Bruno ջան, աղյուսի դեպքում գուցե նորմալ ա, չգիտեմ, քանի որ աղյուսի չափսերը ավելի փոքր են, նման պատը մոտ 40-45 սմ ա ստացվելու, իսկ տուֆի դեպքում` 50-60 սմ: Շատ ես մակերես կորցնելու, իմ կարծիքով լավ տարբերակ չի:
Շենքը ո՞րտեղ ա գտնվում: Եթե շատ ցուրտ տեղում չի, ապա իմ ասած կրկնակի շարվածքով շարես` առանց արանքում բան դնելու, նորմալ ջերմամեկուսացում կլինի:
Կամ կարաս մի շերտը քարով շարես, մի շերտն էլ դրսից` 10-անոց բլոկներով, արանքում էլ քո ուզած ջերմամեկուսացումը դնես:
Կամ միգուցե մի շերտ քար, դրսից փրփրապլաստով ջերմամեկուսացում, վրայից էլ երեսպատում:
Տարբերակներ կան, բայց կրկնեմ, քո ասածը լավ տարբերակ չեմ համարում:![]()
Էջանիշներ