Մի թեթև հարց էլ թեմայից մի քիչ դուրս - տարաբնույթ վանյանները, հետաքրքիր է, այս ամենի ֆոնին, էլի կշարունակեն իրենց ադրբեջանամետ կինոխեղկատակությունը?
Մի թեթև հարց էլ թեմայից մի քիչ դուրս - տարաբնույթ վանյանները, հետաքրքիր է, այս ամենի ֆոնին, էլի կշարունակեն իրենց ադրբեջանամետ կինոխեղկատակությունը?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
keyboard (31.08.2012)
Հայ զինծառայողի սպանության համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված եւ անցած գիշեր էքստրադիցիայի ենթարկված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում դիմավորեցին ինչպես ազգային հերոսի: Հենց Բաքվի օդանավակայանում ադրբեջանցի պաշտոնյաները Սաֆարովին նոր անձնագիր շնորհեցին, հետո նրան ուղեկցեցին Շեհիդների ծառուղի` Հեյդար Ալիեւի գերեզմանին:
Առավոտյան էլ Սաֆարովը արդեն հայրական տանն էր, ուր APA գործակալության բնորոշմամբ` «ժամեր շարունակ չէր դադարում այցելուների հոսքը»:
Սաֆարովի հայրական տունը պաշարված էր նաեւ ադրբեջանցի լրագրողների կողմից: Ինքը` Սաֆարովը, լրագրողների հետ շփվում էր անթաքույց հաճույքով` շարունակ շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի նախագահին, որ իրեն ներում շնորհեց: Ի դեպ, նման շուտափույթ ներման փաստը զարմացրել էր անգամ Սաֆարովի հորը:
«Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում Սահիբ Սաֆարովը ասել է. - «Ես չէի ակնկալում, որ իմ որդուն Հունգարիայից Ադրբեջան ժամանելուն պես այդքան արագ ներում կշնորհեն»:
Ինչ վերաբերում է Ռամիլ Սաֆարովին, ապա նա լրագրողների հետ զրույցում նշում էր. - «Թեեւ ես ութ տարի եմ անցկացրել օտարության մեջ, մենախցում, բայց եւ այնպես չէի հուսալքվում: Եվ երբ եկավ հարմար պահը, մեր գերագույն գլխավոր հրամանատարը լուծեց այս հարցը», - նշում էր Սաֆարովը:
«Հայրենիքում գտնվելը հիանալի զգացում է, կարծես նորից ծնված լինեմ», - հայտարարում է հայ սպայի դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինվորականը` խոստովանելով, որ արդեն իսկ մտածել է, թե ինչով է զբաղվելու առաջիկայում. - «Ես պատրաստ եմ շարունակել իմ զինվորական ծառայությունը»:
Ադրբեջանական իշխանությունները չեն հերքում, որ Սաֆարովի էքստրադիցիան հնարավոր դարձավ հունգարական կողմի հետ համագործակցության շնորհիվ:
«Մենք բարձր ենք գնահատում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վերադարձի խնդրում հունգարական կողմի հետ մեր ունեցած համագործակցությունը: Մենք որոշ ժամանակ աշխատում էինք այս ուղղությամբ», - ասել է ադրբեջանական արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաեւը:
Ադրբեջանցի մեկ այլ բարձրաստիճան դիվանագետ` Բուդապեշտում այդ երկրի դեսպան Վիլայաթ Գուլիեւը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը եւս տեղեկացրել է, որ Բաքուն մի քանի ամիս շարունակ աշխատում էր այս ուղղությամբ: «Այս ամենը հանկարծակի տեղի չի ունեցել», - ասել է նա:
Իրենց ոգեւորությունը չեն կարողանում թաքցնել նաեւ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչները:
«Սաֆարովին ներում շնորհելը ուրախալի իրադարձություն է», - հայտարարել է իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Մուբարիզ Ղուրբանլին` հավելելով. - «Այս քայլը նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Մեր երկրի ղեկավարը միշտ էլ իր ուշադրության կենտրոնում է պահել ազգային ոգով տոգորված հայրենասերներին»:
http://www.azatutyun.am/content/article/24694337.html
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Պահանջագիր՝
Մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման կապակցությամբ
Հաստատում ենք, որ
Հունգարիայի Հանրապետությունը մարդասպան Ռամիլ Սաֆարովին հանձնել է Ադրբեջանին խոշորածավալ ներդրումների խոստման դիմաց, հաստատապես իմանալով, որ սեփական երկրում հերոսացված մարդասպանն անպայման ազատ է արձակվելու: Դրանով իսկ Հունգարիայի Հանրապետությունը կիսում է հայ սպայի և հայ ժողովրդի դեմ Սաֆարովի հանցագործության ողջ պատասխանատվությունը:
Հունգարիայի Հանրապետության հետ միասին այդ պատասխանատվությունը կիսում են Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը, որի կազմակերպած ծրագրի շրջանակներում էր Գուրգեն Մարգարյանը գտնվում դաշինքի անդամ երկրի մայրաքաղաքում, ինչպես նաև Եվրամիությունը, որի անդամ է և որի արդարադատության սկզբունքները կիսում է Հունգարիան: Միջազգային այդ կառույցները հավասար պատասխանատվություն են կրում հայ սպայի և Հայաստանի դեմ Հունգարիայի կատարած հանցագործության համար` այն պատճառով, որ չեն կանխել Սաֆարովի հանձնումը Բաքվին, և քանի դեռ չեն դատապարտել Բուդապեշտի քայլը և համարժեք պատժամիջոցներ չեն կիրառել նրա նկատմամբ:
Միաժամանակ մենք` Հայաստանի քաղաքացիներս, ստաղծված իրավիճակի հիմնական պատասխանատու պետք է համարենք Հայաստանի իշխանություններին և դիվանագետներին: Արևմուտքի նկատմամբ տարիներ շարունակվող ստորաքարշ ու անճարակ դիվանագիտության պատճառով է, որ որևէ երկիր իրեն իրավունք է վերապահում չկարևորել պաշտոնական Երևանի կարծիքը, որն էլ հաճախ ընդհանրապես չի լսվում կամ լսվում է չափազանց ուշ:
ՄԻջազգային, այդ թվում ռազմական ծրագրերի շրջանակներում համագործակցելով թշնամի պետության հետ, պաշտոնական Երևանը, փաստորեն, թշնամական նոր քայլեր իրականացնելու հավելյալ հնարավորություն է պարգևում Ադրբեջանին:
Միաժամանակ Հայաստանը գրեթե միշտ անտարբեր է եղել հանուն Հայ Դատի պայքարի տասնամյակներով ազատազրկված հայ քաղբանտարկյալների նկատմամբ:
Վերջապես, Հայաստանի դիվանագետները և քաղաքական ղեկավարությունը, նախապես իմանալով, որ Բուդապեշտը պատրաստվում է մարդասպանին հանձնել Ադրբեջանին, ցուցաբերել են հանցավոր անգործություն, որի պատճառով այսօր Հայաստանը ստիպված է ավելի կոշտ քայլերով վերականգնել իր միջազգային հեղինակությունը:
Մենք` ցույցի մասնակիցներս, ողջունում ենք Հունգարիայի հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցնելու և պաշտոնական կապերը դադարեցնելու որոշումը:
Միաժամանակ, պահանջում ենք
1. Դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու որոշումը ուժի մեջ պահպանել տևական ժամանակ, հնարավոր առավելագույն ծավալով և վերացնել միայն Հունգարիայի կառավարության գործնական զղջման դեպքում:
2. Ամբողջությամբ դադարեցնել գործակցությունը Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի հետ, հետ կանչել ՆԱՏՕ-ի զորքերի կազմում խաղաղապահ առաքելություններին մասնակցող հայկական բոլոր ստորաբաժանումները:
3. Բացառել մասնակցությունը որևէ միջազգային ռազմական ծրագրի, որին կմասնակցեն Ադրբեջանը և նրա դաշնակիցները: Սահմանափակել նրանց մասնակցությամբ քաղաքացիական ծրագրերին հայկական պատվիրակությունների մասնակցությունը:
4. Դադարեցնել մասնակցությունը Եվրամիության նոր հարևանության ծրագրին:
5. Դադարեցնել Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի հետ տարվող բանակցությունները:
6. Հետևողական աշխատանք տանել ԱՄՆ-ում ազատազրկված Հայ Դատի մարտիկ Համբիկ Սասունյանին ազատելու նպատակով:
Նաև պահանջում ենք հանցավոր անգործության համար պաշտոնանկ անել բոլոր պատասխանատու դիվանագետներին, ընդհուպ մինչև արտգործնախարար Նալբանդյանին,
1 սեպտեմբերի 2012թ
Երևան
Հայազն Միություն
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Բայց հալալա եվրոգոմիկներին - էս էլ դրանց գովված արդարությունն ու դեմոկրատիան![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (03.09.2012)
Կներեք ռուսերեն եմ դնում...
••Սեղմել՝ ցույց տալու համար
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 01.09.2012, 10:31:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Varzor (03.09.2012)
պոսլե դռակի կուլակամի նե մաշուտ…
մեր իշխանությունները լավ էլ տեղյակ են եղել էքստրադացիայի մասին… ոչ մեկին մի մեղադրեք…
Ռամիլ Սաֆարովը միակ բռնված ու դատված հայ զինվոր սպանած հանցագործն ա, մնացածները՝ մեր բանակում սպանվածների մարդասպաններն առայժմ չեն բռնվել էլ ուր մնաց պատժվեին…
նոր ֆեյսբուքում մի նկարի տակ József Somogyi-ի էս կոմմենտը տեսա, էլի լավ ա ,որ գոնե մի քիչ հասկացող մարդիկ լինեն:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 01.09.2012, 13:21:
The cake is a lie.
Ambrosine (01.09.2012), keyboard (01.09.2012), Moonwalker (01.09.2012), Quyr Qery (01.09.2012), Varzor (03.09.2012)
Հալալա մադյարներին - իրանց պոռնիկ իշխանությունից ավելի կարգին գտնվեցին...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Aurora (01.09.2012), Chuk (01.09.2012), keyboard (01.09.2012), Mephistopheles (01.09.2012)
Թեմայում մեկնաբանությունների մի մասը ինձ անհասկանալի է։
Նախ եթե նույնիսկ մերոնք գիտեին, ի՞նչ կարող էին անել։ Բուդապեշտի օդանավակայանը տերրոր անեին, չթողնեի՞ն ինքնաթիռը թռներ։
Հետո պետք չէ խառնել սա ներքին հարցերին։ Հա, մեր երկիրը լիքը ներքին պրոբլեմներ ունի։ Բայց դա նման է, որ երեխան լացակումաց ու արունլվիկ տուն գա, պատմի, որ չորս մեծ տղա իրեն փողոցում շրջապատեցին, ծեծեցին, իսկ հայրը սկսի քարոզ կարդալ, որ պետք է դասերը լավ սովորել, եղբայրների հետ չգզվռտվել, և այլն։ Հլը ջհանդամ, երբ նման բաներ են ասում տնեցիները։ Իսկ երբ երեխայի գլխին այդպիսի քարոզ է կարդում երկու թաղամաս այն կողմ ապրող Ջոն Լեննոնը, առավել ևս անհասկանալի է։
ի՞նչն ա անհասկանալի… Սաֆարովը պտի բուդապեշտի օդանավակայան չհասներ, այլ ոչ թե պիկետ արվեր… իսկ եթե բան չեմն կարում անեն բա էլ դիվանագիտական հարաբերություններ խզելս որն ա… բա ո՞վ պտի անի…
Հիմա Սաֆարովը Հայաստանի քաղաքացու ա սպանել ու դու կարծում ես որ մեր իշխանությունները ստեղ անելիք չունե՞ն…
եթե տենցիք տենց հավ են որ բան չեն կարում անեն ուրեմ Ջոհն Լենոնը չէ Ռինգո Սթարն էլ, Դեմիս Ռուսոսն էլ կարա քարոզ կարդա… երբ տնեցիք չեն կարում երեխին պաշտպանեն, առավել ևս նույն բաներն են անում ինչ ծեծողները, երեխեն տնից գնում ա ու դրսում ա օգնություն ման գալիս…
ու էսի ներքին խնդիրների հետ մեծ կապ ունի որովհետև ներսում սաֆարովներին չեն բռնում ու դրանք հանգիստ ֆռֆռում են…
հիմա հասկանում ե՞ս…
Եթե Հունգարիայի իշխանությունները որոշել էին, որ պիտի հասներ, ապա մենք խաղաղ ճանապարհով դրան խանգարել չէինք կարող։ Ռեալ չէր։ Իսկ ոչ խաղաղ ճանապարհների մասին ֆորումում փափուկ տեղից խոսելը կոռեկտ չէ։Սաֆարովը պտի բուդապեշտի օդանավակայան չհասներ
Արդեն ասել եմ, անելիքը այս փաստը հնարավորինս հօգուտ մեզ օգտագործելն է բանակցություններում։Հիմա Սաֆարովը Հայաստանի քաղաքացու ա սպանել ու դու կարծում ես որ մեր իշխանությունները ստեղ անելիք չունե՞ն…
Լավ, էդ երեխաներից մեկը օգնություն ստացել է դրսում, հիմա հայրական տնից ի՞նչ է ուզում։երբ տնեցիք չեն կարում երեխին պաշտպանեն, առավել ևս նույն բաներն են անում ինչ ծեծողները, երեխեն տնից գնում ա ու դրսում ա օգնություն ման գալիս…
Շատ վատ է, որ ներսում տենց մարդիկ կան։ Բայց դա չի նշանակում, որ հիմա պետք է ասել "դե լավ, Սաֆարովը ազատություն ստացավ, թքած էլ վրեն, մենք մեր ներքին հարցերի վրա կենտրոնանանք"։ու էսի ներքին խնդիրների հետ մեծ կապ ունի որովհետև ներսում սաֆարովներին չեն բռնում ու դրանք հանգիստ ֆռֆռում են…
Ոչ։հիմա հասկանում ե՞ս…
կարող էինք… թերացել ենք, չենք արել… ականջի հետև ենք գցել… չենք իմացել ոնց անել… տենց բան չկա… իսկ եթե տենց ա ուրեմն թող բացահայտ ասեն որ հնարավոր չէր ու իզուր տեղը դիվանագիտական կապերը չխզեն ու դիշովկայություն չանեն…
քրեական հանցագործությունները քաղաքական բանակցություններում չես կարող օգտագործել… կապ չունի… միթոմ քիչ են ապուշի տեղ դնում հիմա էլ է՞դ…Արդեն ասել եմ, անելիքը այս փաստը հնարավորինս հօգուտ մեզ օգտագործելն է բանակցություններում։
ոչ մի բան, պրոստը կայֆավատ ա ըլնում հայրական տան վրա… ղժժում ա… կարող ա՞ արգիլված աԼավ, էդ երեխաներից մեկը օգնություն ստացել է դրսում, հիմա հայրական տնից ի՞նչ է ուզում։
չենք ասում թքած ունենանք… ուղղակի ադեկվատ պտի ղժժան ղժժացողները… սաֆարովի համար պամիդորներն առան գնացին հունգարիայի դեսպանատուն կապեր խզեցին, իսկ ներսի բարբարոսությունների պահով հենց էդ նույն իշխանությունը կոծկում ա… ընդ որում եթե սաֆարովը հասարակության համար վտանգավոր լինելով Բաքվում ա ֆռֆռում, մերինները Հայաստանում են ու չգիտենք էլ ովքեր են… ու մի հատ էլ չի…Շատ վատ է, որ ներսում տենց մարդիկ կան։ Բայց դա չի նշանակում, որ հիմա պետք է ասել "դե լավ, Սաֆարովը ազատություն ստացավ, թքած էլ վրեն, մենք մեր ներքին հարցերի վրա կենտրոնանանք"։
եթե էսքանից հետո էլ չես հասկամնում դիմի Գալուստ Սահակյանին, կամ էլ Սոնա Տռուզյանին… իրանք կբացատրեն…Ոչ։
Պատասխանեմ միայն սրան․
Խոսքը ոչ թե հանցագործության մասին է, այլ հանցագործին ազատ արձակելու, ինչը արեց երկրի նախագահը։ Դա լավ էլ քաղաքական թեմա է, ու լավ էլ կարելի է օգտագործել։քրեական հանցագործությունները քաղաքական բանակցություններում չես կարող օգտագործել
Varzor (03.09.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ