ես կարծում եմ հնարավոր ա, բայց եթե դուք կարծում եք որ հնարավոր չի ու պատրաստ եք գնալ մինչև վերջ ուրեմն պատրաստ եղեք կորուստների, մարդկային և այլ ավելի ցավոտ… ես սրա տակ կարամ ստորագրեմ… դուք էլ կարաք չհավատաք…
չեք ընդունի լուրջ թիմի մասին խոսակցությունները "կպատժվեք" դաժան ձևով… հա հենց տենց, դաժան ձևով… էսի էն չի որ չի երևում մու վերջում ասեք "վայ բա ոնց եղավ" էսի երևում ա ու կլինի… մարգարե պետք չի լինել տեսնելու համար…
88-ին ցնցում չէր ես էն ժամանակ կայի…
Շանթը Լևոնի հոդվածից առաջ ա դուրս եկել, էս մեկ, կալենդարին հետևի, էդ հաստատ չի խաբում. ոչ ոք արևը լուսնից առաջ երկու անգամ չի կարա հանի, էդ հաստատ: Ու երկրորդ՝ Լևոնը ասել ա՝ ես մեծ մարդ եմ, էլ նախագահ չեմ կարա դառնամ, ու ինքը չի կարացել մեզ առաջարկի նենց մեկին, ում մեկը ես կարամ տեսնեմ որպես նախագահ: Այ էսքանով արդեն իմ համար հարցը փակված ա: Իսկ թե խի ենք Շանթի հետևից գնում. Մեֆ, իսկ ինչի՞ են ընդհանրապես ինչ որ քաղաքակա ուժի կամ գործչի հետևից գնում, այ դրա համար: Ավելի պարզ ասե՞մ, որտև մարդը չի կարա երկու ձեռով 5000 հատ բենզինի շիշ բռնի, ինքն էլ տենց ասում, թե խի ինքտը մենակ չի գնում:
Իսկ էդ՝ կոմպետենտ չի, թիմ չունի և այլն, սաղ անկապ թեմաներ ա, ոչ մեկը դեռ արդարացված չի: Էն, որ մինչև էսօր հեղափոխության գնացողները կոմպետենտ չեն եղել, դա արդեն փաստ ա, իսկ թե որքանով ա Շանթը կոմպետենտ, դա կերևա էն ժամանակ, երբ բավարար թվով մարդ կլինի իրա հետ: Այ եթե էդ ժամանակ ինքը տանուլ տա, կասեմ, որ փաստ ա, որ ինքը կոմպետենտ չի, բայց հիմա ես ասում եմ՝ նա միակ ազնիվ ու դուխով տղեն ա, ով ճիշտ նպատակ ա դրել իրա առաջ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մեֆ քո ասած ՀԱԿ-ը 2008-ին պայքարում էր սահմանադրական ճանապարհով, բայց դա ցնցման վերածվեց, քո ասած զոհերն էլ եղավ, բայց նպատակին չհասանք, հիմա ի՞նչ ես դու ինձ դրել զոհերով վախացնում: Էդ զոհերից մեկն էլ ես կարայ լինեի, որ ՀԱԿ-ի հետևից գնում էի 2008-ին, ու հիմա արդեն մեռած կլինեի ու ինձ չէիր կարանա ասեիր՝ զոհ կարա լինի ուրիշի հետևից գնալու դեպքում, ի՞նչ ես խոսում: Թիմն էլ 88-ի դեպքում տեսել եմ, 2008-ինն էլ եմ տեսել, որի կեսն արդեն թալանչիների հետ ա, մյուս կեսն էլ Րաֆֆի կամ չգիտեմ ինչ փթիրների հետ խաղեր տվեց ու տենց չկողմնորոշված, որտեղից մի երկու կոպեկ շպրտում են դեմը վազում ա ընդեղ, էդ ա՞ քո ասած թիմը, որը պետքա անպայման լինի մեր պայքարի ակունքներում:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Անձամբ ես, ոչ մի լուրջ ակնկալիք չունեմ, բայց նաև չեմ թերագնահատում - чем черт не шутит: Շանթը իրոք մի եկու տարի առաջ ասել ա, որ 2013-ին հեղափոխություն ա անելու:
Աթեիստ (05.11.2013)
Տղերք, առաջներդ պայման եմ դնում. եթե հանկարծ ու շշկռվել, երկու ամիս հետո Շանթին քրֆել եք, է... չնեղանաք ինձնից:
հ.գ. Շանթի արածը ԴԵՌ չեմ կարողանում լուրջ ընդունել, բայց շարունակում եմ պնդել, եթե ինքը լրջացավ, հանձինս ինձ ունի թիմակից: Անկախ նրանից հասկանում եմ իրան թե չէ, ես իրան մաքուր ու ազնիվ տղա եմ համարում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կուկ ջան, ընդունում եմ դիտողությունդ ու խմբագրում եմ կարծիքդ …այո, Շանթը Լևոնից առաջ ա ասել ու դուրս եկել…
ես ասել եմ ուժ նաև անձ… էս երկուսն իմ համար կարևոր են ու ասել եմ թիմ… ու եթե Լևոնւ մեծ մարդ ա դա ավտոմատիկ Շանթին չի կվալիֆիկացնում ու կոմպետենտ չի դարձնում…
խնդիր չկա Կուկ ջան, դու կարաս գնաս ում հետևից ուզում ես կամ ճիշտ ես գտնում… թիմն էլ հետո թող հավաքվի… բայց մի բան հիշի, նորից պատմությունից, եթե ոչ կոմպետենտ մարդիկ հեղափոխություն են անում երկրի գլուխ են գալիս ստահակները… կարաս չկասկածես, էս էլ պատմական փաստ…
ճիշտ ա մարդ որ հավաքվեց տանուլ չի տա, խելք, ծրագիր, ստրատեգիա, մեթոդ պետք չի… բենզինի շիշ, ո՞նց գլխի չէի ընկել…
ես չէի կարծում որ էն օրի կհասնենք որ Շանթը՝ էն վիդեոյի մեջի տղեն, կհամարվի վարյանտ… good luck… Աստված ձեր հետ…
Ես ինչ ասում եմ մատներս խաչ արած եմ ասում
Ապեր, Շանթին ոչ մեկը չի քրֆի մի պարզ պատճառով: Ինքը դեռ իրա համար մենակով կանգնած ա: Էս էն տարբերակն ա, որ կամ բացարձակ ոչինչ տեղի չի ունենալու, ու բոլորը մոռանալու են, կամ մեկ էլ մի հատ մեծ սյուրպրիզ ա լինելու, ու սաղ շշկռվելու են: Երկու դեպքում էլ քֆուրի տեղ չկա:
Բլին, ես էլ եմ ուզում Ձեր հետ կռիվ-կռիվ, խաղամ, մի քիչ սովորացրեք էլի:
Sagittarius (05.11.2013)
նօ… մենք մինչև հիմա 2008-ի ու 2011-ի իրավիճակն ու դասերը չենք սերտել… ես սա քեզ ասում եմ 100%-ով…
դուք ուղղակի պատկերայցում անգամ չունեք թե ինչեր կարող են լինել, եթե սա ձեզ թվում ա ամենավատը, ապա շշերով գնացեք Շանթի հետևից… ու կիմանաք ամենավատը որն ա… ու կարող ա դաժե չգենք էլ ինչից եղավ, որն ամենավատն ա…
Չուկ Շանթը իմ ընգերը չի, որ ես իրան չքֆրտեմ, բայց նաև ինքը էնքան մաքուր ու կարգին տղա ա, որ կարա իմ ընգերն էլ լինի, բայց թեման քաղաքականությանն ա վերաբերում, իսկ քաղաքականության դեպքում բոլորը բոլորին քֆրտում են: Վաղը Շանթը կարողա 10 հազար հոգով գնա, կեսին զոհ տա ու պարտվի, ու իրան լիքըմարդ, հնարավոր ա որ էդ թվում նաև ես քֆրտենք դրա համար, բայց տենց որ մտածենք, երբեք ոչ մեկի հետևից ոչ մեկս պետքա չգնանք: Մենք հո աղանդավոր չենք, որ փորձենք ընտրել նենց մեկին, ում հետևից սաղ կյանք պետքա գնանք ու իրան երբևէ չենք կարա քրֆենք:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Տրիբուն (05.11.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ