Մի քիչ դժվարությամբ կողմնորոշվեցի, թե որ բաժնում բացեմ էս թեման: Եթե սխալ տեղում է, թող ներեն ինձ մոդերները:
Երեկ ընկերուհիս տեսավ, որ հայերեն եմ ստորագրում, խիստ զարմացավ: Տարիներ առաջ, երբ եկել էր ստորագրություն ընտրելու ժամանակը, թեև ոչ ոք ինձ չէր ասել, բայց ես մի վայրկյան անգամ չտատանվեցի՝ ընտրելով իմ անվան հայերեն սկզբատառը և ազգանվանս առաջին երեք տառերը: Պարզվեց՝ ընկերուհիս անգլերեն է ստորագրում: Ու նա միակը չէ: Իմ շրջապատում բավական շատ մարդիկ կան, որոնք հայերեն չեն ստորագրում: Չգիտեմ՝ ինչպես է էդպես ստացվել, որովհետև բոլորն էլ սովորական հայկական ընտանիքներից են:
Դուք ի՞նչ կարծիք ունեք: Ինչքանո՞վ է կարևոր ստորագրության լեզուն:
Էջանիշներ