չէ ապուրները վնաս չեն, իհարկե , որովհետև իրենք այնքան էլ ուղղակի ջուր չեն, այլ բանջարեղենամսային արգանակ ու պարունակում են արդեն մշակված ու ավելի հեշտ մարսվող կարևոր սննդանյութեր, բայց ամեն դեպքում , սխալ է այն պահը, թե ապուրը պետք է սկզբում ուտել...
փաստորեն դա այդպես չէ, եթե էդ գաղափարով նայենք մարդու 96% տոկոսը ջուր է ուրեմն մարդն էլ է ջուր: Ջուր ասելով պետք է հասկանալ էն զանգվածը, որը իր մեջ պարունակում է միայն ջուր կամ երբ ինքը ոչ թե լուծված նյութի դերում է այլ հենց ինքն է լուծիչը` հյութ, կոմպոտ , թեյեր , սուրճ ... էլ չշարունակեմ
հաստատ դեռ ոչ մեկը չի մեռել, բայց էդ տրամաբամությամբ եթե շարժվենք լիքը վտանգավոր բաներ կան որ մահվան պատճառ չեն , բայց առողջությանը վնաս են:Ծխելուց ու ալկոհոլ օգտագործելուց էլ մարդ հենց նույն պահին կամ երկու օրից չի մեռնում: Բյուր լավ էլի, եթե ֆիզիոլոգիայից բան չիմանայիր էս խոսքերիդ վրա էսքան չէի զարմանա, իսկ էս պարագայում ,մնում է զարմանալ թե նեղ մասնագիտացումը ինչքան է մարդուն հեռվացնում ընդհանուր բժշկությունից, կներես խոսքերիս համար ու խնդրում եմ չնեղանաս, ուղղակի հաշվի առնելով որ բժիշկ ես , ենթադրում եմ, որ խոսքդ արժեք ունի ընկերներիդ մոտ, ու դրա արժեքը չարարշահել պետք չի:
ՀԳ Ջուր խմելով ձվի սպիտակուցը ստամոքսում ոչ թե քսան րոպեից ավելի է մարսվում այլ կիսամարսված անցնում է տասներկու մատնյա աղի, որտեղ ենթաստամոքսային գեղձի ֆերմենտներն են ստիպված լինում ավելի շատ արտադրվել ու արդյունքում թեկուզ քսան տարի անց ունենում ենք հյուծված ենթաստամոքսային գեղձ , արդյունքում դրա հետ կապված լիքը պրոբլեմներ ամբողջ մարսողական տրակտում:
Ի դեպ ուտելուց հետո անմիջապես հեղուկ օգտագործելը նպաստում է նաև գիրանալուն...
Էջանիշներ