Մոդերատորական: Միայն հղում տեղադրելով՝ թեմա չեն բացում: Քանի որ նորեկ ես, թեման չեմ փակի, բայց փորձիր հղումների փոխարեն հենց ստեղծագործությունները տեղադրել թեմայում: Անպայման կկարդանք ու կարծիք կթողնենք:
Բարի գալուս Ակումբ![]()
Շնորհակալություն չփակելու համար …… Կհետևեմ ձեր խորհրդին![]()
ivy (22.10.2015)
.....................ՊԱՊԻՍ............................
Քո անունը ինձ իմ հայրը տվեց,
Քո շնորհքը ինձ արյունից տրվեց:
Ուժը քո բազկի հավերժ կհիշվի,
Տունը քո շինած երբեք չի մաշվի:
Քո բահը հիմա իմ ձեռքում է, տեˊս,
Այգին քո տնկած կարոտում է քեզ:
Ծառը քո տնկած պտուղ է տալիս,
Բայց հոգու խորքում արյուն է լալիս:
Ամեն մի քայլիս քո գործն եմ տեսնում,
Քո ձայնը լսում խոր մանկությունից:
Ամեն մի ծաղկից,
Գործիդ բույրն առնում:
Կատարելության գագաթնակետն ես,
Տղամարդկության վեհ օրինակը:
Իմ հոգու երկրորդ անմար ճրագը,
Տասներկու թոռան դու սրբությունն ես:
Ժպիտն է դեմքիս արցունքով գալիս
Քեզ մանկությունից ամեն հիշելիս:
Ուսերիդ նստած պար էի գալիս,
Հիմա շիրիմիդ արցունք եմ լալիս:
Nadine (26.10.2015), Sambitbaba (22.10.2015), Tiger29 (22.10.2015)
ԳՈՒՅԺ
Երկինքը ճայթեց գլխիս վերևում,
Երկիրը ճաքեց իմ իմ ոտքերի տակ,
Րոպեն տարի էր ինձ այդժամ թվում,
Երկիրն` անհատակ....

Կարեն ջան, սիրո թեմայով չե՞ս գրում:
Գրում եմ բայց գաղտնի եմ պահում... Սերն էր հենց, որ ինձ ստիպեց գրել...
Շինարար (24.10.2015)
Նստած եմ հիմա գիշերվա մթին,
Նայում եմ ես անմար աստղերին:
Նրանցից ոմանք մարել են արդեն իմ հույսի նման:
Բայց նրանց լույսը տեսնում է աչքս ,
Ինչպես և մի օր կմեռնի սիրտս
Իմ սիրուց առաջ:
Իմ սրտի լույսը կտեսնի միտքդ,
Այլ ոչ թե սիրտդ:
Բացառություն կանեմ …Բայց էտքան էլ հաջող աշխատանք չի ....
Վերջին խմբագրող՝ ivy: 24.10.2015, 03:35:
Malxas (24.10.2015), Sambitbaba (24.10.2015)
Արտաքուստ ցուրտ ես, բայց հոգուդ մեջ տաք…
Ի՞նչ ես թաքցնում քո աչքերի տակ…
Ի՞նչ ես թաքցնում հայացքիդ ներքո,
Անթիվ, անհամար, բյուր ցավե՞րը քո,
Թե խինդ ու ծիծաղ, մե˜ծ ուրախություն,
Որ չի պատում քեզ գեթ մի տխրություն:
Գիտեմ թե հիմա ինչ ես մտածում.
<<Ոչ այս , ոչ էլ այն… կարծեմ… երևի…
Չէˊ, <<երևի>> չէ, այլ հաստաˊտ… հաստաˊտ…>>
Հիմա այս պահին հարց ունեմ ես քեզ
Մենակ մնալով կիզիչ արևը կյանք կպարգևի՞:
Սառույց էլ է պետք,
Որ հալվի, հոսի ու կյանք պարգևի
Փափագ հողերին…
Եվ նույնն են հոգուդ տխրություները…
Ուրախությունով հալեցրու նրանց,
Թող որ հագենա քո ծարավ հոգին:
Sambitbaba (26.10.2015)
Կարեն ջան, իհարկե ինձ ոչ ոք չխնդրեց մեջ ընկնել, բայց քանի որ աչքովս ընկավ ու կարդացի, մի քանի բան ասեմ, հա՞
ես ոնց հաշվում եմ, դու դեռահաս ես դուրս գալիս, էնպես որ, տարիքդ հաշվի առնելով, կարող եմ ասել, որ վատ չէ (ու թող գրո՛ղը տանի Արթյուր Ռեմբոյին), բայց մի քանի պահ կա, որ ուզում եմ նշել
զգում ես չափը, բանաստեղծության մելոդիան, ներքին հարմոնիան, բայց իմ կարծիքով բավարար ջանք չես թափում էդ չափը ավելի սիրուն պահելու համար, տես՝ Որ չի պատում քեզ գեթ մի տխրություն: այ էս տողում գեթ-ն ու մի-ն հոմանիշներ են, բացարձակ նույնարժեք բառեր, ու դու երկուսն էլ օգտագործել ես, ավելին, դրել հենց իրար կողքի, որ տողում վանկերի քանակը ճիշտ լինի: դա ճիշտ վերաբերմունք չի քո գրածի հանդեպ:
իսկ հիմա էստեղ նայիր
Հիմա այս պահին հարց ունեմ ես քեզ
Մենակ մնալով կիզիչ արևը կյանք կպարգևի՞:
Սառույց էլ է պետք,
Որ հալվի, հոսի ու կյանք պարգևի
Փափագ հողերին…
նույն արտահայտությունը կրկնվում է, հաջորդ նախադասության մեջ: Ես հասկանում եմ, որ իմաստը տենց էր ուզում, բայց դե դու բանաստեղծություն ես չէ գրում, դու քեզ վրա պարտականություն ես վերցրել ոչ միայն հանգերով արտահայտելու մտքինդ, այլ նաև դա անելու հնարավորինս գեղեցիկ:
Բայց ընդհանուր լավ էր, էլի դիր, կկարդանք:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Tiger29 (27.10.2015)
Շնորհակալ եմ խորհուրդների համար, անպայման կհետևեմ խորհուրդներիդ:
Մարդիկ դժգոհ են:
Դժգոհ են նրանք ևˊ ճակատագրից,
Եˊվ իրենց բախտից,
Եվ մինչև անգամ աˊյն փափուկ թախտից,
Որին պառկած են երկար տարիներ:
Եվ որովհետև այդ փափուկ թախտի վրայի բարձից
Փետուր է ցցվել, որ ծիծաղ զավթի ամեն պառկողից:
Դժգոոհ են նրանք ամռան արևից,
Որ դուրս է եկել հեռու շատ հեռվից
Կյանք պարգևելու այն փափուկ փետրին,
Որ ծիծաղ բաշխեց անվարձահատույց:
Մեկն էլ դժգոհ է,
Որ ցախը թաղեց մատնացույց արվող
Իր վիշտն ու ցավը` հուր մագիլներում:
Եվ գոհ չեն նրանք գրպանի անցքից,
Իրենց իսկ ձեռքով բացված անպաճույճ,
Որ ունակ են դեռ քար թելով կարել:
Բայց գոհ են նրանք իրենց մախանքից,
Որ լցրեց հոգին ինչպես մի կճուճ:
Չղջիկ է հոգում երևի թառել,
Որ չի տեսնում նա
Թե ով է իր հոգին առել:
Եվ նա կգնա ցանկացած քայլի,
Որ միշտ դժգոհի:
Ու կդժգոհի կոշկի աˊյն մեխից,
Որ մի չնչին ցավ հասցրեց իրեն:
Մինչ չհիշելով , որ այդ նույն մեխը ...
Երկար ժամանակ... պղծված ոտքերը...
Ցամաք է պահել:
Դժգոհ են ոմանք տախտակ աթոռից,
Քանզի կողքինին բազկաթոռ ունի:
Դժգոհ են նրանք ոսոխի թրից,
Ոˊչ մեջքին խրված հարազատ սրից,
Որ կույր աչքերով կնդունեն հաստատ:
Դժգոհ են նրանք դառը դեղերից
Ոˊչ անուշ համով թույն շաքարներից:
Սա էլ մեկի պես, կամ գուցե հենց քո`
Դժգոհ է անգամ վերև նստածի կարգադրությունից
Ոˊչ իր ստեղծած անկարգությունից:
Ու երբ հենց ինքը հասնի վերևին,
Որին ձգտում է ամբողջ ավյունով
Ու թեպետ զգա որ ամենևին
Իրենը չէ, չէˊ ինչպես արյունով
Ձեռք բերված կյանքը,
Էլի նա կսկսի իր նախատանքը,
Իր նույն բողոքը ու նույն լուտանքը:
Դժգոհ այս անգամ... ներքև նստածի ...
Սուրբ արյան համից:
Մոդերատորական. հեղինակի ցանկությամբ թեման փակվում է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ