Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Տիգ ջան, էս թեմայում էլի ա գրվել, մի հատ էլ ես գրեմ: Էդ հասարակական խնդիրներով զբաղվողները ինչ-որ հասարակական խնդրով չեն զբաղվում, երբ նույն Գյումրիի այսպես կոչված ղեկավարությանը քաղաքի հերն անիծում ա, ջահելներին ստորացնում ա ու ուրիշ բաներ ա անում: Հիմա դու կասես էս էլ ա խնդիր, էն էլ: Ճիշտ կասես, եթե սա իսկապես խնդիր լիներ, կարելի էր սկսել ասենք էս մեկից: Բայց սա խնդիր չէր: Սա շոու էր: Իրանք էլ հասարակական ակտիվ մարդիկ չէին: Մեջքից խփողներ էին, հարյուր հոգով կանգնած մեծ-մեծ հոխորտացողներ էին: Կրկնեմ, որ էլի սխալ տպավորություն չստեղծվի. ես չեմ պաշտպանում Վանյանին, իմ կարծիքով տականքի մեկն ա, չեմ ողջունում փառատոնի գաղափարը, իմ կարծիքով ժամանակավրեպ ա: Բայց էն, որ էդ խնդիր չէր, իմ համար ակնհայտ ա:
Ըհը: Բայց էլի էդ հարցին տարբեր տեսանկյուններից ենք նայում: Որոշ մարդիկ դրանից շոու սարքեցին, բայց իմ համար դա պակաս ցավալի է, քան թե, որ փառատոնը կայանար: Վարդանչիկի պահով էլ բնականաբար ճիշտ ես: Բայց ինչպես արդեն շատ անգամներ ասվեց վանյանի դեմ դուրս գալը շատ ավելի հեշտ էր, քան վարդանչիկի: Ու նորից կրկնվեմ, եթե վարդանչիկի դեմ դուրս չեն գալիս, դա չի նշանակում, որ վանյանի դեմ էլ չպիտի դուրս գան: