Հիմնավորումն էն ա, որ հեղուկները խանգարում ենմ ա նորմալ մարսողությանը։ Ավելի մանրամասն չեմ հիշում։ Բայց նույնիսկ եթե դրա մասին լսած չլինեի, սեփական փորձս լրիվ հերիք ա էդ տեսակետը ճիշտ համարելու համար։ Երբ ուտելու ընթացքում կամ հետո ջուր եմ խմում, որպես կանոն, դրանից հետո որոշակի անհարմարավետություն, տհաճ զգացողություն ունենում եմ ստամոքսի շրջանում։ Ու միայն ես չեմ էդպես։ Իհարկե, մարդկանց օրգանիզմը տարբեր ա, ու կարող ա մարդիկ լինեն, որոնք նման անմիջական ազդեցություն չզգան իրենց վրա։ Իմ ստամոքսն ի ծնե ուժեղ կողմերիցս չի, այսպես ասած, դրա համար հենց մի քիչ շեղում անում եմ, արդեն զգում եմ տարբերությունը, մինչդեռ ամեն ինչ ճիշտ անելու դեպքում ոչ մի խնդիր չի լինում։
Էջանիշներ