Հարգելի թուրքատյացներ, իսկ դուք սևամորթներին ատու՞մ եք, իսկ չինացիների՞ն, իսկ ուղղափառ քրիստոնյաների՞ն, իսկ շիկահերներին չեք ատու՞մ, իսկ ճաղատ մարդկա՞նց, փրչոտ շների նկատմամբ ատելությամբ չե՞ք լցվում, իսկ Ա4 ֆորմատի թղթերի հետ ո՞նց եք:
Իսկ դուք ձեր կյանքում իսկական թուրք տեսե՞լ եք, հետը խոսացե՞լ եք, ձեռքով բարևե՞լ եք: Ինչ-որ խիստ կասկածում եմ:
Ինչ-որ ազգի նկատմամբ անհիմն ատելությունը հայրենասիրության ապացույց չէ:
Էջանիշներ