*********
Լի է երկինքն երազներով մեր զարմացած,
Երազներով՝ մեր վարմունքից սարսափ կտրած...
Եվ ո՞նց հիմա չարձագանքեմ ձայնը նրանց,
Որ ողջ երկինքն զգում է իրեն անտերացած:
*********
Լի է երկինքն երազներով մեր զարմացած,
Երազներով՝ մեր վարմունքից սարսափ կտրած...
Եվ ո՞նց հիմա չարձագանքեմ ձայնը նրանց,
Որ ողջ երկինքն զգում է իրեն անտերացած:
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
Հիշեմ մի քանի տող՝, արդեն վաղ համարվող անցյալից...
Դու իմ սերնդի գալիքը կապույտ,
Դու մեր խենթ դարի խենթ գլխապտույտ,
Մեր երազների քնքուշ կացարան,
Ազատ ու անկախ մեր Մայր Հայաստան...
Երբ որ գալիքի դրոշդ ծածանվի
Որդիքդ պիտի պարեն քոչարի...
Բաց արա գիրկդ լայն ու կաթոգին,
Պանդուխտ բալեքիդ սեղմիր քո կրծքին...
Գալիքիդ համար կյանքս էլ է քիչ,
Չեմ ափսոսելու քեզ համար ոչինչ,
Կթքեմ անգամ դժոխքի ճակատին
Միայն քեզ ազատ տեսնեմ վերստին...
մոտավոր-1985-1987թթ
Այս տողերը պատկանում էին ոմն Ալեքսանդր Գևորգյանի գրչին, ով այսօր ակումբում հանդես է գալիս Կիլա ծածկանվամբ: Եվ գրում է մեկը մյուսից ավելի անհույս ու հիսթափված տողեր, երբեմն շարժելով ոմանց զայրույթը կամ բարկությունը: Ավելի քաղաքավարիները հարց են տալիս. ,,Ինչու՞ եք շարունակ տխուր բաների մասին գրում՛՛, կամ ,,ցրեք տխուր մտքերը, հավատացեք, որ ամեն ինչ լավ է լինելու՛՛...
Շնորհակալ եմ սիրելիներս, որ ձեր ակումբակից ընկերոջ տխուր իրավիճակը անհանգստացնում է ձեզ: Դա համենայնդեպս խոսում է ձեր մարդկային հատկանիշների մասին: Բայց ի՞նչ անեմ, որ այլևս ինձ չեն այցելում նախկինում իմ բաղկացուցիչ մասը կազմող ոգևորությունն ու հավատը, պայքարելու ու անպայման հաղթելու անխուսափելիությունը...
Վերջին ժամանակների իմ ստեղծագործությունները ավելի շատ նվիրված են եղել շատ ավելի սովորական մարդուն. ամենասովորական, ամենահասարակ: Նաև թույլ, երազող, հուսացող, իր դժբախտ գոյությունը ամեն կերպ քաշ տվող մարդուն: Այն մարդուն, որը կարող է նաև պարտվել, կարող է թույլ գտնվել...
Շատ գրողներ են գրել և հիմա էլ գրում են անկոտրուն կամքի ու պայքարի մասին: Իրենց գործերը նվիրում են ,,հերոս՛՛ մարդուն, ուժեղ մարդուն, ոչ մի կերպ չկոտրվող, չհուսալքվող, պայքարող ու անպայման հաղթող մարդուն: Ցանկալի է, ոգևորող է, քաջալերող է, բայց... Սա ըստ ինձ այդքան էլ ճշմարտանման չէ, եթե չասեմ, որ արդար էլ չէ: Այդպես չի կարող լինել:
Սա է պատճառը, որ ես իմ պարտքը համարեցի գրել իսկական մարդու մասին: Նրա իսկական հուզումների, ապրումների, թուլությունների, նրա անվերջ պրպտումների ու սպասումների մասին: Նրա մասին, որ նրանք կարող են և խաբվել, կարող են հիասթափվել, և որ նրանց երազները՝, որքան էլ ցավալի է, վերջին հաշվով մնում են անկատար, որն էլ վկայում է հենց նրանց իսկ պարտության մասին: Այո, նրանցից յուրաքանչյուրը կարող է դաժանորեն պարտվել, և այստեղ չկա ուժեղ ու թույլ, չկա գրագետ ու անգրագետ, չկա խելոք ու հիմար...
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
aragats (09.02.2012), einnA (19.02.2012), erexa (09.02.2012), Mark Pauler (15.02.2012), My World My Space (09.02.2012), Nare-M (09.02.2012), Sambitbaba (10.02.2012), unknown (09.02.2012), Մարկիզ (09.02.2012), ՆանՍ (09.02.2012)
Եվս մեկ ..... երազ...
...Դու իմ սերնդի Գալիքը կապույտ,
Դու մեր խենթ դարի խենթ գլխապտույտ,
Մեր երազների քնքուշ կացարան,
Ազատ ու անկախ մեր Մայր Հայաստան...
Հիշում եմ ճերմակ տողերը փրփուր,
Թեկուզ քիչ նաիվ, բայց մաքրամաքուր,
Հիշում եմ դրանց ուժը մոգական
Հիշում եմ և մեզ՝ ուժեղ, առնական:
Ու՞ր չէր տանի մեզ մեր Հայրենիքը,
Ի՞նչ անել չէր տա նրա Գալիքը,
Նրա Երազը, նրա Ապագան...
Թեկուզ՝, գտնեյինք այդ ճամփին վախճան:
Պատրաստ էինք մենք մեր կյանքն զոհելու
Եվ չկա կարիք սա հաստատելու,
Մեր սերունդը իր երազը փրկեց,
Բայց երազը այդ ուրիշ կերպ գերվեց:
Ու օտար չեն մեզ տերերը այդ նոր,
Որքան էլ լկտի՛, զավակն են նույն մոր...
Եվ հենց այստեղ էր, որ մարտն ավարտվեց,
Մեր սուրը մաքուր պատյանը դրվեց...
Հիմա ոչ երազ, ոչ վառվող գարուն...
Օտար ափերում է հայ երգը մարում...
Մեր սերունդը իր Գալիքը փրկեց,
Բայց Գալիքը այդ մեզ հողից զրկեց...
09.02.2012
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
aragats (09.02.2012), einnA (19.02.2012), erexa (09.02.2012), Mark Pauler (15.02.2012), My World My Space (09.02.2012), Nare-M (17.02.2012), Sambitbaba (10.02.2012), unknown (09.02.2012)
*************
Ո՞րն է արդյոք ճիշտը, ո՞րն է արդյոք խիղճը,
Ու՞մ անվանենք մենք Մարդ և ու՞մ կոչենք տմարդ,
Ո՞ր արարքը հարգենք, ո՞ր արարքը հերքենք,
Ու՞մ հետ արդյոք հեգենք և ու՞մ արդյոք հեգնենք...
Մեկը մեկից խելոք, մեկը մեկից գիտուն,
Գիտեն աշխարհն համայն, գիտեն անգամ հեռուն,
Գիտեն նրանք սկիզբը, հիմա վերջն են փնտրում,
Եվ բոլորն էլ, գիտե՞ք, ճանաչում են աստծուն...
Ո՞նց տարբերենք ճիշտը, ինչպե՞ս շարժենք խիղճը,
Ինչպե՞ս ասենք մարդուն, թե տմարդն է կարդում,
Ինչպե՞ս ասենք, որ մենք, ճանաչել ենք, գիտենք...
Թե դուք նոր եք վազում, մենք դադար ենք ուզում:
11.02.12
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
aragats (11.02.2012), E-la Via (12.02.2012), einnA (19.02.2012), erexa (11.02.2012), Mark Pauler (15.02.2012), Nadine (14.02.2012), Sambitbaba (20.02.2012), unknown (11.02.2012)
Միջին ասիական տափաստաններում ապրում է կենդանու մի տեսակ, մեզ ծանոթ ,,շակալի՛՛ մի տարատեսակ, որի մասին հետաքրքիր պատմություններ եմ լսել. իբր նա կարող է մոտենալ տափաստանում գիշերող մարդուն, լիզելով անզգայնացնել լիզած տեղը՝, ցանկալի է փափուկ մասերը, իսկ հետո ,,զգույշ՛՛ պոկել ու ... բարի ախորժակ քեզ շակալ...
Այ քեզ շակա՜լ... շա՜տ շակալն ա ախար... Սա դեռ կենդանին: Պատկերացնում եք թե ի՞նչ կանի շակալ մարդը...
Ես ձեր ,,Շակալ՛՛...
Ասիական մի տափաստանում
Ապրում է մի ,,պիղծ՛՛ կաթնասուն,
Որն կարող է զուտ լիզելով
Անզգայնացնել քնած մարդուն.
,,Դե առ քոնը բժշկություն...՛՛
Եվ կապ չունի թե մարդը այդ
Որսորդ է մեծ, թե մի անտուն...
Հետո արդեն հանգիստ ,,ծամել՛՛
Անուշ քնում երազ տեսնող
Միամտի ձեռք կամ ոտքը...
Պատկերացրի՞ք
Դուք տուժվածի առավոտը.
Խորը ցավից
Վեր է կենում ու նկատում,
Որ գիշերը,
Լափել են իր ,,պետք մսերը՛՛...
Եվ առավոտ տափաստանը
Բացած իր լայն ,,լսարանը՛՛,
Գրանցում է ոռնոց դարձած
Ձայնը ահեղ անզորության.
–Վա՜խ դու շակալ... ես քո մաման...
...Գիտե՜մ, գիտես թե առակս ու՞ր է տանում,
Գիտե՜մ, գիտե՛ս թե ում է այն
Խորը տակից երես հանում,
Եվ հուսով եմ ինձ հասկացար,
Ու թե անգամ քիչ բարկացար,
Ապա՝, երբեք նրանց վրա՛
Ովքեր իրենց միամտությամբ,
Իր նմանին
Վստահելու ունակությամբ,
Կերակրեցին
Շակալների մի մեծ ոհմակ.
Կերակրեցին իրենց ,,ինչքով՛՛,
Խելք ու մտքով, մեծ թռիչքով,
Թե երազով և թե կյանքով...
Կերակրեցին առանց թևեր
Սավառնելու կարողությամբ,
Ողջ աշխարհին
Զարմացնող հերոսությամբ,
Գիտակցության սահմաններից
Դուրս գտնվող վեհ քաջությամբ,
Մարդու՛ն, մարդու աչքով նայող
Ու հիացնող մի վեհությամբ,
Մերձավորի սիրողությամբ,
Մեղավորի ներողությամբ,
Ինչպես նաև մի հաղթությամբ՝
Որը ցոլաց նահատակված
Մեր հայրերի սուրբ հարությամբ...
Կերակրեցին...
Եթե չասեմ, որ բթեցին:
Եվ վերջերս՛, վերջիններս
Այնքան արդեն ուժեղացան,
Կշտացան ու լկտիացան,
Որ խեղճ զոհին
Անզգայնացնելն էլ մոռացան.
Եթե առաջ
Թմրեցնում էին ու նոր ծամում,
Ապա հիմա
Ցավեցնելուց չեն վախենում:
Հիմա գիտես թե առակս ինչ էր ասում,
Բայց դու գիտե՞ս,
Թե քեզնաից ինչ է ուզում.
Քուն չմտնես ,,տափաստանում՛՛...
Իձանից էլ արդեն գիտե՛ս,
Մնացել է միայն մի կես...
Ինձ էլ կերան կամաց-կամաց,
Կուլ տվեցին հատված-հատված.
Թմրեցնելով իմ ուղեղը,
Խառնելով էն ,,եռ ու զեռը՛՛,
Լափեցին իմ սիրտն ու սերը,
Թալանեցին
Ներսս պահած իմ գանձերը.
Եվ իմ հոգի, որն անցյալում
Ողջ տիեզերքն էր տեղավորում,
Հիմա չունի անգամ փրկում,
Եվ փոքր ու նեղ է այնքան,
Ուր չես գտնի
Անգամ փոքրիկ ապաստարան:
Բա ո՞նց չասեմ. ,,ես ձեր մաման՛՛...
Եվ իմ խիղճը, իմ մեծ խիղճը,
Որ պատրաստ էր գիրկը առնել
Ամեն գող ու մեղավորի,
Բանսարկու ու կեղծավորի,
Հիմա փոքրիկ մեկ սխալն էլ
Չի կարող, որ ,,տեղավորի՛՛...
Իսկ իմ միտքը արդար ու բաց,
Որն ոնց թռչյուն մի սրընթաց
Սավառնում էր ողջ տիեզերքում
Եվ մտնելով ամեն անկյուն
Ուղարկում էր
Ինձ համար թանկ տեղեկություն,
Հիմա՝, կարծես
,,Թևը քաշած՛՛ մի աղավնի,
Որն իր բնից մի քիչ հեռու
Թռչկոտելու ճարն էլ չունի...
Եվ այսքանից հետո արդեն՝
Իմ երազը, որն հերիք էր
Հազար-հազար հազարների,
Հիմա արդեն
Կես մարդու էլ... չի բավարարի...
Ինչպես չասեմ ու չգոռամ
Վա՜խ ձեր ,,Շակալ՛՛... վախ ձեր մաման...
01.02.2012
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
erexa (13.02.2012), Mark Pauler (15.02.2012), Nadine (14.02.2012), Sambitbaba (12.02.2012), Varzor (13.02.2012)
Նեղ է, շատ է նեղ...
Մեղավոր մի օր և... արդարացում,
Մեղքը արժեր մի ,,կոմունալ մուծում՛՛,
Շաբա՛թը, գուցե հիվանդ երեխա...
Խեղճն ախար ինչպե՞ս իր դերն ճիշտ խաղա:
Երկինք ու երկիր... ո՞ր կողմը անցնի,
Առած դասերը ինչպե՞ս իրացնի...
Ուզում է հարթել իր ճանապարհը,
Բայց չտրորել մյուսի աշխարհը:
Նեղ է, շատ է նեղ էս լեն աշխարհը,
Կուզեյի տեսնել, ո՞րն է արդարը.
Կառուցել տունդ մեծ ու գեղեցի՞կ,
Թե՞, փորձել երկինքն բերել մեզ մոտիկ...
05.02.1012
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
E-la Via (14.02.2012), einnA (19.02.2012), Kanamar (17.02.2012), Mark Pauler (15.02.2012), Sambitbaba (20.02.2012), unknown (13.02.2012), Varzor (13.02.2012), Մարկիզ (15.02.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ