Անկեղծ ասած որոշել էի չգրել ,բայց չեմ դիմանում,ուզում եմ մի անգամ էլ ասել... ես քննարկել եմ տարբերակը , բնավ չիմանալով թե ով է կոնկրետ չորորրդի հեղինակը, ու եթե իսկապես կոմենտները կարդացել եք , պետք է նկատած լինեիք , որ ի սկզբանե չէի պատրաստվում քվեարկել և ոչ մի օրինակի օգտին: Իրականում դուր չեկավ , որ չորրորդի համար ՊՌ է արվում,հետն էլ բացահայտ ու այդ տարբերակին քննադատողներին էլ չար ու նախանձ են որակում , փորձելով հեքիաթի հանդեպ վատ վերաբերմունքը ձևափոխել և դարձնել անտիպատիա հեղինակի հանդեպ: Այ դրանից հետո ես իհարկե լրիվ մտա չարի ու նախանձի կերպարի մեջ, փորձելով շոուն թեժ պահել , մեկ անգամ էլ եմ կրկնում ես հեղինակներին չեմ ճանաչում, ու նույնիսկ գլխի չեմ ընկնում , թե ով ինչ է գրել, այնպես որ անհամբեր սպասում եմ բացահայտումներին:
Ինչ վերաբերում է բառապաշարին. էլի կրկնվեմ:Գոնե հեքիաթների մեջ փորձենք լինել հնարավորինս գրական, մանավանդ , որ մեր լեզուն այդ հնարավորությունը տալիս է:
ՀԳ Սխալ հեքիաթի հեղինակ ջան ես քեզ շատ, շատ, շատ սիրում եմ , բայց վերաբերմունքս հեքիաթիդ մասին կայուն վատն է , կներես ... հուսով եմ , որ իմ կարծիքը իբրև ընթերցողի քո համար հետաքրքիր է, եթե ոչ դու գիտես... ես խոստանում եմ դա ծանր չտանել...
ՀՀԳ Ուֆ, ուֆ...այս երկու ժամը երբ է անցնելու?
Էջանիշներ