Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
"Նախորդի" մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց ինչ վերաբերում է "Ներկային", ինձ թվաց, որ այս գեղեցիկ տողերը կարող էին ակնարկել իմ երկու օրվա լռությունը: Եվ եթե ես ճիշտ եմ, ուրեմն ցանկանում եմ ասել հետևյալը. գոյություն չունի որևէ մարդ, ով օժտված է միայն չարով կամ միայն բարիով, միայն սիրով կամ միայն ատելությամբ, միայն ցավով կամ միայն ուրախությամբ…
Մարդ-արարածն այդ ամենի խառնուրդն է, կոնգլոմերատը: Ես ու դու էլ՝ ինչպես բոլորը:
Բայց մենք բոլորս էլ ունենք հնարավորություն /կամ ընտրություն/, վերցնել /կամ օգտվել/ դիմացինի և ինքդ քո այն հատկություններից, որոնք որ դու ընտրում ես: Եվ այդպես, եթե դու քեզ շրջապատում ես մարդկանց /և քո/. միայն բարիով, միայն սիրով, միայն ուրախությամբ, միայն հաջողությամբ, ուրեմն դու դրախտում ես: Եվ կամ հակառակը…
Եվ մի խաբիր ինքդ քեզ, որ դա քեզանից կախված չէ. դա միայն քեզանից է կախված: Ինչպես, ասենք, ծխել կամ չծխելը. ո՞վ է՝ քեզ ստիպում, որ ինքդ քեզ սպանես…


Իսկ եթե ինձ չէր հասցեագրված, ուրեմն կներես և մոռացիր գրածս առաջին տողը, խնդրում եմ: Ուրեմն համընկել էին ուղղակի մտքերը: Մնացածը մնում է նույնը. կարծիքս նույնն է:
Բարև Ս. ջան: Եթե ճիշտը ասեմ, վերոնշյալ տողերը՝, իտարբերություն նախորդի, քեզ չէին հասցեագրված: Իսկ նախորդում դու երևի ինձ ճիշտ հասկացար: Ես սուրբ չեմ, ես սուպերմեն չեմ, ես նույնիսկ սովորական ,,հերոս՛՛ էլ չեմ: Ես մի սովորական մարդ եմ, ով ուղակի չի կարողանում լուռ ու անխոս, հերոսաբար, տանել իրեն բաժին ընկած դառնությունը, և չմտածելով հերոսանալու, կամ սրբանալու մասին գոռում է. ,,Ոռնալ եմ ուզում՛՛… կամ՝ համոզվելով մարդու ,,շանորդության՛՛ մեջ, հայտարարում է, որ մնացած օրերս էլ լավը չեն լինելու...

Հարգելի Ս. ջան, ամեն ինչ չի, որ կարելի է մեկնաբանել զուտ բարության և չարության տեսակետից...ընտրություն, դժոխք դրախտ, հավատ ու աստված և այլն: Կյանքը և ստեղծագործությունը այլ հարթության վրա են: Այստեղ գործում են այլ օրենքներ: Հավատա, որ առաջնորդվելով միայն կրոնական սկզբունքներով, կամ կյանքին այդ կողմից նայելով, մարդը ուշադրության արժան ոչինչ չի կարող ստեղծել: Կյանքը կռիվ է, դաժան պայքար, առանց որևէ կանոնների... և որ այդ կռվում շատ հաճախ են պարտվում մարդիք որոնք չպետք է պարտվեյին: Արվեստագետը շատ հաճախ հենց ինքն է չարը, ինքն է կռվողը, չհանդուրժողը, չհարմարվողը... Հաճախ այնքան չար, որ կարող է պատառ-պատառ անել իր շուրջը: Նա հաճախ ընդհարվում է հենց իր՝, աստծո հետ: Անիծում նրան ու նրա ստեղծած աշխարհը, նրա ստեղծած օրենքները: Հայհոյում ու իրենից հեռու է վանում հոգևորականին ու նրա ցույց տված հոգևոր խաղաղություն գտնելու ճանապարհը...
Հարգելի Ս., կոպիտ ասած, բանաստեղծը աշխարհի դարդն է լալիս, իսկ ինչ որ մեկը եկել ու այդ բանաստեղծին իր փրկության ճանապարհն է ցույց տալիս: Բանաստեղծը, և ինչու չէ, յուրաքանչյուր արվեստագետ, հենց ինքը մի աշխարհիկ հոգևորական է: Նա էլ է փորձում փրկել ու փոխել աշխարհը, դարձնել այն ավելի բարի ու գեղեցիկ: Բայց նա դա անում է իր մեթոդներով, իր ստեղծածով, և այստեղ է, որ նրանց ճանապարհները ոչ միշտ են համընկնում:
Չապլինին հարցրել են, թե ու՞ր կուզենար գնալ մահանալուց հետո: Նա պատասխանել է.
,,Բնակլիմայական պայմաններից ելնելով նախընտրելի է դրախտը, բայց ընտիր հասարակության տեսակետից՝, իհարկե կնախնտրեյի դժոխքը...՛՛
Մի քիչ թափթփված ներկայացրի ասելիքս, բայց ինձ թվում է հասկանալի է:
Շնորհակալ եմ Ս. ջան, որ կարդում ու դիտողություններ ես անում: Սպասում եմ նոր դիտարկումների...