Վիշապ ջան ես 2 տարի էդ սահմանին կանգնած եմ եղել ու իմ ուղղությամբ էլ են կրակել: Ես տեղյակ եմ ինչ ա կատարվում սահմանին: Ու տեղյակ եմ ինչ ա կատարվում թուրքիայում: Հայակական հուշարձանների, վանքերի վրայից խաչքարները ջնջում են: Հայկական վանքերում նամազ են անում: Հրաժարվում են ընդունեն որ ցեղասպանություն են արել: Բացահայտ ատելություն ա տիրում հայերի նկատմամբ: Հայաստանը որպես պետություն չեն էլ ճանաչում, ըսկի լայաղ չեն անում մեր հետ դիվանագիտություն հաստատեն: Ինչի՞ մասին ա խոսքը:
Ու պարսկաստանի, կամ ուրիշ պետությունների հետ զուգահեռներ տանելը ըսկի ճիշտ չի: Էսօր պարսիկները ոչ ատելություն են սերմանում հայերի նկատմամբ, ոչ էլ իրանք ցեղասպանություն են արել: Պարսկաստանի հետ մենք պատերազմել ենք: Իսրայել էլ բիզնես ա անում որ զենք ա ծախում, բայց չի դնում սահման բացելու նախապայման դնի ու ասի Ղարաբաղը հետ տվեք, որ ձեզ որպես պետություն հաշվի առնեմ: Լավ ա չասիր Ռուսատանն էլ թուրքիային հավասար ա, մեկ ա ազերիները կալաշնիկով ունեն: Թուրքիան ոչնչով լավը չի ադրբեջանից: Թե՞ ես եմ կյանքից հետ ընկել ու էսօր թուրքիան պետք ա դիտարկվի Իսրայելին ու Իրանին հավասար:
Էջանիշներ