Գեա ջան, մի բան չեմ հասկանում հիմա եթե ապուրին նայես, իր մեջի ջուրը հենց լուծիչն է։ Ստամոքսի համար ի՞նչ տարբերություն ապուրի միջի պարուրնակությունը կուտեմ հետո ջուրը կլցնեմ վրայից, (ընդ որում իմ դեպքում շատ ավելի շատ քանակությամբ, քան հյութ կամ սովորական ջուր եմ խմում), թե՞ այդ ամենը միանգամից իրար հետ խառնած։
Համաձայն եմ որ սառը ջուրը վատ կարող ա լինել։ Սառնարանի ջուր չեմ խմում։ Մեկ էլ հնարավոր եմ համարում ուրիշ բան։ Քանի որ մարսողությունը սկսվում է դեռ բերանից, ապա ապուր ուտելիս արտադրվում է դրա մարսելու համար նախատեսված ֆերմենտները ու հանգիստ մարսվում է, իսկ մի բան ուտել հետո վրայից ջուր խմելուց ստամոքսը խառնվում է քանի որ ուտում ես, օրինակ փլավ, արտադրվում է համապատասխան բաղադրությամբ ստամոքսահյութ, ու մեկ էլ մի քանի վայրկյանում ստամոքսի պարունակությունը փոխվում է։
Երկրորդ․ հնարավոր է անկապ հարց եմ տալիս, բժիշկ չեմ, լավ չգիտեմ, բայց ձվի սպիտակուցի հետ կապված փորձը արդյո՞ք իրական պատկերին մոտ է։ Ճիշտ է արդյոք այն դիտարկել առանձնացված կոլբայի մեջ։ Միգուցե ջրի ավելանալուց հետո նոր ստամոքսահյութ է արտադրվում ու մի քիչ ավելի երկար է մնում ստամոքսում կերակուրը։

Թե՞ ֆիկսված ժամանակից հետո այնուամենայնիվ անցնում եմ աղիներ։
Էջանիշներ