User Tag List

Էջ 4 48-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 716 հատից

Թեմա: Ոճրագործն ազատության մեջ. Ռամիլ Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին

  1. #46
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր իմ մտքով էլ էր էտ անցնում, որ եթե հայը սենց բան արած լիներ, ագովի կթքեինք երեսին: Իսկ էտ անասունները հերոս են սարքել: Թող իրանց սաղ հերոսները տենց լինեն:
    Եթե ինչ-որ մեկը կարդացել է Պերճ Զեյթյունցյանի "Արշակ II"-ը, կհաստատի, որ այնտեղ նման մի միտք կա: Ուրեմն, էդ վեպի վերջում սենց մի տեսարան կա, երբ Անհուշ բերդում փակված Հայոց արքան խոսում/մենախոսում է իր առջև դրված Վասակ սպարապետի պաճուճանքի հետ և անդրադառնում այն հարցին, որ Մուշեղ Մամիկոնյանը Ձիրավի ճակատամարտում հնարավորություն ունեցել, բայց չի սպանել Մասքութների արքային, իսկ մինչ այդ էլ գերել ու ազատ է արձակել Շապուհի կանանոցը.

    "...Այսինքն... Այսինքն նա շարունակում է իր նախնիների նույն սխալը գործել: Անազնվության դեմ կռվում է ազնվությամբ, միամտաբար կարծելով, թե այդ հակասության մեջ է հայի ուժը: Մինչդեռ դա մեր թուլությունն է, սպարապետ: Վկա` ես ու դու, Անհուշ բերդը, իմ շղթաները և քո պաճուճենապատանքը... Առնականության պակասն է խանգարում բոլորիս... Ատելության անկարողությունը... Մարդկայնության գերառատությունը... Բարոյական հաղթանակների աստվածացումը..." ու էլի նույն վեպից. "... թշնամուն հաղթելու համար նրան ատել է պետք..."

    Մտածել է պետք...

    Կուզենայի Իսրայելի պես հզոր պետություն լինեինք ու շատ կուզենայի հավատալ, որ այն գաղտնի հանձնարարությունը, որ երկրի նախագահը տվեց ՀՀ ԱԱԾ պետին, վերաբերվում էր այդ տականքի լիկվիդացմանը - հրեաները հաստատ տենց կվարվեին ու թող փորձի մեկը նրանց մեղադրել, թող փորձի մեկը դրանից հետո ստից հակահրեական հիստերիաներ անել` մարդիկ երկիր ունեն, գաղափարախոսություն ունեն, իրենց հարգել ստիպել գիտեն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (01.09.2012), keyboard (01.09.2012), Quyr Qery (01.09.2012), Varzor (03.09.2012), Արէա (01.09.2012)

  3. #47
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ Իսրայելի պես քաշ ունենայինք, հենց վաղը մի հատ ջոկատ կմտներ Ադրբեջանի տարածք ու մի 200 հոգու գերի կվերցներ, որից 100-ը սպա, ու կասեր, եկեք փոխանակենք - մենք ձեզ հետ են տալիս ձեր 200-ին, դուք մեզ տվեք ձեր ազգային հերոսին:
    Հոլոքոստի կազմակերպիչներից մեկին Մոսադը, կարծեմ, 1960թ., Գերմանիայից բռնեց բերեց Իսրայել ու մահապատժի ենթարկեց:
    Բարև Ձեզ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (03.09.2012)

  5. #48
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ կարծիք ունեք, հնարավոր է այս ներքոբերյալ տարբերակը???

    Ադրբեջանի իշխանություննը կազմակերպեն, սպանեն էտ անասունին (Սաֆառովին) ու պատասխանատվությունը գցեն հայերի վրա` դրանով իսկ Ադրբեջանում ադրբեջանցիների մոտ հայերի հանդեպ նոր վրեժխնդրության, արյունախմության ցանկության ալիք առաջացնեն?
    Բարև Ձեզ

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (01.09.2012), stepanyanarg (08.09.2012), Varzor (03.09.2012), Բիձա (03.09.2012)

  7. #49
    Լիարժեք անդամ Aurora-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (01.09.2012), Varzor (03.09.2012)

  9. #50
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայում մեկնաբանությունների մի մասը ինձ անհասկանալի է։
    Նախ եթե նույնիսկ մերոնք գիտեին, ի՞նչ կարող էին անել։ Բուդապեշտի օդանավակայանը տերրոր անեին, չթողնեի՞ն ինքնաթիռը թռներ։
    Հետո պետք չէ խառնել սա ներքին հարցերին։ Հա, մեր երկիրը լիքը ներքին պրոբլեմներ ունի։ Բայց դա նման է, որ երեխան լացակումաց ու արունլվիկ տուն գա, պատմի, որ չորս մեծ տղա իրեն փողոցում շրջապատեցին, ծեծեցին, իսկ հայրը սկսի քարոզ կարդալ, որ պետք է դասերը լավ սովորել, եղբայրների հետ չգզվռտվել, և այլն։ Հլը ջհանդամ, երբ նման բաներ են ասում տնեցիները։ Իսկ երբ երեխայի գլխին այդպիսի քարոզ է կարդում երկու թաղամաս այն կողմ ապրող Ջոն Լեննոնը, առավել ևս անհասկանալի է։
    Թեմայի մեկնաբանությունների մի մասն ինձ էլ ա անհասկանալի: Ուղղակի ոչ էն մասը, որ քեզ ա անհասականալի:
    Հիմա փոորձեմ մի քիչ բացատրել էն, ինչը քեզ ա անհասկանալի:


    Բուդապեշտի օդանավակայանը տեռոր անելը կլիներ հանցագործություն: Բնական է, որ որքան էլ դու հեգնանքով ես գրել, խոսքը նման ոճի արձագանքի մասին չի գնում: Անտեղի է նաև քո օրինակը, լացակումած երեխայի մասին: Տեղին կլիներ օրինակը, որ հայրը նախորդ օրը սպանել էր ավագ որդուն, իսկ մյուս օրը գնացել էր հաշիվ պահանջելու իր կրտսեր որդուն սպանած երկու շենք այն կողմ ապրողից: Կրտսեր որդուն սպանածը հանցագործ ա, ու պետք ա պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, դա քննարկումից էլ դուրս ա, դրա համար մասնավորապես ես անգամ չուզեցի մանրանալ էդ հարցով, գրելով, որ արդեն շատերն են գրել ու իմ գրածը կրկնություն կլինի: Բայց ավագ որդուն սպանածն էլ բարոյական իրավունք չունի այդ խնդիրն արծարծելու:

    Ճի՞շտ էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելը: Երբ արդեն եկել ու հասել ենք էս վիճակին՝ այո՛, հավանաբար ճիշտ էր: Սակայն մինչ դա մենք ունենք լիքը ուրիշ խնդիրներ, որոնք անտեսելը ջայլամային քաղաքականություն ա, ուրիշ ոչինչ:



    Խնդիր 1. Մի կողմ թողնենք անգամ մոտ 10 օր առաջ հունգարահայերի՝ ՀՀ իշխանություններին սպասվելիքի մասին տեղյակ պահելը: 10 օրում քիչ բան է հնարավոր հասցնել: Խնդիրն այն է, որ այս ելքի հավանականության մասին կռահելի էր ոչ թե 10 օր առաջ, այլ շատ ավելի վաղուց: Հիմա ինձ ասեք, ի՞նչ է արել ՀՀ կառավարությունը, դիվանագիտական կորպուսը այդ ողջ ժամանակաշրջանում: Մատը մատի՞ն տվել է: Ասեմ ի՞նչ է արել: Հարցրել է «Հունգարիա ջան, դու դա անելու՞ ես», Հունգարիան ասել է «չէ, չեմ անելու», «վու՜յ, ինչ լավ է», պատասխանել է մեր կառավարությունը այն ժամանակ, երբ քիչ թե շատ գիտակից ամեն մարդ գիտեր, որ դա լինելու է: Իսկ այդ ընթացքում պետք էր աղմուկ բարձրացնել: Այդ ամբողջ ընթացքում ցանկացած ամբիոն, միջազգային ամբիոն ու ատյան պետք է օգտագործվեր խնդիրը բարձրաձայնելու համար: Ցանկացած հանդիպում այլ երկրի նախագահի, դիվանագիտական ներկայացուցչության հետ պետք է օգտագործվեր նաև էդ խնդիրը բարձրաձայնելու ու հրատապ խնդիր սարքելու համար: Ու ստեղ հեչ կապ չունի Հունգարիայի «պաշտոնական հավաստացիացումների» գոյությունը, որտև խնդիրը կար ու դա կարելի էր ներկայացնել որպես լրջագույն մտահոգություն, որովհետև Ադրբեջանը մեկ օր անգամ չի դադարել այս մասին խոսելուց ու անկարկելուց, որ հենց էսպես էլ անելու է:

    Կհասնեի՞նք արդյունքի: Դժվար է ասել: Դժվար է, որովհետև այս հարցում ոչ միայն լուրջ հարաբերություններ են թաքնված, այլև, ինչքան հասկանում եմ, մեծ գումարներ: Բայց եթե այդ քայլերն արված լինեին, էսօր ոչ մեկս չէր կանգնի ու իշխանությանը մեղադրեր անգործության մեջ, դա մեկ, և երկրորդ, մեր ասելիքը շատ ավելի ազդու կլիներ, մենք խոսելու ավելի շատ տեղ կունեաինք, Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը կլիներ լուրջ քայլ, ոչ թե լակոտություն (այո՛, հիմա այն հիշեցնում է լակոտության, որը որևէ դրական հետևանք մեր համար չի ունենալու, ինչպես և չի ունենալու որևէ բացասական հետևանք Հունգարիայի համար):

    Փաստացի սա մեր նախագահի, ԱԳ նախարարի, դիվանագիտական կորպուսի անգործության հետևանք է նաև: Ու ես կարծում եմ, որ ցանկացած բանական մարդ պետք է մեղադրի ոչ միայն Հունգարիային, որն իրան դիշովի պահեց, ոչ միայն Ադրբեջանին, որն իրան տականքավարի պահեց, ոնց-որ միշտ, այլև մեր իշխանությանը, որը ցույց տվեց իր ոչ կոմպետենտությունը, ինչպես միշտ:

    Խնդիր 2. Սա շատ պարզ, ու շատ ցավալի խնդիր ա: Քանի դեռ մեր երկրում գնահատված չի հայ մարդու, հայ սպայի կյանքը, մենք ունենք խնդիր ներքին փոփոխությունների: Ու քանի որ փաստացի դրա արմատը հենց իշխանությունն է, մենք ունենք իշխանությունը փոխելու խնդիր: Ջայլամային քաղաքականություն է էս պահին մոռանալ Վահե Ավետյանը՝ սպայի, բժշկի ծեծելով սպանելը ու այդ գործը ոչ արդարացի քննելը, ու արդարություն պահանջել ուրիշներից: Ուրիշներից արդարություն պետք է պահանջել, դա չէ խնդիրը: Պետք է, ու կպահանջվի: Բայց քանի դեռ մենք չենք հասել ներքին արդարությունը, մեր հիմնական խնդիրը դրան հասնելն է մնում: ՈՒ էսօր հիացական բացականչություններ լսելը Սերժի լակոտական ելույթի մասին, երբ այդ նույն Սերժի հրահանգով կոծկվում է հայ սպայի Հայաստանում, իր հայրենակիցների կողմից սպանվելու գործը, առնվազն տարակուսելի է:


    Ու խնդիրները ես չի, որ իրար եմ խառնում: Խնդիրներն իրար ուղիղ շաղկապված են: Ուղղակի էդ շաղկապումը տեսնելու կամք ա պետք, որտև մենք չգիտես ինչի սիրում ենք ամեն ինչում մեղադրել դրսի ուժերին ու չտեսնել մեր ներքին արատները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aurora (01.09.2012), Freeman (01.09.2012), Mephistopheles (01.09.2012), Quyr Qery (01.09.2012), Tig (01.09.2012)

  11. #51
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես են եմ հասկանում, որ այս քայլով, որի համար ազերիները հավանաբար բավականին "կլօրիկ գումար" են վճարել, հասնում են գոնե մինչ այժմ իրենց նպատակին, որն է - կատաղի թշնամանք բորբոքել ոչ միայն իրենց ազգաբնակչության մոտ, այլ նաև հայերի մոտ: սա պրիմիտին հնարք է, որը կիրառվել է բոլոր ազգերի կողնից, պատերազմական կամ նախապատերազմական վիճակներում:
    հիմա մեր ինչին՞ է պետռք համայն ազգի տեսանկյունից, այս հակազրբեջանական հիստերիան, երբ մենք փաստացի հաղթող երկրիր ենք: մեզ դա հեչ պետք չէ: հունգարների հետ ինչ որ պետք է, արդեն դա պետական մակարդակով լավագույն ձևով արված է:

    ինչ ա արել Ալիևը կամ իրա կառավարությունը, դա ընդամենը քաղաքականություն է, անբարո ու պրովակացիոն: ինչքան սենց քայլեր անեն, էնքան իրանք ցույց են տալիս որ անճար են... էսքան բան: սա ավելորդ անգամ ցույց է տալիս, որ Ազերի կառավարությունը շատ թույլիկ է այդ հարցը իրանց օգտին լուծելու համար:

    էս չեմ կարծում որ այնտեղ ժողովուրդը ողջունում է այս քայլերը: համենայն դեպս ժողովրդի այն մասը, որը կերակրատաշտակի համար ստիպված չէ էշ-էշ դուրս տալ /ոնց որ մեր մոտ/: իզուր հակաազերի կրքեր են բորբոքվում

    Հ.Գ. Ազատ ժամանակ պետք ա մի քիչ Թումանյան կարդալ...

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (01.09.2012), keyboard (01.09.2012), Sagittarius (01.09.2012), Եկվոր (03.09.2012)

  13. #52
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաթթել եմ Հունգարիային, իրա Եվրոմիությունով: Մեր հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուց շատ բան չի կորցնելու, բայց գոն շուխուռ կլինի, որ էտ համբալները երկու մանեթ փողով իրանց խիղճն ու արդարադատություննը հավիտյանս հավիտենից սարքեցին չուլ: Կարելի ա դաժե մի երկու հատ ակցիա անել ու հունգարական դրոշ վառել ձեռի հետ՝ ադրբեջանական դրոշի հետ խաչասերված:

    Մյուս կողմից էլ, ադրբեջանցիները լավ կանեն իրանց էտ «հերոսին» մի հատ արձան կանգնացնեն Բաքվի մեջտեղը, տակն էլ գրեն. «Մեր հերոսը էն տղեն ա, որ տապոռով քնած մարդ ա սպանում»: Ալամ աշխարհի մարդիկ էլ գնան ու նայեն էտ արձանը:
    Արդեն արվածա՝

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. #53
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2011
    Գրառումներ
    329
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  15. #54
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի թեթև հարց էլ թեմայից մի քիչ դուրս - տարաբնույթ վանյանները, հետաքրքիր է, այս ամենի ֆոնին, էլի կշարունակեն իրենց ադրբեջանամետ կինոխեղկատակությունը?
    վանյանների և տարաբնույթների դասին ինձ չեմ դասում, բայց փորձեմ ես պատասխանեմ՝ այո՛, հենց գոնե մենակ այս պատճառով.

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իմ կարծիքով, եթե էմոցիաները մի կողմ դնենք, սա շատ լավ խաղաքարտ է բանակցությունների ժամանակ:
    - Ադրբեջանում խաղաղ իրավիճակում հայ սպանողին ներում են շնորհում, դրանից հետո ո՞նց համաձայնվենք, որ Արցախը գտնվի այդ երկրի կազմում:
    Եվ ի՞նչ պիտի պատասխանի դրան "միջազգային հանրությունը": Վերջինս, իհարկե, իր շահերի մասին է մտածում, սակայն տվյալ դեպքում կարող է և մտածել "այդ մարդ, ավելի լավ է Հայաստանին աջակցենք, եթե Ղարաբաղը Ադրբեջանին անցավ, քաքն ենք ընկնելու, դրանք լրիվ չափի զգացումը կորցրել են":
    որ մեր դիվանագետները պատմական տարբեր թվեր և «փաստեր» անգիր անելու հետ դիվանագիտության հետ էլ ծանոթանային, մենք Ադրբեջանին դիվանագիտորեն արդեն վաղուց էին համապատասխան դիրքի կանգնացրել:

  16. #55
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր իրավիճակ ա, որից մենք կարող ենք շահած դուրս գալ. կարևորը ադրբեջանցիներից ավելի վայրենի չլինել, ու թույլ տալ իրանց վայրենությունը բոլ ցույց տան՝ հերոս սարքեն, արձան կանգնացնեն:

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (01.09.2012), Freeman (01.09.2012), melancholia (01.09.2012), Varzor (03.09.2012)

  18. #56
    Մշտական անդամ melancholia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.08.2011
    Հասցե
    հոգի
    Գրառումներ
    214
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կատարվածը ահավոր իրողություն է, ու ժխտելն անհնար է: Գուցե և հայկական կառավարությունը նախօրոք կարողանար խոչնդոտ լինել, որ գործը սրան չհասներ, բայց դե.ինչ արած: Մնում է ամենակարևորը` ինչպես նշվեց վերևում, կարողանալ էս ամենից հնարավորինս օգուտ քաղել: Ի վերջո, ադրբեջանն ու իր նախագահը ցույց տվեցին, որ ԹՔԱԾ ՈՒՆԵՆ աշխարհի կարծիքի վրա, ու ԱՄԵՆԱԿԱՐՈՂՆ են: Պետք է այս ամենը օգտագործել ի շահ Հայաստանի ու հայ ազգի: Գոնե էս հարցում, մեր կառավարությունը պետք է ՏՂԱՎԱՐԻ իրեն պահի, ու եթե սկսել է .....մինչև վերջ գնա:
    Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (01.09.2012), Varzor (03.09.2012), yerevanci (01.09.2012), Արէա (01.09.2012), Եկվոր (03.09.2012), Տրիբուն (01.09.2012)

  20. #57
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մայորի կոչումից հետո՝ նոր բնակարան և 8 տարվա «կուտակված» աշխատավարձ

    Ադրբեջանում շարունակվում են արտահանձնված Ռամիլ Սաֆարովի «մեծարման» միջոցառումները. մայորի կոչումի շնորհումից հետո այդ երկրի Պաշտպանության նախարարությունը Սաֆարովին նաև նոր բնակարան է նվիրել: Այս մասին հայտնում է Salam News-ը:
    Նախարար Աբիևը Սաֆարովին է տվել նաև 8 տարվա ընթացքում կուտակված նրա «աշխատավարձը»:
    Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրան շնորհվել էր մայորի կոչում:
    Նախօրեին Հունգարիան, որտեղ Սաֆարովը դատապարտված էր ցմահ ազատազրկման, նրան արտահանձնել է Ադրբեջանին, որի իշխանությունները արդարացրել են նրան:

    Թերթ.am


    Ռամիլ Սաֆարովի վերադարձը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին. Ադրբեջանի ԱԳՆ

    Ռամիլ Սաֆարովի վերադարձն Ադրբեջան Հունգարիայի և Ադրբեջանի հարաբերությունների հարց է, որը լուծվել է օրենքի շրջանակներում և չի հակասում միջազգային օրենքի նորմերին և սկզբունքներին: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
    «Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա Սարգսյանի հիստերիկ արտահայտությունները, ով այն խմբի ղեկավարներից մեկն է, որը հատուկ դաժանությամբ իրագործել է Խոջալուի ցեղասպանությունը, ոչ ավելին են, քան շոու և պոպուլիզմ »,- ասել է Աբդուլաևը:
    Նա ևս մեկ անգամ նշել է, որ Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանի բանակի սպա է, և նրա վերադարձը չի հակասում ոչ մի օրենքի:
    «Մենք չենք խրախուսում ահաբեկիչներին, ինչպես հայ ղեկավարները, և արդարացում չենք փնտրում նրանց համար»,- հավելել է նա:

    1in.am
    Վերջին խմբագրող՝ yerevanci: 01.09.2012, 19:16:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (03.09.2012)

  22. #58
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    վանյանների և տարաբնույթների դասին ինձ չեմ դասում, բայց փորձեմ ես պատասխանեմ՝ այո՛, հենց գոնե մենակ այս պատճառով.



    որ մեր դիվանագետները պատմական տարբեր թվեր և «փաստեր» անգիր անելու հետ դիվանագիտության հետ էլ ծանոթանային, մենք Ադրբեջանին դիվանագիտորեն արդեն վաղուց էին համապատասխան դիրքի կանգնացրել:
    Այսինքն?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  23. #59
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հունգարիային ու Ադրբեջանին էս պահին գնահատականներ տալս կլինի ուրիշների ասածների կրկնություն: Չեմ կրկնվի: Ասվել է, դեռ շատ կասվի:

    Բայց ես նաև տարբերություն չեմ տեսնում Սաֆարովին ներում շնորհելու ու Նեմեցին չդատելու մեջ:
    Էն որ Նեմեցին չեն դատում, մեր հասարակության թուլությունն ա պատճառը ու իշխանությունների ԲՏ-ությունը:

    Էն որ ԵՄ անդամ երկիրը օրը ցերեկով մարդասպանին էքստրադիցիայա անում, իմանալով որ ազատ են արձակելու, արդեն ազգային անվտանգության խնդիր ա դառնում:

    Այնպես որ, եկեք մեկը մյուսի հետ չխառնենք:

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (02.09.2012), Tig (01.09.2012), Vaio (01.09.2012), Varzor (03.09.2012), Եկվոր (03.09.2012)

  25. #60
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱԿ-ը հերթական անգամ փայլել ա իրա ոչինչ չասող, ախմախ հայտարարությամբ:

    Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ պիտի անեին մեր իշխանությունները: Նախ, եթե Հունգարիան իրոք Ադչբեջանից փող ա վերցրել, ապա մենք ոչ մի բան չէինք կարող անել: Կարո՞ղ ա գնայինք, խոսքի ավելի շատ փող տայինք, որ պահեին: Սա հենց այնպես…

    Իրականում, կարող ա հայկական կողմը լավ էլ իմացել ա, որ պիտի բաց թողնեին, ու հատուկ ոչ մի բան չի արել, որ հետո մեծ շուխուռ բարձրացնի: Իրականում շատ լավ բան ա տեղի ունեցել - մի անգամ ևս սաղ աշխարհը տեսնում ա, թե ինչ ա իրանից ներկայացնում էսօրվա ադրբեջանցին: Ղարաբաղի հարցում ևս մի կոզր հայկակն կողմի ձեռքը, որ մենք Ադրբեջանին ոչ մի դեպքում չենք վստահում, քանի որ չենք կարա վստահենք էն երկրին, որտեղ մարդասպանը ազգային հերոս ա:

    Ու ընդհանրապես, էս էն դեպքերից մեկն ա, որը մի անգամ էլ ապացուցում ա, որ Ղարաբղում պիտի ամեն ձև ստատուս քվոն պահվի ու ոչ մի զիջում թուրքերին չի հասնում:

  26. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (01.09.2012), Lion (01.09.2012), Moonwalker (01.09.2012), Quyr Qery (02.09.2012), Rammstein (03.09.2012), Tig (01.09.2012), Varzor (03.09.2012), yerevanci (01.09.2012), Բիձա (03.09.2012), Եկվոր (03.09.2012), Ներսես_AM (01.09.2012)

Էջ 4 48-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռամիլ Սաֆարովը կախվել է
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.03.2013, 21:45
  2. Ազատության զինվոր…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 29.05.2008, 23:34
  3. Մամուլի ազատության օր
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.05.2008, 20:55
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.12.2007, 19:26
  5. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •