User Tag List

Էջ 124 159-ից ԱռաջինԱռաջին ... 2474114120121122123124125126127128134 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,846 համարից մինչև 1,860 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

  1. #1846
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    դուք խոսում եք տարբեր հարթություններից, այնպիսի հարթություններից, որոնք երբևէ չեն խաչվում;
    Մոտավորապես տենց էլ կա: Մանավանդ, որ հարցերիս պատասխանները տենց էլ չեմ ստանում

    Հ.Գ.
    Հարթությունները չեն էլ խաչվում` նրանք առավելագույնը կարող են հատվել կամ զուգահեռ լինել: Չնայած մի տարբերակով էլ զուգահեռ հարթությունները հատվում են և այդ հատման գծերը շատ են
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. #1847
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստծո Շունչն է ներգործում Աստվածաշնչից, եթե կամենաս լսել:
    Ներող, բայց ձայնային Աստվածաշունչ չունեմ` որքան էլ կամենամ, լսել չեմ կարող:
    Հետո չպատկերացրեցի, թե շնչի ներգործությունը ոնց են լսում

    Պատկերացրու, որ իմ մոտ ավելի լվա ստացվեց կարդալը, խորանալը, համոզվելը ու յան տալը:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  3. #1848
    Լիարժեք անդամ fanaid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Գրառումներ
    108
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ հարց:
    Որ լեզվով է հեղինակել Աստված Աստվածաշունչը?
    Ըստ ավանդության առաջին գրի առնողը Մովսեսն է եղել: Ու ստացվում է, որ ինչ այդ արդեն հեղինակված էր, ուղղակի բանավոր տեսքով էր փոխանցվում:
    Այդպես էլ կա, և դա կոչվում է Սուրբ ավանդություն( Աստվածհայտնության տեսակներից մեկը)
    Ինչա մինչև մովսեսև գրել չգիտեին?
    գիտեին, ու լավ էլ գրում էին, բայց Աստվածաշունչը գրելու ՝՝արտոնությունը՛՛ տրվեց Մովսեսին, իր հավատքի, նվիրվածության և խոնարհության շնորհիվ:

  4. #1849
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում fanaid-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդպես էլ կա, և դա կոչվում է Սուրբ ավանդություն( Աստվածհայտնության տեսակներից մեկը)
    գիտեին, ու լավ էլ գրում էին, բայց Աստվածաշունչը գրելու ՝՝արտոնությունը՛՛ տրվեց Մովսեսին, իր հավատքի, նվիրվածության և խոնարհության շնորհիվ:
    Բայց Հիսուսին ոնց որ թե էդքան էլ դուր չէր գալիս Մովսեսի "գրած" Աստվածաշունչը: Չէ՞:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (30.07.2012)

  6. #1850
    Լիարժեք անդամ fanaid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Գրառումներ
    108
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց Հիսուսին ոնց որ թե էդքան էլ դուր չէր գալիս Մովսեսի "գրած" Աստվածաշունչը: Չէ՞:
    Չէ, ճիշտ չես հասկացել, տենց ձևով փարիսեցիներն էին ուզում ներկայացնել որ թշնամություն մտցնեին ժողովրդի և Հիսուսի միջև:

  7. #1851
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում fanaid-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ճիշտ չես հասկացել, տենց ձևով փարիսեցիներն էին ուզում ներկայացնել որ թշնամություն մտցնեին ժողովրդի և Հիսուսի միջև:
    Չէ, փարիսեցիները կապ չունեն: Լեռան քարոզի մասին եմ խոսում:
    Էս թեմայում հանգիստ կարող ենք զրուցել, առանց վախենալու ժամանակ ու նյարդեր խլած արժեքավոր գրառումների թեմայից դուրս համարվելու ու ջնջվելու հեռանկարից:

  8. #1852
    Լիարժեք անդամ fanaid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Գրառումներ
    108
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, փարիսեցիները կապ չունեն: Լեռան քարոզի մասին եմ խոսում:
    :
    Թեկուզ, երբ Հիսուսը ասեց. «... Բայց ես ձեզ ասում եմ...» մի՞թե հակառակում էր, ոչ՝ այլ բուն արմատին էր անդրադառնում, օրինակ՝ մի շնացիր, չէ՞ որ շնությունը սկսվում է ցանկությունից, այսինքն շնության արմատը ցանկությունն է.«..Եթե սրտիդ մեջ ցանկանաս արդեն շնություն արեցիր..» և այսպես մնացածը, ոչ մի հակառակ բան չկա:

    հ.գ. բայց ես հովարսը չեմ, ուղղակի մարդ ու կին մի մարմին

  9. #1853
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում fanaid-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ. բայց ես հովարսը չեմ, ուղղակի մարդ ու կին մի մարմին
    Բարի, հաճելի է

    Մեջբերում fanaid-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեկուզ, երբ Հիսուսը ասեց. «... Բայց ես ձեզ ասում եմ...» մի՞թե հակառակում էր, ոչ՝ այլ բուն արմատին էր անդրադառնում, օրինակ՝ մի շնացիր, չէ՞ որ շնությունը սկսվում է ցանկությունից, այսինքն շնության արմատը ցանկությունն է.«..Եթե սրտիդ մեջ ցանկանաս արդեն շնություն արեցիր..» և այսպես մնացածը, ոչ մի հակառակ բան չկա:
    Տես Fanaid.

    Ասված է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթ տա»
    Հիսուսն ասում է. մոռացեք սա, էսպիսի բան չկա, քանզի «ով արձակի իր կնոջը առանց պոռնկութեան պատճառի, նա՛ է, որ նրան շնութեան անել է տալիս. եւ ով որ արձակւածին է առնում, շնանում է»։

    Ասված է. «Երդմնազանց մի լինիր, այլ արա Տիրոջն այն, ինչ երդվել ես»:
    Հիսուսն ասում է. ի՞նչ երդում, ի՞նչ երդմնազանց, մոռացեք՝ «ես ձեզ ասում եմ՝ ամենևին չերդվել. ո՛չ երկնքի վրա, որովհետեւ Աստծու աթոռն է, ո՛չ երկրի վրա, որովհետեւ նրա ոտքերին պատվանդան է, և ո՛չ Երուսաղէմի վրա, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է։
    Եւ քո գլխով էլ չերդվես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել։
    Այլ ձեր խոսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից ավելին չարից է»:

    Ասված է. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»:
    Հիսուսն ասում է. հո գիժ չեք դուք, չկա էսպիսի բան «ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ երեսին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու։
    Եւ եթէ մէկը կամենա քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող։
    Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա։
    Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի դարձրու նրանից»:

    Ասված է. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»:
    Հիսուսն ասում է. էս ինչ անհեթեթություններ են, մոռացեք էս բոլորը ժողովուրդ, սրանք ճիշտ չեն «ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ։
    Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։
    Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում։
    Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»:

    Դե արի արդար լինենք մենք մեր, մեր խղճի, մեր աստծու ու մեր տրամաբանության առաջ, ու ասենք. սրանք լրացումներ են, թե՞ ուղղումներ:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nimra (29.07.2012), Sambitbaba (31.07.2012), Varzor (30.07.2012), Մինա (04.08.2012)

  11. #1854

    Եթե այդպես գրված լիներ քեզ հետ համաձայն կլինեի, բայց քանի որ բոլորովին այլ կոնտեքստով է գրված ուրեմն լրացումներ են և ոչ թե ուղումներ, որովհետև մանրամասնում է թե առաջինի պատճառը(Մովսեսի կողմից), թե երկրորդի(իր կողմից), նաև ասում է « Ես չեկա օրենքը խափանելու, հապա կատարելու»

  12. #1855
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում fanaid-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե այդպես գրված լիներ քեզ հետ համաձայն կլինեի, բայց քանի որ բոլորովին այլ կոնտեքստով է գրված ուրեմն լրացումներ են և ոչ թե ուղումներ, որովհետև մանրամասնում է թե առաջինի պատճառը(Մովսեսի կողմից), թե երկրորդի(իր կողմից), նաև ասում է « Ես չեկա օրենքը խափանելու, հապա կատարելու»
    Կոնտեքստ ի՞նչ կապ ունի, արի իմ լրացումները հանեմ, տես ինչ է ստացվում.

    Ասված է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթ տա»:
    Հիսուսն ասում է. Չարձակես կնոջդ: Լրացո՞ւմ է, թե՞ ուղղում:

    Ասված է. «Երդմնազանց մի լինիր, այլ արա Տիրոջն այն, ինչ երդվել ես»:
    Հիսուսն ասում է. Չերդվես ոչ մի դեպքում: Լրացո՞ւմ է, թե՞ ուղղում:

    Ասված է. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»:
    Հիսուսն ասում է. Աչքի փոխարեն՝ աչք եւ ատամի փոխարեն էլ աչք: Լրացո՞ւմ է, թե՞ ուղղում:

    Ասված է. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»:
    Հիսուսն ասում է. Պիտի սիրես քո թշնամիներին: Լրացո՞ւմ է, թե՞ ուղղում:

    Ախր պարզից էլ պարզ է, որ նա ուղղակի չի համաձայնվում նրա հետ ինչ կար առաջ, նա ուղղումներ է կատարում Աստվածաշնչում

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (03.08.2012)

  14. #1856
    Լիարժեք անդամ fanaid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Գրառումներ
    108
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնտեքստ ի՞նչ կապ ունի, արի իմ լրացումները հանեմ, տես ինչ է ստացվում.

    Ասված է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթ տա»:
    Հիսուսն ասում է. Չարձակես կնոջդ: Լրացո՞ւմ է, թե՞ ուղղում:

    Ասված է. «Երդմնազանց մի լինիր, այլ արա Տիրոջն այն, ինչ երդվել ես»:
    Հիսուսն ասում է. Չերդվես ոչ մի դեպքում: Լրացո՞ւմ է, թե՞ ուղղում:

    Ասված է. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»:
    Հիսուսն ասում է. Աչքի փոխարեն՝ աչք եւ ատամի փոխարեն էլ աչք: Լրացո՞ւմ է, թե՞ ուղղում:

    Ասված է. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»:
    Հիսուսն ասում է. Պիտի սիրես քո թշնամիներին: Լրացո՞ւմ է, թե՞ ուղղում:
    Դարձյալ այդպես չի գրված, լրացումը և ուղղումը մի քիչ իրար մոտ են, եթե ուղղում ասելով նկատի ունես հիմնական փոփոխություններ՝ ապա դա այդպես չի, Քրիստոս իմանալով մարդու հետագա ապրելաձևը իր օրենքների մեջ լրացումներ է անում, արի այսպես մոտենանք, դու ամուսնանում ես մի շաբաթ հաճույքդ ես ստանում և հետո մի ավելի լավին ես հանդիպում, առաջինից բաժանվում ես, ամուսնանում սրա հետ, հետո սրանից էլ ես ձանձրանում, արձակում ես և ամուսնանում երրորդի հետ, չերկարացնեմ և այսպես շարունակ:

    Երդման հարցը կապված է հետևյալի հետ «Տերոջը՝ քու Աստծուդ անունը պարապ տեղ բերանդ չառնես...», հիմնականում մարդը երդվելով ինչ որ մի բանի համար, չի կատարում(երդմնազանց է լինում), այնինչ երդվելով Աստծուն վկա ես բերում:

    Պատկերացրու եթե այս երկու օրեքները ՝՝չոր ու ցամաք՛՛ հասկացվեր, այսօր երկրագնդի վրա մարդ չէր մնա, այստեղ ավելացրած է ներման և սիրո պատվիրանը:

    Ախր պարզից էլ պարզ է, որ նա ուղղակի չի համաձայնվում նրա հետ ինչ կար առաջ, նա ուղղումներ է կատարում Աստվածաշնչում
    Ես էլ կրկնեմ շատերի այստեղ ասած միտքը, եթե մարմնավոր կամ շնչավոր մոտեցումով կարդաս Աստվածաշունչը միշտ հակասումների կհանդիպես, իսկ եթե Հոգով մոտենաս՝ ուրիշ կերպ կտեսնես, քանի որ հոգևոր բաները Հոգին է քննում:

  15. #1857
    Սկսնակ անդամ IrosCrible PerLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2011
    Հասցե
    Xarabax
    Գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հանդուրժող եղեք իրար հանդեպ, որովհետև մի օր այս մտքերը ի դերև կհանվեն,այնպես խոսեք, որ խայտառակ չանի ձեզ Տերը,բոլորին չէ որ տրված է հասկանալու և ընդունելու փրկությունը,ուրեմն մի փորձեք համոզել և կասկածի տակ մի դրեք Աստծու լինել-չլինելը, որովհետև անմիտ մարդն է էդպես անում...Եւ եթե ես իմանայի, որ Աստված չկա չէի ապրի,որովհետև Նրա հանդեպ իմ երկյուղն է ստիպում ինձ մնալ...
    օրեր հազար տագնապների,սակայն երբե՛ք, երբե՛ք ծնկի չեկած…

  16. #1858
    Լիարժեք անդամ fanaid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Գրառումներ
    108
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում IrosCrible PerLa-ի խոսքերից Նայել գրառումը
    հանդուրժող եղեք իրար հանդեպ, որովհետև մի օր այս մտքերը ի դերև կհանվեն,այնպես խոսեք, որ խայտառակ չանի ձեզ Տերը,բոլորին չէ որ տրված է հասկանալու և ընդունելու փրկությունը,ուրեմն մի փորձեք համոզել և կասկածի տակ մի դրեք Աստծու լինել-չլինելը, որովհետև անմիտ մարդն է էդպես անում...Եւ եթե ես իմանայի, որ Աստված չկա չէի ապրի,որովհետև Նրա հանդեպ իմ երկյուղն է ստիպում ինձ մնալ...
    Սիրելիս մեղքը և մոլորությունը չի կարելի հանդուրժել, ի տարբերություն մեղվորի և մոլորյալի, և հետո զգույշ եղիր բառերիդ միջ, այստեղ շատերը բառեր են փնտրում կառչելու

  17. #1859
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում fanaid-ի խոսքերից Նայել գրառումը
    գիտեին, ու լավ էլ գրում էին, բայց Աստվածաշունչը գրելու ՝՝արտոնությունը՛՛ տրվեց Մովսեսին, իր հավատքի, նվիրվածության և խոնարհության շնորհիվ:
    Շատ տարօրինակ է, որ հենց Մոյշային տենց արտոնություն տվեցին (էդ մարդու "ճիշտ" անունը տանք):
    Եթե մի քիչ ավելի խորը նայենք, ապա Մոյշայի կողմից գիրքը գրելուց առնվազն 2000 տարի առաջ արդեն գիր կար: Էդ Աբրամը ՄԻջագետքում գրել չէր սովորել?
    Միանշանակ տարօրինակ է, որ 2000 տարի բանավոր էին փոխանցում այն, ինչը կարելի էր գրի առնել:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  18. #1860
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասված է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթ տա»:
    Հիսուսն ասում է. Չարձակես կնոջդ: Լրացո՞ւմ է, թե՞ ուղղում:
    Տենց չի ասում, ասում է "առանց պոռնկութեան պատճառի": Ու որպես շարունակություն "եւ ով որ արձակւածին է առնում, շնանում է":
    Այսինքն, եթե ինչ-որ մեկն արձակել է իր կնոջը, ապա միայն պոռնկության համար, հետևաբար այդ արձակվածն առնողը պոռնիկ է առնում` շնանում է:
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասված է. «Երդմնազանց մի լինիր, այլ արա Տիրոջն այն, ինչ երդվել ես»:
    Հիսուսն ասում է. Չերդվես ոչ մի դեպքում: Լրացո՞ւմ է, թե՞ ուղղում:
    Միանշանակ լրացում է: Տրամաբանօրեն եթե երբեք չերդվես, ապա երբեք էլ երդմնազանց չես լինի:
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասված է. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»:
    Հիսուսն ասում է. Աչքի փոխարեն՝ աչք եւ ատամի փոխարեն էլ աչք: Լրացո՞ւմ է, թե՞ ուղղում:
    Միանշանակ համամիտ եմ` գաղափարական արժեհամակարգը գլխիվայր շուռ է տալիս:
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասված է. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»:
    Հիսուսն ասում է. Պիտի սիրես քո թշնամիներին: Լրացո՞ւմ է, թե՞ ուղղում:
    Առանձին վերցված` միանշանակ նույն կատեգորիայի խոսք է, ինչ նախորդ կետինը:
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր պարզից էլ պարզ է, որ նա ուղղակի չի համաձայնվում նրա հետ ինչ կար առաջ, նա ուղղումներ է կատարում Աստվածաշնչում
    Անձամբ ես տենց չեմ նայում դրան:
    ԻՀԿ Հիսուսի խոսքերն ու պատվիրանները ինստրուկցիա են` գործողությունների հաջորդականություն: Եթե սկսում ես առաջինից ու հերթով կատարում (եվ այդպես են անում շրջապատի մարդիկ), ապա ամեն հաջորդ կետը տրամաբանորեն միանշանակ ճիշտ է դառնում: Իսկ եթե ինչպես և ցանկացած ուղեցույցում, գործողությունները սկսում ես դիտարկել մեջտեղից կամ առանձին առանձին` հակասություններ են ստացվում:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

Էջ 124 159-ից ԱռաջինԱռաջին ... 2474114120121122123124125126127128134 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •