murmushka (08.05.2012)
Ինձ մեդալ ա հասնում:
murmushka (08.05.2012)
Կարճ ասեմ. Պուշկինի մասին տարածված կարծիքը, թե իբր ինքը հայերին դրել ա ստրուկի ու վախկոտի կողքին, ընդամենը թյուրիմացություն ա:
Ծնողների էշության պատճառով երեխեքի տուժելը լրիվ օրինաչափ ա: Անշուշտ` 3-4 տարեկան երեխեն մեղավոր չի, որ ծնողը գնացել ա ՀՀԿ-ի միտինգին, բայց եթե ծնողը կով ա, երեխեն ոնց էլ լինի կտուժի` լինի դա ՀՀԿ-ի հանրահավաք, թե մեկ այլ բան:
Արդեն ծեծված թեմա է... կարծում եմ ընտրողների մեծամասնությունը տարբերություն չի դրել, թե ում կընտրի, հաղթել է կաշառքը։ Այն որ հոտային մտածելակերպով շատ մարդիկ կան, դա էլ է կարծես պարզ… Իսկ կա՞ր իրավիճակը իրատեսորեն գնահատող ընդդիմություն, որը հաշվի առնելով թե ժողովդրի տրամադրությունները, և թե գաղափարական դատարկությունը, իսկապես նոր բան կմտածեր ու կառաջարկեր, կամ գոնե ինչ–որ ստրատեգիա կմշակեր։ Կարծում եմ չկար։ Ենթադրում եմ արդյունքները անակնկալ չեն գոնե մեծամասնության առաջ։ Երկրում որևէ ցնցումային տրամադրություն չկա։ 1+1+1..-ը աշխատել է ՀՀԿ–ի ու ԲՀԿ–ի օգտին։ Տեսնես ինչու՞...
Si vis pacem, para bellum
Տրիբուն (08.05.2012)
ապեր ստեղ խնդիրը մածամասնության փողելը չէր, այլ հանրապատականի բացարձակ մեծամասնությունը վերացնելն էր… միակ բանը որ կաշխատեր էս վիճակով… թե չէ, "լինի միա հատ ընդդիմություն որ դառնա մեծամասնություն" վարյանտը ոչ մենակ լինելու չի, այլ դաժը ինչ որ տեղ վտանգավոր ա… Հայաստանում, բացարձակ մեծամասնություն կազմող ուժը վերածվում ա ՀՀԿ-ի անկախ նրանից թե ինչ անուն ունի…
ՀՀԿ-ն էս անցած խորհրդարանում էլ ուներ բացարձակ մեծամասնություն, քանի որ ՀՀԿ խմբակցությունում կար 62 պատգամավոր, գումարած 9 խմբակցությունենրում չընդգրկված ու ՀՀԿ-ի տակ ապրող պատգամավորները, օրինակ նույն Լֆիկը:
Ու ՀՀԿ-ն ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին ընդգրկել էր կոլաիցիայի մեջ որպես բարի կամքի դրսևորում, հատկապես մարտի մեկից հետո: Բայց քանի որ մարտի մեկյան հավաստիացումով էլ էտ էջը հաջողությամբ ու երկխոսությամբ փակեցին ու պրծանք, ՀՀԿ-ն կարա հիմա առանց որևէ մեկի ԱԺ-ում կայֆավատ լինի ինչքան ուզում ա:
Անցած ու էս ԱԺ-ի մեջ ոչ մի տարբերության չկա, բացառությամբ նրա, որ էս անգամ ՀՀԿ խմբակցությունում ավելի շատ են լինելու անտանելի սրիկաները:
Ապեր ես լրիվ ուրիշ բան եմ ասում… անձամբ ես չեմ ուզում որ որևէ մի ուժ ունենա բացարձակ մեծամասնություն… մենք պատրաստ չենք դրան… նույնիսկ եթե ՀԱԿ-ը հեղափոխությամբ, ոնց որ դու ես ուզում սրանց քցեր, մենք կունենայինք նույն պատկերը, որովհետև ով որ իշխանությանը գծրտից քցում ա, էն էլ թագն առնում ա ու սաղ ՀՀԿ-ն լցվում ա ՀԱԿ…
մեր միակ շանսը երկխոսությունն էր ու ափսոս մենք հլա սրա իմաստը, արժեքն ու նպատակը տենց էլ չենք հասկացել՝ չի արժևորվել… ուղղակի փաստը մնում ա էն որ եթե համաձայն չենք արտահերթ ընտրությունների ուրեմն պտի ճաշակենք հերթականի պտուղները…
Ապեր, ես էլ եմ շատ բան ուզում: Օղորմածիկ տատս էլ ուզում էր, որ թոշակը ամեն օր տուն բերեին ու հինգ անգամ ավել իրա ստացածից:
Յանիմ էս ի՞նչ ես ասում, թե ինչ ես ուզում: Աշխատի, գոնե մի քանի օր բան մի ուզի, թող մենա մեր յուղով տապակվենք:
Հընգեր, այ հընգեր, John, Tom, Adam, իմ յանկի ախպեր .... իջի Լոսի երկնաքերներից ներքև դեպի հայկական դառը իրականությունը - թսանների հետ ղզլբաշները չեն երկխոսում, ու էսօրվա ԱԺ-ի էս պատկերի մեղավորը հենց երկխոսությունն ա: Տատս չէր ասում հինգ ամիս առաջ, որ հենց էտ երկխոսության պետճառով ա, որ ընդդիմությունը ԱԺ համարյա չի մտնելու ու առաջին հերթին ՀԱԿ-ը: Քո էտ երկխոսել ուզողը, երեկ հազիվ հաղթահարել ա ԱԺ մտնելու պառոգը 0,22%-ով:
Ընգերական, էլ երկխոսությունից բան չխսոս, թե չէ մենք իրար փիս կսկսենք չսիրել: Իսկ ես քեզ հարգում եմ, Մեֆո:
Ուզում եմ ասեմ, մեռելներին հանգիստ թողնենք, տենանք ինչ ա հետո լինելու: Ինչ եղել ա, եղել ա - մենք որ ՀԱԿ-ին չենք մեղադրում հիմա, դու վաբշե ոչ մի բանից պիտի չխոսաս: Էս երկիրը մի պրոբլեմ ունի, էտ պրոբլեմը կոչվում ա «սիկտիր անել ղզլբաշներին բոլոր միջոցներով»: Մինչև հիմա բան չի ստացվել, մի բան էլ ստացվել ա հակառակը: Մեզ նոր բան ա պետք: Նոր մեթոդ, գաղափար, դեմքեր, ոգի, սեր, ջերմություն, լոմ, թզի մուրաբա վերջապես .....
ապեր… նայի… երկխոսությունը, ընտրությունները, սրանք իրականում հասարակության մեջ մի հատ ընդհանուր պայմանավորվածություն ա ընդհանուր օրենքներով հարցեր լուծելու… ցանկացած հասարակություն պետք ա ունենա ընդհանուր օրենքներով երկրի հարցեր լուծելու ընդհանուր պայմանավորվածություն թեկուզ նաև չգրված… ու ընդհանուր պայմանավորվածություն ասելով հասկացվում ա որ մի կողմը միանշանակ չի շահում…
էսի որ չեղավ պետությունը, փուլ ա գալի… նույնիսկ կարևոր չի ինչ հասարականգ ա, թագավորություն ա, դիկտատուրա ա, թե ինչ ա… պտի հավասարակշռություն ըլնի…
հիմի դու ինձ ասում ես ես Լոսի երկնաքերներում եմ… հա, ճիշտ ես ասում ու ես լավ չեմ պատկերացնում թե ըդտեղ ինչ ա կատարվում, բայց մի բան հաստատ ա որ եթե սենց գնաց, ևս մեկ արտագաղթի ալիք ա սկսելու… ստեղ արդեն արևմտահայերենը հազվադեպ հայերեն ա… տելեն սաղ արմենիա, շանթ ու հ1 ա ու ցանկացած մարդ որ եկավ ստեղ ոչ մի պրոբլեմ չի ունենա "ինտեգրվելու" … ու մեր "ուրախության" համար մենք վաղը-մյուս-օր մենք պետականությամբ ենք վճարելու… ամեն ընտրությունից հետո սփյուռքահայը ավելի ա սփյուռքանում, հետ չի քաշում մարդկանց…
ես էս եմ տենում ընգեր… դու ինձ ասում ես թե անմեղսունակ եմ որ չեմ ջոկում որ էտի մեր մոտ չի աշխատում… իսկ ես ասում եմ եթե չի աշխատում փլվելու ա երկիրը ու մենք պտի make it work անենք… just, fucking, make it work!!… ուրիշ ձև չկա…
Varzor (08.05.2012)
Ճիշտա:
Իրական ասածս շարունակեմ "... միհատ տղա, որը միևնույն է չի կրող հանձնել զաչոտը ասում է ես չեմ տալիս ու գնում դեկանատ բողոքում է, բոլորն էլ կտրվում են: Ճիշտա անում?": Էլի իմաստային եմ գրել` գրառումս մանգալու հավես չունեի:
Ու շատ ճիշտ օրինակ ես բերել` հենց էդ վիճակում ենք: Մի խումբ մարդիկ տարբեր անձնական դրդապատճառներով, բնավ չմտածելով արդարության ու պայծառ ապագայի մասին, փորձում են ինչ-որ ձև ընտրությունների "զաչոտը" ստանան: ՄԻ խումբն էլ, իմանալով որ "կտրվելու" են, այնպես են անում, որ մնացածն էլ կտրվեն:
Հիմա սետղ ինչն է կարևոր? Բոլորի կտրվելը, թե կտրվելու պատճառ հանդիսացող մարդկանց դրդապատճառները? Քանի որ կտրվողների մեծ մասը հեչ էլ չի խորանում դդապատճառների մեջ, ապա նրանց համար միանշանակ մեղավոր են մյուսները, քանի որ եթե դրդապատճառի մեջ խորացող ու հասկացող մարդ լիներ, միգուցե ինքն էլ համաձայն լիներ կտրվել ու անցներ մյուս խմբի շարքերը: Բայց դե բնական է, որ չի անի` արդեն գլխանց ինքը ուրիշ բանի մասին է մտածել` զաչոտը ստանալու: Այսինքն` բացի դրդապատճառներից, տարբեր են նաև նպատակներն ու խնդիրենրը: Մեկի նպատակն է` զաչոտը ստանալ, մյուսինը արդարությունը կամ փող խնայելը, թեկուզ կտրվելու գնով:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ