Մեկնարկում է գրական նոր մրցույթ, այս անգամ հեքիաթ:
Բարի ու չար կախարդներ, վիշապներ ու թզուկներ, խոսող կենդանիներ ու միամիտ մարդիկ, կորցրած կոշիկներ ու կեսգիշերային կախարդանք, քնած գեղեցկուհիներ ու սպիտակ նժույգով ասպետներ... Այս մրցույթում տիպային որևէ սահմանափակում չենք մտցնում. կերպարները, մեծահասակների թե փոքրահասակների համար, տխուր թե ուրախ, զվարճալի թե դրամատիկ լինելն ընտրում է ստեղծագործողը: Կարևոր է, որ ստեղծագործությունը լինի հեքիաթ:
Կանոններ
- Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն ու մեքենագրված լինի հայատառ:
- Ստեղծագործությունը պետք է նամակագրական համակարգով (PM) ուղարկեք ինձ, վերնագրում գրելով «Մասնակցություն գրական մրցույթին»: Եթե ստեղծագործությունը երկար է ու դժվար է PM-ով ուղարկելը, ապա նույն PM-ով ինձնից կարող եք ճշտել իմ email հասցեն ու ուղարկել այդ հասցեով, այդ թվում՝ օրինակ *.doc ֆորմատով:
- Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև հաջորդ երեքշաբթի օրվա (29.11.2011) ավարտը՝ 24:00-ն:
- Աշնան վերջին օրը՝ նոյեմբերի 30-ին ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու կտեղադրվեն թեմայում քննարկման ու քվեարկության համար:
- Ստեղծագործությունն ինձ ուղարկելուց հետո չեք կարող ինձ խնդրել այն չտեղադրել կամ Ձեր անունը չհրապարակել, որովհետև այն ստանալու պահից համարելու եմ, որ ստեղծագործությունը ու ստեղծագործողը մասնակցելու են մրցույթին:
- Յուրաքանչյուր ակումբցի կարող է ուղարկել մեկից ավելի տարբերակ:
- Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս, դրանք կախված կլինեն ուղարկված ստեղծագործությունների քանակից, ինչպես նաև հաշվի կառնվի անցյալի փորձը:
Էջանիշներ