Շինարար (03.12.2011)
Ես էլ էի հենց ամենասկզբից կարծում, որ երկրորդը Նուշությունն ա գրել: Հիշեցնեմ, որ ամենաշատը դա դուրս եկավ:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Արէա (03.12.2011)
Ստեղծագործության մեջ անչափ կարևորում եմ վարպետության մակարդակը, իսկ այդ առումով «Տխուր Արքայազնը» բոլորից բարձր է: Ուշադրության արժանի է նաև «Սխալ Հեքիաթը», բայց այն մի տեսակ ավելի մեծ տարածք է զբաղեցնում, քան իր մեջ պարունակող նյութն է: Անկասկած իմ ասածներից հասկացվեց, որ իմ կարծիքով «Տխուր Արքայազնը» ավելի բարձր կարգ ունի, քան «Սխալ Հեքիաթը», ուստի քվեարկում եմ առաջին տարբերակի օգտին:
ՀԳ
Գուշակություններ երբեք չեմ կարողացել անել և գաղափար իսկ չունեմ, թե ովքեր են ստեղծագործությունների հեղինակները:
Վերջին խմբագրող՝ Malxas: 03.12.2011, 19:38:
Վերջապեես ես էլ կարդացի, երեկվանից ժամանակս չի հերիքում, ու քանի օր էր ուզում էի կարդալ, լավ էս կարևոր չի....
Սկսեմ՝
Տարբերակ 1. Տխուր արքայազնը - վատը չէր, ինձ թվաց վերջաբանը ավելի գեղեցիկ կլինի, բայց ոնց որ կիսատ թողնված լիներ, կարելի էր ավելի լավ մտածել...
Տարբերակ 2. Կանաչ-դեղին սեր - որ կարդում էի, ինձ թվաց ամմենալավը սա է լինելու, ու ես հենց սա էլ ընտրելու եմ, չնայած նրան ,որ համամիտ էի Արէայի գրառման հետ՝ ճաճանաչափայլ բառերը շատ էին, ինչ որ մի բանը էստեղ գեղեցիկ էր, և սկզբում, և ավարատում պայծառություն կար, ներդաշնակություն գեղեցիկի հետ...
Տարբերակ 3. Գույները - վատը չէր, ու իր կարճության մեջ ասելիք կար, ու գույների էդ մանրամասն նկարագրությունը ամեն ինչի հետ շատ սիրեցի, ես մտովի ներկապնակ էի պատկերացնում, բայց էլի դատարկություն կար մեջը, չգիտեմ սա ընտրել չկարողացա...
Տարբերակ 4. Սխալ հեքիաթ- ես սա եմ ընտրել, ասեմ ինչի, ինքը շատ խուճուճ էր պատմած, այսինքն խառն էր, երբ ուզում էիր մի կերպարը պատկերացնել, մյուսի մասին էր արդեն գրված, չէի շտապում, աշխատում էի առավել հանգիստ կարդալ, որ ավելի խորասուզվեմ, ու լավ պատկերացնեմ, իսկ սա կարդալիս շատ կարևոր է ինձ համար....
Ընտրեցի սա, որովհետև լինելով սխալ հեքիաթ, այն մնաց հենց էդպես, առանց չնչին անգամ փոփոխությոան ենթարկվելու, իսկ ամենագեղեցիկ տողը սա էր՝ Ո՞ւմ մոտ է ամեն ինչ ճիշտ: Բայց բոլորն էլ ապրում են ու փորձում երջանիկ լինել: Ամպերից երեք խնձոր է կախված: Կարմրաթուշ, հյութալի...
Ու քա՜ղցր, քա՜ղցր:![]()
Չգիտեմ շնորհակալ եմ, նրան ով գրել է սա, չնայած որ խճճվածությունը կարելի է ուղղել...Ու մենակ քվեարկելուց հետո տեսա, որ ես քվեարկել եմ, այն հեքիաթի օգտին, որին բոլորն ամենաշատն են քվեարկել, իսկ իմ մոտ քիչ է նման դեպք պատահում....
Տարբերակ 5. Տափակ հեքիաթ Միփի մասին - Ընտրած վեռնագիրը լավ էլ համնընկել էր, վատը չէր, բայց վերջը չհավանեցի...
Էս իմ կարծիքն է ու չեմ ուզի ինչ որ մեին նեղացրած լինեմ իմ անկեղծությամբ....
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Ճիշտն ասած՝ ինձ համար դու աննկատ չես, համարյա սկզբից էլ քեզ նկատել եմ՝ նախ որպես ինձ շատ դուր եկող ստեղծագործողի, հետո՝ արդեն այլ գրառումներով, ու բավական դրական եմ տրամադրված քո հանդեպ, երևի դրա համար էլ չէի սպասում քեզնից նմանատիպ գրառումներ։ Հուսով եմ՝ չարացածությունդ արդեն անցել է կամ կանցնի։ Իսկ թե ընդհանրապես Ակումբում ինչերից կարելի է վիրավորվել, կարծում եմ, էս թեմայից դուրս խոսակցություն է։ Կարծեմ ես անձամբ քեզ կամ մեկ ուրիշին չեմ վիրավորել «հին ու նոր ակումբցու» կամ այլ առումներով։
Էլի եմ ասում։ Մարդիկ հավանում են էդ տարբերակը ու միաժամանակ նաև ճանաչում են հեղինակին, դրա համար էլ նշում են, դրա մեջ ի՞նչ կա, չեմ հասկանում։ Հիմա էդ մարդը շատ ճանաչելի ոճ ունի, ի՞նչ անենք։ Փաստորեն, սրանից հետո երևի ճանաչելու դեպքում պիտի սուս մնանք, որ հանկարծ մեզ չմեղադրեն զուտ հեղինակի պատճառով տվյալ տարբերակի օգտին քվեարկելու համար, հա՞։Եթե ես կարծիք եմ հայտնում որևէ տարբերակի մասին` նշում եմ նրա լավ ու վատ կողմերը: Եթե ես որևէ տարբերակի օգտին էսպիսի կարծիք գրեի. "Վա՜յ էս Վարդուշն ա գրել, շատ պուպուշն ա՜, սրա օգտին եմ քվեարկելո՜ւ" արդյո՞ք որևէ մեկը հիմք չէր ունենա կարծելու թե ես քվեարկել եմ, որովհետև հեղինակը Վարդուշն ա:
Դե, մարդիկ տարբեր են։ Չես կարող ակնկալել, որ բոլորը նույն իրավիճակին նույն կերպ արձագանքեն։Այ եթե դու էսպիսի բան գրեիր, ես ուղղակի կժպտայի ու բնավ էլ ցավագին չէի տանի, ինչը կվկայեր, որ այդպիսի բան չկա: Սակայն թեմայում մենք բոլորովին այլ պատկերի ականատես եղանք:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Արէա (04.12.2011)
Դե հիմա էնպես է ստացվել, որ մասնագիտության բերումով կարողանում տարբերել ոճական հնարը անհաջող մոգոնված մակդիրներից, ի՞նչ անեմ։
Ու ես էլի չեմ կարողանում հասկանալ, թե էդ չորրորդ տարբերակում եղած բառապաշարն ինչով էր քեզ էդպես զայրացրել։ Էդ ինչո՞վ էին էդ բառերն էդքան աններելի ու անհանդուրժելի։ Ընդամենը մի երկու տառասխալի պատճառո՞վ։ Դրանից ավելի լուրջ տառասխալներ են հաճախ լինում ստեղծագործություններում, բայց, չգիտես ինչու, ոչ մեկին չի հուզում։ Ես ինքս տառասխալներին ու ընդհանրապես լեզվական սխալներին շատ խիստ եմ մոտենում, բայց մի երկու նման սխալի համար ամբողջ ստեղծագործություն ցեխը մտցնել արժե՞։ Եթե ընդհանուր ոճը, սյուժեն դուր չի եկել, ուրիշ բան, բայց չարժեր դրա պատճառով անընդհատ էդ մի երկու տառասխալն աչք մտցնել, հատկապես որ ցանկության դեպքում երևի կարելի է բոլոր ստեղծագործությունների մեջ տառասխալներ գտնել։ Ախր էնպես չի, էլի, որ ամբողջ տեքստը տառասխալներով լի է ու դրա պատճառով դժվարընթեռնելի։ Իմ համեստ կարծիքով, նման դեպքերում է, որ իմաստ ունի ստեղծագործության մասին կարծիք արտահայտելիս նշել նաև տառասխալների մասին։ Էլ ո՞նց կլիներ՝ «շըփ–թըփ» բառի ը–երը բաց էր թողնված. կախել հեղինակին։ Իսկ «հեքիաթասացի» ց–ն ընդգծել եմ, որովհետև կարծում եմ, որ եթե մարդ իրեն իրավունք է վերապահում ուրիշի տառասխալները նման խստությամբ քննադատելու, ուրեմն ինքը գոնե էդ քննադատության տեքստում պիտի տառասխալներ չանի։ Ուրիշ դեպքում հաստատ չէի ընդգծի էդ ց–ն։ Ինձ համար աշխարհում ամենահեշտ բաներից մեկը տառասխալներ նկատելն է, ուղղակի ոչ միշտ եմ դրանք բարձրաձայնելը տեղին համարում։
Իսկ նշածդ բառերի փնթի կամ հեքիաթին անհարիր լինելը, կարծում եմ, խիստ վիճելի հարց է։ Հեքիաթները շատ տարբեր կարող են լինել, հիմա էս հեքիաթի ոճն էլ էդպիսին է, որն, ինչ խոսք, կարող է ոմանց դուր գալ, ոմանց՝ ոչ։
Ճիշտն ասած՝ ես էդ միտքն Արէային չէի էլ վերագրել, հենց քեզ էլ նկատի էի ունեցել, ուղղակի էդ հատվածը երրորդ դեմքով էի գրել՝ առանց որևէ մեկին դիմելու։ Զուտ պատահականություն էր, խնդրում եմ դրա մեջ հատուկ նկատառումներ չփնտրելճիշտն ասած այդ միտքը առաջինը ես եմ հայտնել , Արեան էլ համաձայնել է իմ կասկածների հետ, այնպես որ էս հարցում նրան հանգիստ թողեք: Իսկ լուրջ հիմքեր կան նույնիսկ ձեր գրառումներում, անմիջապես նշում եք , որ հեղինակը հայտնի է , ինքը էլի լավ հեքիաթներ ունի , այսինքն անմիջապես երևում է , որ տվյալ հեքիաթի մասին դատում եք , ոչ թե հենց այս հեքիաթով, այլ մտովի վերհիշում եք նրա մյուս բոլոր հեքիաթները, որոնց մեջ հնարավաոր է և լավերը կան , հոգեբանների ասած արդեն կա նախատրամադրվածություն տվյալ հեղինակի հանդեպ, նա արդեն հասցրել է իրեն լավ կողմերից ցույց տալ, ի տարբերություն մյուսների:։
Սրա հետ կապված Արէային արդեն պատասխանել եմ։Նմանատաիպ "վայ էս մեր սիրելի հեքիաթասացի գրածն է ու մի հատ լայն ժպիտ"արտահայտություն եղավ , շատ հին ակումբցիների գրառումներում: Գուցե ուղղակի զուգադիպություն էր , բայց փաստը մնում է փաստ...
Արդեն քիչ է մնում մարդ սկսի իրեն մեղավոր զգալ շատ հին ակումբցի լինելու համար...![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Անկեղծ ասած որոշել էի չգրել ,բայց չեմ դիմանում,ուզում եմ մի անգամ էլ ասել... ես քննարկել եմ տարբերակը , բնավ չիմանալով թե ով է կոնկրետ չորորրդի հեղինակը, ու եթե իսկապես կոմենտները կարդացել եք , պետք է նկատած լինեիք , որ ի սկզբանե չէի պատրաստվում քվեարկել և ոչ մի օրինակի օգտին: Իրականում դուր չեկավ , որ չորրորդի համար ՊՌ է արվում,հետն էլ բացահայտ ու այդ տարբերակին քննադատողներին էլ չար ու նախանձ են որակում , փորձելով հեքիաթի հանդեպ վատ վերաբերմունքը ձևափոխել և դարձնել անտիպատիա հեղինակի հանդեպ: Այ դրանից հետո ես իհարկե լրիվ մտա չարի ու նախանձի կերպարի մեջ, փորձելով շոուն թեժ պահել , մեկ անգամ էլ եմ կրկնում ես հեղինակներին չեմ ճանաչում, ու նույնիսկ գլխի չեմ ընկնում , թե ով ինչ է գրել, այնպես որ անհամբեր սպասում եմ բացահայտումներին:
Ինչ վերաբերում է բառապաշարին. էլի կրկնվեմ:Գոնե հեքիաթների մեջ փորձենք լինել հնարավորինս գրական, մանավանդ , որ մեր լեզուն այդ հնարավորությունը տալիս է:
ՀԳ Սխալ հեքիաթի հեղինակ ջան ես քեզ շատ, շատ, շատ սիրում եմ , բայց վերաբերմունքս հեքիաթիդ մասին կայուն վատն է , կներես ... հուսով եմ , որ իմ կարծիքը իբրև ընթերցողի քո համար հետաքրքիր է, եթե ոչ դու գիտես... ես խոստանում եմ դա ծանր չտանել...
ՀՀԳ Ուֆ, ուֆ...այս երկու ժամը երբ է անցնելու?
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Նոր մի բան անցավ մտքովս, որ ասում եք ճանաչում են, դրա համար են քվեարկում:
Ինչի՞ց են ճանաչում, էս դեպքում միայն ոճից կարելի ա ճանաչել գրողին: Դե եթե ճանաչում են ոճը, ուրեմն իրենց դա դուր է գալիս ու մինչև էդ էլ դուր ա եկել, որի հետևանքով իրենք էդ ակումբցուն ու իր գրելաոճը սկսել են սիրել: Չեմ տեսնում ինչ-որ վատ բան ըստ դրա քվեարկելու համար: Ճիշտն ասած շատ կուզեի, որ էս կողմով չլինեին քննարկումները, ես սկզբում մտածում էի, որ հնարավոր ա նույնիսկ քննարկումը էն ձևով զարգանա, որ մարդ լինի, ով որևէ հեքիաթի վերջաբանը կասեր: Դե եթե էդքան շատ էիք սիրում էդ "անավարտ" հեքիաթները, ինքներդ փորձեիք դրա ավարտը գրել, կարծում եմ էդ ձևով քննարկումը շատ ավելի հետաքրքիր ու հաճելի կլիներ, իսկ հեղինակն էլ չէր նեղանա![]()
Meme (03.12.2011)
Էս թեման ինքն իրանով իսկական հեքիաթ դառավ: Հեքիաթի հերոսը չորրորդ տարբերակն ա, որը պետք ա հնարավորինս շատ միավորներ հավաքի, որ հասնի բաղձալի տարբերակին, բայց չար հերոսը՝ բեսմեռտնի Արեան՝ Տխուր արքայազնի կերպարանքով, նորանոր դավեր ա նյութում, որ խանգարի չորրոդ տարբերակի հաղթանակին, չնայած բարին առայժմ կարողանում ա հաղթահարել բոլոր արգելքները![]()
Էդպիսի պահանջ չկա, որ հեքիաթները պիտի պարտադիր գրական հայերենով լինեն: Էս էլ ձեզ Թումանյանը: Առաջին պատահած հեքիաթն եմ գտել, դրել: Թավատառ նշում եմ ոչ գրական արտահայտությունները:
ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ
Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց ոոգով, թրով-թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի...
Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզ ու կուզ գնացինք...
Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ. երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սպիտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։
— Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։
Թե՝ թվանք չունեմ։
— Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։
— Ես էլ չունեմ։
— Չատի... Մատի...
— Մենք էլ չունենք։
— Բա ի՞նչ անենք...
Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար. երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց... Նա կրակեց, ես զարկեցի, որ զարկեցի՝ փռվեց էսպես՝ ամեն թևը հինգ գազ ու կես...
— Հադի, դանա՜կ...
Թե՝ դանակ չունեմ։
— Հյուդի, դու...
— Ես էլ չունեմ։
— Չատի՞, Մատի՞...
— Մենք էլ չունենք...
Հերս էլ ունի, բերան չունի։
Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց. Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս քաշեցի մորթեցի։
Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուղին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք։
Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը երեք պառավ, երկուսը մեռած, մինի բերանումն էլ շունչ չկա։
— Տղերք, ասինք, եկեք բադով փլավ անենք։
Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի։
Ջուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։
Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք, ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։
CactuSoul (05.12.2011), Claudia Mori (04.12.2011), Մանուլ (04.12.2011), Նաիրուհի (03.12.2011), Ուլուանա (03.12.2011)
Հեքիաթները բարբառով ավելի համով են կարդացվում, ինքնագովազդ, ես չեմ հնարել, բայց ես եմ պատմել
Գեա ջան, որ տենաս մեջն ինչքան սխալ ու վրիպակ կա![]()
Claudia Mori (04.12.2011), Meme (03.12.2011), Շինարար (03.12.2011)
Mark Pauler (03.12.2011), Նաիրուհի (03.12.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ