Կներես, մոռացել էի որ ՀԱԿ-ին կարմիրով ու բոլդով պռոգնոզածս 7%-ը տենց էլ տեղի չունեցավ:
Կապ ունի էնքանով, որ քեզ թվում ա, որ ՀՀԿ-ի կողքը մարդ չի մնալու էտ ընթացքում: Իսկ ինձ թվում ա, որ մի բան էլ ավելանալու են ՀՀԿ-ի կողքի եղածները, հատկապես ԲՀԿ-ի «ընդդիմանալու» ֆոնի վրա: Կարամ հիմիկվանից գռազ գամ Սերժի նախագահ դառնալ-չդառնալու վրա:
Մազոխիստական բաներ եմ նկատում ազգի մեջ: Մի հսկա զանգվածի պարզապես դուր ա գալիս, որ իրան կզցնում են: Վառել մառել, դրանք իրականում ոչ մի ազդեցություն չեն թողնում, որովհետև անձամբ մի քանի վառվածի հարազատներ եմ ճանաչում, որոնք ատամներով պաշտպանում են ՀՀԿ-ին: Ոչ մի արգումենտ չես կարա բերես, ոչ մի ձև չես կարա համոզես, որ իրաք լավ էլ գիտեն փուչիկներն ումից են գնել ու նույնիսկ կարող ա գիտեին, որ դրանք պայթյունավտանգ են: Կարող ա նույնիսկ էդ վաճառողներին իրանք են համոզել որ հելիում մելիում մի լցրեք, մեթանը էժան ա: Ձև չունես:
Ուզում ես վառի, ուզում ես թոշակը կտրի, գործից հանի, նենց կզցրու որ ընտանիք հայրը խոպաններից տուն չգա, մենակ ամիսը 100 դոլար փող ճամձի, ռուսաստանում էլ երկրորդ ընտանիք պահի: Ուզում ես պեսոկը 5000 դրամ սարքի, հոսանքը 500 դրամ, գազը 10 000 կապ չունի:
Կգա ընտրությունների օրը, 10 000 դրամ կտան, կամ հայաթում թեթև ասֆալտ ու վերջ: Հիսուսից հետո առաջին մարդը դառնալու պարզ ու էֆեկտիվ մեթոդ: 70% -ն էլ կապահովես 94(ադրբեջանում ալիևի կնիգը տենց ա ընտրվել)-էլ
էսպես չի մնա
Մեր ազգային լավագույն օրինակները թողած՝ որ չեք գնում ադրբեջանից եք օրինակ բերում: Մեր մարզի 3 ընտրատարածքներում հանրապետական թեկնածուները ստացել են 76 տոկոս, 77 տոկոս ձայն, իսկ երրորդում Կարեն Կարապետյանը՝ 5 թեկնածուների մեջ, 5 է 5, 86,5 տոկոս ձայն: Չնայած համոզված եմ, որ ավելի պայծառ օրինակներ էլ կունենանք, բայց չեմ խորացել:
Varzor (29.05.2012)
Տրիբուն ջան, ՀԱԿ-ի մասին արած 7 տոկոսանոց պրագնոզդ եղել ա, ուղղակի աչքիս մոռացել ես, որ դու հասցրել էիր նաև 25, 20, 15, 13, 12, 10 և 9 տոկոսանոց պրագնոզներ անելՀա, խոստովանում եմ, ամենավերջին ասածդ թիվը ճիշտ դուրս եկավ: Դրա համար էլ ասում եմ, որ դեռ 8 ամիս ժամանակ կա, ու կհասցնես պրագնոզդ 16 անգամ փոխել
Ինչ վերաբերում ա իմ ասածին, ապա ավելի ուշադիր կարդա, ես չեմ ասել, որ ՀՀԿ-ի կողքը մարդ չի մնացել: Իմ ամբողջ ասածն էն ա, որ հերիք ա սաղին ոչխարի տեղ դնեք: Նույն պայթածներից շատերը դաս ստացել են ու չեն լինի ՀՀԿ-ի կողքը, ինչը չի նշանակում, որ բոլորը չեն լինի, կամ ավելացողներ չեն լինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տրիբուն (27.05.2012)
Նեղանալու բան չկա, Հով ջանՑանկացածս կարող ենք խնդալ: Բայց ավելի կարևոր ա, իմ կարծիքով, ճիշտ գնահատականներ տալը:
Մասնավորապես 7 տոկոսի մասով: Կամ Ժառանգների 5 տոկոսի մասով:
Հով, ես վստահ պնդում եմ, որ ՀԱԿ-ին ու Ժառանգներին համակրողները էս 12 տոկոսից շատ ավելի են:
Ուրեմն ընդամենը պետք ա հասկանալ, թե ինչի ա արձանագրվել 12 տոկոս, ոչ թե էդ շատ ավելին:
Երևի մի օր, երբ գրելու ու բանավեճի մեջ մտնելու ավելի շատ ժամանակ կունենամ, էդ ժամանակ կփորձեմ ավելի մանրամասն վերլուծել, հիմա կարճ մի քանի կետ:
1. Իրականում ընտրությանը չի մասնակցել այնքան մարդ, ինչքան ներկայացվել է: Եթե վերցնենք ՀԱԿ-ին ու Ժառանգությանն ընտրողների բացարձակ թիվը (համարելով, որ ինչքան ձայն տրվել է, այնքանն էլ արձանագրվել է, ինչին անձամբ ես չեմ հավատում), ապա կունենանք, որ իրական ընտրողների թվի հետ համեմատած գործ ունենք 12 տոկոսից շատ ավելի մեծ թվի հետ:
2. Ցավոք սրտի այս ընտրություններում փողի ու վախեցնելու գործոնը եղել է շատ ավելի ուժեղ, քան նախորդ ընտրությունների ժամանակ, ինչի արդյունքում շատերը ուղղակի ստիպված են եղել քվեարկել ոչ իրենց համակրած ուժի (կամ ըստ իրենց պատկերացման, որոշների դեպքում, «չարիքից փոքրագույնի») օգտին: Արդյունքում ասենք ՀԱԿ-ի համար 7 տոկոսի կանխատեսում անելը դարձել է ոչ թե ՀԱԿ-ի իրական կամ հնարավոր տոկոսների կանխատեսում, այլ ընտրակեղծիքի, տվյալ դեպքում ընտրակաշառքի ու վախեցնելու քանակի տոկոսների կանխատեսում: Ես այստեղ հստակ տեսնում եմ նաև ընդդիմության ու մեզնից յուրաքանչյուրի մեղքը, որ առ այսօր չենք կարողանում կոտրել վախի մթնոլորտը, ժողովրդին համոզենք, որ կաշառք չվերցնեն:
3. Եթե մենք համարում ենք, որ կոնգրեսին, ՀՅԴ-ին կամ ժառանգությանը ձեն են տվել ճիշտ այնքան մարդ, ինչքան համակիր ունեն այդ ուժերը, ուրեմն պետք է հավատանք, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ն ունեն այնքան համակիր, ինչքան քվե են ստացել, ինչը ուղղակի աբսուրդ է:
Նման ընտրություններից հետո խոսել էն մասին, որ ՀԱԿ համակիրները 7 տոկոս են կամ 7 տոկոսանոց իշխանափոխության մասին... էդ էլ իմ համար ա խնդալու: Որովհետև մենք ներկայումս լրիվ ուրիշ իրականությունում ենք, գործ ունենք լրիվ ուրիշ մթնոլորտի հետ: Ընտրություններ Հայաստանում ուղղակի չեն եղել: Եղել է ֆարս, որի ժամանակ ընդդիմադիր ՀԱԿ-ը, Ժառանգությունն ու ՀՅԴ-ն կարողացել են պահել իրենց համակիրների ձայների միայն այնքան տոկոսը, որը հնարավորություն կտար մտնել ԱԺ:
Այս պարագայում մեզնից յուրաքանչյուրը, իմ կարծիքով, պետք է մտածի թե այսուհետ ինչ է պետք անել՝ էս իրավիճակից դուրս գալու համար: Այդ դուրս գալու համար գործ կարող են անել նաև այն տասնքանի պատմագամվորները ՀԱԿ-ից, Ժառանգներից ու դաշնակներից: Դրան պետք է գումարվի այլ գործունեություն՝ խորհրդարանից դուրս: Անողը կլինեն այս երեք ուժերը թե այլ ուժեր, էական չի: Բայց պետք է արվեն: Չարվեցին, շատ վատ ա լինելու: Արվեցին՝ շանս կա: Սրա համար յուրաքանչյուրիս գործուն մասնակցությունն ա պետք, բացի նրանից, որ ուղղակի խնդանք կամ չարախնդանք այս կամ այն թվական արդյունքի վրա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտ ջան բոլորս էլ լավ գիտենք, որ ՀԱԿ-ին էլ Ժառանգությանն էլ իրականում համակրում են ավելի շատ թվով մարդիկ, բայց մի բան մի մոռացի, որ 2008-ի ընտրություններում, որոնք հաստատ սրանից պակաս խայտառակ չեն ԼՏՊ-ն 350 000 ձայն էր հավաքել, իսկ հիմա ՀԱԿ-ը ընդամենը 100 000-ի կարգի: Ուրիշ ավելացնելիք չունեմ:
Ու եթե ըստ քեզ իշխանությունը կարողացել ա 250 000 կողմնորոշված մարդ վախացնի ու կաշառի, ուրեմն հալալ ա էդ իշխանությանը իրա լծակներով ու լծկան եզներով հանդերձ, ու ամոթ ԼՏՊ-ի ու ՀԱԿ-ին, որովհետև 5 տարի փաստացի ճամարտակությամբ զբաղվեցին...
Վերջին խմբագրող՝ My World My Space: 27.05.2012, 00:04:
Հով ջան, էդ թվերը որ բերում եք, վերջն ա
Ի՞նչ անեմ, ընկնեմ սկսեմ թվի բազա՞ռ անել: Ասենք օրինակ բերեմ, որ էն ժամանակ ՀԱԿ չկար, իսկ Լևոնին աջակցում էր նաև Ժառանգությունը ու ասեմ դե հիմա գումարի ՀԱԿ-ի ստացած 106901-ը Ժառանգության ստացած 86993-ին, ստացիր 193894 ու նկատի, որ սա ավելի քիչ ա տարբերվում Լևոնի ստացած 351222-ից, քան քո ասած 106901-ը:
Թե՞ ուրիշ հաշվարկ էլ առաջարկեմ անել, օրինակ հաշվել ՀԱԿ մեծամասնական թեկնածուների ստացած ձեները ու տեսնել, որ դրանք ավելի շատ են: Հլը եթե նաև հաշվի ենք առնում անվավերների ահռելի թիվը, որոնց մեծ մասը հավանաբար հենց ՀԱԿ-ինն էին:
Թե՞ ուշադրությունդ հրավիրեմ նաև արտագաղթածների ահռելի թվի վրա:
Թե՞ նաև հիշեցնեմ նախորդ գրառմանս մեջ գրածը, որ ՓԱՍՏ է, որ այս անգամ ավելի շատ մարդ է փողով քվեարկել, քան այն ժամանակ, ու դա իրենց բարի կամքով չեն արել, շատերը:
Հա, իհարկե լիքը հիասթափվողներ եղել են:
Բայց համեմատել ՀԱԿ-ի ստացած ձեները Լևոնի էն ժամանակվա ստացած ձեներին ու ասել՝ տեսեք, լուրջ ետընթացք եք ունեցել, սխալ ա ուղղակի: Պետք ա հաշվի առնել լիքը հանգամանքներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Varzor (29.05.2012)
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ