Դրական
Բացասական
Չեզոք
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես առնվազն ծանոթ եմ ռազմական դոկտրինից... Հայաստանում զինված ուժերը կոչված են պաշտպանելու, այլ ոչ թե սպանելու??!! -
Էս տղեն երևի իրոք իրեն լսողներին էշի տեղա դնում - տո այ Սաքունց, բանակը երևի հակառակորդին սիրելովա, հա, երկիր պաշտպանում, իր հետ կերուխումներ կազմակերպելովա էդ անում, այլ ոչ թե սպանելով: Յաաաախք, իրանց կեղծ ու փուչ գաղափարների պես կեղծ ու փուչ են, էլի...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Չէ, բայց լուրջ, էլի, որ նայենք -էս Սաքունցը իրոք չի հասկանում, թե հասկանալովա խոսում` մեզ էշի ետղ դնելով??!!
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ինքս թուրքական ապրանք չեմ գնում(ամեն դեպքում գիտակցված չեմ գնում), բայց կողքինին չեմ էլ կարող ստիպել չգնել: Կարող եմ բացատրել, որ չի կարելի գնել, բայց ասենք թուրքական մայկա հագնելու համար չեմ կարա բռնեմ մարդուն ծեծեմ:
Հիմա Վանյանին ծեծել ցանկացողները ինչի՞ չեն գնում կինո Ռոսիայի տակ «ազիզ մաքուր թուրքականն ա, դրա համար ա թանկ» ասողներին ծեծում: Ինչի՞ չեն գնում կառավարության դեմը ցույց անեն ու ասեն ո՞նց եք թողել թուրքական ապրանքը սահմանն անցնի, ախր դրանք ադրբեջանին զենք են բաժանում:
Ինչի՞ «հայաստանը դու ես» մայկեքը(որ վրան գրված էր made in Turkey) չեն բոյկոտել: Ախր շատ ձևական ազգ ենք էլի: Վանյանը մի հատ ա իրան ծեծլը հեշտ ա, մանավանդ եթե դու 100 հոգով ես ու քեզ ոստիկանությունը չի ձերբակալի դրա համար:
էսպես չի մնա
Chuk (29.04.2012), Freeman (29.04.2012), Mephistopheles (29.04.2012), VisTolog (29.04.2012)
Ընգեր: Զզվելին էն ա, որ տարեկան հազարավոր հայեր տասնյակ միլիոններ են ծախսում թուրքիայի կուրորտներում: Զզվելին էն ա, որ հարյուրավոր միլիոնների թուրքական ապրանք ենք գնում: Զզվելին էն ա, որ հարյուրավոր հայ կանայք գնում են թուրքիա ու պոռնկությամբ են զբաղվում, հետո գալիս են Հայաստան ու պետ պատվերով սիֆիլիսից բուժվում իմ ու քո վճարած հարկերով: Զզվելին էն ա, որ մեր ռեստորաններից ու եթերից թուրքական ելևեջներ են լսվում:
Ու էդ ֆոնի վրա ամենազզվելին էն ա, որ էսօրվա դրությամբ, էդ քնձռոտ կարգավիճակում գտնվելով՝ կանգնել Վանյանին ուզում են ծեծեն:
Համենայն դեպս մենք ադրբեջանցիներին հաղթել ենք պատերազմում, իսկ թուրքրը անպատասխան 1 500 000 հայ են սպանել: Հիմա ու՞մ պետք ա ամենաշատը բոյկոտենք:
Դա նման ա որ մեկին սաղ հայաթը մեր քրֆի, ինքը ձեն չհանի, բայց մի ուրիշը ասի ախկո՝ դանակը վեկալի գա խփի, յանիմ ինքը ինքնասիրություն ուներ ու էդ ինքնասիրությանը կպան:
էսպես չի մնա
Այսինքն էդ ֆոնի վրա եթե մենք գնայինք ադրբեջանական ֆիլմերի փառատոն նայելու, էդքան զզվելի չէր լինի հա՞։
Էլի տարբեր խնդիրներ խառնում ենք իրար ու կաշա սարքում։
1. Նախ սխալ է ենթադրել հավերժ թշնամություն հարևան երկրների հետ այնպես, ինչպես և սխալ է ենթադրել հավերժ բարեկամություն։ Ինչպես թշնամությունը այնպես էլ բարեկամությունը ներկա իրականությունում կեղծ են, և կախված են քաղաքական, տնտեսական, հասարակական շահերից ինչպես նաև անհատ լիդերների աշխարհայացքից։ Փոխադարձ հարաբերությունները, վերաբերմունքը և իրադարձությունները որոշվում են տվյալ ժամանակահատվածի հանգամանքներով և քաղաքական շահերով եթե քաղաքականությունը կազմակերպված է, հակառակ դեպքում որոշվում են հասարակության տարբեր շերտերի շահերով ու կախված այդ շերտերի ազդեցիկությունից տարբեր քաոսային էֆեկտներ կարող են ստացվել։
2. Թուրքական քրջն ու փալասը, տաճկական մեղեդին ու եկևէջները ու թուրքական ցանկացած բան Հայաստանի ժողովդրի մի մասի մոտ ընդվզում են առաջացնում, բայց մի հատված էլ սեր ունի թուրքական բաների նկատմամբ և չի էլ թաքցնում։ Դա պետական քաղաքականության բացակայության արդյուքն է և անողնաշարության արդյունք։
Ժողովրդի մի հատված ցեղասպանության փաստի ազդեցության տակ է, մեկ այլ հատված` ֆուտբոլային դիվանագիտության, մի այլ հատված էլ պազապես եկամուտներ է ստանում թուրքական ապրանքների վերավաճառքից, կամ հանգստանում է թուրքական ծովափներում ուստի և չի կարող չսիրել թուրքականը։ Մի մասին էլ թուրքական բայաթին հոգեհարազատ է, երևի համապատասխան արմատների շնորհիվ կամ պատճառով։
4. Ոչ մեկ չի վերլուծել, թե եթե Հայաստանը վետո դնի թուրքական ապրանքների վրա, կամ արգելի իր քաղաքացիների մուտքը Թուրքիա, ապա ինչ կարող է դրանից շահել Հայաստանը և ինչ կարող է չշահել, հետևաբար թուրքականի նկատմամբ վերաբերմունքը անկազմակերպ է ու էմոցիոնալ։
5. «ՀՀ-ն պետք է ձգտի առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, եթե անգամ վերջինս դեռևս չի ճանաչել Ցեղասպանության փաստը:» դրույթը մեզ պրոպագանդվում է իշխանություններից և դրան կողմ են արտահայտվել գրեթե բոլոր «կուսակցությունները», բացի դաշնակներից ու կոմունիսնտներից։ Թուրքական ապրանքներ ներմուծելը արդեն բարեկամության ժեստ է և «ազիզ մաքուր թուրքականն ա, դրա համար ա թանկ»–ը անխուսափելի է, և դա նույն է ինչպես «գերմանական որակ», «բարձրակարգ ապրանքներ Իտալիայից»,օտարաքարոզչությունը։ Խոսքը չի գնում առանձին ապրանքնների կամ ապրանքանիշի մասին այլ գովազդվում է մեկ այլ երկիր։
6. Ադրբեջանը այս ժամանակահատվածում մեզ բացահայտ թշնամի է, և Հայաստանում Ադրբեջանի գովազդը առնվազն անմտություն է և պրովոկացիոն է։
7. Եթե մենք չենք հասկանում թե ինչպես պիտի հարաբերվենք Թուրքիայի հետ որովհետև մեր նախագահը մեկ սեր է խոստովանում Թուրքիային, մեկ` հիասթափություն, ապա դա չի նշանակում, որ նույն կերպ պիտի հարաբերվենք Ադրբեջանի հետ, որովհետև դա ավելի վտանգավոր է։ Չնայած այս հարցում ևս ինչպես և նախորդ հարցերում մենք հստակ կողմնորոշում չունենք։
8. Եթե հայերը հիմա հանգստանում են թուրքական ափերում, և դա համարվում է անվտանգ, ապա նույնը չի կարելի պնդել Ադրբեջանի համար։
9. Այն որ հիմա պիտի ավելի շատ ատենք թուրքերին, և ավելի քիչ ադրբեջանցիներին, որովհետև թուրքերը ժամանակին միլիոն ու կես կոտորել են իսկ մենք վերջերս հաղթել ենք ադրբեջանցիներին, բացարձակ անտրամաբանական հիմնավորում է։ Այս պահին մեզ վրա կրակում են ադրբեջանցիները։
Կարծում եմ, այս անորոշությունները և ներքին տարաձայնությունները մեզ մոտ քաղաքական բարդակի արդյունք են։ Ոչ հստակ գաղափարներ կան, ոչ հստակ դիրքորոշումեր, ոչ հիմնավորումներ։ Մի խոսքով չգիտենք թե մեր ուզածն ինչ է։
Si vis pacem, para bellum
Lion (29.04.2012), One_Way_Ticket (30.04.2012), Tig (29.04.2012), Եկվոր (30.04.2012)
Mephistopheles (29.04.2012)
գալիս մարդու դռան դեմը կեղտոտում են, ինքը քաղաքակիրթ կերպով արհամարում ա... մինչդեռ պտի բռներ ու բերանով մտցներ կեղտոտածի մեջ...
Եթե տենց թասիբով տաղ ենք, Էդ դեպքում սկսեք տոնավաճառում թուրքական ապրանք ծախողներից, թուրքիայում հանգստացողներից, թուրքերեն երգողներից որովհետև նրանց փողերով ազերիները զինվում են, իսկ կինոփառատոնից՝ ոչ: Ես լավ չե՞մ մտքերս շարադրում: Ստեղ հարցը նրանում ա որ լիքը տեղեր կուլ գնալուց հետո սենց տեղեր բոյկոտ կազմակերպելը մինիմում ավելորդություն ա: Առավել թասիբով լինենք ու սկսենք մեր սեփական ապրանքները արտադրենք, մեր կուրորտներուը զարգացնենք, որ թուրքերը գան ստեղ փող թողեն: Թե չէ Վանյանի պես անպաշտպան մի հատիկ մարդու վրա տատս էլ կարա գա գոռգոռա ու ինքնահաստատվի: Մանավանդ եթե կողքից 100 հոգի սատարի տատուս:
թե չէ էն կարգին հաղորդման գյուղ բլդնչաի սերիաի նման ա: Որ գյուղացին գնում ա աղային քֆրտի, սա զենքը հանում լարում ա ասում ա «ի՞նչ արա ի՞նչ»: Սա էլ հասնում ա տան մոտ ու մինչև գիշեր լոմկա նստած ա լինում տան դեմը: Հետո վերջում մտնում ա տուն, նայում տնեցիքի դեմքին ու ձեռը խփում սեղանին թե «ի՞նչը ինչ, քոռու քո պինչ»: Այ տոչնի էդ դեպքն ա:
էսպես չի մնա
Chuk (29.04.2012), Freeman (29.04.2012), Mephistopheles (29.04.2012), VisTolog (29.04.2012)
Դու էս ասածներդ անո՞ւմ ես...
Հենց սկսեցիր անել, կողքդ կանգնած եմ, 1024 %...
Էս մարդիկ էլ սրանով են պայքար սկսել, հմի ինչ էլ անեն, ասելու եք հու՜... գնացեք կողքները կանգնեք, ականջներին էլ ասեք՝ ախպերս վաղն էլ թուրքական վաֆլիի դեմ ենք պայքարելու
Թե չէ գիտե՞ս ճառ ասող շատ կա, զանգ կախող հլա չկա:
Դրան էլ եմ անրադարձել: Ասում եմ ես չեմ կարա մարդուն ծեծեմ թուրքական ապրանք ծախելու համար, բայց Վանյանին ծեծելու էլ չեմ գնացել: Իսկ ադրբեջանական ֆիլմեր ոսկե ծիրանին էլ են ցույց տալիս, բայց չգիտես ինչի ոչ մեկ չի բոյկոտում:
Երևի ոսկե ծիրանը պետական մակարդակով ա անց կացվում ու Վիվասելի հովանավորության ներքո՝ դրա համա՞ր: Մի քիչ դժվար կլինի էլի Յիրիկյանին ծեծել:
Ինձ կոնկրետ փառատոնը չի էլ հուզում: Ինձ համար անդուր ա երբ մենք մեզ տղամարդ ենք զգում, թեբ դեմներս թույլ ու անպաշտպան կա կանգնած ու երբ հայրենասեր լինելը առանձնակի դժվարություն չի ներկայացնում իրանից: Պետք ա ընդամենը հելնել փողոց ու մի հոգու վրա գոռգոռալ, փորձել խփել բան:
Տենաս սահման գնալ կռվելու հարց լինի էդ մարդկանցից քանի՞ հոգի տենց եռանդով ու ավյունով լեցուն կհելնի տեղից ու կվազի խրամատ:
էսպես չի մնա
Chuk (29.04.2012), Freeman (29.04.2012), Malxas (29.04.2012), Mephistopheles (29.04.2012), Արէա (29.04.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ