացրեց նրան, բայց ամերիկացին շարունակում էր երկմտանքի մեջ մնալ:

    - Հիմա դու պարտավոր ես բացատրություն տալ, Լոլա,- կեղծ բարկությամբ ասաց Ռամոնը,- այլապես մենք քեզ կպատժենք, իսկ որպես պատիժ ետ կվերադարձնենք Ուգոյին, որը պնդերեսորեն կսկսի խնդրել քեզ, որ իր հետ պարես:

    Հռհռոցին մասնակցեց նաև Լոլան: Արամի դեմքին նույնպես ծիծաղի պես մի բան գծագրվեց:

    - Արի պարենք:

    Լոլայի առաջարկն այնքան սրտաբուխ էր և անկեղծ, որ Արամն իր մեջ ուժ չգտավ մերժելու նրան: Իրոք դժվար է մերժել, երբ բարյացկամորեն նայող գեղեցիկ զույգ աչքեր իրենց ողջ հմայքով ձեզ են նայում:

    Լոլան ցածրահասակ չէր, բայց Արամի կողքին թզուկ էր թվում: Այնուամենայնիվ պարը ստացվեց, ոմանք նույնիսկ կարծիք արտահայտեցին, որ շատ համակրելի պարային զույգ է: Պարը Արամի ամենաուժեղ կողմը չէր, բայց նա ինչպես հարկն է տանում էր աղջկան իր ետևից, իսկ վերջինս գեղեցիկ շարժումներով թռվռում էր նրա շուրջը ու ձեռքից բռնվելով պտտվում:

    - Պաշտում եմ պարելը,- դադարից հետո ասաց Լոլան, արի հաջորդն էլ պարենք:

    - Եթե այդքան սիրում ես, կարող էիր Ուգոյին էլ չմերժել…

    - …եթե նա երկրորդ իմաստ չվերագրեր պարին ու մոր ստինքներից բռնի կտրված սովալլուկ հորթի պես աչքերը վրաս չչռեր:

    Այդ պահին Ռամոնը մոտեցավ նրանց:

    - Մենք Մարտինի հետ պետք է ինստիտուտ գնանք: Սեղանի հաշիվը փակված է, կհանդիպենք երեկոյան` բասկետբոլի սրահում: Լոլա, հուսով եմ դու էլ կգաս` մեզ երկրպագելու:

    Արամը և Լոլան երկար չմնացին սրճարանում, բայց կան կարճ ժամանակահատվածներ, որոնք ավելին քան բեղմնավոր են: Արամն այդ օրը չգնաց բասկետբոլ խաղալու, Լոլան` երկրպագելու: Սինյորիտա Ֆլորեսը և միսթր Հարիգանը պայմանավորվեցին այցելել Չապուլտեպեկի արգելոց, որպեսզի տեսնեն Մարդաբանական թանգարանի ցուցադրանմուշները:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  20. #27
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նույն օրը երեկոյան Արամը հագավ իր տոնական զգեստները, պատասխանելով Ուգոյի զանգին` ասաց, որ ամեն ինչ կարգին է, և ուղևորվեց դեպի մետրոյի Սիվիլլա կայարան, որտեղից Չապուլտեպեկ` մեկ կանգառ էր: Այստեղ նա սպասեց Լոլային, որը հարաբերական վաղ ներկայացավ ժամադրավայր, ընդհանուր առմամբ ստիպելով սպասել քառորդ ժամից ոչ ավելի:

    - Եթե դեմ չես մի փոքր զբոսնենք,- ասաց Լոլան:

    Դե իհարկե Արամը դեմ չէր: Սիրային եռանկյունու հիմք դնել չէր պատրաստվում, ասենք, տասնյոթ տարեկան պատանին քսաներկու տարեկան աղջկա համար այնքան էլ հարմար զույգ չէ, բայց ինչ ուզում եք ասեք, գեղեցիկ աղջիկը մնում է գեղեցիկ աղջիկ:

    - Երկու անգամ զբոսնել եմ այստեղ, բայց թանգարան չմտանք:

    - Ուգոյի հետ, այնպես չէ՞,- ասաց Լոլան և ծիծաղեց:

    Արամը փորձող հայացքով նայեց նրան:

    - Ինչո՞ւ չես հավանում նրան: Ուգոն վատ տղա չի…

    - Ում վրա մատս դնեմ` կհավանես ու կամուսնանաս:

    - Խնդրեմ, բոլորի հետ էլ պատրաստ եմ ամուսնանալ:

    - Անպետքի մեկը… - Լոլան ձևացրեց, իբր ուզում է ապտակել Արամին, բայց դա չափազանց դժվար խնդիր կլիներ, եթե նույնիսկ լրջորեն ցանկություն ունենար իրականություն դարձնել այդ մտահաղացումը:

    Մոտ քառորդ ժամ քայլեցին ծառուղով: Օդը թթվածնով հարուստ էր, իսկ ծառերի սաղարթները պաշտպանում էին նրանց Մեխիկոյի կիզիչ արևից:

    Արամը Լոլայից հետաքրքիր տեղեկություններ իմացավ արգելոցի մասին:
    Ացտեկների ժամանակներից, երբ Մեխիկոն դեռ Տենոչտիտլան էր կոչվում, Չապուլտեպեկը ջրանցույցի և հողաթմբի միջոցով կապվում էր մայրաքաղաքի հետ և հանդիսանում էր ացտեկ տիրակալների ամառային հանգստավայրը: Հենց այստեղ էր Մոնթեսուման ընդունելություն տվել իսպանացի կոնկիստադոր Կորտեսին, որն ի վերջո գրավել ու հողին էր հավասարեցրել Տենոչտիտլանը, իսկ Մոնթեսումային` սպանել: Սակայն թագավորի գանձերը գտնել չէր հաջողվել: Արի հնդկացիները մինչև վերջին մարդը տանջամահ էին եղել, բայց հրաժարվել էին ատելի նվաճողներին ասել, թե որտեղ է թաղված առասպելական գանձը: Տենոչտիտլանի փոխարեն իսպանացիները կառուցեցին Մեխիկոն, իսկ Չապուլտեպեկը ինչպես որ կար` այնպես էլ մնաց: Ացտեկների լեզվով այն նշանակում է ՙմորեխների բլրի վրա՚:

    Արամն առաջին անգամ էր լսում Տենոչտիտլանի, Մոնթեսումայի և նրանց կործանման պատճառ դարձած Կորտեսի մասին ու ջանում էր այդ ոչ այնքան պատվաբեր անտեղյակությունը քողարկել խորիմաստ տեսքի ու հազվադեպ տրվող հարցերի տակ, որոնք նրան անչափ խելացի էին թվում:

    Հանկարծ Լոլան ասաց:

    - Իսկ գիտե՞ս ինչու է Ուգոն քեզ երկար ման տվել Չապուլտեպեկի ծառուղիներով, բայց թանգարանի դռների մոտ հասնելուն պես ետ դարձրել:

    Արամը անտարբեր թոթվեց ուսերը:

    - Հավանաբար չի հետաքրքրվում Մեքսիկայի պատմությամբ, որովհետև քեզ պես պատմության ֆակուլտետի ուսանող չէ:

    - Հետաքրքրվում է, ու այն էլ ինչպես: Լավ, շատ չեմ տանջի քեզ, իմացիր ուրեմն, քո կտրիճ թիկնապահը, որն իրականում մի ռոմանտիկ խելառ է, լրջորեն մտադիր է հայտնաբերել Մոնթեսումայի գանձերը: Իսկ թանգարան չի առաջարկել միասին այցելել, որովհետև չի ցանկացել, որ իմանաս իր գաղտնիքը:

    Արամն անտարբեր ընդունեց մի բացահայտում, որն ըստ Լոլայի ծիծաղելիության աստիճան լրջացած դեմքի, պետք է ցնցող տպավորություն գործեր:

    - Իսկ ի՞նչ գումարների մասին է խոսքը, մեկ կամ երկու միլիոն դոլա՞ր:

    - Աստված իմ… - թևաթափ բացականչեց Լոլան - … ոչ, մարդը չի կարող այդքան ապուշ լինել, դու հավանաբար որոշել ես գժվացնել ինձ:

    Արամը հասկացավ, որ վրիպում է թույլ տվել, բայց գլխի չընկավ, գանձին ավե՞լ արժեք է վերագրել, թե՞ պակաս:

    - Իսկ ինչպիսի՞ն է ոսկին գտնելու հավանականությունը,- հարցրեց նա:

    Լոլան քիչ մնաց լաց լինի:

    - Զրո: Այն արդեն հինգ հարյուր տարի է այն փնտրում են ու հավանաբար երկու անգամ ավել գումար են վատնել, քան գանձի արժեքը կլիներ:

    Արամն ուզում էր հարցնել, թե որքան փնտրման աշխատանքների վրա ծախսած կլինի Ուգոն, բայց մտածեց, որ չարժե:

    - Լավ, իսկ ինչո՞ւ Ուգոն պետք է գաղտնիք պահեր ինձանից ու ի՞նչ գաղտնիք է, եթե այդ մասին մեկից ավելի մարդ գիտե… Չի՞ նեղանա, եթե իմանա:

    - Ուգոն իր գաղտնիքն ինձ բացահայտել է, որպես իր անշեջ սիրո անառարկելի ապացույց: Հետագայում իմացա, որ քո կտրիճ թիկնապահը ժամանակ առ ժամանակ անկեղծանալու անզուսպ պահանջ է զգում ու իր գաղտնիքը հայտնում է նաև նրանց, ում այդ պահին իր մտերիմներն է համարում: Այլ կերպ ասած, Մարտինն ու Ռամոն էլ գիտեն ացտեկների ոսկու մասին, բայց մենք համերաշխորեն ձևացնում ենք, որ անտեղյակ ենք մեկս մյուսիցս:

    Արամը և Լոլան երկար թափառեցին անհամար ծառուղիներով, հասան Չապուլտեպեկի Լիճ, որտեղից Լոլայի առաջարկով ճանապարհը շարունակեցին նավակով: Նրա հետ զրույցներից Արամն իմացավ, որ Ուգոն նույնպես ուսանող է եղել, Լոլայի հետ միասին սովորել է նույն խմբում, բայց տարվելով իր անհամար մոլություններից մեկով` թողել է ուսումն էլ` Լոլային էլ:

    - Իր ուսանողական կյանքը նա սկսեց սիրո խոստովանությամբ ու մինչ անփորձ աղջիկը մտորում էր պատասխանի վրա, քո ներկայիս թիկնապահն ազատեց նրան այդ դժվարին հոգսից, քանի որ ապրելով մի փոքր ևս նա գտավ, որ իր կոչումը նկարչությունն է և անհետ կորավ Մեքսիկայի խուլ գյուղերից մեկում, որպեսզի լեռների ու կակտուսների կուսական միջավայրում հղկի նկարչի իր վարպետությունը:

    - Ի՞նչ, Ուգոն նկարո՞ւմ է:

    - Հիմա` ոչ, բայց մի ժամանակ համոզված էր, որ մթագնելու է Պիկասոյի փառքը ու ոչ մի բան, ներառյալ իր չգնահատված ու չվաճառված բոլոր նկարները, չկարողացան ետ պահել նրան այդ մտքից` մինչև այն պահը, երբ տարվեց արևելյան մարտական արվեստներով:

    - Մի անգամ նա ոտքով այնպես հարվածեց…

    - Ժրաջանորեն կատարելով ֆիզիկական ամենաբարդ վարժություններ, ժամանակ առ ժամանակ փոխելով ուսուցիչ վարպետներին ու դրանց արանքում երբեմն հիշելով մի աղջկա, որին իբր սիրում է, երբեմնի հեղափոխական նկարիչը այնքան առաջ գնաց իր նոր մոլության մեջ, որ հեշտությամբ գլուխ էր հանում ուզածդ մրցակցից, որը երբևէ մարտական արվեստներով չի հետաքրքրվել: Սակայն պատրաստված մրցակիցների հետ կապված դժվարությունները, գումարած` Բրյուս Լիին հասնելու անկարողության գիտակցությամբ պայմանավորված հուսահատության թաքուն դրսևորումները, մեր հերոսին ենթագիտակցորեն դրդեցին նոր հոբբիներ փնտրել:

    - Անցյալ շաբաթ միասին կինոթատրոն գնացինք…

    - Շաոլինի վանքի մասին էր այնպես չէ՞: Մի անգամ, նրա հազարերորդ հրավերքից հետո, միմիայն այն բանի համար, որ գոնե այդ ձևով գլուխս ազատեմ, ընկերակցեցի նրան: Այդպիսի պարզունակ ֆիլմ կյանքումս տեսած չկայի: Վանքի հոգևորականները, բոլորն էլ կրակի կտորներ, մեծ մեղք էին համարում սպանությունը ու նույնիսկ զգույշ էին քայլում, որպեսզի հանկարծ որևէ պատահական միջատի չտրորեն ոտքի տակ, բայց չար և անսիրտ մարդկանց հանդիպելիս բացառություններ էին անում և, վերջիններիս բարեհաջող մահվան դուռը հասցնելուց հետո, թողություն խնդրում ամենակարող Բուդդայից: Այդ բուսակեր սափրագլուխները, որոնք հագներին վառ դեղին զգեստներ ունեին, իսկ ձեռքներին ծանր մահակ, համարձակորեն մարտի էին բռնվում մեկից ավելի հակառակորդի հետ: Դեռ ինչ որ տեղ ընդունելի է, երբ չորուկ վանականը առանց դժվարության հաշվեհարդար է տեսնում հինգ կամ վեց չարագործի հետ: Ինձ անհասկանալի մնաց` երբ նույն վանականը կռվում էր ավելի վարպետ երկուսի հետ, նեղն ընկնում, նեղն ընկնելուց հետո կորցնում զենքը, բայց հենց այդ պահից սկսած փոխակերպվում, ու դատարկ ձեռքերով ավելի հաջող գործում, քան մինչ այդ զենքը ձեռքին: Ինչպե՞ս խեղճը գլխի չէր ընկնում դեն նետել զենքը…

    - Ուգոն նաև լավ բասկետբոլ է խաղում և սոքեր:

    - Բասկետբոլը, ֆուտբոլը և Լոլան, ցավոք, վերջինն ավելի շուտ բարեբախտաբար, նրա մոլությունների մեջ չեն մտնում: Ֆուտբոլի և բասկետբոլի մասին նա մտաբերում է, երբ խաղալու տրամադրություն է ունենում, իսկ Լոլային հիշում է պատահաբար, որից հետո նրա հիշողության այդ հատվածի համար պատասխանատու բջիջը երկար ժամանակով շարքից դուրս է գալիս:
    - Իսկ դու երևում է այնքան էլ անտարբեր չես նրա նկատմամբ:

    - Փրկարար հոբբին, որ ստիպեց ռոմանտիկ խելառին մոռանալ մարտական արվեստներում կրած խայտառակ անհաջողությունը, նոր ձևավորած համոզմունքն էր առ այն, որ ֆուտբոլի վրա խաղադրույքներ կատարելով հնարավոր է մեծ կարողություններ դիզել:

    - Մորեղբայր Դեսմոնդն ինձ արգելում է այդ մասին մտածելն իսկ:

    - Թալանվելով մինչև վերջին թելը ու Կրեսոսի նման հարուստ լինելու փոխարեն դառնալով Հոբի պես աղքատ, Ուգոն բնական զզվանք զգաց նյութական աշխարհի նկատմամբ, ինչը և նպաստեց հոգևոր կյանք սկսելուն, որն ընդհանուր առմամբ տևեց մեկ տարի և ընդմիջվեց միայն մեկ անգամ, երբ նրա հիշողության վերը նշվածի համար պատասխանատու բջիջը երջանիկ պատահականությամբ երեք օր շարունակ անխափան աշխատեց:

    - Ցանկանում էր, որ իր ընկերուհի՞ն լինես, թե՞ էլի պարելու էր հրավիրում:

    - Ուգոն ծնկաչոք աղերսում էր, որ իր կինը դառնամ, հետո գնաց մատանի առնելու, բայց հին փիլիսոփաներն ու հոգևոր առաջնորդները ՙխելքի բերեցին՚ նրան ու նա կրկին հեռացավ աշխարհից, որպեսզի խորասուզվի հինավուրց գրքերի ու կրոնական ուղղությունների անսահման օվկիանոսում:

    - Հուսով եմ շատ չես մեղադրում նրան: Ամուսնությունը լուրջ բան է:

    - Կարդալով խելացնորության աստիճան շատ, ուսումնասիրելով Արիստոտելի աշխատություններն ու Պլատոնի երկխոսությունները, գնահատելով հատկապես ՙՀանրապետությունը՚, որը նրա մեջ մասշտաբային մտածելակերպի նկատմամբ խորը հիացմունք էր առաջ բերել, Ուգոն մի վերջին հայացք գցեց հնդկական վեդաների և Քրիստոսի ուսմունքի վրա, ինքնաարդարացման նպատակով մեջբերեց մատաղ տարիքը և Նախախնամությունից թույլտվություն ստացավ ՙաշխարհ՚ վերադառնալ:

    - Դեռ շա՞տ կա: Արդեն ափ ենք հասնում:

    - Մնաց մեկը, վերջինը, դրա մասին դու գիտես` ացտեկների ոսկին:
    Մեխիկոյի Մարդաբանական թանգարանն իր քսաներեք ցուցադրվող սրահներով մի տպավորիչ կառույց էր, որի ներքին բակը երիզում էին արհեստական լճակը և հանրահայտ սյունազարդ ծածկը, որի կողերից ջուրը գեղեցիկ ցայտերով գահավիժում էր ներքև: Շենքը շրջապատված էր այգիներով, որտեղ ժամանակ առ ժամանակ նույնպես ցուցահանդեսներ էին կազմակերպվում: Ընդհանուր առմամբ թանգարանն ութ հեկտար տարածք էր զբաղեցնում, որի գրեթե կեսը բացօթյա էր` ներառյալ կենտրոնական բակը:

    Կարմրամաշկ փետրազարդ մարդկանց խրտվիլակները, որոնք գրեթե բոլոր սրահներում ծիծաղելի լրջությամբ դիմավորում էին այցելուներին, ժպիտ էին առաջացնում Արամի դեմքին, բայց երբ իմացավ այդ մարդկանց ռազմաշունչ բնույթի մասին ու հանդիպեց ծիսական հսկա առարկաների, որոնց վրա տասնյակ հազար մարդկանց էին զոհաբերել, մի փոքր զգաստացավ:
    - Տարբեր ցեղախմբերի մոտ զոհաբերությունները տարբեր բնույթի են եղել,- բացատրեց Լոլան,- ացտեկներն, օրինակ, գերի ռազմիկների կյանքն ու արյունը աստվածներին են նվիրաբերել, այսպես ասած, շեշտը դնելով քանակի վրա: Կորտեսի զինակից Բեռնալ Դիասը հարյուր հազար գանգ էր հաշվել մեհյաններից մեկում: Մայաների մոտ մարդկային զոհաբերությունը հազվադեպ է եղել: Այն համարվել է պատվավոր մահ և գերի ընկած ռազմիկն իր ցանկությամբ է մեհյան բարձրացել: Մայաների քրմերն այս ակամա մարդասիրությունը բացատրում էին` որ վախկոտ զինվորի կյանքը աստվածներին անհրաժեշտ չէ:

    - Լոլա, իսկ ո՞ր սրահում է պահվում ացտեկների ոսկին, այսինքն…

    - Ցանկանում էիր ասել, թե որ սրահն այցելելուց հետո է Ուգոն որոշել հայտնաբերել Մոնթեսումայի գանձե՞րը: Արի դիմենք ուղևարին: Նա մեզ ամեն ինչ կբացատրի:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  21. #28
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղևարը, Բալտասար Ռոմերո Մորալեսը, տարիների ծանրության տակ կքած մի զառամյալ ծերուկ էր, որը վաղուց կորցրել էր իր բոլոր մազերը, վատ էր տեսնում և լսում, և, առհասարակ, ներքին օրգաններից որևէ մեկի խափանման պատճառով ուզածդ պահի կարող էր հրաժեշտ տալ կյանքին: Սինյոր Մորալեսը խոշոր գիտնական էր, իր ողջ կյանքը նվիրել էր գիտությանը և երբեք ամուսնացած չէր եղել: Կար ժամանակ, երբ հակառակ սեռը նրան հետաքրքիր տղամարդ էր համարում և քիչ չէր այն բարետես կանանց թիվը, որոնք երջանիկ կլինեին նրա կյանքի ընկերուհին դառնալ: Սակայն Բալտասար Ռոմերոն այդպես էլ ժամանակ չգտավ նրանցից որևէ մեկով տարվելու և նրա անձնական կյանքը պատահական սիրուհիների հետ հազվադեպ հանդիպումներից այն կողմ երբեք չանցավ: Ասենք, մեկ անգամ, երբ արդեն քառասունին մոտ էր, մազ էր մնացել, որ հրաժեշտ տա ամուրիի կարգավիճակին, բայց մի հազվագյուտ գիրք, որն ըստ իշխող կարծիքի առհավետ կորսված էր համարվում, գամեց նրան գրադարանի սեղանին ու նա չներկայացավ վճռական ժամադրությանը: Գրադարանից դուրս եկավ իր հետ տանելով անգին գանձը, տվյալ ու հաջորդ երեք գիշերներն անցկացրեց նրա հետ, որից հետո իր ամուսնանացած լինելու պատկերը հեռավոր և անճշմարտանման ուրվական թվաց նրան: Բալտասար Ռամերո Մորալեսի մասին ընդունված էր ասել, որ նա գիտի ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ, որն ի վերջո նույն բանն է` նույնիսկ թշնամիներն էին ստիպված ընդունել նրա անվիճելի առավելությունը: Իր բեղմնավոր կյանքի ընթացքում ղեկավարեց Մեքսիկայի բոլոր խոշոր պատմական հաստատությունները, դաստիարակեց տաղանդավոր գիտնականների մի քանի սերունդ, իսկ երբ հասավ կյանքի մայրամուտին, սիրտն ուզեց ուղևար լինել: Սինյոր Մորալեսի ցանկությունը հարգվեց: Ծեր գիտնականի համար հաճելի էր շփվել մարդկանց հետ ու պատասխանել նրանց հարցերին: Նոր զբաղմունքը նրան թույլ էր տալիս հարազատ միջավայրում գտնվել, իսկ այցելուները, որոնց մեջ օրվա ընթացքում անպայման պատահում էին մի քանիսը, որոնք ցանկանում էին ի տես ամենքի փայլել իրենց ՙխորը գիտելիքներով՚, զվարճացնում էին նրան:

    Արամը և Լոլան մոտեցան տուրիստական խմբին, որոնց ծեր գիտնականը պտտեցնում էր թանգարանի բազմաթիվ սրահներով ու քար լռության մեջ դուրս հորդում իր պատմագիտական մարգարիտները: Սինյոր Մորալեսը բավական լավ էր տիրապետում անգլերենին, այնպես որ, այն մեկ ժամում, որի ընթացքում Արամն առիթ ունեցավ նրա հետ սրահից սրահ շրջել, շատ բան իմացավ Մեքսիկայի մասին: Երիտասարդը զարմանքով տեղեկացավ, որ Կալիֆոռնիան մի ժամանակ Մեքսիկային է պատկանել և ամերիկացիները ուժով են այն խլել, իսկ մինչև ամերիկացիների հետ կռվելը Մեքսիկան ազատագրվել է Իսպանիայից ու նրա պաշտոնական անվանումը Մեքսիկայի Միացյալ Նահանգներ է: Սակայն ավելի շատ խոսվեց մինչիսպանական ներխուժման Մեքսիկայի մասին և դա հենց այն էր, ինչ Արամին բոլորից շատ հետաքրքրում էր: Ծեր գիտնականի զարմանահրաշ պատմությունների շնորհիվ Արամի երևակայության մեջ կենդանություն էին առնում Էռնան Կորտեսը ու նրա պատմությունը գրի առած Բեռնալ Դիասը, զորավարներ Պեդրո Ալվարադոն և Գոնսալո Սանդովալը, գեղեցկուհի Մալինչեն, որը միառժամանակ Կորտեսի սիրուհին էր և թարգմանչուհին, տոտոնակներն ու տլասկալանցիները, որոնք իսպանացիների դաշնակիցներն էին դարձել, քաղաք –պետություն Չոլուլան և ացտեկները, որոնք որոշել էին ոչնչացնել հանդուգն նվաճողներին: Մեքսիկայի տարածքում բնակվող ցեղերի, նրանց կենցաղի, անգութ աստվածների և արյունարբու քրմերի մասին պատմելուց հետո գիտնականն անդրադարձավ նաև ոսկուն, որն իր արժեքով չորրորդն էր ացտեկների մոտ ու ավելի էժան էր գնահատվում քան արծաթը և պղինձը:

    - Իսկ ի՞նչ եղավ ացտեկների ոսկին,- լրջադեմ հարցրեց Արամը,- անչափ հետաքրքիր կլիներ իմանալ ձեր կարծիքը:

    Հարցը բոլորին էլ հետաքրքրում էր: Բալտասար Մորալեսի պատմություններից հետո զբոսաշրջիկների երևակայությունն այն աստիճան էր գրգռվել, որ նրանցից յուրաքանչյուրն ինչ որ չափով երազում էր հայտնաբերել ացտեկների անհետացած գանձերը, և այնքան էլ խելքից հեռու բան չէր համարում այդ:

    - Ո՞ր ոսկին նկատի ունեք, երիտասարդ,- իր հերթին հարցրեց ծեր գիտնականը,- Մոնթեսումայի գանձարանի ոսկի±ն, թե կոնկիստադորների թալանածը, որը նրանք Տրտմության Գիշերը ստիպված եղան թողնել Տենոչտիտլանում:

    - Մոնթեսումայի գանձարանն, իհարկե: Ենթադրում եմ, որ կոնկիստադորների թալանածը մեկ կամ երկու միլիոնից չէր անցնում, իսկ դա մի գումար է, որի համար չարժե հինգ հարյուր տարի շարունակ չարչարվել:

    Նայելով Արամի ամենագետ տեսքին գիտնականը դժվարությամբ զսպեց ժպիտը:

    - Ձեր ասածի վիճելի է, երիտասարդ: Եթե նկատի ունեք ոսկյա առարկաների զուտ քաշը, ապա գուցե շատ սխալված չլինեք: Բայց եթե հաշվի առնենք, որ այդ առարկաներից յուրաքանչյուրը կորսված քաղաքակրթության եզակի նմուշ է, ստիպված կլինենք ձեր նշած գումարը հարյուր անգամ ավելացնել:

    - Իսկ գուցե իսպանացիները ձուլակտորների՞ են վերածել դրանք,- հարցրեց այցելուներից մեկը, անկասկած ՙխորը գիտելիքների տեր՚ մի մարդ:

    - Ձուլակտորների էր վերածվում նավերով Իսպանիա ուղարկվող ոսկին: Տենոչտիտլանում հազարից ավելի կոնկիսկադոր կար և քիչ հավանական է որ, որ հազար հոգին մեկ մարդ դարձած ձուլել էր իր մոտ գտնվող ոսկին, որն իրենից հնդկացիական կուլտուրայի առարկաների բազմություն էր ներկայացնում:

    - Այնուամենայնիվ վերադառնանք անհետացած գանձերին: Մի± թե այն հավետ կորսված է մարդկության համար:

    - Դժվար է ասել: - Գիտնականը մտածկոտ տեսք ընդունեց: - Ետ գրավելով Տենոչտիտլանը Կորտեսը դժոխային տանջանքների ենթարկեց նրանց առաջնորդ Կուաուտեմոկին (Մոնթեսուման արդեն գերված և սպանված էր նրա կողմից) ու ացտեկների առավել երևելի մեծատոհմիկներին: Սարսափելի էին այդ տանջանքները: Երբ ացտեկների ներբանների տակ կրակ վառեցին, Կուաուտեմոկի ազգական Տետլեպանկեցալը` Տլակոպանի տիրակալը, չդիմացավ ու ճչաց: Այնժամ Կուաուտեմոկը քաջալերանքով դիմեց նրան. ՙԴիմացիր,- ասաց նա,- ինքս էլ հաճույքների տրված չեմ իմ շոգեբաղնիքում՚:

    Արամը, Լոլան և մյուս այցելուները երկու ժամ շարունակ հարցեր տվեցին սինյոր Մորալեսին, որոնց նա պատասխանեց բարեխղճորեն, առանց շտապելու, իր պատմությունները համեմելով բնագիր մեջբերումներով ու առավել հայտնի պատմաբանների կարծիքների հանրագումարով: Արամի գլխում իսկական խառնաշփոթ էր տիրում: Վերջում արդեն դժվարությամբ էր տարբերում Կորտեսին Մոնթեսումայից, իսկ կորսված գանձերից այնքան կշտացած էր, որ այլևս չէր ցանկանում դրանք հայտնաբերել:

    Լոլային ճանապարհեց ու տուն գալով անկողին գցեց իրեն: Քառորդ ժամ անց արդեն լսվում էր նրա խռմփոցը, երբ հեռախոսը օձի կծածի պես սկսեց զրնգալ:

    - Որտե՞ղ էիր, գրողը քեզ տանի,- որքան ուժ ուներ բղավեց Ուգոն:

    - Թանգարանում Մոնթեսումայի գանձերն էինք փնտրում,- քնատ պատասխանեց Արամը ու վայր դրեց լսափողը:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 02.03.2014, 12:12:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  22. #29
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաջորդ օրը Ուգոն երկար չէր խաղաղվում:

    - Իզուր ես բորբոքվում,- ասաց Արամը:- Իրականում գործերդ դեպի լավն են գնացել: Գիտե±ս ինչ կասեմ քեզ, Լոլան անտարբեր չէ քո նկատմամբ:

    - Այդ աղջիկն այլևս չի հետաքրքրում ինձ, թեկուզ նրա ոչ անտարբեր լինելը հասնի Իզոլդայի Տրիստանի նկատմամբ ոչ անտարբեր լինելուն… Իսկ ինչո՞վ են իմ գործերը դեպի լավը գնացել: Զուտ հետաքրքրության համար եմ հարցնում:

    - Դե, ասենք, կարող ես զանգել, ասել, որ խոսելու բան կա, իսկ հետո բացատրություն պահանջել, թե ինչու է նա ինձ հայտնել քո գաղտնիքը: Լոլան վատ կզգա, կցանկանա ինչ որ կերպ քավել մեղքը, ու կհամաձայնի քեզ հետ պարասրահ գնալ, իսկ թե ինչեր կարող են լինել տղամարդու և կնոջ հետ, երբ նրանք պարում են…

    Արամը ամոթխածորեն լռեց: Սկզբունքորեն իր և Լոլայի պարելու մեջ ոչ մի վատ բան չկար, բայց ացտեկների ոսկու գաղտնիքի բացահայտելուց հետո այն կարող էր բոլորովին այլ նրբերանգ ստանալ:

    - Երբեք չեմ ների նրան: Ինչպե՞ս կարող էր այդքան թեթևամիտ գտնվել… Ի դեպ, չե՞ս անհանգստանում, որ աչքից կընկնես: Գլուխս կտրեմ, թե պայման դրած չլինի, որ գերեզմանի պես լուռ կմնաս:

    Արամն արդեն կապնվել էր Լոլայի հետ ու կմկմալով խոստովանել, որ ակամայից է խոսք թռցրել բերանից, հեռախոսը հանկարծ զրնգաց ու ինքը քնատ վիճակում էր, բացի այդ… Լոլան սրտանց ծիծաղել էր: - Ավելի լավ,- ասել էր նա,- հազար անգամ կոտրել է իմ սիրտը, այս անգամ մի կերպ թող դիմանա:

    - Շատ ուրախ եմ, որ այդպես է ստացվել, որովհետև ինձ հաճելի կլիներ, եթե ձեր հարաբերությունները կարգավորվեին: Դե ինչ, արդեն զանգո՞ւմ ես…

    - Պետքս չի, արդեն ասացի վերջին խոսքս:

    Արամը համոզված էր, որ Ուգոն քառորդ ժամը չլրացած զանգելու է, ուստի շտապեց փոխել խոսակցության նյութը:

    - Ինչպե՞ս եղավ, որ որոշեցիր գանձ փնտրել: Որքան հասկացա` քեզ հետաքրքրում է իսպանացիների ոսկին, որը նրանք ստիպված եղան թողնել Տենոչտիտլանում Տրտմության Գիշերը…

    Ուգոն շատ նման էր կրիայի, որն անվտանգության նկատառումներով ցանկանում է պատսպարվել պատյանի մեջ: Նրա անմարդամոտ պահվածքը պարզ ցույց էր տալիս, որ չի ցանկանում խոսել այդ թեմայով: Ճիշտ է, Արամին ևս մի քանի վատ պատասխանված հարցեր բավարար եղան հասկանալու այդ, որից հետո նրանք բաժանվեցին` ասես ոչինչ չէր եղել: Արամը գնաց թրև գալու, Ուգոն` Լոլայից բացատրություն պահանջելու:

    Անցավ երկու շաբաթ: Տանից հուսադրող նորություններ ստացվեցին: Սինյոր Օչոան մոտը կանչեց Արամին ու զվարթաձայն ասաց, որ ամիսը չլրացած նա տանը կլինի: Մորեղբայր Դեսմոնդի իրավաբանները վիթխարի աշխատանք էին կատարել, որի արդյունքում Արամին ձյան պես սպիտակեցրել էին, ոստիկանին` ածուխի պես սևացրել, ու միայն ննջեցյալների հանդեպ ունեցած պատկառանքից էլ ավելի սև չէին դարձրել: Միառժամանակ բարելավվում էր Արամի կենցաղը: Սինյոր Օչոայի գործակալները նույն Չապուլտեպեկի հարևանությամբ մի շքեղ բնակարան էին գտել, որի մեջ կային ճոխ ապրելու բոլոր պայմանները, իսկ լուսամուտը նայում էր արգելոցին, որը գեղեցիկ տեսարանից բացի հարուստ թթվածնով էր մատակարարում իր շուրջը բնակվող մարդկանց: Բացի այդ, Արամի անունով բանկում հաշիվ էր բացված, որտեղից նա իր հայեցողությամբ կարող էր ուզած գումարը վերցնել ու անցնել մի ապրելակերպի, որը վայել կլիներ Դեսմոնդ Հարիգանի քրոջ որդուն: Աչքի ընկնելն արդեն վտանգավոր չէր, ծայրահեղ դեպքում Արամը հենց հիմա կարող էր տուն վերադառնալ: Մնացած ամեն ինչը գրեթե նույնն էր: Ուգոն նախկին ջերմեռանդությամբ հսկում էր Արամին ու սիրահետում Լոլային, որի հետ մեկ երկու անգամ հաջողել էր պարասրահ այցելել: Արամը, հիմա արդեն Ուգոյի ընկերակցությամբ, ևս երկու անգամ այցելեց Մարդաբանական թանգարան, որտեղ հետաքրքրությամբ լսեց սինյոր Մորալեսի զարմանահրաշ պատմությունները: Ուգոն նոթատետր ուներ մոտը, որի մեջ ամեն անգամ մանր տառերով նշումներ էր կատարում, ինչպես պարզվեց հետագայում` օգտագործելով հատուկ ծածկագիր, որպեսզի կորչելու կամ գողացված լինելու դեպքում չհասկացվի կարդացողի կողմից: Ացտեկների ոսկու թեման շոշափվում էր զգուշորեն: Ուգոն նախկինի պես իր պատյանն էր քաշվում, ու որքան ծածկամիտ էր դառնում, այնքան շատ էր բորբոքում Արամի հետաքրքրասիրությունը:

    - Լսիր,- մի անգամ ասաց Արամը,- երբ կոնկիստադորները ստիպված եղան Տրտմության Գիշերը լքել Տենոչտիտլանը, հազար մարդուց ավելի էին:

    - Հետո՞ ինչ,- անտարբեր նետեց Ուգոն:

    - Ինչպե՞ս թե: Նրանք ոսկուց ազատվեցին միմիայն այն պատճառով, որպեսզի հեշտացնեն փախուստը, իսկ այն, ինչը դժվարացնում է հազար մարդու շարժումը, պետք է որ ահռելի քաշ ունենա:

    - Ի՞նչ ես ուզում դրանով ասել:

    - Երբ գանձը հայտնաբերես` մենակ գլուխ չես հանի, իսկ ես թույլերից չեմ…

    - Ահա թե ինչ,- չարախնդաց Ուգոն,- իմ ամերիկացի բարեկամը ցանկանում է հանկարծակի հարստանա՞լ:

    - Ինձ պարզապես հետաքրքիր է:

    - Հետաքրքիր է` ինքդ փնտրիր,- տեղում չորացրեց Ուգոն:

    - Չե՞ս վախենում, որ կբացահայտեմ գաղտնիքդ: - Արամը սա ասաց կատակով:

    - Կարող ես գրել ու փակցնել պատին: Կուզե՞ս գրիչ տամ:

    Հարցին բոլորովին այլ տեսանկյունից էր նայում Լոլան, գանձեր որոնող մեքսիկացու սրտի ներկայիս տիրակալը: Պատահում էր` Արամը մենակ էր լինում նրա հետ ու աղջիկը ջղագրգռորեն ջանում էր ապացուցել, որ Ուգոյի բարբաջանքները ոչ մի արժեք չունեն ու նա երբեք չի տեսնի ացտեկների ոսկին, ինչպես որ չի տեսնում իր սեփական ականջները: Արամը հակադարձում էր նրան. եթե գանձը մինչև գտնված չէ` ուրեմն գտնվելու ենթակա է:

    - Ինչո՞ւ ես այդքան վստահ: Գուցե մեկն արդեն գտել է:
    - Չէ՞ որ ինքդ ասացիր, որ հինգ հարյուր տարում ավելի շատ գումար է վատնվել փնտրելու վրա, քան ոսկու արժեքն է:

    - Չեմ ժխտում, բայց սինյոր Մորալեսը մի անգամ ասաց, որ կորած ոսկու տեղը գուցե իմացել է է Մոնթեսումայի որդիներից Տլասկաուէպանցինը, ապագայում Իսպանիայի Մոնթեսումա Տուլտենգո դուքսերի նահապետը, որը գտնված ոսկու օգնությամբ է հասել նման դիրքի:

    - Իսկ ես այլ վարկածի կողմնակից եմ:

    - Դա քո անձնական գործն է:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  23. #30
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի օրեր անցան: Արամն արդեն ձեռք էր քաշել ՙացտեկների ոսկուց՚ ու ավելի շատ մտածում էր տուն վերադառնալու մասին: Շատ էր կարոտել հարազատներին և հույս ուներ մի քանի օրից տեսնել նրանց: Ժամանակն անցնում էր սոսկալի դանդաղ, Մեխիկոն ու նրա հետ կապված ազատատենչ զգացողությունները ասես կախարդական փայտիկի հարվածով հօդս էին ցնդել: Ոչ մի բանի նկատմամբ տրամադրություն չուներ: Հրաձգարան այլևս չէր այցելում, բասկետբոլի խաղահրապարակում մանկական սխալներ էր թույլ տալիս, իսկ դարպասում կանգնած ժամանակ պախարակելի գոլեր էր բաց թողնում: Արգելոցը նույնպես կորցրել էր նախկին հմայքը, ոչ մի հետաքրքիր բան այստեղ չկար` ծառեր, ծառեր ու էլի ծառեր, հետո լիճ` ու էլի ծառեր: Մի անգամ, երբ այս ՙհմայքը կորցրած վայրում՚ Ուգոյի հետ ժամանակ էր սպանում, վերջինս հանկարծ ասաց:

    - Խոսելիք ունեմ հետդ:

    Թիկնապահի մտահոգ, գունատ դեմքը և արնակալած աչքերը դավաճանաբար վկայում էին, որ այս քայլին դիմելուց առաջ երկար խորհել է ու գուցե այդ պատճառով անքուն գիշեր է անցկացրել:

    - Կարո՞ղ ես պարտքով փող տալ,- հաղթահարելով հուզմունքը ասաց նա:

    - Իհարկե կարող եմ: - Արամն անխոս գրպանից մի կապ թղթադրամ հանեց ու պատրաստակամությամբ մեկնեց: Ուգոն օրորեց գլուխը:

    - Ոչ: Անցյալ օրը հետաքրքրվեցի, թե ինչպես է լինում, որ այլևս փող չեմ տալիս քեզ, բայց գրպաններդ միշտ դոլարներով լեցուն են, ու ինձ բացատրեցին, որ բանկից ես փող ստանում:

    - Այո, բանկից, մորեղբայրս իմ անունով հաշիվ է բաց արել, որտեղից…

    - Գիտեմ, դու կարող ես քո հաշվից կույտերով փող վերցնել:

    Արամը անհանգստացած նայեց մեքսիկացի երիտասարդին:

    - Հուսով եմ ոչ մի վատ բան չի պատահել: Քեզ որքա՞ն է անհրաժեշտ:

    Ուգոն խեղճացած խոնահրեց հայացքը: Հանկարծ Արամը ամեն ինչ հասկացավ:

    - Ահա թե ինչ,- հռհռաց ամերիկացին,- քեզ շատ փող է պետք, որպեսզի քանդես հանես ացտեկների ոսկին: Այդ դեպքում ես կպահանջեմ, որ ինձ հետդ վերցնես:

    - Ես գիտեի, որ դու այդպիսի պայման կդնես,- հառաչեց Ուգոն, ապա փոքր դադարից հետո թափ տվեց ձեռքը: - Սատանան քեզ հետ, թող քո ուզածով լինի, ես համաձայն եմ: Զգուշացնում եմ. երբ գանձը գտնենք տաս տոկոսից ավելին չեմ տա: Գնանք բանկ:

    - Թող լինի տասը տոկոս, դա հարյուր կոնկիստադորի ոսկի է անում, որն այնքան էլ քիչ չէ, թեև ես միայն հետաքրքրության համար եմ ուզում գալ քեզ հետ… Բանկ կգնանք վաղը, այս ժամին արդեն փակվում են, իսկ այսօր ինձ մի փոքր կպատմես, թե կապիտալը ինչ ձեռնարկության մեջ է ներդրվելու:

    Ուգոն մեկ անգամ էլ հառաչեց, ապա շատ լուրջ, գրեթե սպառնալից ասաց:

    - Կատարյալ գաղտնիություն: Իմացած եղիր, եթե լեզուդ այստեղ այնտեղ շաղ տաս, վերջ կտամ կյանքիդ, գիտես, որ չեմ կատակում- Ուգոն արտահայտիչ ձեռքը ատրճանակին տարավ:

    - Լավ, լավ, ոչ ոքի չեմ ասի:

    Մեքսիկացին գաղտագողի նայեց շուրջբոլորը:

    - Երևի պատկերացում չունես, թե ինչ մեծ է Չապուլտեպեկը: Կգնանք առանձին: Հիմա կբացատրեմ, թե որտեղ է գտնվում, այնտեղ մի լքված վագոն կա…

    Ոսկու տենդի մեջ ընկղմված երիտասարդների մտքով իսկ չանցավ, թե իրենք այդ պահին որքան ծիծաղելի տեսք ունեն: Արամը գերկենտրոնացած լսեց, ապա ճշտորեն կատարեց մեքսիկացի գործընկերոջ հրահանգները` հինգ րոպե քայլեց, ավտոբուս նստեց ու գնաց երեք կանգառ, հետո տաքսի վերցրեց, նորից ոտքով քայլեց ու ավտոբուս նստեց, ապա` երբ համոզվեց, որ ինչպես հարկն է խճճել է հետքերը ու իրեն ոչ ոք չի հետևում, հասավ ՙլքված վայրը՚: Պետք է ասել, որ այն լիովին արդարացնում էր իր անվանումը: Տեղանքն ամայի էր ու քարքարոտ, մի քանի փշատերև կակտուսներից բացի այլ բուսականություն չկար, քամին ոռնում էր սոված գազանի պես ու ոլորապտույտ փոշու ամպեր բարձրացնում, որոնց մեջ մարդ անտարակույս կկործանվեր, եթե այստեղ գալու հիմարություն ունենար: Սակայն այդ աստիճանի հիմար մարդ Մեքսիկայում չկար, իսկ Արամին այստեղ բերել էր հաճելի արկածի մասնակցելու մոլուցքը և հանկարծակի հարստանալու տենչը: Այ թե կուրախանար մորեղբայր Դեսմոնդը, երբ իմանար իր հաջողությունների մասին… Մի քանի րոպե քայլեց քարքարոտ տեղանքով: Առայժմ Ուգոն չկար, բայց մի քանի րոպե հետո անշուշտ կգար: Ոտքից գլուխ փոշի էր եղել: Ի՞նչն էր Ուգոյին ստիպում մտածել, որ կոնկիստադորների ոսկին հենց այստեղ է պահված: Իսկ գուցե որոշել էր չար կատա՞կ խաղալ իր գլխին… Հանկարծ քամին դադարեց ոռնալ: Քսան քայլի վրա մի խարխուլ վագոն երևաց: Արամը մտածեց, որ մինչև Ուգոյի գալը չէր խանգարի այստեղ պատսպարվել, շուտով քամին նորից փոշու ամպեր կհաներ երկինք, իսկ դա բնավ հաճելի չէր…
    Պարզապես աներևակայելի էր: Այստեղով մի ժամանակ գնացքներ էին անցել: Ժանգը կերած ռելսերը և փտած փայտակոճերի մնացորդները անկանոն դարսված էին իրար վրա, ինքը վագոնը, որը քսան-երեսուն տարի առաջ մարդիկ էր տեղափոխել, ու կարծես փոշու ու ամայության պատճառով էր շունչը փչել մնացել այս անտերունչ, աստծո կողմից մոռացված վայրում, կանգնած էր կիսաթեք, բոլոր ապակիները կոտրված, փոշու հաստ շերտը վրան: Քամին կարծես ցանկանում էր թաղել այդ ՙդիակը՚, բայց թեթևամտորեն ետ էր վերցնում իր իսկ բերած փոշին ու դրա շերտը վագոնի վրա որոշակի հաստությունից այն կողմ երբեք չէր անցնում… Ոչ, այստեղ պատսպարվելն անիմաստ էր, քամին վագոնի ներսում էլ ավելի կատաղի էր ոռնում:

    Արամը շուրջը նայեց: Ուգոն չկար ու չկար: Ավելի ու ավելի էր հակվում այն մտքին, որ իր վրա պարզապես ցանկացել են մի լավ ծիծաղել, երբ վագոնի ներսից տարօրինակ ձայն լսեց: Արամը մենակ չէր այս ամայի վայրում: Մարդու ձայն էր, սարսափահար եղած մարդու ձայն, որի կցկտուր խոսքերը քամու և հեռավորության պատճառով առայժմ անմատչելի էին:

    Հետաքրքրասիրությունը Արամին ստիպեց նետվել դեպի վագոնի ներսը: Տարեց տղամարդ էր, սարսափի մեջ ալեկոծված և գունատված: Հագին երկար բաճկոնակ ուներ, գլխին դրել էր դիմափոշով սպիտակեցված կեղծամ: Մի ձեռքով սագի փետուր էր բռնել, մյուսով` մեծ կաշվե դրամապանակ: Արամին տեսնելով նրա վախը հարյուրապատկվեց:

    - Ես նորին մեծության մինիստր Խորխե դը Բալենսիագան եմ,- սարսափահար բացականչեց տղամարդը,- որտե՞ղ եմ ես:

    Արամի աչքերը զարմանքից չռվեցին: Տղամարդը հանկարծ ծունկ չոքեց, իրար միացրեց ձեռքի ափերն ու սկսեց ջերմեռանդորեն աղոթել:

    - Որտե՞ղ ես, Արամ,- դրսից լսվեց Ուգոյի ձայնը: Արամը մեքենայաբար նայեց ձայնի ուղղությամբ, իսկ երբ ետ շրջվեց, անծանոթ տղամարդն անհետացել էր:

    Արամը վագոնի լուսամուտից դուրս էր հանեց գլուխը և եռանդուն շարժումներով ձայն տվեց:

    - Ուգո, շուտ այստեղ արի:

    - Ի՞նչ ես գտել այդ ժանգի ու կեղտի մեջ:
    Ուգոն Արամին լսում էր թերահավատորեն: Այդ ճիշտ է, որ բոլոր ամերիկացիներն էլ ցնդած են, ասում էր նրա հայացքը, բայց մի՞ թե այս աստիճան:

    - Ախր, հազիվ ես իսպաներեն երկու բառ իրար կապում, ինչպե՞ս հասկացար, թե ինչ ասաց ու ինչի՞ց ենթադրեցիր, որ աղոթք արեց: - Հեգնանքով ասաց նա:

    - Բարդ բան չէր ասածը, այդքան հաստատ հասկանում եմ,- Արամը լսածը նույնությամբ կրկնեց իսպաներեն: - Իսկ թե ինչպես հասկանալ, որ մարդն աղոթում է` շա՞տ խելք է պետք:

    - Ուրեմն մեզ մնում է պարզել, թե ինչու էր նա կեղծամ դրել, որն արդեն երկու հարյուր տարուց ավելի է մոդայից դուրս է Մեքսիկայում… Գուցե թատրոնի դերասան էր, որը սովորություն ուներ փորձե՞ր անել այստեղ:

    - Ինչպես բացատրեմ քեզ, ես նրան հաստատ տեսա: Ասում էր, որ ինքը մինիստր է` նորին մեծության մինիստր և որ իր անունն է Խորխե դը Բալենսիագա: Ու հանկարծ չքացավ, կարծես գետնի տակն անցավ:

    - Այդպիսի անունով մինիստր, որքան գիտեմ, Մեքսիկայում չկա, նորին մեծություն` առավել ևս…

    - Ես նրան իսկապես տեսա…

    - Դե լավ, արի նայենք վագոնի ներսը, գուցե նա թաքնվել է նստարանի տակ կամ սուզվել է փոշու մեջ: Տեսնում ես, որ ես պատրաստ եմ հանուն քեզ աղտոտել հագուստս, որին երեկ ահագին փող եմ տվել… Չկա±, այստեղ է±լ չկա: Մնում է ենթադրել, որ վագոնում ուրվականներ են ապրում:

    - Ուգո…

    - Հիշեցնեմ, թե ինչի համար ենք այստեղ: Ի դեպ, ժամանակ շատ չունենք…

    Երկնքում փայլատակեց կայծակը, քիչ հետո լսվեց ամպերի սոսկալի գոռգոռոցը: Թափվեցին անձրևի առաջին կաթիլները, Արամի աչքերի առաջ նորից հառեց մինիստր Բալենսիագայի սարսափահար եղած դեմքը: Ամպրոպը շարունակվում էր ուժգնանալ, շուտով հավանաբար հորդառատ անձրև կտեղար:

    - Եղանակը փչացավ,- դժգոհ երկնքին նայելով ասաց Ուգոն,- մի քանի րոպեից այստեղ այնպիսի ցեխ կլինի, որ կխրվենք կմնանք: Տուն գնանք: Վաղը Ռամոնին ու Մարտինին կհարցնեմ, թե արդյո՞ք այդպիսի անունով մարդու ճանաչում են: Հիմա կարևորը չթրջվելն է:

    - Մի անգամ էլ նայենք վագոնի ներսը ու գնանք:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արամ ջան, շնորհավոր
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.10.2014, 14:33
  2. Արամ Ասատրյան
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 96
    Վերջինը: 19.03.2014, 19:49
  3. Արամ Խաչատրյան
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 40
    Վերջինը: 26.02.2014, 14:09
  4. Շնորհավորանք Շնորհավո՛ր, Արամ ջա՛ն :)
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 15.10.2013, 23:09
  5. Արամ ջան շնորհավոր
    Հեղինակ՝ Adam, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 24.10.2008, 14:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •