User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 36 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Արամ Հարիգանի ոդիսականը

  1. #31
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կես ժամ անց Արամը սեղմում էր Լոլայի բնակարանի զանգի կոճակը:

    - Դու նման ես թրջված մկան, որին զվարճության համար ցեխն են կոխել,- ասաց Լոլան: - Քեզ հետապնդում է ոստիկանությո՞ւնը:

    - Ճանաչո՞ւմ ես Խորխե դը Բալենսիագա անունով մինիստրի,- համարյա գոռաց Արամը:

    - Ոչ: Քո ինչի:ն է պետք մինիստրը: Այն ցնդա՞ծն է գլուխդ մտցրել:

    Լոլան Արամին ներս հրավիրեց, հնարավորություն տվեց լվացվել և չորանալ ու սուրճ հյուրասիրեց: Մի քանի րոպե լուռ նստած էին:

    - Իսկ հիմա ինձ ասա, թե ինչ է պատահել,- հանգիստ ասաց Լոլան:

    Արամը չգիտեր, թե ինչ պատասխանի: Եթե Ուգոյի պես երազողը չէր հավատում, հապա ի՞նչ կասեր Լոլան, իրենց համեմատությամբ մի շատ լուրջ աղջիկ:

    - Հետո ամեն ինչ կբացատրեմ: Հիմա ինձ պետք է իմանալ, թե ով է Խորխե դը Բալենսիագան, հենց հիմա:

    Լոլան հանգիստ կում արեց իր սուրճից:

    - Այդպիսի մարդու ես չեմ ճանաչում: Ներկայիս կառավարության մեջ, որքան գիտեմ, նման մարդ չկա: Եթե այդքան կարևոր է, վաղը կարող ենք միասին ճշտել:

    Հանկարծ Արամի աչքերը ոգևորվածությամբ փայլատակեցին:

    - Ես գիտեմ, թե ով ինձ կպատասխանի,- բացականչեց նա: Ու մինչ Լոլան կհասցներ մի բան ասել, դուրս թռավ տանից:

    Կես ժամ անց Արամը Մարդաբանական թանգարանի դռների առաջ էր:

    - Թանգարանը փակ է,- ասաց պահակը,- եկեք վաղը` ժամը տասից:

    - Իսկ դուք կարո՞ղ եք ինձ տալ սինյոր Մորալեսի տան հասցեն:

    Պահակը ուշադրությամբ նայեց Արամին, կարծես ցանկանում էր ճշտել նրա ոչ վտանգավոր մարդ լինելու աստիճանը, ապա ասաց:

    - Սինյոր Մորալեսը դեռ շենքի ներսումն է: Միշտ էլ այսքան երկար է մնում… ահա և նա:

    Աստիճանների վրա երևաց Բալտասար Մորալեսի անպաճույճ կերպարանքը: Ակնոց էր դրել, ձեռքին հովանոց ուներ:

    - Ի՞նչ է պատահել, Միգել,- հարցրեց սինյոր Մորալեսը:

    - Այս երիտասարդը ցանկանում էր տեսնել ձեզ:

    - Ի՞նձ: Քայլենք ծառուղով, ճանապարհին կասեք, թե ինչ է ձեզ հարկավոր… Ինչո՞ւ եք այս եղանակին առանց անձրևանոց դուրս եկել: Դուք կմրսեք, երիտասարդ: Եթե դեմ չեք` պահեք իմ հովանոցը մեր երկուսի համար:

    Դեռ երկար ժամանակ Արամը չգիտեր, թե ինչից սկսի: Տեսնելով նրա հուզմունքը ծեր գիտնականը փորձեց քաջալերել նրան:

    - Համարձակ եղեք: Խոստանում եմ օգնել ձեզ:

    Արամը վճռաբար կանգնեց և նայեց Բալտասար Մորալեսի աչքերի մեջ:

    - Ճանաչո՞ւմ եք Խորխե դը Բալենսիագային,- հարցրեց նա դողահար ձայնով:

    Սինյոր Մորալեսը պարզապես ապշած էր: Նույնիսկ բարձրացրեց ակնոցը, որպեսզի ավելի լավ ուսումնասիրի զրուցակցին:

    - Խոստովանում եմ, որ դուք ինձ զարմացրիք, երիտասարդ,- վերջապես ասաց նա,- որտեղի՞ց եք իմացել նրա մասին:

    - Ես տեսել եմ նրան…

    - Հավանաբար ցանկանում էիք ասել, որ տեսել եք նրա նկարը: Որտե՞ղ, եթե գաղտնիք չէ, չեմ թաքցնում որ դա անչափ հետաքրքրում է ինձ:

    Արամն ամբողջովին դողում էր հուզմունքից:

    - Աղաչում եմ ձեզ, ասացեք ինձ, թե ով էր Խորխե դը Բալենսիագան, որն իրեն կոչում էր նորին մեծության մինիստր: Հոգեկան հիվա՞նդ, ով ամայի վայրում…

    - Ուրեմն դրա մասին էլ գիտեք: Այո, դա այդպես էր: Եպիսկոպոս դը Գուսմանը, որը 1820 ական թվականներին Մեխիկոյի եպիսկոպոսն էր, մեզ հաղորդում է, որ Խորխե դը Բալենսիագան, նորին մեծության մինիստրը, արդեն լինելով ոչ այնքան երիտասարդ, խելագարվեց…

    - Ներեցեք, սինյոր Մորալես, դուք ասացիք 1820 ական թվականների՞ն:

    - Եթե ձեզ հետաքրքրում է ճշգրիտ թվականը, ապա կարիք կլինի գրադարան այցելել, սակայն որքան հիշում եմ, եպիսկոպոս Էնրիկո դը Գուսմանը Մեխիկոյի եպիսկոպոսն է եղել 1820 – ից մինչև 1829 թվականները:

    Արամը զարմանքից այլայլվել էր: Թվում էր երազում է գտնվում:

    - Իսկ ի՞նչ պատճառով խելագարվեց նորին մեծության մինիստրը:

    Սինյոր Մորալեսը հոգոց հանեց:

    - Դա շատ ցավալի պատմություն է: Խորխե դը Բալենսիագան ասում էր, որ մի անգամ ուշ գիշերը, երբ տուն էր վերադառնում, հանկարծ մի անճոռնի երկաթյա տնակ տեսավ: Սատանայական ոռնոց էր լսվում տնակից, լուսամուտից ներս փայլատակում էր կայծակը: Ինքն էլ չհասցրեց հասկանալ, թե ինչպես շուտով հայտնվեց տնակի ներսում: Այստեղ նա տեսել էր մի բարձրահասակ տղայի, որին, դատելով նրա տարօրինակ հագուստից, սատանայի ծառայի տեղ էր դրել: Մահու չափ վախեցած մինիստրը աղոթք էր հղել Բարձրյալին, որից հետո վերստին հայտնվել էր Մեխիկոյի փողոցներից մեկում: Բոլոր փորձերը` դուրս վռնդել դևին նրա մարմնից, տեղեկացնում է Էնրիկո դը Գուսմանը, անհաջողություն կրեցին… Ի՞նչ պատահեց ձեզ, երիտասարդ: Ինչո՞ւ այդքան վախեցաք: Հերիք է տնտղեք ձեր հագուստը, այն բավականաչափ վայելուչ է, թեկուզև թրջվել է անձրևից … Ինչո՞ւ ցեխի մեջ շպրտեցիք իմ հովանոցը… Այդ ո՞ւր եք վազում…

    Արամը վազում էր դեպի ՙամայի վայրը՚: Այս անգամ նա փորձ չարեց խճճել հետքերը: Գործի դնելով հսկա քայլքերը ու դեսուդեն ցայտեցնելով ջրափոսերի անձրևաջուրը, մի քանի րոպեում հսկա տարածություն հաղթահարեց, ու միայն այն ժամանակ ուշքի եկավ, երբ մի տաքսի տեսավ մայթի աջ կողմում կանգնած: Ակնթարթորեն մեքենայի մեջ գցեց իրեն ու մի հարյուրանոց շպրտեց վարորդին: Սակայն վերջինս քաջ և արկածախնդիր մեքսիկացիների թվին չէր պատկանում, չգայթակղվեց նաև երկրորդ հարյուրանոցով և հաստատակամորեն դուրս վռնդեց Արամին մեքենայից, քանզի համոզված էր, որ նա արդարադատությունից թաքնվող հանցագործ է, որը հինգ րոպե առաջ է փախել բանտից: Նորից սկսեց խելագարի պես վազել: Անձրևը շարունակում էր տեղալ ինչպես դույլերից, երկնքում փայլատակում էր կայծակը: Հատուկենտ մարդիկ, որոնք պատահում էին ճանապարհին, որոնց վրա Արամը ջուր էր ցայտեցնում` խելացնոր ոտք դնելով ջրափոսերի մեջ, զարմանքով էին նայում նրան: Եվս երկու թե երեք տաքսի հրաժարվեցին նրան տեղ հասցնել: Գիտակցությունը գրեթե մթագնել էր: Խորխե դը Բալենսիագա, Մեխիկոյի եպիսկոպոս Էնրիկո դը Գուսման, 1820 թվական, բարձրահասակ տղա` սատանայի ծառա: Շունչն արդեն կտրվում էր, երբ հասավ կոտրված ապակիներով վագոնին: Փոշին կպչուն ցեխի էր վերածվել: Սայթաքում էր, դժվարությամբ բարձրանում ու շարունակում մոտենալ չարաբաստիկ վագոնին: Ոտքից գլուխ ցեխ էր եղել, բայց չէր նկատում: Վագոնի ներսում տարօրինակ առկայծումներ էին լինում, Արամը գրեթե համոզված էր, որ ներս մտնելով կրկին կհանդիպի Խորխե դը Բալենսիագային` նորին մեծության մինիստրին: Ձեռքը տանելով վագոնի դռանը մի պահ վարանեց: Եվ վերստին այն զգացողությունը, որ ինքը մենակ չէ այս ամայի վայրում: Սակայն նրա մենությունը խախտողն այս անգամ վագոնի ներսում չէր: Արամը շրջվեց Ուգոն էր: Նույնիսկ մթության մեջ Արամը կարողացավ հասկանալ, որ դա բարեկամական հայացք չէ: Շուտով փայլատակեց կայծակը և երևաց Ուգոյի չարագուշակ դեմքը: Ոչ մի անգամ այդպիսի տեսքով չէր տեսել նրան:

    - Ամերիկացի,ուզում էիր միայնա՞կ տիրանալ գանձին:

    Արամը միանգամից չհասկացավ մեքսիկացու ասածը: Ահա թե ինչ, Ուգոն կասկածելի է համարել Արամի վարքը ու գաղտագողի հետևել է նրան: Իսկ երբ Արամը ի վերջո վերադարձել է նույն տեղը, Ուգոյի կասկածները համոզմունքի են վերածվել:

    - Ինձ պետք չէ քո գանձը, ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ- ասաց Արամը ու շատ զարմացավ, թե որքան անհամոզիչ հնչեցին իր խոսքերը:

    Ուգոյի դեմքը ծայրաստիճան լրջացավ: Մահվան սառնություն էր փչում նրանից:

    - Երբ սկսեցիր ավել պակաս դուրս տալ,- ասաց նա,- միանգամից ամեն ինչ հասկացա:

    - Ի՞նչ ես ուզում դրանով ասել, Ուգո: Գլխիցդ հանիր այդ հիմար միտքը, ի՞նչպես կարող էի այս ամայի վայրում գանձ փնտրել առանց քո օգնության: Լսիր ինձ մի րոպե, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ…

    - Արամ Հարիգան,- մեքսիկացու խոսքերը կայծակի ու ամպրոպի ուղեկցությամբ հնչեցին ծայրաստիճան չարագույժ,- պատրաստվիր մեռնելու:

    Ուգոյի ձեռքերի մեջ պսպղաց ատրճանակը: Արամը կայծակնորեն իրեն գցեց վագոնի ներսը: Պայծառ լույսը կուրացրեց նրան: Արամը սավառնում էր անհուն տարածությունների մեջ, հետո գիտակցությունը մթագնեց ու նրան թվաց, թե տանն է, հարազատների միջավայրում և Ազգանուշ տատիկը պատրաստվում է հարցնել, թե ինչ եղավ վերարկուն, որ հանդգնել էր իր տուն բերել բորբոսնած վիշապը:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 02.03.2014, 12:39:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. #32
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արամ Հարիգանը շուտով կտպագրվի, ահա մի քանի նկար, որոնք համարյա պատրաստ են

    Վերջին խմբագրող՝ Malxas: 14.10.2015, 22:26:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (15.10.2015)

  4. #33
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին խմբագրող՝ Malxas: 14.10.2015, 22:31:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (15.10.2015)

  6. #34
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (15.10.2015), Tiger29 (14.10.2015)

  8. #35
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հուսով եմ սրանք էսքիզներն են
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (15.10.2015)

  10. #36
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, կիսաֆաբրիկատ վիճակում են

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ սրանք էսքիզներն են
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արամ ջան, շնորհավոր
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.10.2014, 14:33
  2. Արամ Ասատրյան
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 96
    Վերջինը: 19.03.2014, 19:49
  3. Արամ Խաչատրյան
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 40
    Վերջինը: 26.02.2014, 14:09
  4. Շնորհավորանք Շնորհավո՛ր, Արամ ջա՛ն :)
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 15.10.2013, 23:09
  5. Արամ ջան շնորհավոր
    Հեղինակ՝ Adam, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 24.10.2008, 14:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •