Mephistopheles (01.09.2012), Varzor (03.09.2012)
Ազգային անվտանգության խնդիր ա:
Կարող ա էնքան էլ ճիշտ միտքս չարտահայտեցի: Մոտավորապես ուզում էի ասել հետևյալը.
էն որ մեր իշխանությունները ԲՏ են, էտ մի հարց ա, ու մի լուծում ունի: Բայց մեր իշխանությունների ԲՏ լինելը չի կարա պատճառ լինի, որ թողնենք, որ համ էլ դրսից վրեքներս ոնց ուզում են ղժան, հատկապես սենց նուրբ հարցում, որտեղ խոսքը գնում ա մարդասպանին ազատ արձակելն ու հերոս սարքելը: Թող Սերժը հազար անգամ իրա Նեմեցով աչքիս գրողը լինի, բայց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելն ու էս հարցի շուրջ աղմուկ բարձրացնելը շատ ճիշտ քայլ ա:
keyboard (01.09.2012), Moonwalker (01.09.2012), My World My Space (01.09.2012), One_Way_Ticket (01.09.2012), Quyr Qery (02.09.2012), Rammstein (03.09.2012), Tig (01.09.2012), Vaio (01.09.2012), Varzor (03.09.2012), Բիձա (03.09.2012), Եկվոր (03.09.2012)
Եզրակացություններ Սաֆարովի ազատման օպերացիայի ավարտի վերաբերյալ
Սաֆարովին, իրենց հերոսին, ադրբեջանցի թուրքերն ազատեցին: Նախանձի արժանի հետևողականությամբ նրանք այս ութ տարիների ընթացքում աշխատեցին ու վերջը հասան իրենց նպատակին:
Հայ հասարակությունն ու պետական գործիչները բնականորեն զայրույթով դիմավորեցին այդ լուրը, ինչն այս իրավիճակում տրամաբանական ռեակցիա է, որովհետև թշնամու կերպարը չի կարող լինել առանց զգացմունքային վերաբերմունքի: Ստորև փորձենք դասակարգել հասարակության արձագանքը վերջին իրադարձությունների վերաբերյալ:
Հետաքրքիր է, որ այս անգամ էլ, ինչպես և այլ նմանատիպ իրավիճակներում, հայ հանրության մի լայն շերտ Սասունցի Դավթի միամտությամբ վրդովվեց, զարմացավ եվրոպական երկրի քայլերից, Ադրբեջանի նենգությունից և այլն: Այս վրդովմունքից կարելի է ենթադրել, որ «աշխարհի պատկերը» մեզանում ձևավորված է իռացիոնալ, ոչ օբյեկտիվ հիմքի վրա: Ավելին՝ նույնիսկ մեր հարևանների նկատմաբ դիրքորոշումները շատ դեպքերում իրականությանը չեն համապատասխանում, ինչը Սաֆարովի հետ կապված իրադարձությունների համատեքստում արտահայտվեց անկեղծ զարմանքով, թե ինչպե՞ս կարելի է հերոսացնել քնածին կացինով սպանող մարդուն ու հետո էլ մեծ ռեսուրսներ ծախսել նրան ազատելու համար: Իսկ եթե աշխարհին ու մեր հարևաններին դիտենք ոչ թե մեր արժեհամակարգի, դիրքորոշումների ու բարոյականության պրիզմայից, այլ այնպես, ինչպես իրականումն է, մեր գործողություններն ավելի կշռադատված ու տրամաբանական կլինեն:
Սաֆարովի ազատման կապակցությամբ որոշ մարդիկ նույնիսկ հասարակության ուշադրությունն իրական խնդրից շեղելու համար հայտարարեցին, թե մի զայրացեք Ադրբեջանի նման քայլերի վրա, դա նրանց ներքին խնդիրն է: Առնվազն տարօրինակ է. ադրբեջանցիների կողմից հայերին ոչնչացնելը խրախուսվող քաղաքականությունը Ադրբեջանի ներքի՞ն խնդիրն է: Եթե մի երկրի կողմից հային սպանել խրախուսելը մեզ չի վերաբերվում, և իրենց ներքին խնդիրն է, այդ դեպքում ո՞րն է մեր խնդիրը, համեստորեն և «քաղաքակիրթ» սպասելը, երբ կգան մեզ ոչնչացնելո՞ւ:
Բնական է, որ նման տեղեկատվական արձագանքը պետք է օգտագործեին նաև քաղաքական ուժերն իրենց սեփական շահին ու քաղաքականությանը համապատասխանեցնելու համար: Վերոնշյալի տրամաբանությամբ որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ արեցին Սաֆարովի ազատման մեղքը հայկական իշխանությունների վրա բարդելու համար: Սակայն բնական է, որ հայկական պետությունը չունի այն ռեսուրսները, որ Ադրբեջանից ավելի բարձր գին առաջարկեր Սաֆարովին Հունգարիայում պահելու համար: Իսկ որ Հունգարիան տնտեսական ծանր իրավիճակում իր նյութական շահերով ավելի շատ է հետարքրված, քան վարկանիշով՝ կարելի էր կանխատեսել:
Ամեն դեպքում վերջին իրադարձությունները մեզ մի շարք եզրակացությունների հիմք են տալիս.
1. Հայկական տեղեկատվական դաշտն իր քաղաքականության ռազմավարական փոփոխություններ պետք է իրականացնի, ինչի արդյունքում հարևան պետությունների ու «համաշխարհային հանրություն» կոչվածի վերաբերյալ անհրաժեշտ է ձևավորել մեր անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ դիրքորոշումներ:
2. Ադրբեջան պետության հիմքում ընկած է ահաբեկչական քաղաքականության ռազմավարությունը, ինչի ապացույցն էր Սաֆարովի հերոսացումը, Երևան-Արցախ խաղաղ նպատակներով շահագործվող ինքնաթիռը պայթեցնելու մասին հայտարարությունները և այլն: Ադրբեջանը աշխարհին, ինչպես նաև հայկական լսարանին պետք է ներկայացվի որպես ահաբեկչությունը պետական քաղաքականություն ընդունած երկիր, իսկ Ադրբեջանի նկատմամբ մեր քաղաքականությունը պետք է բխի վերոնշյալ դիրքորոշումից:
3. Հայկական արդարադատության ձգտումը պետք է հիմնված լինի միայն սեփական ուժերի վրա, և մշակի ու ունենա հստակ քաղաքականություն՝ Հայաստանից դուրս մեր շահերը պաշտպանելու համար: Օրինակ՝ արտասահմանում հատուկ գործողությունների միջոցով անհրաժեշտ է ոչնչացնել մեր նկատմամբ ահաբեկչություն իրականացնող անհատներին, ինչպես որ անում են շատ երկրների գաղտնի ծառայություններ:
4. Ադրբեջանն իր հասարակությանն ակնհայտորեն պատրաստում է հայերի նոր ցեղասպանության, ինչն արտահայտվում է հայերին ցանկացած կերպով ոչնչացնելու ձգտումով ու քարոզչությամբ: Շատ կարևոր է, որ վերոնշյալ դիրքորոշումը հաշվի առնվի պետական բոլոր օղակներում:
5. Չի կարելի հույս դնել հայ-ադրբեջանական հակամարտության լուծման վրա, չի կարելի խոսել «փոխզիջումներից» ու համատեղ խաղաղ կյանքից, քանի դեռ Ադրբեջանի հասարակությունն ու իշխանությունները ձգտում և խրախուսում են Հայաստանի ու հայերի ոչնչացումը: Վերոնշյալ իրավիճակը անհրաժեշտ է ներկայացնել նաև արտաքին աշխարհին:
6. Ազգային արժանապատվությունը քաղաքական կատեգորիա է: Հայ հասարակության ազգային արժանապատվությունը բարձրացնելու համար ներկա պահին անհրաժեշտ են կտրուկ գործողություններ, թշնամու «հաղթանակի դափնիները» ոչնչացնելու, սեփական բնակչության ոգին բարձրացնելու համար: Դա կարող է արվել, օրինակ, դիվերսիոն գործողությունների միջոցով ադրբեջանական զինուժին մեծ վնասներ հասցնելու, իսկ հետագայում՝ Սաֆարովին Բաքվում լիկվիդացնելու միջոցով:
Ամեն դեպքում կարևոր է, որ վերջին իրադարձությունների համատեքստում Հայաստանը ոչ միայն կարճաժամկետ որոշումներ ու գործողություններ իրականացնի, այլև երկարաժամկետ ռազմավարության փոփոխություններ, որպեսզի հետագայում նման իրավիճակները բացառվեն: Եթե երկարաժամկետ ռազմավարական փոփոխություններ չմշակվեն ու չիրականացվեն, նշանակում է՝ տարածաշրջանում ու աշխարհում մենք ուղղակի տեղ ունենալ չենք կարող:
Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ
հ.գ. Եթե իրոք ազերիներին հաջողվել է "խաբել" հունգարներին, ապա Հունգարիաի միակ ադեկվատ և համարժեք պատասխանը կլինի այն, որ նա ճանաչի Արցախը, որպես անկախ կամ որպես ՀՀ մաս: Մեր դիվանագետներն էլ պիտի նման պահանջ դնեն Հունգարիայի առաջ, որպես նախապայման՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Varzor (03.09.2012)
սաֆարովին մայորի կոչում և 8 տարվա աշխատավարձ տալով ապացուցվեց նաև այն փաստը, որ նա ռազմական առաջադրանք է կատարել Գուրգենին սպանելով:
Հ.Գ. Տեսնես մեր իշխանությունները կֆայմե՞ն էս փաստն օգտագործեն...![]()
Varzor (03.09.2012)
Բա հիմա ու՞ր են գեր պետությունները. Օբամային «դուր չի եկել» Ադրբեջանի նման պահվածքը և վերջ, Պուտինն ընդհանապես ոչ մի հայտարարությամբ հանդես չի եկել, մեզ այդքան հարազատ Ֆրանսիան կառավարական մակարդակով հայտարարությամբ հանդես չի եկել... ու այդքանից հետո արդեն քսան տարի է հենց այս պետությունների ձեռքով ուզում ենք Ղարաբաղի հարց լուծել: Սրտումս մեծ ցավ կա այս երևույթի հետ կապված ու դեռ լուրջ հակահարված չեմ տեսնում: Իհարկե դիվանագիտական կապեր խզելը դրա առաջին քայլն է, բայց ես ավելի կողմ կլինեի, որ այս հարցը լուծվեր Թեհլերյանական ոճով:
keyboard (01.09.2012), melancholia (02.09.2012), Tig (01.09.2012), Varzor (03.09.2012)
Իհարկե ազգային անվտանգության խնդիր ա ու հակառակը ոչ մեկը չի ասել, գոնե ես չեմ ասել:
Իսկ մեկը մյուսին կխառնեմ հասարակ պատճառով. այսօր էդ լակոտական, իբր առյուծի կաթ կերած ելույթները ունենում ա մեր ազգային անվտանգության սպառնացող մեկ այլ անձ, ով անգործություն ու ցուցաբերել էս ազգային անվտանգությանը սպառնացող հարցը կանխել փորձելու հարցում: Ու խառնողն էլ ես չեմ, այլ ի սկզբանե խառնված ա:
Մնացածը՝ կարդա նախորդ գրառմանս մեջ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
թեհլերյանական ոճով հարցերը լուծվուն են էն դեպքում , եթե չունես պետություն:
հակահարված ինչին՞, սկսենք իրար գզզե՞լ արտասահմաններում, կամ գնանք իրանց մոտ, իրանք էլ մեր մոտ ու մետրոներ տրաքացնեք՞՞՞՞
ինչի՞ց եք բողոքում, չեմ հսսականում: մի՞թէ պարզ չի, որ Ալիևը լրիվ դրածո ա, ու իրա աննորմալ, մանկական քայլերով մենակ ուզում ա ավելի շատ փրփուրներից կախվի...
Սերժի պատասխանը նախագահի մակարդակով կարծում եմ լավագույնն էր, որ կարող ա ես պատկերացնեի: մանավանդ որ ինքը լավ ու տեղին էլ հաթաթա տվեց աշխարհի բոլոր "դատարկ" քաղքական ղեկավարներին, սկսած մեր դաշնակիցներց մինչև Բուրկին -Ֆասո...:
Վերջին խմբագրող՝ dvgray: 01.09.2012, 22:43:
Հայտարարության մասին չեմ խոսելու, քո մեկնաբանության մասին՝ խոսելու եմ: Ավելի ճիշտ արդեն խոսել եմ:
Ի՞նչ կանխարգելիչ միջոցներ պիտի անեին. գրել եմ մի քանի գրառում վերև: Անընդհատ էս հարցը պետք ա դիվանագիտական օրակարգում պահեին, որ էսօրվա քայլերը ոչ թե մկան ծվծվոց լիներ, այլ լուրջ գործոն:
Իսկ «Իրականում, կարող ա հայկական կողմը լավ էլ իմացել ա, որ պիտի բաց թողնեին, ու հատուկ ոչ մի բան չի արել, որ հետո մեծ շուխուռ բարձրացնի» գրածդ բոմբ էրԲացեց մի այլ կարգի: Հա, ապեր, դեռ մի բան էլ իրանք են հուշել, որ Հունգարիան Սաֆարովին հանձնի Ադրբեջանին:
Ասածիդ մեջ կա ճշմարտության մի հատիկ. իսկապես էս կատարվածը կարելի ա օգտագործել հօգուտ մեզ՝ բանակցություններում: Սակայն էն ապաշնորհ կառավարությունը, էն ապաշնորհ դիվանագետները, ովքեր սրա դեմը առնելու փորձ անգամ չեն արել ու ապացուցել են իրենց ոչ կոմպետենտությունը, դժվար էլ կարողանան օգտագործել: Մի քանի օր կղժան-կբժան, մի քանի օր մենք կքննարկենք, ու էս պատմությունը կմարի կգնա: Մի քիչ էլ ժամանակ կանցնի, շատ մեծ հավանականությամբ ինչ-որ պատրվակով կվերականգնեն մեր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Իսկ Ալիև-Սարգսյան հաջորդ հանդիպումից հետո եռանախագահները կհայտարարեն, որ գործընթացը դրական շարունակություն ունի:
Սրանից ավելի՞ն ես սպասում էս ապաշնորհներից: Սարգսյանի յանիմ խրոխտ խոսքին խաբնվե՞լ ենք: Ինքը պարզապես այլընտրանք չուներ էս պահին, քան նման քայլ անելու, հակառակ դեպքում համ մենք էինք թռնելու դեմքին, համ էլ դրսից էին վրան ղժալու: Արդյունքում ինքն իրա ուզածին հասավ, դու էլի ոմանք մոռացել են, որ պետք ա դեմքին թռնեն![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ռուսաստանի մաման էլ ընդեղ՝ ծպտունը չի հելնում մեր ռազմավարական դաշնակցի...
keyboard (01.09.2012), melancholia (02.09.2012), Tig (03.09.2012), Vaio (01.09.2012), Varzor (03.09.2012)
չեմ կարծում, որ Նեմեցը Սերժինն ա... նեմեցները, գագոները, գռզոները... դրանք սաղ լևոնների ժառանգությունն են, որոնք լևոնականների վախտից, կամ ավելի ճիշտ- կոմունիստների՝դաշնակների՝ խաչագողերի
վախտից եղել են հայկական ժառանգականություն...
իսկական "Ժառանգություն" կուսակցությունը սրանք են, և ոչ թե էն մի քանի կնանիք![]()
Հայերը Սաֆառովին խփելու են, ու դա 100%-ա, ու չեմ կարծում, թե մի հայ կգտնվի, ով կկասկածի դրանում: Մի քիչ համբերություն և ամեն ինչ իր տեղը կընկնի:
Միևնույննա, քաղաքակիրթ մեթոդը, ինչպես ցույց տվեց կյանքը, չի աշխատում, պետք է դիմել ծայրահեղ մեթոդների և կդիմենք!!!
Բարև Ձեզ
Varzor (03.09.2012)
չեմ հասկանում, թե ինչ՞ դիվանագիտության մասին եք անվերջ խոսում
դիվանագիտություն, դա Անգլիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու սրանց հավասարեցված երկրների քաղաքական գործիքն ա: Մեր ու Ազերիների կարգի երկիները ինչ՞ դիվանագիտություն, ինչ՞ բան: ով՞ ենք մենք Աշխարհի համախառն Արդյունքի ու Աշխարհի համախառն նիստ ու կացի տեսանկյունից որ ինչ դիվանագիտություն եք ուզում :
ի՞նչ դիվանագիտութուն ամեն, ասենք պատառաքաղ ու դանակը ավելի ճիշտ բռնել սովորեն՞՞՞![]()
keyboard (01.09.2012), melancholia (02.09.2012), Varzor (03.09.2012), Եկվոր (03.09.2012)
հետո՞ ինչ, մի հատ անասունով աշխարհը պակաս կլինի կամ ավել, դրանով բան չի որոշվում, քանի որ էտ երկրի հետ մենք ոչ մի հարաբերություն չունենք..
դու խոսում էս ոչ թե թույլի, այլ թույլիկի դիրքերից: միշտ հիշի, որ մենք տարած ենք, իրանք կռուպնիով /տերիտորիայի 20 և ավել տոկոս/ տարված/ : քեզի հաղթողի պես պահի, ու հաթաթաներ մի տուր: որ ձեռտ ընկնի, հա Օրինական ճանապարհով մահապատճի կամ ցից հանի, բայց միջազգանի տեռորը ... դա թույլերի միջոց ա
melancholia (02.09.2012), Sagittarius (02.09.2012), Աթեիստ (02.09.2012), Եկվոր (03.09.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ