Համ բա ոնց` չեզոք գոտում եմ ապրում

Չեզոք զոնաներ կան, որ մարդ ինքն է իր համար ստեղծում

(կամ հորինում

)
Հա ճիշտ ես ասում` երկուսից մեկն ու մեկն է ղեկավարելու: Իսկ քանի որ ինձ համար տարբերություն չկա, թե որը կղեկավարի, դրա համար էլ
միևնույն է
Միևնույն է այնքանով, որ ոչ մեկից էլ ոչ մի դրական փոփոխություն չեմ սպասում ու չեմ էլ ակնկալում, քանի որ համարում եմ, որ դեմոկրատական սխալ սկզբունքների (կոնկրետ այս ժամանակահատվածում, իմ երկրի ու իմ ժողովրդի համար սխալ եմ համարում) հիման վրա ձևավորված ցանկացած կառավարություն, ներկայիս իրավիճակում ոչ մի բան էլ երկրում չի փոխի:
Մեֆ էլի հորինում ես? Ես ասել եմ, թե զինված հեղափոխութոյւն չեմ ուզում?

Տնաշեն, ես ասում եմ` դեմ եմ ներկա տուֆտա ու աննպատակ դեմոկրատական հասարակարգին և ուզում եմ այն փոխարինել միապետական համակարգով: Ու քանի որ միապետը թագադրվում է, գլուխները թռչում են, ուրեմն դա պիտի լինի միայն և միայն զինված կարգով:
Բայց քանի որ ներկա ժամանակում անտեղի ու ոչ պատեհ եմ համարում զինված հեղափոխությունը, ուստի ձեռնպահ եմ մնում որևէ գործողությունից` մինչև պահը կհասունանա:
Ու հավատա` հաստատ էդ պահը գալու է:
Ավելի պարզ ու հասարակ ձևակերպեմ միտքս.
Քանի որ դեմ եմ դեմոկրատական սկզբունքներով ձևավորվող կառավարման մոդելներին, ուստի չեմ էլ ուզում մասնակցել ցանկացած միջոցառման և գործընթացի, որը բխում է կամ հենվում է տվյալ սկզբունքներից:
Ես կողմ եմ միապետական համակարգին, իսկ ժողովրդավարությունից միապետության անցնելու համար, այն էլ օլիգարխիկ ռեժիմի պայմաններում զինված հեղափոխութուն է պետք, ընդ որում ոչ թե համաժողովրդական, այլ մի քանի հարյուր լավ սպառազինված նվիրյալները բավարար են: Բայց քանի որ ներկա իրավիճակում անպատեհ եմ համարում զինված հեղափոխությունը, ուստի նստել եմ թախտին սպասում եմ վախտին

Էջանիշներ