User Tag List

Էջ 49 90-ից ԱռաջինԱռաջին ... 3945464748495051525359 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 721 համարից մինչև 735 համարի արդյունքները՝ ընդհանուր 1343 հատից

Թեմա: Աթեիզմ

  1. #721
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Կյանքը հակառակն է ցույց տալիս: Մենակ այն, որ հոգևոր ընտանիքներն ավելի կայուն են, դավաճանություններ կարելի է ասել չկան, երեխաները տեսնում և ճանաչում են իրենց հորն ու մորը: Եթե դա հիմնված լինեին լոկ պարտադրանքի, սահմանափակումնըրի և բռնության, կամ հոգեբանական ճնշման վրա, ապա լրիվ հակառակ պատկեր կլիներ: Ու այստեղ հարց է, թե ումն բարոյական չափանիշներն են հետ մնում: Սա կիրառական-գործնականի առումով:
    քեզ ո՞վ ա տենց բան ասել… ուղղակի "հոգևոր" ընտանիքներում տաբու ա տենց բաների մասին խոսելը… իսկ կյանքը լրիվ հակառակն ա ցույց տալիս… հոգևոր ընտանիքներում ու համայնքներում (ոչ բոլոր) մանկապղծությունն ու բռնաբարությունը էդքան էլ տարօրինակ երևույթներ չեն ինչքան դու ես փորձում ապակողմնորոշել… իհարկե ճանաչում են հորն էլ մորն էլ, բայց ո՞նց… էլի եմ ասում ես սա չեմ տարածում բոլորի վրա, սա ձեր գործելաոճն ա…
    Աստված մարդուն ստեղծեց Իր նման սուրբ և ողորմած, և այս կոնցեպտից ելնելով տվեց նրան իշխանություն հոգալու և խնամելու, այլ ոչ թե քո ներկայացրածի պես եսակենտրոն` ինքնակամություն անելու:
    դատելով մարդկության պատմությամբ շատ դաժան, անմարդկային, ստախոս, ապերախտ աստծո հետ գործ ունեք… իրա ողորմածության չափը մանք արդեն տեսել ենք…

    Արի ավելի տրամաբանորեն, եթե ըստ էվոլյուցիայի տեսության մարդն առաջացել է իրենից ավելի ցածր մակարդակի` բարոյականության տեսանկյունից, էակներից, ապա անհեթետություն է պնդել, որ հանկարծ մարդու մոտ ձևավորվեցին` անհայտ է որտեղից, բարձր բարոյական նորմեր:
    Երկրորդը, նախաքրիստոնեական կրոնները նույնպես հիմնված էին` ճիշտ է հեթանոսական, բայց վերին գաղափարի` Աստծո, իրենց պատկերացմամբ: Եվ հիմա դու` աթեիստդ, կրոնական հիմք ես բերում, աթեիստական բարոյականության...????
    Եվ երրորդը, ոչ մի գաղափարախոսություն հիմնված չէ խղճի վրա, այլ բանականության: Մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան և ուրիշ բոլոր դիսցիպլինները հիմնված են բանականության վրա: Բարոյականությունը քրիստոնյաի մոտ հիմնված է Քրիստոսից բխող սրբության վերաբերյալ բանականության վրա: Ավետարանի հինքն ու հիմնադիրը Քրիստոս Հիսուս Տերն է, և ոչ նեկից այն փոխառնված չի:
    եթե տենց լավ ես տրամաբանում ապա գիտակցության հետ նաև բարոյականությունն ա զարգանում… քո համար անհայտ ա որովհետև դու կարծես տրամաբանության տարբեր չափանիշ ունես ու ամեն ինչ քո մոտ գիտություն, արվեստ գրականություն հասարակագիտություն ու ամեն ամեն ինչ մի գրքով են սովորում՝ ավետարանով… ասեմ որ սխալ ա…

    աթեիստական կամ կրոնական բարոյականություն չկա, իսկ եթե կա ապա կյանքը ցույց ա տալիս որ կա կրոնական միայն որն էլ հանգեցնում ա բռնության, դեմագոգիայի ու ռասիզմի… հենց էս ֆորումում կա տենց բան… 2000 տարի դա է արվել, ով որ իրենց հետ չի իրենց թշնամին է… հայոց պատմությունն անգամ քեզ մեծ վկայություն է թե ինչի կարող է տանել կրոնական բարոյականությունը…

    խիղճը բանականության արդյունք ա Ավո… անտրամաբանական բաներ մի խոսա… միայն բանական կյանքիձևերն են խղճի տիրապետում, որի հիմքում կարիքն ա…


    Ճշմարիտ հավատքը հիմնված է Աստծո, Նրա սիրո, շնորհքի և խոստումների վրա, և երբեք վախի, սպասելիքների ու պարգևատրման վրա: Աստված Սեր է:
    պատմության մեջ դժողքն ավելի վառ գույներով ա նկարագրված կրոնի կողմից քան պարգևները… պօլիտիկա կնուտա ի պրյանիկա… քո կարծիքով մարդիկ անխելք են ու չեն հասկանու՞մ… Աստծո պատիժը բա ի՞նչ ա… սիրո դրսևորու՞մ… դուք սաղդ երազում եք որ աստված գա ու բոլոր անհավատներին պատժի ու առաջին հերթին աթեիստներին, սա ա ձեր երազը Ահեղ Դատաստանը… եթե վախի վրա չի հիմնված բա ի՞նչ եք առավոտից իրիկուն ահեղ դատաստանով ու դժոխքով մարդկանց ու հիմնականում անգրագետ, վախացնում…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (20.07.2012), Tig (20.07.2012), Արէա (20.07.2012)

  3. #722
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Mephistopheles, հենց դա էլ ուզում եմ ասել: Երբ աթեիստ Նիթշեն հռչակեց, որ «Աստված մեռավ» սկսվեց ֆաշիցմը, որի մեջ կան քո նշած բոլոր «բարոյականությունները»: Ֆաշիզմը աթեիզմի գլուխգործոցն է՝ սիրելի զավակը: Հիտլերդ՝ հռչակավոր աթեիստդ, երևի՞ ըստ քեզ «բարոյականության օրինակ» էր: Ու հիմա ինձ հեքիաթներ մի պատմի աթեիզմի «լուսավոր բարոյախոսաության» մասին: Կամ էլ քո համակրած սոցիալ-կոմունիզմը, որ միայն հավատքի համար մարդուն կտտանքների և հալածանքների է ենթարկել, հանրության կեղծ բարորության համար: Որոնց գլխավորներն էին «բարոյական» Լենինն ու Ստալինը, կամ էլ էդ համակարգի ղեկավարները (մեկը մանկապիղծ Բերիան): Այո, ընդունում եմ, որ կան Աստծո հանդեպ անտարբեր անձիք, որ վերը բերածս օրինակները մեռժում են և դատապարտում, սակայն աթեիզմի գագաթնակետն ու գլուխգործոցը նրանք չեն, այլ վերը նշածս օրինակները, նաև նա ով դրանց նման գալու է իշխելու կարճ ժամանակով՝ Նեռը:

    Ուրեմն դու ինքդ քեզ սուտ հանեցիր այս գրառումովդ... Դու մերժում ես ու ծաղրում Աստվածաշնչի ճշմարիտ իրադարձությունները, իսկ ինքդ հավատում ես կապիկից մարդու «անեղծ» առաջացմանը, որը միայն տեսության չապացուցված մի թեզ է:
    Փաստորեն դու ուզում ես ասել որ էս ֆորումի մարդիկ որոնք աթեիստ են ուրեմն "ընդունում են մարդասպանությունը, գողությունը, բոզությունը, խաբեությունը, սուտ վկայությունը"… հիմա որ քեզ ասեմ ռասիստ ու քսենոֆոդ սա կլինի վիրավորա՞նք թե քո նկարագիրը քո իսկ բառերով… միակ մարդը որ ստեղ սուտ վկայություն ա տալիս դա դու ես, որովհետև խոսում ես մի բանի մասին ու վկայություն ես տալիս մի բանի որին ոչ տեսել ես, ոչ կարելի է տեսնել… հիմա դու քո իսկ չափանիշներով աթեիստ ե՞ս, կարա՞նք քեզ էլ մնացած հատկանիշները վերագրենք… իհարկե ոչ, դու պարզապես մոլորյալ մարդ ես ու ուղեղը կրոնով լվացել են, որը կրոնի ու եկեղեցու արած պատմական ու էպիկ սխանդը դարերի ընթացքում ու մինչև օրս չի տեսնում… մի մարդ որը չի տեսնում թե կրոնի ու աստծո անունից Հայաստանը 1700 տարի առաջ ինչ սպանդի ու գենոցիդի միջով անցավ… դու մի մարդ ես որը չի տեսնում թե Հայաստանում ինչպես պավլիկյան ու թոնդրակեցիների շարժումը հանուն ասծո, կրոնի ու եկեղեցու, արյան մեջ խեղտեցին՝ իրենց իսկ եղբայրների ու քույրերի արյան մեջ… Բարթուղիմեոսյան գիշերները կարծես թե քեզ բան չեն հուշում, խաչակրաց արշավանքը կարծես քիչ արյուն ա թափել որ ուշադրությունդ չի գրավում … Եվրոպան աստծո անունը բերանին արյան մեջ թաղվեց… Գերմանիայի բնակչության 1/3-ը կրոնական բախումների արդյունքում վերացավ…

    որևէ աթեիստ սրա ռեկորդը չի կարա խփի եթե անգամ ուզի ու ասեմ որ քո նշած աթեիստներն ու կոմունիստ ֆաշիստները դա արել են եկեղեցու աջակցությամբ, սովետում չէ, բայց գերմանիայում հա… Ստալինն ուներ հոգևոր սեմինարիայի կրթություն, իսկ Բերիան մեծացել ա օրթոդոքս քրիստոնյա ընտանիքում ու ամյրն այնքան հավատացյալ ա եղել ու էնքան ա եկեղեցի գնացել որ հենց ընդեղ էլ մահացել ա…

    մանկապղծության տարիների ու դարերի արձանագրություններ ու դեպքեր կան որոնք համատարած են եկեղեցում ու այսօր մեջտեղ են հանվում, կարող ես էդ ինֆորմացիան հեշտությամբ ձեռք բերել… և եթե մանկապիղծները եղել են անհատներ, ապա շատ շատ են եղել ու նրանց իր հովանավորության տակ է վերցրել հենց եկեղեցի ու կոծկել են բոլոր դեպքերը հա,մատարած… այսինքն այն եղել է համակարգային ու նույնիսկ կանոնակարգված… էս սրբապղծություններն ու մարդասպանությունները կատարվել են կղերական ամենաբարձր մակարդակով ու անձամբ իրենց իմացությամբ…

    սա ա կրոնի ու եկեղեցու բարոյական կերպարը իրենց իսկ բառերով և գործով…

    կրոնն ու եկեղեցին դաժանության ասպարեզում անգերազանցելի են… երբ որ խոսքը գնում ա մարդասիրությունից ու բարոյականությունից ապա կրոնը պարտավոր է պապանձվել ու չխոսել… երբ խոսքը գնում է սուտ վկայությունից հատկապես, ապա կրոնը և եկեղեցի նույնիսկ կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել այն ստի ու ու կեղծ վկայությունների համար որոնք 2000 տարի նրանք մարդկությանը տվել են, բայց ոչ այլևս… էդ թմրադեղն արդեն իր ուժը կորցրել ա մարդիկ միայն առերես կհավատան դարավոր ստին, բայց իրականում ու գործնականում նրանք չեն վստահի…

    դուք նման եք այն միայնակ մոր մոտ մեծացած ու բռնաբարված երեխային, որը կարծում ա որ հես ա պապան կգա ու սաղին կպատժի… կներես Ավո ջան, բայց պապան չի գալու, պապան չկա ուրիշ ընտանիք ունի հիմա ու մամայիդ պտի մեղադրես սաղ կյանքդ քեզ խաբելու համար…

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (20.07.2012), Tig (20.07.2012), VisTolog (21.07.2012), zulu (20.07.2012), Արէա (20.07.2012), Գալաթեա (20.07.2012)

  5. #723
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրա նախորդ գրառումս հենց այդ հարցի պատասխանն է...
    դե ուրեմն դու ռասիստ ու քսենոֆոբ ես ու մարդու նկատմաբ ատելություն ես տածում նույնիսկ առանց իրեն տեսնելու հենվելով զուտ էն բանի վրա որ մարդն ասումա որ ինքը աթեիստ ա… եթե տենց ա ուրեմն թուրքերը բոլոր հիմքերն ունեին մեզ ոչնչացնելու, որովհետև իրանց ստանդարտներով էլ մենք գյավուր էինք… երևում ա քեզ դուր ա գալիս էդ մեթոդը… փարիսեցիությունն ու երկերեսայնությունը համեմված սուտ վկայությամբ կազմում են ձեր բարոյական կերպարը ու կերտվածքը… ճշմարտգությունն ու ուղիղ խոսքը ձեզ համար նույնքան ատելի է որքան մարդը որը ձեզ տալիս է մի հարց որին պատասխանել չեք կարող…

    գոնե իմացանք թե ում հետ ենք խոսում…

    ուղղակի խնդրվում ա բոլոր ֆորումցիների կողմից այլևս բարության, գթության, ներման ու սիրո մասին չխոսել քանի որ քո ատելությունն առ աթեիսզմ մթագնում է ցանկացած սիրո դրսևորում… սրանք անհամատեղելի են…

    բայց ես որպես աթեիստ ու բարոյական մարդ, ներում եմ քեզ ու ընդունում եմ քեզ այնպես ինչպես որ կաս… շուն ես գել ես մեր արյունն ես ու ես կյանքում քո վրա բռնություն չեմ կիրառի, այլ կաշխատեմ պարտակել այն անսահման ատելությունն ու մաղձը որ տածում ես դու քո հայրենակիսների նկատմամբ, մարդու նկատմամբ որը քեզ հետ նույն կրոնը չի կիսում, չի կիսում կեղծիքի ու ստի նկատմամբ հանդուրժողականությունը… ուշադիր, ես հավատքի ու աստծո անուն չեմ տալիս… հայ ժողովուրդը կրոնական ու եկեղեցական շատ դաժանություններ ու արյուն ա մարսել ու ներել՝ դու ամենավատ դրսևորումը չես, դու ավելի շուտ զոհ ես հովարսի պես…
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 21.07.2012, 11:42:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (20.07.2012), Tig (20.07.2012), VisTolog (21.07.2012), zulu (20.07.2012), Գալաթեա (20.07.2012)

  7. #724
    Լիարժեք անդամ fanaid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2011
    Գրառումներ
    108
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավետիք ջան, կարելի՞ է միջամտել:

    Ես աթեիստ չեմ, բայց...

    Եթե զուտ Աստծո գոյությունը, ավելի ճիշտ Աստծո պատժի նկատմամբ վախը պիտի ստիպի մարդուն լինել բարոյական, ապա ես մեղմ ասած չեմ հարգի այդ բարոյականությունը: Դա իմ տեսանկնունից չակերտավոր "բարոյականություն" կլինի, կեղծ, պարտադրված բարոյականություն: Իսկ այ աթեիստ բարոյական մարդը իրոք բարոյական է:

    Ինչ վերաբերվում է ֆաշիզմին և կոմունիզմին: Ինչոր տեղ այո, ֆաշիզմն ու կոմունիզմը իրենց հիմքում աթեիզմի կրողներ էին ու ինչոր տեղ հենց դրա հետևանք էր այդ գաղափարախոսությունների բարոյազրկումը: Բայց երևի թե մարդկությունը պիտի անցներ դրա միջով որպեսզի հասկանար, որ կեղծ, վախի վրա հիմնված բարոյականությունը վաղ թե ուշ փուչիկի նման պայթում է: Եվ որ արդեն ժամանակն է հասունանալ և մարդու մեջ իրական բարոյականության հիմքեր դնել: Ու իմ կարծիքով ընդհանուր առմամբ մարդկությանը դա հաջողվում է... Առանձին անհատներին մի դիտարկի, այլ ընդհանուր մարդության տենդենցը: Շատ ու շատ մարդիկ արդեն իրոք որ իրենց բարոյականության հիմքում ոչ թե կրոնն են դնում, այլ իրական համամարդկային արժեքները: Ու մարդկանց այդ շերտը իմ կարծիքով գնալով աճում է...
    Հարգելի Տիգ, ոչ թե վախից են դառնում բարոյական , այլ ընդունելով Աստծու Սուրբ Հոգին, որը մարդուն առաջնորդում է բարոյական կյանքի:
    Անաստվածների մոտ բարոյականությունը դա մի գաղափարախոսության տեսակ է, ինչպես բոլոր գաղափարախոսությունները մի օր վերանում են, այնպես էլ սա կվերանա առաջին իսկ նեղության, անհաջողության, դժվարության և նման դեպքերում:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 21.07.2012, 11:43:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ավետիք (20.07.2012)

  9. #725
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    դեթե տենց ա ուրեմն թուրքերը բոլոր հիմքերն ունեին մեզ ոչնչացնելու, որովհետև իրանց ստանդարտներով էլ մենք գյավուր էինք…
    Մի ծայրահեղացրու, Մեֆ, մեդալը սովորաբար երկու երես ա ունենում:
    Մեջբերում Մորգենթաուից ('Ambassador Morgenthau's Story').

    "I can personally testify that he [Talât] cared nothing for Mohammedanism for, like most of the leaders of his party, he scoffed at all religions. 'I hate all priests, rabbis and hodjas,' he once told me.... Practically all of them were atheists....Yet they saw fit to develop a manipulative instrumental attitude toward religion."
    «Ես անձնապես կարող եմ վկայել, որ նա (Թալեաթը) չէր համակրում մահմեդականությունը, քանի որ, ինչպես և իր կուսակցության շատ առաջնորդներ, նա ծաղրում էր բոլոր կրոնները: «Ես ատում եմ բոլոր քահանաներին, րաբբիներն և հոջաներին»,- մի անգամ ասաց ինձ նա... Գործնականում բոլոր նրանք աթեիստներ էին... Այնուամենայնիվ նրանք նպատակահարմար գտան կրոնի հանդեպ ձևավորել մանիպուլյատիվ միջոցային մի վերաբերմունք»: Ներողություն անորակ թարգմանության համար:

    Հ.Գ. Էս չի նշանակում, որ ես որևէ կերպ համաձայն եմ աթեիստների բարոյականության մասին վերը շարադրված պնդումներին:
    Հ.Գ.Գ. Մե՛ֆ, relax, take it easy man.

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (20.07.2012), Quyr Qery (20.07.2012), Tig (20.07.2012), Varzor (20.07.2012), Շինարար (20.07.2012)

  11. #726
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ծայրահեղացրու, Մեֆ, մեդալը սովորաբար երկու երես ա ունենում:
    Մեջբերում Մորգենթաուից ('Ambassador Morgenthau's Story').

    "I can personally testify that he [Talât] cared nothing for Mohammedanism for, like most of the leaders of his party, he scoffed at all religions. 'I hate all priests, rabbis and hodjas,' he once told me.... Practically all of them were atheists....Yet they saw fit to develop a manipulative instrumental attitude toward religion."
    «Ես անձնապես կարող եմ վկայել, որ նա (Թալեաթը) չէր համակրում մահմեդականությունը, քանի որ, ինչպես և իր կուսակցության շատ առաջնորդներ, նա ծաղրում էր բոլոր կրոնները: «Ես ատում եմ բոլոր քահանաներին, րաբբիներն և հոջաներին»,- մի անգամ ասաց ինձ նա... Գործնականում բոլոր նրանք աթեիստներ էին... Այնուամենայնիվ նրանք նպատակահարմար գտան կրոնի հանդեպ ձևավորել մանիպուլյատիվ միջոցային մի վերաբերմունք»: Ներողություն անորակ թարգմանության համար:

    Հ.Գ. Էս չի նշանակում, որ ես որևէ կերպ համաձայն եմ աթեիստների բարոյականության մասին վերը շարադրված պնդումներին:
    Հ.Գ.Գ. Մե՛ֆ, relax, take it easy man.
    Մուն ջան, կարիք չկա թարգմանելու, բայց շատ շնորհակալ եմ ՕՐԻՆԱԿԻ համար… դա կարծես իմ պնդումն ավելի ա հաստատում… ռասիսզմն ու քսենոֆոբիան միայն կրոնական բնույթ չի ունենում ու եթե գենոցիդի սահմանումը նայես ապա դրա մեջ մտնում ա ոչ միայն էթնիկ այլև կրոնական խտրականությունը որպես պատճառ, բայց հետաքրքրականն էն ա քո օրինակի մեջ որ թալեաթը կրոնն ա ընտրել որպես ցեղասպանության իրագործման քող, կարծես կրոնի տակ արված հանցագործությունները ներվում են… մեղքը մինչ այդ արված կրոնի քողի տակ սպանությունների արդարացումն ու անպատիժ մնալն ա… նաև այն որ մարդիկ կրենական տարբերությունների առկայության դեպքում ավելի հեշտ են գնում բարբարոսության, քանի որ կղերականությունը դա միշտ էլ թույլատրել ա…

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (20.07.2012), Quyr Qery (20.07.2012), Sambitbaba (22.07.2012), Tig (20.07.2012), Մինա (02.08.2012)

  13. #727
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում fanaid-ի խոսքերից Նայել գրառումը
    Mephistopheles, դու երևի մոռացար թե ինչպիսի արհամարանքով ՝՝շնորհավորեցիր՝՝ Մինայի ծնունդը և այսքանից հետո բարոյականությունից ես խոսում, կամ էլ այս վերջին գրառումդ՝ որում նույնպես վիրավորելով ես պատասխանում, ստորև

    Հարգելի Տիգ, ոչ թե վախից են դառնում բարոյական , այլ ընդունելով Աստծու Սուրբ Հոգին, որը մարդուն առաջնորդում է բարոյական կյանքի:
    Անաստվածների մոտ բարոյականությունը դա մի գաղափարախոսության տեսակ է, ինչպես բոլոր գաղափարախոսությունները մի օր վերանում են, այնպես էլ սա կվերանա առաջին իսկ նեղության, անհաջողության, դժվարության և նման դեպքերում:

    Տիգը ճիշտ ա ասում… իմ կողմից եթե ավելացնեմ ապա դժոխքի ու ահեղ դատաստանի գաղափարը եթե հանենք կրոնի միջից ապա այն արդեն կրոն չի լինի ու դժվար կղերականությունը կարողանա իր վրա ուշադրություն գրավել, իսկ ենթարկելու կամ ղեկավարելու հնարաբորությունները կտրուկ նվազում են… վախն անփոխարինելի ա կրոնի մեջ… եղել ա ժամանակ երբ մարդիկ չեն վախեցել և այն ժամանակ արյուն ա հոսել ՝ գետերով… սրա վկայությունը պատմությունն ա… ես փաստ եմ ասում
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 21.07.2012, 11:45:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (20.07.2012), Tig (20.07.2012), VisTolog (20.07.2012), Մինա (02.08.2012)

  15. #728
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քրիստոսը տեսներ իր անունով ինչեր են անում, իր խոսքերը ոնց են խեղաթյուրում, կգժվեր. խեղճ մարդ: Աշխարհը Քրիստոնյաների պակաս ունի:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 21.07.2012, 11:46:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (20.07.2012), Quyr Qery (20.07.2012), Varzor (20.07.2012), VisTolog (20.07.2012)

  17. #729
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ինչ կապ ունեն կրոնական հայացքները բարոյականության սահմանման հետ?

    Էլի մի հատ հարցնեմ` ինչ է բարոյականությունը?
    Եթե էդ կսահմանեք ու սահմանման մեջ կրոնի հետ կապված բան կգտնեք, նոր շարունակենք:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (20.07.2012)

  19. #730
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ինչ կապ ունեն կրոնական հայացքները բարոյականության սահմանման հետ?

    Էլի մի հատ հարցնեմ` ինչ է բարոյականությունը?
    Եթե էդ կսահմանեք ու սահմանման մեջ կրոնի հետ կապված բան կգտնեք, նոր շարունակենք:
    Բարոյականություն է քրիստոնյա լինելը, անբարոյականություն է աթեիստ լինելը:


  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (20.07.2012), Quyr Qery (20.07.2012), soultaker (20.07.2012), Varzor (20.07.2012)

  21. #731
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավատացյալներ ջան, ինչի՞ եք ախար դուք վատ մարդ կպնում էն փաստից, որ աշխարհում կան լիքը աթեստ, բարոյական բարձր արժեքներով մարդիկ:
    Ծանր եք տանում, որ մեկը կարա աստծո պատժից չվախենա, բայց մեկ ա, նորմալ մարդ լինի՞:
    Ձեզ ի՞նչ դրանից:

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (21.07.2012), Quyr Qery (21.07.2012), Tig (21.07.2012), Varzor (21.07.2012), VisTolog (21.07.2012), zulu (21.07.2012), Արէա (20.07.2012)

  23. #732
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Mephistopheles, հենց դա էլ ուզում եմ ասել: Երբ աթեիստ Նիթշեն հռչակեց, որ «Աստված մեռավ» սկսվեց ֆաշիցմը, որի մեջ կան քո նշած բոլոր «բարոյականությունները»: Ֆաշիզմը աթեիզմի գլուխգործոցն է՝ սիրելի զավակը: Հիտլերդ՝ հռչակավոր աթեիստդ, երևի՞ ըստ քեզ «բարոյականության օրինակ» էր: Ու հիմա ինձ հեքիաթներ մի պատմի աթեիզմի «լուսավոր բարոյախոսաության» մասին: Կամ էլ քո համակրած սոցիալ-կոմունիզմը, որ միայն հավատքի համար մարդուն կտտանքների և հալածանքների է ենթարկել, հանրության կեղծ բարորության համար: Որոնց գլխավորներն էին «բարոյական» Լենինն ու Ստալինը, կամ էլ էդ համակարգի ղեկավարները (մեկը մանկապիղծ Բերիան): Այո, ընդունում եմ, որ կան Աստծո հանդեպ անտարբեր անձիք, որ վերը բերածս օրինակները մեռժում են և դատապարտում, սակայն աթեիզմի գագաթնակետն ու գլուխգործոցը նրանք չեն, այլ վերը նշածս օրինակները, նաև նա ով դրանց նման գալու է իշխելու կարճ ժամանակով՝ Նեռը:

    Ուրեմն դու ինքդ քեզ սուտ հանեցիր այս գրառումովդ... Դու մերժում ես ու ծաղրում Աստվածաշնչի ճշմարիտ իրադարձությունները, իսկ ինքդ հավատում ես կապիկից մարդու «անեղծ» առաջացմանը, որը միայն տեսության չապացուցված մի թեզ է:
    Ի դեպ.

    Մենք մեր շարքերում չենք հանդուրժում և ոչ մեկին, ով մերժում է քրիստոնեության գաղափարները... ըստ էության՝ մեր շարժումը քրիստոնեական է:

    (հատված Ադոլֆ Հիտլերի ճառից, Պասսաու, 1928թ-ի հոկտեմբերի 27)

    Մենք համոզված էինք, որ ժողովուրդը հավատի կարիք ունի: Եվ ուրեմն մենք ձեռնամուխ եղանք պայքարելու աթեիստական շարժման դեմ: Ընդ որում՝ մեր պայքարն ընդամենը տեսական հայտարարություններով չսահմանափակվեց. մենք ճզմեցինք աթեիզմը մեր կրունկի տակ:
    (հատված Ադոլֆ Հիտլերի ճառից, Բեռլին, 1933թ-ի հոկտեմբերի 24)

    Իմ հերթին՝ ես ճանաչում և ընդունում եմ մեկ այլ պատվիրան, որն ասում է. մա՛րդը պետք է վերջին մահացու հարվածը հասցնի բոլոր նրանց, ում անկումը կանխորոշված է Աստծու կողմից:
    (հատված Ադոլֆ Հիտլերի ճառից, Ռեյխստագ, 1942թ-ի ապրիլի 06)

    Սրանք փաստեր են՝ ձայնագրված, վավերականացված, արխիվացված:

    Մեֆ, հատուկ քեզ համար:
    DIXI
    carpe noctem

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AramH (21.07.2012), Mephistopheles (21.07.2012), Quyr Qery (21.07.2012), Tig (21.07.2012), VisTolog (21.07.2012), zulu (21.07.2012), Աթեիստ (21.07.2012), Գալաթեա (21.07.2012)

  25. #733
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. կանոնադրութանը հակասող գրառումները ջնջվել են:

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AramH (21.07.2012), Varzor (21.07.2012), Հայկօ (21.07.2012)

  27. #734
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ.
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Հայկօ ջան, եթե ես կանգնեմ, ամբիոնից հայտարարեմ, որ բալերոն եմ, ու դու (ելնելով ինչ-ինչ հանգամանքներից) ինձ հավատաս, ապա ես, միևնույնն ա, երրորդի կողմի համար պարող չեմ դառնա, եթե գոնե մի անգամ բալետ չպարեմ։

    Հիմա մենք մեզ համար էս հարցում պիտի կողմնորոշվենք՝ Հիտլերին դատում ենք խոսքո՞վ, թե՞ գործով, էությամբ։ Քրիստոնեական Աստծո խոսքերը չե՞ն՝ «Ես ինքը Է(ություն)ն եմ»։ Հիտլերին իր արարքներով համարում են անտիքրիստոս։ Ու էս պարագայում, ելնելով իր բոցաշունց ելույթներից, նա քրիստոնյա դարձավ, հա՞։
    Լուրջ չի...

    Հ.Գ. Քո իսկ տված հղման պարունակությանը մի թեթև ծանոթանալիս էլ պարզ ա դառնում, որ Հիտլերի քարոզած «քրիստոնեությունը» տիպիկ աղանդ ա, որը բացի անունից, ուրիշ ոչ մի եզր չունի մեզ բոլորիս հայտնի քրիստոնեության հետ։

  28. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    fanaid (21.07.2012), keyboard (21.07.2012), My World My Space (22.07.2012), Shah (21.07.2012), Tig (22.07.2012), Varzor (23.07.2012), Արէա (22.07.2012), Շինարար (21.07.2012)

  29. #735
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ ջան, եթե ես կանգնեմ, ամբիոնից հայտարարեմ, որ բալերոն եմ, ու դու (ելնելով ինչ-ինչ հանգամանքներից) ինձ հավատաս, ապա ես, միևնույնն ա, երրորդի կողմի համար պարող չեմ դառնա, եթե գոնե մի անգամ բալետ չպարեմ։

    Հիմա մենք մեզ համար էս հարցում պիտի կողմնորոշվենք՝ Հիտլերին դատում ենք խոսքո՞վ, թե՞ գործով, էությամբ։ Քրիստոնեական Աստծո խոսքերը չե՞ն՝ «Ես ինքը Է(ություն)ն եմ»։ Հիտլերին իր արարքներով համարում են անտիքրիստոս։ Ու էս պարագայում, ելնելով իր բոցաշունց ելույթներից, նա քրիստոնյա դարձավ, հա՞։
    Լուրջ չի...

    Հ.Գ. Քո իսկ տված հղման պարունակությանը մի թեթև ծանոթանալիս էլ պարզ ա դառնում, որ Հիտլերի քարոզած «քրիստոնեությունը» տիպիկ աղանդ ա, որը բացի անունից, ուրիշ ոչ մի եզր չունի մեզ բոլորիս հայտնի քրիստոնեության հետ։
    Դավ ջան իհարկե Հայկոն ինքը կպատասխանի, բայց ես էլ փորձեմ 2 խոսք ասել:
    Իմ կարծիքով Հայկը իր գրածով ոչ թե փորձել է Հիտլերին քրիստոնյա ներկայացնել, այլ փորձել է ցույց տալ, որ քրիստոնեության անվան տակ ինչ ասես չի արվել, և որ քրիստոնեությունը, ավելի ճիշտ ընդհանրապես կրոնը, մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու ամենալավ մշակված միջոցն է:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (22.07.2012), Sambitbaba (23.07.2012), Varzor (23.07.2012), Աթեիստ (22.07.2012), Հայկօ (22.07.2012)

Էջ 49 90-ից ԱռաջինԱռաջին ... 3945464748495051525359 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •