Փաստորեն համ ուզում էր, որ մարդիկ հավիտյան կյանք ունենան, համ էլ Ադամին դրախտից վտարեց, որ կենաց ծառից հանկարծ չունի ու հավիտյան ապրի?
Ինչ որ հակասական չի ստացվում? Թե էդ երկու գործոությունները տարբեր աստվածներն են կատարել?

Եվ ասյպես.
Ծննդոց Գ
1. Նախ ստացվում է, որ ադամի մեղքը Աստծո արգելքը "ծառից չուտես" խախտելն էր: բայց քանի որ այդ խախտման արդյունքում Ադամը գիտեցավ չարն ու բարին, ապա ստացվում է, որ նախ մինչ այդ Ադամնը բարին ու չարը չէր գիտենում, և փաստացի Ադամի մեղքը կայանում էր հենց այս հատկությունը ձեռք բերելու մեջ: Ուրեմն աստված դեմ էր, որ Ադամը բարին ու չարը գիտենա?
3. Ստացվում է որ Ադամն արդեն իսկ մահկանացու էր` հավիտյան կյանքի հասնելու համար դեռ մի քայլ էլ ուներ կատարելու:
4. Աստված
չէր ուզում, որ Ադամը հավիտենական կայնք ունենա, հակառակ դեպքում նրան թե դրախտից չեր վտարի և թե կենաց ծառը այդպիսի հսկողության տակ չէր դնի:
Հետևություն.
1. Ադամը չէր էր կարող գիտակցել, թե ինչ է մեղքը, քանի որ ճգիտեր, թե ինչ է բարին ու չարը:
2. Բարին ու չարը գիտնալը խթան կարող էր հանդիսանալ, որ Ադամը անմահություն էլ ուզենա:
3. Ադամի կողմից թե բարին ու չարը գիտենալը և թե առավել ևս անմահություն ստանալը հեչ ձեռնտու չէր աստծուն:
Իսկ ինչու ձեռնոտւ չէր? Բա էլ ինչի հազարամյակներ հետո Հիսուսին ուղարկեց, որ մարդիկ հավիտենական կյանք ստանալու հնարավորություն ունենան?
համ գլխանց դեմն առել էր, համ էլ մտքափոխվեց? Ինչ-որ շուտ-շուտ չի մտքափոխվում Աստվածաշնչի նկարագրած "ամենակարող ու միակ ճշմարիտը": Ինչ որ հաճախ չի ինքն իր արածների մեջ կասկածում?

Էջանիշներ