Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Իհարկե, դա էլ է տարբերակ, ինչո՞ւ ոչ:

Բայց տես.

Մոտավորապես տասնհինգից քսանհինգ տարեկանում մարդ սկսում է համարել, որ ինքն արդեն լիիրավորեն կայացել է իր տեսակի մեջ: Որ ինքը լրիվ ամբողջական է, ինքնահաստատված և այլն: Ոմանք անգամ հնարավոր են համարում՝ չհետաքրքրվել իրենց ծնողների գոյությամբ էլ, մոռանալով, թե որտեղից են իրենք սերում: /Ճիշտ, ինչպես դու ես առաջարկում չհետաքրքրվել Աստծո գոյությամբ:/

Բայց դա, սիրելիս, բոլորովին էլ չի նշանակում, չէ՞, որ ծնողները դադարեցին գոյություն ունենալ: Իմաստուն ծնողը, չդադարելով սիրել, սովորաբար հանգիստ է թողնում իր զավակին, գիտենալով, որ զավակը վերջիվերջո հիշելու է իրեն /հիշիր "Անառակ որդու վերադարձը"/: Դա տեղի է ունենում հիմնականում, երբ զավակն ինքն է ծնող դառնում/ուրիշ պատճառներն էլ լրիվ հնարավոր են/: Ո՞վ է ավելի շատ կորցնում այս դեպքում, ինքդ որոշիր:

Նույնն էլ Աստծո դեպքում: Դու չես հետաքրքրվում Աստծո գոյությամբ, - Աստված չի հետաքրքրվում քո գոյությամբ: Նա, իհարկե, ցավում է դրա համար, որովհետև հարկ եղած պահին չի կարող քեզ օգնության հասնել: Չէ՞ որ, չհետաքրքրվելով Աստծո գոյությամբ, դու հրաժարվել ես Նրա օգնությունից էլ: Իսկ Նա տվել է Իր ամենամեծ նվերը քեզ. կամքի ազատություն: Դա նշանակում է, որ դու ես արարում քո կյանքն ըստ քո ցանկության, և Նա անկարող է խախտել Իր տված խոսքն ու միջամտել:
Եվ դա կտևի այնքան ժամանակ, քանի դեռ դու չես դադարել "չհետաքրքրվել" Աստծո գոյությամբ:

Ընտրությունը քոնն է:
Այստեղ տարբերությունը պարզապես ահռելի է: Բոլորի համար էլ փաստ է, որ իրենք ծնողներ ունեն/ունեցել են, ու հիմնականում իրենք ճանաչում են իրենց ծնողներին, իմանալով թե նրանք ովքեր են, և իմանալով թե ինչի համար են նրանց պարտական: Ու ամենակարևորը - մարդիկ վստահ են որ ծնողը հնարովի չէ: