կներեք, բայց ես պիտի ասեմ, բա ԵՍ ինչ հերոս եմ...
ընկել եմ մի օպերա, որն ինձ հետ ընդհանրապես կապ չունի, ու մի ջարդում եմ ինձ, մի ջարդում ե~մ....
թե ասա` ինչի?
կներեք, բայց ես պիտի ասեմ, բա ԵՍ ինչ հերոս եմ...
ընկել եմ մի օպերա, որն ինձ հետ ընդհանրապես կապ չունի, ու մի ջարդում եմ ինձ, մի ջարդում ե~մ....
թե ասա` ինչի?
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Դե դու համեստորեն քո գրածներին ձայն չես տվել, մեծահոգաբար էլ մնացածին ես ձայն տվելբայց իմը միամիտ ա ստացվել, նենց չի, որ քեզ հետ չունեմ, կամ որ քեզ չեմ ճանաչում, դրա համար, մի քիչ նույնիսկ վատ եմ զգում, որ սենց անհարմար բան ստացվեց
բայց գիտեմ, որ դու մեծահոգի ես
Մարկ, նեղանաս ոչ, հմա ասիլ տեմ, լոռվա բարբառին ըդար էլ լավ չես տիրապետըմ![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 03.12.2011, 23:37:
Գեա (04.12.2011)
18 րոպեեթե Չուկը չեկավ, ինքնածակվելը թույլատրվելու՞ ա
![]()
Մնացել է մի քանի րոպե: Մեր մասնագետենրն այժմ հաշվում են SMS-ները... թու... սա ուրիշ օպերայից էր...
Մրցույթի ամփոփումը մի քանի րոպեից:
Եթե դեռ չեք քվեարկել, շտապե՛ք: Ձեզնից է կախված ամեն ինչ (հեքիաթ):
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այսպիսով քվեարկությունն ավարտվեց:
Առանց ամփոփմանը սպասելու ուզում եմ միանգամից շնորհավորել Այվիին՝ ակումբի պատվավոր ու հարգարժան, սիրելի հեքիաթասացին, հեքիաթների մրցույթում առաջին ու երկրորդ տեղը զբաղեցնելու համար
Շնորհավորում եմ նաև Բյուրին, հեքիաթների մրցույթում երրորդ տեղը գրավելու համար:
Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի մյուս մասնակիցներին, ինչպես նաև բուռն քննարկողներին (քննարկում, որին հետևում էի այնքան ոգևորված ու ուշադիր):
Այսպիսով մեր հեղինակները ու ստացած քվեները.
Տարբերակ 1. Տխուր արքայազնը - ivy - 11 քվե
Տարբերակ 2. Կանաչ-դեղին սեր - Նուշություն - 5 քվե
Տարբերակ 3. Գույները - Firegirl777 - 3 քվե
Տարբերակ 4. Սխալ հեքիաթ - ivy - 19 քվե
Տարբերակ 5. Տափակ հեքիաթ Միփի մասին - StrangeLittleGirl - 7 քվե
Տարբերակ 6. Արտամրցութային - Trim-Tim
Մասնակիցներից միայն Բյուրն է քվեարկել իր ստեղծագործության օգտին, դրա համար մեկ ձայն պակաս է հաշվվել:
Շնորհակալություն բոլորիդ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
aragats (04.12.2011), armen9494 (04.12.2011), Arpine (04.12.2011), CactuSoul (05.12.2011), Claudia Mori (04.12.2011), E-la Via (04.12.2011), Firegirl777 (05.12.2011), Freeman (04.12.2011), ivy (04.12.2011), Mark Pauler (04.12.2011), Moonwalker (04.12.2011), Ripsim (04.12.2011), Skeptic (04.12.2011), Արէա (04.12.2011), Դեկադա (04.12.2011), Մանուլ (04.12.2011)
Ռիփ, դու ծեծ ես ուտելուէս ինչ շոու սարքեցիր մեր գլխին
![]()
ivy (04.12.2011)
Իյա։ Հլը էդ Այվիին, է
։
Հըմ... Միփն էլ, փաստորեն, Բյուրն էր։
Եվ այսպես, կրկնակի շնորհավորում եմ ivy–ին լավ պատմվածքի և լավ խաղի համար։
Շոուն կարելի է համարել կայացած։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Arpine (04.12.2011), CactuSoul (05.12.2011), Claudia Mori (04.12.2011), E-la Via (04.12.2011), ivy (04.12.2011), Mark Pauler (04.12.2011), Moonwalker (04.12.2011), Skeptic (04.12.2011), StrangeLittleGirl (04.12.2011), Նաիրուհի (04.12.2011)
Հա, ինչ վերաբերում է Միփին, ովքեր նշեցին, որ կիսատ էր, շատ ճիշտ էիք: Առաջին կեսը հավեսով գրել էի, իսկ երկրորդ կեսը շըփ-թըփ էր, արագ-արագ ավարտել եմ, որ չուշացնեմ![]()
Ripsim (04.12.2011)
շնորհավոր, աղջկերք![]()
(մենակ աղջիկներ էին, չէ?)
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Claudia Mori (04.12.2011), ivy (05.12.2011)
Այվի ջան ուրեմն ասեմ , որ սկսած այն պահից երբ բոլոր ճանապարհները կրկին ու կրկին ուղղվեցին դեպի Հռոմ , ամեն ինչ ջրի պես պարզ դարձավ , մնացածը ընդհամենը թատրոն էր, վայ ես ամեն անգամ մեռնեւմ էի ծիծաղից երբ իմ կծոցներից անընդհատ մարդկանց մազերը բռփեչ էին դառնում:Փաստորեն լավ էլ շոումեն ես,հուսով եմ իմ մոտ էլ մի փոքր ստացվեց, ավել պակաս բառերի համար կներես , այլ ձև հնարավոր չէր...
Այս նախագծից իմ համար ամենակարևոր բացահայտումը այն էր, որ դու ակումբի Գյուլնազ տատն ես եղել, ու փաստորեն պոստիդ լավ ամուր կանգնած ես ...
շնորհավորում եմ , շնորհակալություն , վերջին օրերին մատուցած ուրախ տրամադրության համար![]()
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
CactuSoul (05.12.2011), Claudia Mori (04.12.2011), E-la Via (04.12.2011), impression (04.12.2011), ivy (04.12.2011), Mark Pauler (04.12.2011), Արէա (04.12.2011)
Ֆուուու~վերջապես կարամ հանգիստ գրեմ:
Երեխ'եք ջան, երբ որ հեքիաթը գրում էի, Ակումբի մասին աղոտ պատկերացում ունեի, հեքիաթի մրցույթի մասին` ոչ մի գաղափար:
Ընկերուհիս զանգեց, ասեց, սենց բան կա..... առաջարկեց, գրանցվել, ուղարկել...դե ես էլ ասեցի, ինչի չէ՞ որ
Իսկ իրականում հեքիաթս ծնվել ա ոչ առանց պատճառի: Ինքը անակնկալ նվեր-գրքում ա զետեղվել: Մեր ընկերախմբից ամուսնացող զույգի սյուրպրիզն էն էր, որ ամեն մեկս մի ժանրով ինչ-որ գործ գրեց` թրիլլեր, պոեզիա, կատակերգություն, պոեմ....իմը հեքիաթն էր: Կարևոր պայման էր, որ բոլորի գործերը սկսվեն "Նրանք ամուսնացան սեպտեմբերի 3-ին" նախադասությամբ և հերոսներն էլ ակնարկեն նորապսակներին: Գայանեն արև է սիրում ու դեղին գույն, ահա թե ինչու Դեղնուկը հերոսուհին է, իսկ Գևորգի սիրելի գույնը կանաչի երանգն է, որին ինքն անվանում է Ուրախ մորեխի գույն: Ընկերներս շաաաատ ներդաշնակ ու սիրուն զույգ են, ` ռոմանտիկ ու պոետիկ, Գևորգը, ի հակադրություն ներկայիս ուժեղ սեռի ընդհանուր նկարագրի, կարգին պոետիկ տղա է, դրա համար հեքիաթս պետք ա սիրուն լիներ: Էդ բառերը, որոնց էնքան քննադատեցիք, ինքնանպատակ չէին:
Իսկ իրականում, նենց չի որ արդարանում եմ...իմ հեքիաթը ես հենց տենց էի տեսել` հենց էդ բառերով...ու էլ չասեք, թե շողացողային-ը վատ բառ ա:Համ էլ, հլը ասեք, վերջին անգամ ե՞րբ էիք սիրուն բառերի հետևից բառարաններ քրքրել:
Համ էլ, գաղափար չունեի ոչ ակումբցիների, ոչ էլ ձեր ճաշակի մասին, նենց որ մտքովս էլ չանցավ մի բառ անգամ փոխել կամ հանել:
Իսկ իրականում դուք հո չգիտեի'ք նախապատմությունը: Երեխե'ք ջան, շնորհակալ եմ կարծիքների համար: Պարզվում է` ձեզ հետ չեմ ձանձրանում:![]()
Տվե'ք ինձ անհրաժեշտ միջոցներ, և ես հենց հիմա կուղևորվեմ Պոլինեզիա:
armen9494 (04.12.2011), CactuSoul (05.12.2011), Claudia Mori (04.12.2011), E-la Via (04.12.2011), Freeman (04.12.2011), ivy (04.12.2011), Mark Pauler (04.12.2011), Moonwalker (04.12.2011), Ripsim (04.12.2011), Smokie (04.12.2011), Ամպ (04.12.2011), Արէա (04.12.2011), Գեա (04.12.2011), Նաիրուհի (04.12.2011), Շինարար (04.12.2011)
Շուուն ավարտեց, պարոնայք:
Ես էստեղ շնորհակալական խոսք ունեմ, չէ՞, սպասեք թղթիկս հանեմ:
Առաջին շնորհակալությունը Չուկին՝ էս մրցույթի համար: Հավես նախագիծ էր, մերսի շատ:
Էլ ե՜րբ էր եղել, որ համ առաջին տեղը գրավեի, համ երկրորդ ու որ իմ գրածների շուրջ էսքան քննարկում լիներ: Էդքան գովեստ ու թուքումուր էլ երբ էի ստացել, մերսի բոլորին շատ-շատ:
Ճիշտն ասած՝ մի քիչ զամացա, որ հեքիաթի մրցույթ սկսվեց. ես դետեկտիվի էր տրամադրվել: Ու սկզբում որոշել էի, որ չեմ մասնակցելու էլ ոչ մի հեքիաթի. ինչքան կարելի է նույն ոճի հեքիաթներ գրել... Արդեն չորս տարի է Ակումբում դրանով եմ զբաղված , թեև վերջին ժամանակներս նոր բան չէի գրել՝ «Փանոսի մրցույթը» չհաշված:
Բայց վերջին գիշերը հասկացա, որ սենց չի լինի՝ հեքիաթի մրցույթ, ու ես չեմ մասնակցում: Համ էլ ես էս մրցույթներից նենց ազարտի եմ ընկնում... Ու նստեցի, մինչև լուսաբաց գրեցի...
«Տխուր արքայազնը» իմ ոճի հեքիաթ չի, հատուկ էս մրցույթի համար եմ գրել, որ թաքնված մնամ ու չճանաչվեմ: Բայց ինչ մեղքս թաքցնեմ, ինձ իմ գրածը դուր է եկել...
Մերսի բոլոր նրանց, ովքեր էդքան պայքարեցին էս հեքիաթի հաղթանակի համար: Հատուկ շնորհակալություն Արէային, համ ել ես քեզ շատ սիրեցի, հավես տիպ ես:![]()
Լիլ ջան, քեզ լիքը պաչիկներ: Թեև impression-ին Տխուր-ի հեքիաթը դուր էր եկել, անկապ չի քվեարկել, բայց դե «Սխալ հեքիաթն» էլ էր ինքը հավանել: Ուղղակի ուզեցինք, որ մի քիչ թատրոն լինի, ես ու ինքը իրար հետ «թեթև ընդհարում» ունենանք, որ ինտրիգներն ու քննարկումները ավելի հավես լինեն:
Բայց հեչ չէի մտածում, թե սենց վիճաբանության կվերածվի ամբողջ քննակումը, ու մարդիկ բանակների կբաժանվեն: Թե ինչ էիք էդքան կռվում, չհասկացա, հո ասեցի ձեզ՝ ինչ տարբերություն առաջին, թե չորրորդ, միևնույն է բոլոր ճանապարհները Հռոմ են տանում:
Ես ոչ ոքից ոչ վիրավորվել եմ, ոչ նեղացել, ընդհակառակը, էս քանի օրը շատ բարձր տրամադրությամբ եմ:
Ազնվության համար պիտի ասեմ, որ եթե էս ամբողջ «կռիվը» չլիներ, Տխուր-ի ռեյտինգը էդքան չէր բարձրանա, ու ինքը երկրորդ տեղում դժվար թե հայտնվեր: Էնպես որ, Բյուր ջան, երկրորդ տեղը իրականում քոնն է:
Ինչ վերաբերվում է «Սխալ հեքիաթին», ես իրեն շատ եմ սիրում: Չգիտեմ՝ նկատեցիք, թե չէ, բայց էնպես էր գրված, որ երևար՝ Օլիի սխալ հեքիաթի բոլոր հերոսները իրեն էին ինչ-որ բանով նման, իր «սխալներն ու խելառություններն» ունեին. դժվար թե էդ ամբողջը կարողանայի ավելի կարճ տեքստով ներկայացնել: Ու դե իմաստն էլ էն էր, որ «սխալ լինելն» ու «սխալ ապրելն» էլ հեչ վատ բան չի:
Գիտեմ, որ լիքը մարդու դուր չի եկել իմ գրածը. էդպես էլ պիտի լիներ, դա բնական է: Բայց նաև համոզված եմ, որ իմ օգտին բոլոր քվեարկողները իսկապես հավանել են հեքիաթը: Քվերակողների մեջ և իմ գրելու ոճը ճանաչողներ կային, և էնպիսիներ, որոնք ընդհանրապես ոչ ինձ գիտեն, ոչ իմ հեքիաթներին են ծանոթ:
Բառապաշարը հատուկ էր էդպիսին, թող ներեն միաjն գրական հայերեն ընդունողները: Փողոցային արտահայտություններ ես երբևէ չեմ օգտագործում, բայց բարբառ սիրում եմ, ու իմ կարծիքով, դրանից հեքիաթը չի տուժում, այլ ճիշտ հակառակը:
Մերսի Անուկին, որ հուշեց «շԸփթԸփ»-ի ը-երի մասին: Դա իմ հաճախ կրկնվող սխալներից է. ը-եր չեմ դնում նման բառերի մեջ: Ու իրականում չգիտեի, որ էդ բառում ը-եր են պետք, հիմա իմացա:
Ասեմ, որ եթե նախատոնական նոր մրցույթ լինի, ես հաստատ չեմ մասնակցելու, ճամփորդությունների մեջ եմ լինելու, չեմ կարող. էնպես որ, էլ կռիվ չանեք, խելոք կխաղաք:
Պաչիկներ բոլորին:![]()
Վերջին խմբագրող՝ ivy: 04.12.2011, 00:43:
armen9494 (04.12.2011), Arpine (04.12.2011), Artyom (04.12.2011), CactuSoul (05.12.2011), Chuk (04.12.2011), Claudia Mori (04.12.2011), E-la Via (04.12.2011), Freeman (04.12.2011), impression (04.12.2011), Malxas (04.12.2011), Mark Pauler (04.12.2011), Moonwalker (04.12.2011), Ripsim (04.12.2011), Skeptic (04.12.2011), Smokie (04.12.2011), Ամպ (04.12.2011), Արէա (04.12.2011), Գեա (04.12.2011), Դեկադա (04.12.2011), Մանուլ (04.12.2011), Նաիրուհի (04.12.2011), Նուշություն (04.12.2011), Շինարար (04.12.2011), Ուլուանա (04.12.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ