Իսկ շատ ջերմատվություն պետք էլ չի, այն դեպքում երբ մարտկոցները տաքանում են մինչև 60 աստիճան, տաքացվող հատակը 30-35 աստիճանից ավելի չպետք է տաքանա: Եվ ջերմության կորուստ չենք ունենում խողովակների ցածր ջերմատվության շնորհիվ, տաք ջուրը նորից մտնում է կաթսա և երկրորդ անգամ տաքացնելու համար շատ ավելի քիչ ջերմային էներգիա է ծախսվում: Հետևաբար քիչ է լինում նաև գազի ծախսը:
Իսկ կալեկտորը ինչի՞ համար է: Երեք թևանի կալեկտորը հնարավորություն է տալիս սենյակը բաժանել 3 մասի, ու ամեն թևի երկարությունը կլինի 3 անգամ ավելի կարճ, քան ընդհանուր երկարությունը, և քո ասած ջերմային անհամաչափությունը գործնականում չի զգացվի:
բնականաբար, բայց սա հաշվի առնել որպես թերություն ինձ թվում է պետք չէ, որովհետև նույն տրամաբանությամբ կարելի է հրաժարվել ջեռուցումից ընդհանրապես
Կաթսաների մոտ հոսանքի ծախսն էնքան քիչ է, որ գործնականում կարելի է անտեսել` մի քանի հարյուր դրամ ամսվա կտրվածքով:
Լավն ա, բայց կոմպրեսոր ա պետք
![]()
Բա խողովակի մեջի ջուրը ո՞նց ա տաքանալու:
Բացի էդ, բնակարաններում, իմ կարծիքով էնքան էլ ճիշտ չի տաքացվող հատակը, որ վթարի դեպքում ներքեւի բնակարանը վարի չգնա:
Մարդու քայլելը մեխանիկական ազդեցություն չի՞: Որ վատ սարքեն, ամեն տեղ էլ կճաքի, իսկ ես մեր մոտ քիչ եմ հանդիպել լավ սարքած մետլախ:
Խողովակի մեջի ջուրը տաքանալու ա նույն կերպ, ինչ մարտկոցների ջուրն ա տաքանում
Ինչ վերաբերվում է վնասվելուն, նախ հատակի տակ մնում է ամբողջական կտորով խողովակ` առանց կցոնների, իսկ խողովակի վնասվելու հավանականությունը գործնականում հավասար է զրոլի, եթե հաշվի առնենք որ այն ամբողջությամբ փակ վիճակում է, եվ ոչ մի մեխանիկական ազդեցություն չի ընկնում վրան: Դե իսկ հակառակ դեպքում, եթե անգամ ինչ որ բան էլ պատահի, հոսելու է ընդամենը 1 կամ 2 լիտր ջուր, եթե նման հավանականությունը հաշվի առնենք, տանը ջրագիծ ընդհանրապես պետք է չքաշենք` դրա վնասվելու դեպքում կարտահոսի անհամեմատ ավելի շատ ջուր:
Կվալտո՞վՆորմալ սալիկապատված հատակը մի քանի անգամ ավելի քիչ է վիբրացիայի ենթարկվում. ըստ այդմ էլ նրա վրա քայլելը առավել անաղմուկ է ։Որևե բարդ բան ես չեմ տեսնում. ուղղակի անհրաժեշտ է մի քանի պահեստային սալիկ ունենալ։Պոկված սալիկը շատ լավ կպնում է սիլիկոնե բարակ շերտով։
Ուղղակի չեմ մտաբերում, որ Apsara-ն գրած լինի, որ իրենք ջեռուցման մարտկոցներ ու հետեւաբար, գազի կաթսա ունեն: Ես խոսում էի ամբողջ ծախսի մասին` կաթսան էլ հետը:
Հա, ճիշտ է, վնասվելու դեպքում շատ ջուր չի հոսի, բայց վերանորոգելը բարդ ու ծախսատար կլինի:
Ինչեւէ, վնասվելը թողնենք մի կողմ, հաշվենք, որ չի վնասվելու: Բայց մեկ ա, կերամիկական հատակը սենյակում անընդունելի ա:![]()
Varzor (29.06.2011)
Առանց կվալտի էլԵվ դա առավելապես նաև կախված է ոչ միայն սալիկի որակից, այլև սալիկի տակ խոռոչների առկայությունից
Խնդիրը վիբրացիան չիխնդիրը նրանումն է, որ կերամիկան շատ ավելի լավ ձայնային փոխանցման միջավայր է, քան ասենք փայտը: Փաստացի շատ եմ լսել, երբ վերևի հարևանը քայլում է մետլախի վրայով
Բաղնիքում խոսում ես` ամբողջ շենքը լսում ա
Խոսքս չի գնում պոկված սալիկների մասին: Պոկվածը կպցնելուց հեշտ բան չկա: Խնդիրը վնասված սալիկը փոխարինելն է:
Ձայնալար (29.06.2011)
Բայց ես չեմ էլ ասել, որ դա թերություն էԸնդամենը ասել եմ, որ մինուս է: Եթե նաշվի առնենք նաև այն, որ մյուս տարի գազը էլի կթանկացնեն, ապա Հայաստանում շատերն արդեն իրենց Բաքսիները (անկախ իրական մոդելից
) կարող են նույնիսկ չմիացնել:
Այ այս հարցում, այնքան էլ համամիտ չեմԿախված կաթսայի մոդելից, հզորությունից, տաքացվող մակերեսից, ջեռուցման խողովակաշարի երկարությունից, ինչպես նաև եղանակային պայմաններից, կաթսաների կողմից օրական մինչև 5ԿՎտ էլ. էներգիա կարող է ծախսվել:
Ահա, պոմպ ա պետք, մեկ էլ հովացման ռադիատոր: Դրա փոխարեն կարելի է օգտագործել հին սովետական ժեշտից սեկցիաներից սարքված համակարգը![]()
Ես էլ չեմ մտաբերում, դրա համար գրել էի երկու տարբերակ. ինչ կարելի է անել եթե ունեն ջեռուցման համակարգ, և ինչ` եթե համակարգ չունեն
Էս արդեն ուրիշ բան, ինչպես ասում են ճաշակի հարց է: Կարևորը, որ բոլոր "թերությունները" վերացան, մնաց միայն անընդունելին
Ֆիրմա. Baxi
Մոդել. Mainfour
Հզորություն. 24 Kwt
Ջեռուցվող տարածք. մինչև 240 ք.մ.
Պոմպը. Grundfus
Պոմպի հզորությունը. 0.1 Kwt
Պոմպը օրվա ընթացքում աշխատում է մոտ 12 ժամ, օրվա ծախսը` 1.2 Kwt, ամսվանը` 36 Kwt:
36x25=900 դրամ![]()
Varzor (29.06.2011)
Ինչքան գիտեմ, տեխնիկապես ոչ թե քմ տարածք են տաքացնում, այլ խմ ծավալթե չէ 240 քմ առաստաղի բարձրություն էլ 4.2մ
Հաստատ կտաքացնի
Համ էլ ազնվորեն չեմ հավատում, որ այդ կաթսան օպտիմալ ռեժիմում կարող է այդպիսի տարածք տաքացնել, քանի որ 24ԿՎտ-ը կաթսայի առավելագույն հզորությունն է:
Փաստորեն ձեր մոտ հոսանքը դեռ 25 դրամ է ?
Ես գիտեի 30` ցերեկը, 20` գիշերը
Անկեղծ ասեմ ես էլ եմ մոռանումու կամ նայում եմ, կամ էլ ընկերներից հարցնում: Այս անգամ էլ տենց արեցի
![]()
Սիկ Մերկուրիները ու ավելի հին մոդելները (ոչ 4-րդ սերնդի Բաքսիները) ?
Դե էստեղ արդեն խնդիրը ոչ թէ սալիկի մեջ է այլ վարպետի։Սալիկի տակ անթույլատրելի է խոռոչների առկայությունը։Իսկ գործի որակը ստուգելու համար անհրաժեշտ է գործի ընդացքում մի քիչ պնդերեսություն անել ու վարպետին խնդրել որ երբեմն պատահական ընտրված սալիկներ բարձրացնի։[/QUOTE]
Varzor Փորձիր ձեռքով թեթև հարված հասցնել բաժանարար (պերեգարոդկա) պատին և հիմնական պատին՝ կզգաս վիբրացիայի ՙզորությունը՚ Նույն էֆեկտով էլ քայլելուց է ձայնի խնդիր առաջանում.որքան ամուր հատակ՝այնքան քիչ դխկ ու շխկ։Կոնկրետ բաղնիքի ու զուգարանի ձայնամեկուսացման խնդիրը ոչ թէ սալիկներն են. այլ օդափոխատար համակարգը։
հիմնականում. եթե սալիկը լավ է փակցված. ապա այն չի վնասվում։Իսկ եթե ամուր չի կպած եղել՝ դրա հեռացումն էլ դժվար չի լինի։ Փոքրիկ մուրճով ու զուբիլով կարելի է այն հեռացնել։
Varzor (29.06.2011)
Տարածքը նշվում է ք.մ.-վ ավելի պատկերավոր և հասանելի լինելու համար, իրականում ընդունված է հաշվարկել 1 Կվտ ջերմային հզորությունը համապատասխանում է 25-30 խորանարդ մետր տարածքի, կախված բնակարանի արևոտ կամ ցուրտ կողմ լինելու հետ, պանելային կամ քարե պատերից, պատուհանների տեսակից և չափսից, անգամ տանը բնակվող մարդկանց քանակից. այս թվերն են օգտագործվում թե ջեռուցման համակարգի թե օդակարգավորման համակարգի նախագծման ժամանակ:
200-220 ք.մ. հաստատ տաքացնում է, դրանից ավելի դեպքում ավելացվում է մեկ ցիրկուլացիոն պոմպ, և վերջ:
Ես 25 էի հիշում, ամեն դեպքում ոչինչ չի փոխվում. ցերեկը 30, գիշերը 20, միջինը` 25
Որպես գաղտնիք թաքուն ասեմչորրորդ սերնդի կաթսաները, երրորդ սերնդի կաթսաներից տարբերվում են միայն թվային դիսփլեյով, իսկ քո նշած Մերկուրիի մեջ տեղադրված է նույն դանիական Grundfus պոմպը, Squirell-ի մեջ` Vaio, որի հզորությունը էլի 0.1 Կվտ է:
Varzor (29.06.2011)
Միանգամայն ճիշտ ես
Դե չէ էլի, ֆիզիկան հո մի քանի հատ չիԲուն հատակի վիբրացիան կամ ճոճը (առանց քայլելու կարելի է հատակը "փորձել" ճոճել) չեն, որ ձայնային խնդիր են ստեղծում: Երբ վերևդ դաշնամուր են նվագում կամ ջութակ, ահա այս պարագայում մետլախը "վատ ընկեր" է:
Ինչքան էլ լավ կպցնես կամ ամուր սարքես: Կաբլուկով քղջկա քայլվածքից չես փախնի
Համաձայն եմ, իհարկեԱռանց խոռոչների փակցված սալիկը կոտրելը դժվար գործ է, բայց ոչ անհնարին, նայած տանը քանի երեխա են, ու ինչ են գցել գետնին
Զուբիլի ու մուրճի տարբերակը իրոք որ ամենահարմարն է: Մեկ էլ կողքիններին չվնասելու համար կարելի է կտրել այդ սալիկը (ձեռքով կամ բալգարկայով)
Վերջին խմբագրող՝ Varzor: 29.06.2011, 10:53:
Նետ (29.06.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ