User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ատում եք արդյո՞ք թուրքերին

Քվեարկողներ
121. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • այո

    39 32.23%
  • ոչ

    82 67.77%
Էջ 16 21-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 303 հատից

Թեմա: Ատո՞ւմ եք արդյոք թուրքերին

  1. #226
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքը չի կարա իմ նման լինի - իմ նախնիները նման ոճիրներ չեն գործել:
    Լիոն ջան, ՄԱՐԴԻՔ ոճիրներ չեն գործում

    Էդքան էլ նախնի չեն Մարդ կա իր պապը, նունիսկ հայրը մասնակցել է հայերի կոտորածին, և իրենց տանն էլ հայերից խլված ավարը ժառանգաբար փոխանցում են:
    Թուրքը նստած հայերից պապի խլած գորգի վրա պոսում է մարդասիրությունից և չի հասկանում, թե իրեն ինչումն են մեղադրում:
    Նրանում, որ նստել է այդ գորգին որպես ժառանգ, սակայն մոռանում է, որ այն իրականում իր ժառանգություն չի այլ թուրքերին ընդհանրապես չատող մի միամիտ հայինն է:
    Նրանում, որ չի ուզում բացահայտ ընդունել (ներքուստ բոլոր թուրքերն էլ գիտակցում են ոճրագործության մեղքը), որ իր պապը գոնե սխալ է եղել:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (03.06.2011), Malxas (21.11.2011), Tig (03.06.2011)

  3. #227
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Bruno-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար դա նույնն ա, ոնց որ մեկը գնա այն ռեստորանում քեֆ անելու, որի տերը սպանել է իր հորը ու վերջում էլ ասի թէ
    - աֆիցանտները լավ էլ բարեհամբույր էին, ուտելիքն էլ շատ լավն էր:
    Ուրեմն պատկերացրու իրա համար ինչքան տհաճ պետք ա ըլնեն տեղական ռեստորանները, որ դրանք թողած գնա էդ քո ասած ռեստորանում քեֆ անի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. #228
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն պատկերացրու իրա համար ինչքան տհաճ պետք ա ըլնեն տեղական ռեստորանները, որ դրանք թողած գնա էդ քո ասած ռեստորանում քեֆ անի:
    Տեղական ռեստորանների տհաճ լինելը դեռ ընտրության բացակայություն չի:
    Ինչպես ասվում է Ջհուդի հայտնի ընտրության մասին անեկդոտում` իրավիճակը վատն է, որբ ընտրության հնարավորություն չկա:
    Իսկ այս պարագայում կա` գնալ այլ տեղ, կամ ընդհանրապես չգնալ:
    Եթե որոշում ես գնալ, ապա անտեսում ես ազգային գաղափարախոսությունը, եթե ոչ` զրկվում ես այնքան ցանկալի հանգստի հաճույթից:
    Ամեն դեպքում անհատապես ամեն ոք իրավուն ունի կատարելու այդ ընտրությունը: Սակայն "գնալ" ընտրությունից հետո պետք է բարոյական կերպարով հանդես գա և չսկսի քննադատել "թուրքականը" և "թուրքերին":
    Ես պարզ եմ մտածում. եթե մեկին չես սիրում, ապա խուսափում եմ նրա հետ շփումից, չեմ ժպտում նրան և քաղցր խոսքեր չեմ ասում:
    Չի կարելի գնալ մեկի տուն, հաց ուտել, հետո վերադառնալ ու փնովել տան տիրոջը: Սա առնվազն անհարգալից վերաբերմունքի է բերում եհնց քննադատողին:
    Հենց դրա համար էլ մեզ արտասահմանում չեն հասկանում:
    Ժամանակին (նույնիսկ հիմա) պրիբալտները ընդհանրապես չէին նկատում ռուսերեն մաքուր խոսող եկվորներին` ցույց էին տալիս իրենց բացասական վերաբերմունքը օկուպանտներին:
    Ֆրանսիայում շատ հասարակական և առևտրային կետերում, նույնիսկ հյուրանոցներում անգլերեն կամ գերմաներն ոչ մի բառ չես գտնի` ֆրանսերեն չգիտես կամ մի արի Ֆրանսիա, կամ մի բողոքի:
    Ազգային ինքնության հանդեպ հարգանքը ոչ մի ֆինանսական և քաղաքական հիմնավորումներ չունի, սակայն ունի այդպիսի արժեվորում և հետևանքներ

  5. #229
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ի սկզբանե չեզոք եմ տրամադրված անծանոթ մարդու հանդեպ (անկախ ազգությունից), քանի դեռ ինքն ինձ հակառակում չի համոզել (թե՛ դրական և թե՛ բացասական կողմից):
    Բայց կոնկրետ Թուրքիայում հանգստանալուն անձամբ համաձայն չեմ (2 անգամ գնացել եմ զուտ Էրգիրը տեսնելու), ոչ թե նրա համար, որ թուրքերին օգուտ չտամ, այլ ուղղակի ինձ հոգեպես հանգիստ չեմ զգում:
    Բայց դե մարդ կա էնքան ա թուրքերին սիրում, որ պատրաստա անգամ/կներեք արտահայտությանս համար/ իրանց մեզը խմի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (03.06.2011)

  7. #230
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուսանող տարիներիցս մի դեպք պատմեմ.
    Դասաժամից առաջ իջա մասնաշենքի առաջին հարկ, գնեցի տետր և բարձրացա լսարան: Արտաքինից սովորական տետր էր` ոչ մի տեքստ չկար ընդամենը բնապատկերներ էին: Դասախոսությունը սկսվելուց առաջ բացեցի այդ տետրը, և երբ սովորությանս համաձայն (տետրը սկսում էի գրել և սկզբից և վերջից` մինչև հատվե8 ) բացեցի վերջին թերթը, տեսա կազմի ներքին մասում "Made in Azerbajan" և "Baku" ոչ միայն անգլերեն, այլև` Ադրբեջաներեն (լատինատառ թուրքերեն): Զարմացա, հետո զայրույթից դուրս նետեցի այդ տետրը լսարանի պատունահից: Դասախոսը, բնակա է, ապշեց այդպիսի "աննորմալ" պահվածքիցս, հարցրեց, թե ինչումն է բանը, հակիրճ ներկայացրի: Ոչ մեկս չէինք սպասում, որ դասախոսը կարձագանքի վրդովմունքով` տետրը վաճառողների և գնողների հանդեպ: Տեխնիկական լուրջ առարկայի փոխարեն մենք ամբող ակադեմիական ժամը լսեցինք հայրենասիրական գաղափարներ, խրատ և պատմական օրինակներ` տեխնիկական գիտությունների գիտնականի տեսանկյունից:
    Գլխավոր նյութը հետևյալն էր "...գնելով այդ տետրերը մենք մեր երկրի դրամական ռեսուրսները փոխանցում ենք թշնամու տնտեսություն, որի հաշվի զինում ենք նրան մեր դեմ` ամեն տասնյակ տետրը պոտենցյալ փամփուշտ է, որը կարձակվի սահմանում կանգնած հայ զինվորի վրա ..."
    Կարճ և հստակ ձևակերպում, ոչ մի զգացմունային հիմնավորում: Այսինքն նույնիսկ տնտեսագիտական և մաթեմատիկական տեսանկյունից հակառակորդի հետ միակողմանի առևտուր անելը սխալ է: Էլ չեմ ասում հանգստի գնալու մասին:
    Նույնսկ Ռուսաստանի վարչապետ Պուտինը շատ էր զայրացել ենթակաների վրա այն բանի համար, որ տարեկան տասնյակ միլիոն դոլարներ երկրի քաղաքացիները ծախսում են Թուրքիայի տնտեսություն զարգացնելու վրա և կարգադրեց շտապ միջոցներ ձեռնարկել այդ միջոցները երկրում պահելու համար:

    Սակայն քանի որ միշտ էլ կգտնվեն մարդիք, որոնք կգերադասեն գնալ, քան թե չգնալ, որեմն նրանց համար պետք է այլընտրանք առաջարկել, սիկ եթե չունենք այդ այլընտրանքը, ապա պետք չե նրանց քննադատել կամ կշտամբել: Իսկ ծովային հանգստի այլընտրանք, ցավոք չունենք: Բայց հարցին լուծում կարելի է տալ` Սևրի պայմանագրով ծով պետք է լիներ

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.11.2011), Freeman (03.06.2011), Ripsim (20.11.2011), Tig (03.06.2011)

  9. #231
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն օրը ինտերնետով մի հատ ադրբեջանուհու հետ եմ ծանոթացել նենց լավն ա: Համեստ, հավեսով, խելացի, սիրունիկ, նենց ոչ գլամուռ… Բա թշերը… Բռնես ամուսնանաս հետը:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (14.02.2012), Quyr Qery (26.07.2012), VisTolog (21.11.2011), Արէա (21.11.2011)

  11. #232
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես թուրերին չեմ ատում, ոչ էլ սիրում եմ: Ես ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ոնց կարելի է որևէ ազգի /թեկուզ քոչվոր ցեղի/ չսիրել: Իմ կարծիքով սերը ավելի անհատական դրսևորում ունեցող զգացմունք է, որը պետք է առաջանա ավելի կոնկրետ օբյեկտի նկատմամբ: Համոզված եմ որ թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կլինեն: Ես ընդհանրապես ինձ համարում եմ երկրագնդի բնակիչ, ու չեմ ընդունում պետություններն ու իրենց սահմանները. Մարդը պետք է ազատ լինի, միևնույն ժամանակ չսահմանափակելով դիմացինի ազատությունը:Ոնց որ թեմայից շեղվեցի:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (21.11.2011)

  13. #233
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն օրը ինտերնետով մի հատ ադրբեջանուհու հետ եմ ծանոթացել նենց լավն ա: Համեստ, հավեսով, խելացի, սիրունիկ, նենց ոչ գլամուռ… Բա թշերը… Բռնես ամուսնանաս հետը:
    Այ ախպեր ջան, զգույշ եղիր, գոնե մեր էպոսը հիշիր - հիշում ես, Սասունցի Դավիթը օտար կնոջ վրա. "խփնվեց", հետո դրա իսկ աղջիկն իրեն սպանեց...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #234
    Մշտական անդամ Գանգրահեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Գրառումներ
    153
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշելով անցյալը` գուցե ինչ-որ պահ ատելության զգացում է արթնանում մեջս:Դեպքեր են եղել,որ շփվել եմ նրանց հետ `որպես սովորական մարդ,սպասելով նաև, որ գուցե իրենք հակահայ վերաբերմունք ցուցաբերեն,բայց ոչ ,ամեն անգամ սխալվում էի...Ամեն դեպքում որևէ ազգի ոչ սիրում եմ,ոչ էլ ատում,յուրաքանչյուր ազգի մեջ էլ կան և շատ լավերը, և վատերը... Բացարձակ ատելություն ցուցաբերել հնարավոր չէ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (21.11.2011)

  16. #235
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես չեմ մասսայականացնում, դրա կարիքը չկա, որովհետև հիմա որոշ թուրքեր ինչ մեղավոր են, որ իրենց պապերը, կներեք բայց, ան ասուն են եղել: Բայց երբ նայում եմ, օրինակ, Արտույտների Ագարակը /եթե իհարկե կարողանում եմ մինչև վերջ նայել/, էլ չգիտեմ ինչ մտածել:


  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (12.02.2012)

  18. #236
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ատում եք արդյո՞ք թուրքերին

    Ո՛չ ատում ենք, ո՛չ էլ սիրում:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  19. #237
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ թուրքերին չատելը որոշ շրջանակներում լավ տոնա համարվում, դաստիարակված ու ժամանակակից լինելու նշանա - իբր չատողները լայնախոհ են, վեր են նման "մանր" զգացումներից:
    Այս գրառումս քեզ չի ուղղված, այլ նման կարծիքովներին ու բոլորին:

    Ատելը մի զգացմունք է, որ առաջինը թունավորում է ատողին, հետո նրա սերունդներին, իսկ հետո, ավելի պակաս չափով ատելիին: Ատելով ոչ մեկ չի շահում, ատելով ոչ ոք ավելի լավը չի դառնում, իր կողքինների համար էլ օրինակելի ու մարդկային չի դառնում:

    Ազգի ատել չի կարելի: Կարելի է ատել անհատներին կամ անհատների խմբին՝ ղեկավարներին, կազմակերպողներին, իրականացնողներին: Իսկ ազգին ատելն անմիտ ընդհանրացում է: Ա՛յ հենց էդպես էլ հայերին կարող են չսիրել մի քանի հանցագործ հայրենակիցներին նայելով: Հետո՞:

    Թուրքերին չատելը ոչ մի տեղ էլ «լավ տոն» չի համարվում: Չատել դեռ չի նշանակում, որ ճիշտ են արել կամ համախոհ ենք: Չի նշանակում, որ ծափահարում ենք ու պաչում ճակատները: Իսկ ատելն էլ դեռ չի նշանակում, որ վախկոտ չեք ու կպայքարեք սպանվածների իրավունքների համար:

    Եթե վրեժխնդիր եք, ե՛տ պահանջեք խլված ամեն մի գրոշ, փոխհատուցում պահանջեք սպանվածների կյանքերի դիմաց, ե՛տ պահանջեք Արևմտյան Հայաստանը, ու Թուրքիայից բոլոր հայերը թող դուրս գան ու իրենց հայրենիք տեղափոխվեն՝ Արևմտյան Հայաստան, թող ապացուցեն, որ էդտեղ հայերը պիտի ապրեն: Թող սփյուռքը վերադառնա իր հայրենիք: Ամեն սփյուռքահայ իբր օգնություն փորձում է օգնել արևելահային, մի կողմ, որ դրա կարիքը կա: Փորձում են արդարանալ իրենք իրենց առաջ, որ իրենց կյանքն այդպես ավելի ապահով է և այլն: Հիմիկվա Հայաստան եկողներն էլ լեզվի և այլ պատճառներով իրենք իրենց տանը չեն զգում: Մենք էլ նույն պատճառներով դժվարությամբ ենք ետ վերադարձողին հայրենակցի պես ընդունում: Պետք չի պայքարել սփյուռքում հայապահպանության համար, մի օր կձուլվեն, մեկ է: Պետք է միանալ, վերադառնալ, ուժ դառնալ:
    Դե պայքարե՛ք, ոչ ոք չի ապրում այդ տարածքներում, Անիի ավերակներն են մնացել, մի քանի տարի հետո էդ էլ չի մնա: Ուղղակի ատելը, ստից ինքնապացույց է, որ իբր հայրենասեր ես: Ու թող ոչ ոք չվիրավորվի այս գրառումիցս: Մենք հայ ենք ու ինչպես միշտ համակերպվող ու դիմացինի ստորությունը ներող: Էդպես ճիշտ է: Այդ հոգեվիճակը պետք է ներսից լինի, ո՛չ արտաքինից: Ներսից ներեք, իսկ արտաքինից պայքարե՛ք:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.02.2012), Mephistopheles (12.02.2012), Peace (13.02.2012), Sagittarius (13.02.2012), Արէա (15.02.2012)

  21. #238
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2009
    Գրառումներ
    75
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թուրքը մնում է թուրք, բայց մյուս կողմից մի ամբողջ ազգի ատելը սխալ է։ Այստեղ են ասում «եսիմ»։
    — Долой генерала Гранта! Да здравствует генерал Ли! Бог с нами, потому что он ненавидит янки! Ура!
    — Бог не с нами, потому что он ненавидит идиотов.

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Altair (14.02.2012)

  23. #239
    Պատվավոր անդամ Altair-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    802
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chelovek84-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուրքը մնում է թուրք, բայց մյուս կողմից մի ամբողջ ազգի ատելը սխալ է։ Այստեղ են ասում «եսիմ»։
    Ինչորա, Թուրքերը երբեք ազգ չեն եղել, նրանք թափառական վայրի մարդկանց կարգավիճակից սկսեցին թալանով և տարածքներ գրավելով հզորանալ, և եթե այս պահին նրանք ասում են, թե 1915թ. տեղի ունեցածը ցեղասպանություն չէ, կամ մեծնամասությունը նույնիսկ հերքում է այդ փաստը, ապա յուրաքանչյուր հայ իրավունք ունի նրանց ատել, վերջի վերջո նույնիսկ ազգային նպատակների համար կանանց, երեխաներին և ծերունիներին տանջելով սպանել ուղղակի չի կարելի մարդու արարք համարել: Ճիշտ է այս պահին Թուրքիայում բնակվողներից «ոչ ոք» մեղավոր չե, բայց դա ազգային հարց, ու ցեղասպանությունը միակ ատելու պատճառը չէ:
    Я люблю людей.. А нет.. Показалось..

  24. #240
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս գրառումս քեզ չի ուղղված, այլ նման կարծիքովներին ու բոլորին:

    Ատելը մի զգացմունք է, որ առաջինը թունավորում է ատողին, հետո նրա սերունդներին, իսկ հետո, ավելի պակաս չափով ատելիին: Ատելով ոչ մեկ չի շահում, ատելով ոչ ոք ավելի լավը չի դառնում, իր կողքինների համար էլ օրինակելի ու մարդկային չի դառնում:

    Ազգի ատել չի կարելի: Կարելի է ատել անհատներին կամ անհատների խմբին՝ ղեկավարներին, կազմակերպողներին, իրականացնողներին: Իսկ ազգին ատելն անմիտ ընդհանրացում է:
    Ես ատում եմ թուրքերին, որպես քո ասած. "անհատների խմբի" - դա, ամեն ինչից զատ, նաև ինքնապաշտպանության պես մի բան է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (14.02.2012)

Էջ 16 21-ից ԱռաջինԱռաջին ... 6121314151617181920 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գո՞հ եք արդյոք ձեր աշխատավարձից
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 22
    Վերջինը: 25.06.2014, 09:39
  2. Ճի՞շտ ճանապարհին ես արդյոք...
    Հեղինակ՝ Ceceron, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 20.11.2009, 16:03
  3. «Արդյոք ովքե՞ր են»
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 22.11.2007, 02:41
  4. Արդյոք ովքե՞ր են
    Հեղինակ՝ Armeno, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1
    Վերջինը: 04.11.2007, 20:24
  5. Կհասցնե՞մ արդյոք…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 18.04.2007, 19:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •